«Թշվառները» (ֆր.՝ Les Misérables), կյանքի պրոբլեմների ընդգրկումով և սոցիալական քննադատության թափովՎիկտոր Հյուգոյի ամենանշանակալից վեպ-էպոպեան, որտեղ տրված է ժողովրդի կյանքի ընդարձակ պատկերը։ Առաջին անգամ հրատարակվել է1862 թվականին[2]։
Պատմական այնպիսի կարևոր իրադարձությունների ֆոնի վրա, ինչպիսիք ենՎաթեռլոոյի ճակատամարտը,Ռեստավրացիայի վախճանը, 30-ական թվականների հեղափոխական մարտերը, «Թշվառների» հեղինակը պատկերում է աղքատների ճակատագիրը, նրանց վիճակը, որը հավասարապես դժբախտ էր թեՆապոլեոն Բոնապարտի դիկտատուրայի, թեԲուրբոնների և թե Հուլիսյան միապետության օրոք։ Ոչ մի տեղ դեռևս գրողն այդպիսի ուժով ու արտահայտչականությամբ ցույց չի տվել աղքատներիՓարիզը, թշվառ ու մռայլ ետնախորշերի քաղաքը։
Ուշ ռոմանտիզմի էպիկական հսկայական այս գործը Հյուգոն ստեղծել է շուրջ երեսուն տարվա ընթացքում՝ գտնվելով բոնապարտյանՖրանսիայից հեռու՝ օտարության մեջ։1859 թվականի օգոստոսի 18-ի համաներումից հետո հրաժարվելով վերադառնալ Ֆրանսիա՝ Հյուգոն իր վաթսունամյակը դիմավորում է արտաքսման մեջ ու նշանավորում այն իր այս վեպի ստեղծմամբ։
Վեպի հիմքի մեջ հեղինակը դրել է իր ժամանակաշրջանի երկու միմյանցից խիստ հակասող կերպարների՝ տաժանակրի ու սրբակյացի, բայց ոչ թե նրանց բարոյական տարբերությունը ցույց տալու, այլ՝ նրանց Մարդու մեկ ամբողջականության մեջ միավորելու համար։
Հյուգոն վեպը գրել է ընդհատումներով։ Սկզբում ստեղծվել են ստեղծագործության սյուժետային իրադարձությունները, այնուհետև այն վերաճել է պատմական գլուխների։
1830–ական թվականների սկզբին Հյուգոն իր մեջ պատկերում էր վեպի սկզբնական էսքիզները՝ գրելով նախաբան.
Նրանք, ովքեր կհարցնեն՝ իսկապես եղել են այդպիսի իրադարձություններ, մենք կպատասխանեինք, որ դա նշանակություն չունի։ Եթե ճակատագրի կամոք այս գիրքն իր մեջ ամփոփի որևէ դաս կամ խրատ, եթե նրա մեջ նկարագրվող իրադարձությունները կամ զգացմունքները իմաստից զուրկ չեն, ուրեմն այն հասել է իր նպատակին... Կարևոր է ոչ թե այն, որ պատմությունը ճշմարտացի լինի, այլ այն, որ այն իրական լինի։
«Թշվառների» գլխավոր նպատակը Հյուգոն տեսել է այն ճանապարհի մեջ, որով անցնում է թե՛ առանձին անհատը, թե՛ ամբողջ հասարակությունը՝ «չարից դեպի բարին, արդարից՝ արդարը, խաբեությունից՝ ճշմարտությունը։ Սկզբնակետը նյութականն է, վերջնակետը՝ հոգին»։
Գործողությունների հիմնական վայրըՓարիզն է, իսկ սյուժետային բոլոր գծերի հատման կետը՝ Գորբոյի խրճիթը, որտեղ Տոնդարյեն կազմակերպում է Ժան Վալժանի դարանակալությունը։
Վեպի գլխավոր և երկրորդական կերպարները միմյանց հետ կապված են բարեկամական կամ սյուժետային կապերով, սակայն նրանք միշտ չէ, որ գիտեն դրա մասին։ Կոզետտան, ի դեմս Տոնարդեյի, չի ճանաչում իր նախկին խնամակալին,Գավրոշը, տեսնելով երկու երեխաներին, չի ճանաչում իր եղբայրներին, Ժան Վալժանը, Տոնրայդեն ու Ժավերը երբեմն-երբեմն չեն ճանաչում միմյանց։ Սրանք այնպիսի հանգամանքներ են, որոնց միջոցով ծնվում են սյուժետային ինտրիգներ։
Վեպի հոգեկերտվածքն արտացոլված է Ժան Վալժանի կերպարում, ռոմանտիկական հիմքը՝ միմյանց նկատմամբ սերը՝ Կոզետտայի ու Մարիուսի կերպարներում, որոնց բնույթը գրեթե չի փոխվում վեպի ողջ սյուժեի ընթացքում։
