Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Թբիլիսի

41°43′21″ հս․ լ. 44°47′33″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Թբիլիսի (այլ կիրառումներ)
Քաղաք
Թբիլիսի
վրաց.՝თბილისი
ԴրոշԶինանշան

Թբիլիսիի տարբեր տեսարաններ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՀամայնքՎրաստան[1]
Ներքին բաժանում10 շրջաններ
ՔաղաքապետԿախաբեր Կալաձե
Հիմնադրված էմոտ455 թ.
Առաջին հիշատակում4-րդ դար
Այլ անվանումներՏփղիս` հին հայկական անվանում
Թիֆլիս` Ցարական Ռուսաստանի կողմից տրված անվանում
Մակերես720 կմ²
ԲԾՄ380-770մ
Պաշտոնական լեզուվրացերեն և աբխազերեն
Բնակչություն1 108 717[2] մարդ(2014)
Խտություն2754 մարդ/կմ²
Ազգային կազմվրացիներ,հայեր,ադրբեջանցիներ,եզդիներ,ռուսներ,ուկրաինացիներ[3]
Կրոնական կազմՔրիստոնեություն (Վրաց ուղղափառ,Հայ առաքելական)
Իսլամ
Եզդիականություն
Հուդայականություն
Տեղաբնականունթբիլիսցի, թիֆլիսցի (հին նաև տփղիսեցի)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ32
Փոստային դասիչ0100–0199
Ավտոմոբիլային կոդGEO
Պաշտոնական կայքtbilisi.gov.ge(վրաց.)

Թբիլիսի[4] (վրաց.՝თბილისი,Թբիլիսի«լսել»(օգնությունինֆո);tʰbilisi, հին հայկական անվանումը՝Տփղիս,ռուսական ևխորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպեսԹիֆլիս),Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետությանխոշորագույն քաղաքը[5]։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝Կուր գետի երկու ափերին[5]։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը[6], որը հիմնադրվել է5-րդ դարում՝Վիրքի թագավորՎախթանգ Գորգասալի կողմից[7]։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան,մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել էԿովկասյան տարածաշրջանիքաղաքական ևմշակութային կենտրոնը։ Դարեր շարունակհայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլՀավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածումԹբիլիսիի թվով 47 քաղաքապետներից 45-ը եղել ենազգությամբ հայեր[8]։ Մինչև ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաևԹբիլիսի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելովվրացիներին և մյուս էթնիկ խմբերին։ ԳտնվելովԵվրոպայի ևԱսիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առևտրային կարևոր հանգույց։Թբիլիսիի հազարամյա պատմությունը արտացոլված էճարտարապետության մեջ[9]։ Այն իրենից ներկայացնում է դասական, մերձավորարևելյան, ռուսական և ժամանակակից ճարտարապետությունների համադրություն[10]։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական և կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։

Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Թբիլիսիի բնակչության թիվը կազմում է 1 108 717 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում էքրիստոնեություն[11]․ հիմնականում նրանքվրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Թբիլիսիի ամենախոշոր ազգային փոքրամասնություններըհայերն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 4.8 %-ը (ավելի քան 53 հազար մարդ)։ Ապրում են նաևռուսներ,ադրբեջանցիներ,եզդիներ,ուկրաինացիներ և այլ ազգություններ[12]։

Թբիլիսիի հիմնական տեսարժան վայրերն ենՍուրբ Երրորդության մայր տաճարը[13],Սիոնի տաճարը[14],Ազատության հրապարակը[15],Ռուսթավելու պողոտան[16],Դավիթ Աղմաշենեբլու պողոտան[17],Նարիղալան[18],Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը ևՎրաստանի ազգային թանգարանը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թբիլիսիի անվան ստուգաբանության վերաբերյալ կան շատ վարկածներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վրաց թագավորՎախթանգ Գորգասալը անտառապատ տարածքում որսի ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է իր կողմից վիրավորված կեռնեխը ջուրն ընկնելուց հետո վեր խոյանում և փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորիբազեն իրեն զոհելով բռնում էփասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են[19]։Տաք ջրի բուժիչ հատկությունների շնորհիվ երկու թռչուններն էլ վերակենդանանում են և դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է այդ տարածքում քաղաք հիմնել[19]։

