| Քաղաքացիությունը | |||
|---|---|---|---|
| Մականուն | The Doctor[1] | ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9,1954(1954-07-09)[2] | ||
| Ծննդավայր | Յաունդե,Կամերուն | ||
| Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 15,2012(2012-11-15)[3](58 տարեկան) | ||
| Մահվան վայր | Յաունդե,Կամերուն | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
Թեոֆիլ Աբեգա Մ’Բիդա (ֆր.՝ Theophile Abega Mbida,հուլիսի 9,1954(1954-07-09)[2],Յաունդե,Կամերուն -նոյեմբերի 15,2012(2012-11-15)[3],Յաունդե,Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ և քաղաքական գործիչ։
Աբեգան իր պրոֆիսոնալ կարիերան սկսել է 1974 թվականին Կամերունի «Կանոն Յաունդե» ակումբում, որի հետ հաղթել է բազմաթիվ մրցաշարերում։ 1984 թվականին տեղափոխվել էՖրանսիա, որտեղ խաղացել է«Թուլուզ» ակումբի կազմում։ «Թուլուզ» ակումբում Թեոֆիլը անցկացրել է 20 մրցախաղ և խփել՝ 3 գոլ։ Կարիերան ավարտել է Շվեյցարիայի «Վեվեյ Սպորտ» ակումբում, որի կազմում խաղացել է 1985-1987 թվականներին[4]։
Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 51 խաղ և խփել՝ 9 գոլ։ 1982 թվականիԱֆրիկայի ազգերի գավաթի, 1984 թվականիԱֆրիկայի ազգերի գավաթի (եղել է հավաքականի կապիտանը և եզրափակչում խփել է գոլ), 1986 թվականիԱֆրիկայի ազգերի գավաթի և 1984 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից է։Զամբիայի հավաքականի դարպասապահ Դեյվիդ Չաբալոյի հետ ընդհարվելուց հետո 1986 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթում ավարտել է իր կարիերան[5]։ Ապա մտել է քաղաքականություն՝ դառնալով Յաունդեում վեց արոնդիսմանների քաղաքապետ[5]։
2006 թվականին ներառվել էԱՖԿ-ի 200 աֆրիկացի ֆուտբոլիստների ցուցակում՝ 50 տարի պաշտոնավարելու համար[6]։
Աբեգան մահացել է 2012 թվականի նոյեմբերի 15-ինՅաունդեումսրտի կանգից[4]։