Ժան Վալժանի՝ տաժանակրությունից ազատվելու ու նրա մահվան միջև ձգվում է 18 տարի, սակայն վեպի գեղարվեստական ժամանակը սահմանափակված չէ 1815 թվականի հոկտեմբերից մինչև 1833 թվականի ամառն ընկած ժամանակահատվածով։ Հյուգոն ընթերցողին պարբերաբար պատմում է անցյալի իրադարձությունների մասին՝ տանելով դեպի1815 թվականի հունիսի 18-իՎաթեռլոոյի ճակատամարտը, պատմում է Փոքր Պիկլյուս վանքի մասին կամ տանում է դեպի ապագա՝ պատմելով1848 թվականիՖրանսիական հեղափոխության մասին, որը ծնվել էր դեռ 1832 թվականի ապստամբությունից[4]։
Սիրո գիծը վեպում սերտորեն կապված է մահվան թեմատիկայի հետ. Մարիուսին սիրահարված Էպոնինը կանչում է նրան բարիկադներ՝ նախընտրելով տեսնել նրան մահացած, քան ուրիշ կնոջ պատկանելիս, բայց արդյունքում հանձնվում է ու զոհվում՝ փրկելով սիրելիի կյանքը։ Մարիուսը գնում է բարիկադներ, քանի որ չէր կարող ապրել առանց Կոզետտայի, նույն այդ պատճառով նրա հետևից գնում է Ժան Վալժանը։ Ինչպես և բնորոշ է ռոմանտիկ հերոսներին, նրանք քիչ են առնչվում ռեալիզմին. նրանք գտնվում են իրենց զգացմունքների տիրապետության տակ և չեն տեսնում իրավիճակի զարգացման այլ ուղիներ բացի «սիրելի մարդու հետ լինելուց» հենց այդտեղ, հենց այդ պահին, այլ դեպքում՝ ուղղակիորեն պատրաստ են մեռնել։
Վեպի բարոյական հայեցակարգը համապատասխանում է մարդկային կյանքի մասին Հյուգոյի պատկերացումներին՝ իբրև լույսի և խավարի շարունակական հերթափոխ։ Բարոյակն մասի խնդիրը հեղինակի համար առավել կարևոր է քան ռեալիստական վերլուծությունը, քանի որ Հյուգոն ինքն է վեպի վերջում նշում, որ այն առավել կարևոր դերակատարություն ունի, քան իրական կյանքի պատկերումը։ Ընկալելով աշխարհն որպես բարու և չարի մշտական պայքար՝ Հյուգոն ձգտում է ցույց տալ այդ պայքարը, շարժումը՝ մշտապես շեշտադրելով բարու ու հոգևորի հաղթանակը։
Հյուգոյի գաղափարներն ապրում էին ոչ միայն պատկերվող մարդկանց, այլ նաև կենդանի ու մեռած բնության մեջ, որը նա նկարագրում էր յուրահատուկ սիրով՝ տեսնելով նրա մեջ բարոյական նույն պայքարը։
Վեպի հիմնական կապող կերպարը տաժանակիր Ժան Վալժանն է, որն իր մեջ ամփոփում է վեպի գաղափարի ներքին իրականացումը։
Վեպի «ամենաթշվառ» հերոսն անցնում է բարոյապես կայանալու դժվարին ուղի, որն սկսվում է Դինի յոթանասունհինգամյա սրբակյաց եպիսկոպոս Շառլ Միրիելի հետ պատահական հանդիպումից։ Ազնվակյաց ծերունին առաջինն էր, ով, իմանալով նրա անցյալի մասին, երես չի թեքում նրանից, օթևան է տալիս իր տանը, վերաբերվում որպես հավասարի և ոչ միայն պարզապես ներում է արծաթե սպասքի գողության փաստը, այլ նաև նվիրում է արծաթե երկու մոմակալ՝ խնդրելով օգտագործել դրանք ի շահ աղքատների։
Տաժանակրի՝ ծանրագույն աշխատանքից ու մշտական անարդարություններից բթացած հոգում ներքին հեղափոխություն է տեղի ունենում, որը նրան հասցնում է բարոյապես կայանալու առաջին աստիճանին, նա սկսում է արդար ու ազնիվ կյանք վարել։
Ժան Վալժանի ճակատագրի մյուս բեկումնային շրջանն է դառնում Շանմատյեի գործը։ Իրեն անծանոթ մարդուն տաժանակրությունից փրկելն ու գաղտնիքի բացահայտումը հերոսի համար դառնում է ներքին ծանրագույն պայքար։ Ժան Վալժանն ամբողջ գիշեր տանջվում է՝ մտածելով՝ արդյոք արժե վտանգի տակ դնել մի ամբողջ ծայրամասի բարեկեցությունը մեկ մարդու կյանքի համար ու եթե նա կանգ առնի երկրորդ տարբերակի վրա, արդյոք դա չի վկայի նրա ավելորդ հպարտության մասին։ Նա գնում է ճակատագրին ընդառաջ՝ այդպես էլ վերջնական որոշում չկայացնելով։ Դատական նիստի ժամանակ նա ասում է իր անունը՝ տեսնելով Շանմատիեի մեջ մի թշվառ ծերունու, որը գաղափար անգամ չուներ ինչ էր կատարվում շուրջը։