«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի»՝ «տաք» (հին վրացերեն՝ თბილი) և «սի»՝ «աղբյուրի տակ» (վրաց.՝სი) արմատներից[20]։ Հետևաբար՝ քաղաքի անվանումը կապված է նաև հանքային ջրերի առատության հետ։ Ներկայումս լեգենդում հիշատակված բուժիչ ջրերի տեղանքում կառուցված են Գոգիրդի բաղնիքները, որոնք հանդիսանում են Թբիլիսիի պատմական վայրերից մեկը՝ «Աբանոթուբան» անվանումով (վրաց.՝აბანოთუბანიաբանոթուբանի՝ բաղնիքների թաղ)[19]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Թբիլիսիի պատմություն

Քաղաքի հիմնադրում և օտար տիրապետություն (458-853)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝ Թբիլիսիի հիմնադրում,Վրաց մարզպանություն, ևՏփղիսի ամիրայություն

Թբիլիսին հիմնադրել էՎիրքի թագավորՎախթանգ Գորգասալը՝5-րդ դարի վերջին[21]։ Մինչև458 թվականը Թբիլիսիի տարածքը լինելով անտառածածկ՝ բնակության համար անբարենպաստ էր։ Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին, հոր խնդրանքով մայրաքաղաքըՄցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Նա ավարտում է բերդի պարիսպների շինարարությունը և հիմք դնում քաղաքի զարգացմանը։ Կարճ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում էԿովկասի խոշորագույն քաղաքներից մեկը[22], որը սերտ կապեր է հաստատումՄեծ Հայքի քաղաքների հետ։ Այդ ժամանակ, սակայն, Թբիլիսին Վրաստանի միայն արևելյան հատվածիմայրաքաղաքն էր, քանի որԿոլխիդան չէր մտնումՎրաստանի սահմանների մեջ։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիսԳորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արևելքում Օրթաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝Կուր գետը, հարավ-արևմուտքում՝Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալին։ Հետագայում քաղաքը զարգանում էՀին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս[21]։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը, որըԿովկասըԱսիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Այդ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում էՄերձավոր Արևելքի կենտրոններից մեկը, որից հետո հարևան երկրները սկսում են հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին և6-րդ դարի վերջին սկսվում է երկարատև պայքար Թբիլիսիի համար։ Վրաց քաղաքական ու մշակութային վիճակն ուղղակիորեն կախված էր մայրաքաղաքի դրությունից։537 թվականին պարսկական զորքերը գրավում են Թբիլիսին, որից հետոՎիրքը անկում է ապրում[23]։ Փոխարենը՝ ստեղծվում էՎրաց մարզպանությունը և վրացիներն ընկնում են պարսկական տիրապետության տակ[24]։ 627 թվականին Թբլիսին ենթարկվում է Բյուզանդիայի թագավորՀերակլիոս I-ի արշավանքներին։ Հույն կայսրը կարողանում է պաշարել քաղաքը, սակայն վերջինիս այն գրավել չի հաջողվում։ Հեռակլիոսը թողնում է Վրաստանը և անցնումՄիջագետքը։ Հաջորդ տարի Թբիլիսին գրավվում և հրդեհվում է խազարների կողմից[25]։7-րդ դարում Վրաստանի արևելյան մասը անցնում էԱրաբական Խալիֆայությանը, իսկ արևմտյան մասը՝Բյուզանդիային[26]։ Խալիֆայության կազմում ստեղծվում է Արմինիա կուսակալությունը, որի մեջ մտնում ենՀայաստանը,Վրաստանը ևԱղվանքը[27]։737 թվականին Թբիլիսին դառնում է առանձին ամիրայության կենտրոն[28]։735-737 թվականներին արաբ ոստիկան Մըրվանը և իբն Մուհամեդը վերստին գրավեցին քաղաքը։ Արաբական տիրապետության օրոք Թբիլիսին նոր զարգացում ապրեց։ Այս տարածաշրջանում վրաց մայրաքաղաքը դարձավԱրաբական ամիրայության կենտրոններից մեկը՝Դվինի ևՊարտավի հետ միասին։764 թվականին խազարների դիրքը թուլացավ Թբիլիսիում։853 թվականին խալիֆայության իշխանությունն ամրապնդելու նպատակով ոստիկան Բուղայի հրամանատարությամբ արաբական զորքերը կենտրոնացվեցին Թբիլիսիում։

Շինություններ Հին Թբիլիսիում

Վրացական ազգային վերածնունդ և անկախ պետականություն (853-1213)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Վրացական ոսկեդար ևՎրաց թագավորություն
Մետեխի վանքը ձախ կողմում․ աջ հատվածում երևում է հայաշատՀավլաբար թաղամասը

Վրացական թագավորությունը վերածնվում էԲագրատունիների ազգակից հանդիսացողվրաց Բագրատունիների շնորհիվ։ Վերականգնված պետության սահմաններում մտնում էին նրանց տոհմական տիրույթները՝Տայքը (վրաց.՝ტაო՝ Տաո),Կղարջքը (վրաց.՝კლარჯეთი՝ Կլարջեթի), որոնք միասին կոչվում էինՏայք-Կղարջքի կյուրոպաղատություն։ Թբիլիսին գտնվում էր վրացական թագավորության սահմաններից դուրս։ ՏայքիԲագրատ կյուրոպաղատը963 թվականին հիմնադրում էՕշկվանքը, իսկ նրա որդին՝Դավիթ Կյուրոպաղատը, շարունակում է նրա շինարարությունը և այն ավարտին հասցնում973 թվականին[29]։ Այդ ժամանակներիցՏայքը (վրացական իրականության մեջ հայտնի էՏաո անվանումով) ևԳուգարքի արևմտյան հատվածը՝Կղարջքը ևՋավախքը, դառնում են վրացական հողեր։ Գուգարքի արևելքում գտնվում էր հայ Բագրատունիների մեկ այլ պետություն՝Տաշիր-Ձորագետի թագավորությունը։1037-1051 թվականներին վրաց թագավորԲագրատ IV-ն անընդհատ փորձում էր ազատագրել Թբիլիսին, բայց երկրում տիրող երկպառակության պատճառով այն չհաջողվեց[30]։1045 թվականին Թբիլիսիի կառավարումն անցավ օտարների ձեռքը։1068 թվականինսելջուկ թուրքերի սուլթանԱլփ-Արսլանը հարձակվեց և գրավեց Թբիլիսին։11-րդ դարի 80-ական թվականներին քաղաքը դեռ օտարականների ձեռքում էր։1122 թվականին քաղաքը օտարերկրացիների ձեռքից ազատագրեցԴավիթ IV Շինարարը, ով էլ Թբիլիսի դարձրեցմիասնական վրաց պետության մայրաքաղաք[29]։ Այսպիսով դարավոր դեգերումներից հետո Թբիլիսին վերստին դարձավ թագավորանիստ քաղաք[31]։12-13-րդ դարերում Թբիլիսիի տնտեսությունը առաջընթաց ապրեց։ Այն դարձավ ժամանակի զարգացած քաղաքներից մեկը, որի բնակչությունը հասնում էր 80 հազարի։ Զարգանում էինառևտուրը ևարվեստը։ Ձևավորվեցին վաճառականների միություններ՝ համքարություններ և վաճառքի վարկային ընկերություններ։ Այս ամենի արդյուքում բարելավվեց բնակչության վիճակը և քաղաքն ընդլայնեց իր սահմանները։ Թբիլիսիի կազմում ընդգրկվեցին նաևՔաշվեթ եկեղեցին ևԼուրջի վանքը։ Նրա պարսպից դուրս գտնվում էր նշանակալի վայրերից մեկը՝Դիդուբեն։ Քաղաքն ընդարձակվեց նաևԿուրի ձախ ափին, որտեղ կառուցվեց թագավորական ամրոցը՝Նարիղալան։ Այս ժամանակաշրջանում Թբիլիսին բազմազգ քաղաք էր։ Վրաց թագավորները վարում էին տարբեր ազգության ու կրոնի պատկանող ժողովուրդներին սիրաշահող և խրախուսող քաղաքականություն, որը նպաստում էր քաղաքի տնտեսական և սոցիալական կյանքի կայունությանը։ Այդ ժամանակաշրջանը վրաց պատմության մեջ հայտնի է«ոսկեդար» կամ «ազգային վերածնունդ» անվանումներով[32]։

Թամար թագուհու իշխանության սկզբներին Թբիլիսիի ազնվականները ընդվզեցին՝ ցանկանալով ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառով պահանջեցին նոր թագավորական խորհուրդ և հիմնվեց «Կարավի» հաստատությունը։

Իսլամական ժամանակաշրջան (1226-1795)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝ Վրաստանը ուշ միջնադարում