Էպոնինը կանխարգելում է Վալժանի տան կողոպուտը
Ժան Վալժանի համար ամենաողբերգականը դառնում է նրա հոգևոր կայացման երրորդ շրջանը, երբ նա հրաժարվում է Կոզետտայից։ Անմնացորդ սիրելով իր խորթ դստերը, ամփոփելով իր մեջ զգացմունքների մի ամբողջ բազմազանություն (սեր դստեր, քրոջ, մոր ու նաև կնոջ նկատմամբ)՝ նա գնում է Շանվրեր փողոցի բարիկադներ, որտեղ փրկում է մահից իր կողմից ատելի Մարիուսին՝ անելով դա ի սեր իր համար ամենաթանկ էակի՝ Կոզետտայի։
Ժան Վալժանի կյանքն սկսվում է տաժանակրությունից ազատվելուց հետո։ Սկզբում նա սովորում է մարդկանց նկատմամբ բարին գործել, հետո՝ զոհել իրեն հանուն ճշմարտության, այնուհետև՝ հրաժարվել նրանից, ու աշխարհում ամենաշատն է սիրում։ Նյութական բարեկեցությունից, ինքն իրեն ու երկրային կախվածություններից հրաժարվելը մաքրում են Ժանի հոգին՝ դարձնելով նրան եպիսկոպոս Շառլ Միրերին հավասար։ Նախկին տաժանակիրը հեռանում է կյանքից՝ իր հոգու հետ հաշտված, այնպես, ինչպես պետք է լինի ցանկացած բարոյական քրիստոնիայի հետ։
Ժան Վալժանին ամբողջապես հակադիր կերպար է ոստիկան Ժավերը։ Խստորեն հետևելով օրենքի տարրին՝ նա չի տեսնում շուրջը ո՛չ իրական բարությունը, ո՛չ մարդասիրությունը այնքան, մինչև դա դիպչում է հենց իրեն։ Իր ոխերիմ թշնամու հանկարծակի ազատումը քանդում է արդարադատության մասին նրա պատկերացումները։ Նա սկսում է մտորել այն մասին, որ աշխարհում կան բաներ, որոնք վեր են մարդկանց կողմից ստեղծված օրենքից։ Ժավերն այնքան կտրուկ է սկսում տեսնել Աստծո գոյությունը, որ նրա՝ մեղքերից տանջահար հոգին չի հասցնում դիմադրել ճշմարտության բացված անդունդին, ինչն ավարտվում է վերջինիս ինքնասպանությամբ։
Толстой, Лев Николаевич Предисловие к сочинениям Ги де Мопассана // Полн. собр. соч. в 90 т.— Т. 30.— С. 3—24.
Литературное наследство, т. 90. «Яснополянские записки» Д. П. Маковицкого, кн. 2.— М., 1979.— С. 562.
Достоевская, Анна Григорьевна, Воспоминания, «Художественная литература (издательство)». — М., 1971. — С. 258—259.
Charles E. Wilbour. New York: Carleton Publishing Company, June 1862. The first English translation. The first volume was available for purchase in New York beginning 7 June 1862[5] 1879(անգլ.)
Frederic Charles Lascelles Wraxall. London: Hurst and Blackett, October 1862. The first British translation.[5](անգլ.)
↑Novelist Susanne Alleyn has argued that "the phrase “les misérables”, which has a whole range of subtly shaded meanings in French, is much better translated into English as “the dispossessed” or even as “the outsiders” — which can describe every major character in the novel in one way or another — than simply as “the miserable ones” / “the wretched ones.”No, It’s Not Actually the French Revolution: Les Misérables and History.
↑Թշվառներ։ Վեպ / Վ. Հյուգո; Թարգմ. ֆրանս.՝ Վ. Միքայելյան. - Երևան։ Սովետական գրող, 1987. - Մաս 1-5 (3 գիրք); 22 սմ. - Մաս 1 (1987, 318 էջ)։ Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան Ֆանտին - Մաս 2, 3 (1987, 534 էջ)։ Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան, Ե.Ս. Զարեհյան Կոզետ; Մարիուս - Մաս 4, 5 (1987, 668 էջ)