1226 թվականին Թբիլիսին պաշարեց խազար ոստիկանՋալալեդին, ով ավերեց քաղաքը և բնակչությանը դաժանաբար կոտորեց։13-րդ դարի40-ական թվականներինմոնղոլները գրավեցին քաղաքը։ Նրանք չվերացրեցին վրաց իշխանությունը և Թբիլիսին նորից դարձավ երկրի կենտրոն։1259 թվականինվրաց թագավորԴավիթ VI-ի գլխավորությամբ վրաց զորքը ջախջախեց մոնղոլներին՝ ազատագրելով Թբիլիսին։1260 թվականինԴավիթ VII-ն ապստամբեցմոնղոլների դեմ, սակայն ապստամբությունը ճնշվեց։14-րդ դարի20-ական թվականներին, մոնղոլների լուծը թոթափելուց հետո, Թբիլիսին դարձյալ միացյալ Վրաստանի մայրաքաղաքն է դառնում։1366 թվականին Թբիլիսիումժանտախտի համաճարակ է սկսվում, որին զոհ է գնում բնակչության կեսը։

Թբիլիսիի շիական մզկիթ

1386 թվականինթուրքմենզորավար Լենկթեմուրը պաշարեց Թբիլիսին[33]։ Նա Վրաստանի վրա հարձակվում է ութ անգամ, որոնցից միայն երկուսի ժամանակ է կարողանում ծնկի բերել վրացիներին[34]։ Այս արշավանքներից հետո Թբիլիսիի միջազգային դիրքերը թուլացան։ Ալեքսանդր I Մեծ թագավորը (1412-1243) սկսեց քաղաքի վերականգման աշխատանքները, բայց չկարողացավ վերջացնել իր նախաձեռնածը։ Արտաքին զավթիչների մշտական գրոհները բացասաբար էին ազդել տնտեսության վրա։ Քաղաքի որոշ թաղամասեր շարունակում էին ավերակների մեջ մնալ։1444 թվականին՝Ջահան շահի օրոք, քաղաքը կռվախնձոր դարձավ մոնղոլների և պարսիկների միջև։15-րդ դարի 70-ական թվականներին Թբիլիսին նորից պարսիկների ձեռքում հայտնվեց։1490 թվականին Վրաստանը մասնատվեց և նրա տարածքում ձևավորվեցին առանձին թագավորություններ՝ օտար տիրակալների իշխանության տակ։ Միայն Թբիլիսին դարձավ վրաց թագավորների քաղաքական և վարչական կենտրոնը։1522 թվականին Թբիլիսիում հաստատվեցին պարսիկները։ Երկու տարի անց վրաց թագավորԴավիթ X-ը քաղաքն ազատագրեց պարսիկներից։1524-1541 թվականներին քաղաքը ծաղկում ապրեց։ Վերանորոգվեցին հին շինությունները և կառուցվեցին նորերը, զարգացան առևտուրն ու մշակույթը։1541 թվականին քաղաքը գրավեց պարսից շահ Թամազ I-ը։1578 թվականին Չիլդիրի պատերազմումօսմանները հաղթեցին վրացիներին, այնուհետևՀյուսիսային Կովկասն անցավ օսմանների տիրապետության տակ։ Թբիլիսին նոր թշնամու ձեռքին հայտնվեց։ Վրաց թագավոր Սիմոն I-ը ապարդյուն կերպով քաղաքը պարսիկ և սելջուկ զավթիչներից ազատելու փորձեր կատարեց։1609 թվականին սպարապետ դարձավԳեորգի Սաակաձեն։ 17-րդ դարի առաջին կեսին պարսիկները դաժան ասպատակություններ իրականացրին Թբիլիսիում, որի արդյունքում այն հիմնովին ավերվեց։1633 թվականից, երբ քաղաքի նահանգապետ նշանակվեց Ռոստոմը, Թբիլիսին նորից զարթոնք ապրեց։ Դարձյալ աշխուժացավ տնտեսական և մշակութային կյանքը։ Նա որոշակի գումար տրամադրեց քաղաքի բարելավման համար։1700 թվականին Թբիլիսիի բնակչությունը կազմում էր 20 հազար։ Քաղաքը նորից զարթոնք է ապրում, աճում էր բնակչության թիվը։ Այս ընթացքում հանքային ջրերի տարածքում բաղնիքներ կառուցվեցին։1709 թվականին հիմնվեց քաղաքի առաջին տպարանը, որտեղ տպագրվեցՇոթա Ռուսթավելու«Ընձենավորը» պոեմը։1723 թվականին քաղաքը կրկին գրավեցին օսմանցիները, իսկ1735 թվականին՝Նադիր շահը ետ գրավեց այն։1784 թվականին հակապարսկական շարժումը Վրաստանում մեծ վերելք ապրեց և թագավորՀերակլ II-ի գլխավորությամբ վրացիները սկսեցին պայքարել հանուն իրենց երկրի ազատության։ Կարճ ժամանակահատվածում վրացիները ազատագրեցին մայրաքաղաքը շահ Նադիրի զորքերից։1755 թվականին հիմնվեց Թբիլիսիի իմաստասիրաց ճեմարան։1762 թվականին Վրաստանի պատմության մեջ տեղի ունեցավ դարակազմիկ փոփոխություն․ միմյանցից անջատ զարգացող վրաց երկու թագավորությունները՝Քարթլին ուԿախեթը, միավորվեցին և նորաստեղծ միացյալ թագավորության մայրաքաղաք դարձավ Թբիլիսին։ Կրցանիսի դաշտում վրացական բանակի կրած պարտությունից հետո 1795 թվականին Թբիլիսինհայտնվեց պարսից լծի տակ։

Ռուսական տիրապետություն (1800-1900)

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Վրաստանը Ռուսական կայսրության կազմում ևԹիֆլիսի նահանգ

Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո Թբիլիսին դառնում էՎրաստանում ուՀյուսիսային Կովկասում այսպես ասած վրացական գերագույն կառավարության և ռուսական զինվորական ու քաղաքացիական իշխանության գլխավոր հրամանատարության բարձրագույն ներկայացուցչի նստավայր։1840 թվականից Թբիլիսին համարվում էԿովկասի փոխարքայության վարչական կենտրոնը և «գլխավոր կառավարչի» կացարանը, իսկ1845-1917 թվականներից՝ կովկասյան փոխարքայի նստավայր[35][36]։ Վրաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ Թբիլիսին սկսում է վերափոխվել բուրժուա-եվրոպական տիպի քաղաքի՝ դրա հետ մեկտեղ պահպանելով իր ճարտարապետական առանձնահատկությունները[37]։ Թբիլիսին դառնում է գերնշանակալից կենտրոններից մեկը, որտեղ ռուսական մշակույթը ակտիվ հարաբերությունների մեջ է մտնում Կովկասի ազգային մշակույթի հետ, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդների մշակույթներն իրար հետ։ Թբիլիսիում տարբեր ժամանակներում եղել ենԱլեքսանդր Պուշկինը,Միխայիլ Լերմոնտովը,Ալեքսանդր Գրիբոյեդովը (թաղված է Թբիլիսիում[38]),Լև Տոլստոյը,Պյոտր Չայկովսկին,Մաքսիմ Գորկին և այլք։ Հիմնականում Թբիլիսիում են անցել նաև հայ նշանավոր լուսավորիչԽաչատուր Աբովյանի, ադրբեջանցի մեծ մտածող և գրողՄիրզա Ախունդովի (թաղված է Թբիլիսիում) կյանքն ու գործունեությունը։ Եթե1835 թվականներին Թբիլիսիի բնակչությունը18-րդ դարի սկզբի հետ համեմատած ավելացել էր ընդամենը 5 հազար մարդով, ապա1865 թվականին այն կազմում էր 71 հազար,1866 թվականին՝ 78 հազար,1897 թվականին՝ 161 հազար մարդ։ Աճն ավելացավ հատկապես առևտրի և արդյունաբերության հետռեֆորմյան ժամանակաշրջանում։ Քաղաքի տնտեսական աճին նպաստեց Անդրկովկասյան երկաթգծի շինարարությունը, որի արդյունքում 1872-ական թվականներին Թբիլիսին միացվեց նավահանգստայինՓոթիին, իսկ1883 թվականին՝Բաքվին ևԲաթումին։ Քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները առավել ցայտուն դարձան դարի վերջին.1900-ական թվականներին Թբիլիսիում կային շուրջ 5263 վարկային, առևտրային, արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկություններ՝ 21000 աշխատատեղերով ու ծառայողներով։ 300-ից ավել աշխատատեղերով ֆաբրիկաներ և գործարանները յոթն էին։

Թբիլիսին 20-21-րդ դարերում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ՝Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,Վրաստանի խորհրդայնացում, ևՎրաստանի քաղաքացիական պատերազմ
Տե՛ս նաև՝ Ջրհեղեղ Թբիլիսիի կենդանաբանական այգում

20-րդ դարի սկզբին ԹբիլիսինԲաքվի հետ միասին դառնում է Կովկասիաշխատավոր շարժման և հեղափոխական-մարքսիստական մտքի առաջավոր կենտրոն։1893 թվականին այստեղից տարածվում էՎրաստանում ևԿովկասում վրացական լեգալ գրականության մեջ մարքսիզմ պրոպագանդող առաջին սոցիալ-դեմոկրատական կազմակերպության գործունեությունը։Ռուսական հեղափոխության ժամանակ թբիլիսյան աշխատավոր դասակարգը մեծ պայքար էր ծավալում. համաձայն պաշտոնական վիճակագրության՝1905 թվականին ամեն աշխատավորին հասնում էր 4½ գործադուլային մասնակցություն։ Գործադուլները վերաճեցին ռուսական կայսերական զորքի հետ զինված բախումների։ Ողջ քաղաքական և կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էր Անդրկովկասում բոլշևիկների գլուխն անցած ազգությամբ վրացի հեղափոխականԻոսիֆ Ստալինը։1917 թվականիռուսական հեղափոխությունից հետո Թբիլիսին դառնում է Անդրկովկասի ժամանակավոր կառավարության նստավայրը[39]։

Նարիղալայի ամրոց

Բաթումում տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո1918 թվականիմայիսի 26-ինՎրաստանի մենշևիկյան կառավարությունը հայտարարում է անկախ պետության ստեղծման մասին[40]։Մայիսի 26-28-ինՎրաստանի,Ադրբեջանի ևՀայաստանի անկախության հռչակագրերը հրապարակվում են Թբիլիսիում՝Կովկասի փոխարքայի պալատում։ Դարակազմիկ այս դեպքերից հետո Թբիլիսին դառնում է ինքնահռչակՎրաստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը[41]։ Թբիլիսին շարունակում է պահպանել Վրաստանի մայրաքաղաքի տիտղոսը մինչև1921 թվականը։ 1918 և 1919 թվականներին այստեղ ստեղծվում են գերմանական և բրիտանական ռազմաբազաներ։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը1918 թվականին որոշում է ընդունում համալսարանի բացման մասին։Թբիլիսիի պետական համալսարանը դառնում է պետության հովանավորության տակ գտնվող առաջինբարձրագույն ուսումնական հաստատությունըԱնդրկովկասում։1921 թվականիփետրվարի 25-ինխորհրդային կարմիր բանակըօկուպացնում է Թբիլիսին և Վրաստանը հռչակվում էխորհրդային սոցիալիստական հանրապետություն[42]։ Սկզբնական շրջանում Թբիլիսին դառնում էԱնդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ներառում էրՎրացական ԽՍՀ-ն,Հայկական ԽՍՀ-ն ևԱդրբեջանական ԽՍՀ-ն) և ապաՎրացական ԽՍՀ-ի մայրաքաղաքը[42]։ Խորհրդային իշխանությունների տարիներին Թբիլիսիի բնակչությունը զգալիորեն աճել է և քաղաքը ինդուստրացվել է։ Աստիճանաբար քաղաքը վերականգնել է խորհրդային Անդրկովկասի քաղաքական, սոցիալական և մշակութային կենտրոնի տիտղոսը։1956 թվականին Թբիլիսիում տեղի են ունենում հակախորհրդային ցույցեր, որոնք արյան մեջ խեղդվում են բոլշևիկյան իշխանությունների կողմից։1958 թվականին հանդիսավոր կերպով նշվում էԹբիլիսիի հիմնադրման 1500-ամյակը։Խորհրդային Միության փլուզումից հետոԹբիլիսիի պատմության մեջ սկսվում է անկայունության և տագնապի ժամանակաշրջան։1991 թվականիդեկտեմբերից մինչև1992 թվականիհունվարը տեղի ունեցածերկշաբաթյա քաղաքացիական պատերազմից հետո Թբիլիսին դարձավ տարբեր գանգստերային խմբավորումների և ապօրինի ձեռնարկությունների կենտրոն։

Կուր գետը Թբիլիսիում

Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիներին (1993-2003) հանցագործությունը ևկոռուպցիան ընդունեցին առավել մեծ ծավալներ։ Հասարակության շատ շերտեր աղքատացան, քանի որ վերահաս գործազրկության հետևանքովՎրաստանի տնտեսությունն անկում ապրեց։ Բնակչության ցածր կենսամակարդակից և ընտրակեղծիքներից վշտացած թբիլիսեցիները2003 թվականինոյեմբերին դուրս եկան ցույցերի։Վարդերի հեղափոխությունից հետո հանցավորության աստիճանը նվազեց, իսկ փլուզված տնտեսությունը վերականգնվեց։ 2008 թվականի հարավօսական պատերազմի ժամանակ Թբիլիսին ենթարկվեց ռուսական ռազմաօդային ուժերի գրոհներին։2015 թվականի հունիսին հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում տեղի է ունենումխոշոր ջրհեղեղ, որի հետևանքով հեղեղվում էքաղաքի կենդանաբանական այգին[43]։ Տասնյակ գազաններ դուրս են եկել փողոց և վնաս հասցրել բնակչությանը։ Ջրհեղեղի արդյունքում զոհվում է 12 մարդ, իսկ վնասի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 18 միլիոն դոլար[44]։

Քաղաքային կառավարում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Թբիլիսիի քաղաքային ժողովի շենքը
Հիմնական հոդված՝Թբիլիսիի քաղաքապետների ցանկ‎
Վրաստանի նախագահինստավայրը գտնվում է ԹբիլիսիիՀավլաբար հայաշատ թաղամասում։

ՀամաձայնՎրաստանի սահմանադրության 10-րդ հոդվածի՝ Թբիլիսին հանդիսանում է Վրաստանի մայրաքաղաքը[45]։ Այն նշված կարգավիճակին վերահաստատվել է 1995 թվականի փետրվարի 20-ին«մայրաքաղաքի մասին Վրաստանի օրենքի» ընդունումից հետո։ Կառավարվում էքաղաքային ժողովի (սակրեբուլի) ևքաղաքապետարանի (մերիա) կողմից։ Քաղաքային ժողովի նախագահն ու քաղաքապետն ընտրվում են չորս տարին մեկ անգամ՝ ընտրությունների միջոցով։ Ներկայում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Նարմանիան, իսկ սակրեբուլիի նախագահը Գիորգի Ալիբեգաշվիլին է։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Տե՛ս նաև՝Վրաստանի վարչական բաժանում

Վարչականորեն Թբիլիսին բաժանված է շրջանների, որոնք ունեն իրավասություններ սահմանափակ գործերի շրջանակներում։ Դրանք իրենց հերթին կառավարվում ենտեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այս ստորաբաժանումները ստեղծվել են1930-ական թվականներին՝խորհրդային իշխանությունների ժամանակահահտվածում։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսիի վարչատարածքային բաժանման համակարգը ձևափոխվեց։ Համաձայն վերջին վերանայման՝ Թբիլիսիի շրջաններն են[46]

  • Հին Թբիլիսի (ძველი თბილისი)
  • Վակե Սաբուրթալո (ვაკე-საბურთალო)
  • Իսանի Սամգոր (ისანი-სამგორი)
  • Դիդուբի Չուղուեթ (დიდუბე-ჩუღურეთი)
  • Գլդանի Նաձալադև (გლდანი-ნაძალადევი)
  • Դիդգոր (დიდგორი)

Շրջաններն իրենց հերթին բաժանված են ոչ ֆորմալ թաղամասերի։ Այդ թաղամասերի մեծ մասը պատմական են, սակայն նրանցից շատերը կորցրել են իրենց առանձնահատուկ տեղագրական սահմանները։ Թբիլիսիի պատմական թաղամասերից մեկը՝Հավլաբարը, գրեթե ամբողջովին բնակեցված էհայերով։ Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի շրջանի կազմի մեջ։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում Հավլաբարը եղել է Վրաստանի հայ մտավորականության կենտրոնը։

Թբիլիսիի համայնապատկերը

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք և բնական պայմաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վրաստանի ազգային բուսաբանական այգի՝ հանրային զբոսայգի Թբիլիսիում
Թբիլիսյան ծովըՎրաստանի մայրաքաղաքի խոշորագույնջրամբարն է։

Թբիլիսի քաղաքը տեղակայված էՀարավկովկասյան տարածաշրջանում՝Վրաստանիարևելքում,Կուր գետի ափին։ Գտնվում էծովի մակարդակից 380-770 մետր բարձրության վրա[47]։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանիսեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝Մցխեթյան շրջանով։ Երեք կողմերից շրջապատված է բարձրադիր լեռներով։ Հյուսիսում Թբիլիսին սահմանակցում է Սագուրամոյի լեռնաշղթային, արևելքում և հարավ-արևելքում՝ Իորիի հարթավայրին, իսկ հարավ-արևմուտքում՝Թրիալեթի լեռնաշղթային[47][48]։

Թբիլիսիի ռելիեֆը բարդ է։ Կուր գետի ձախ ափին գտնվող քաղաքի մի մասը տարածվում է Ավչալա թաղամասից մինչև Լոչինի գետն ընկած հատվածը՝ ներառելով ավելի քան 30 կմ (19 մղոն)։ Չափազանց լեռնային դիրքը հանդիսանում է քաղաքի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը[47]։

Թբիլիսիի հյուսիսարևելյանհատվածում՝ Իորի գետի և երեք աղի լճերի միախառնման հետևանքով ստեղծվել էԹբիլիսիի ծովը, որն իրենից ներկայացնում է ոռոգման նկատառումներով օգտագործվող ջրամբար[49]։ Գարնանը, ամռանն ու աշնանը ջրամբարի ջրի մակարդակը բարձրանում է և ըստ այդմ ջրի խորության սեզոնային տատանումը կազմում է 7-10 մետր։ Թբիլիսյան ջրամբարը դասվում է օլիգոտրոֆ լճերի շարքին[47]։

Կլիմայական պայմաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թբիլիսիի կլիմանմերձարևադարձային մուսսոնային է՝խոնավ ցամաքային կլիմայի զգալի ազդեցությամբ[50]։ Բնորոշ են չափազանց տաք ամառները և չափավոր ցուրտ ձմեռները։ ԻնչպեսՎրաստանի մյուս տարածաշրջանները, այնպես էլ Թբիլիսին, տարեվերջին դառնում են առատ տեղումների թիրախակետ։ Քաղաքի կլիմայի ձևավորման գործում կարևոր ազդեցություն ունեն արևելքից և արևմուտքից՝Ատլանտյան օվկիանոսի մաս կազմողՍև ծովից, ներթափանցածտաք ծովային հոսանքները։Մեծ Կովկասի լեռնաշղթայի բարձրաբերձ լեռնագագաթներն իրենց հերթին կասեցնում ենՌուսաստանից եկող սառը օդային հոսանքների տարածումը։ Ի տարբերություն մերձարևադարձային մուսսոնային կլիմա ունեցող մյուս քաղաքների՝ Թբիլիսիի կլիմայական պայմանները համեմատաբար ավելի մեղմ են։ Թբիլիսիի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.3 °C (55.9 °F)։ Ամենացուրտ ամիսըհունվարն է, իսկ ամենաշոգը՝հուլիսը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 2.3 °C (36.1 °F), իսկ հուլիսյանը՝ 24.9 °C (76.8 °F)։1882 թվականիհունվարի 7-ին Թբիլիսիում գրանցվել է ամենացուրտ ձմեռը, որի ժամանակ սնդիկի սյունը 0-ից իջել է մինչև -24.4 °C (-11.9 °F)։ Առավելագույն ջերմաստիճանը եղել է 42.0 °C (107.6 °F):

Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 495,5 մմ։ Մայիսն ամենատեղումնառատ ամիսն է (միջին հաշվով 77.6 մմ), իսկ հունվարը՝ տեղումների քանակով ամենապասիվ ամիսն է (միջին հաշվով՝ 18.9 մմ)։ Տարվա ընթացքում ձյուն տեղում է 15-25 օր։ Հորդառատ անձրևն ու ամպրոպը առավելապես բնորոշ են գարնանը։ Թբիլիսիի քամիները մեծ մասամբ հարավարևելյան են։

Թբիլիսիի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)19.5
(67.1)
22.4
(72.3)
28.9
(84)
34.4
(93.9)
35.1
(95.2)
40.2
(104.4)
42.0
(107.6)
40.4
(104.7)
37.9
(100.2)
33.3
(91.9)
27.2
(81)
22.8
(73)
42.0
(107.6)
Միջին բարձր °C (°F)6.6
(43.9)
7.7
(45.9)
12.6
(54.7)
18.9
(66)
23.1
(73.6)
28.1
(82.6)
31.2
(88.2)
30.9
(87.6)
26.4
(79.5)
19.8
(67.6)
12.8
(55)
8.4
(47.1)
18.9
(66)
Միջին օրական °C (°F)2.3
(36.1)
3.1
(37.6)
7.2
(45)
12.7
(54.9)
17.2
(63)
21.7
(71.1)
24.9
(76.8)
24.7
(76.5)
20.2
(68.4)
14.2
(57.6)
7.9
(46.2)
3.7
(38.7)
13.3
(55.9)
Միջին ցածր °C (°F)−0.8
(30.6)
0.0
(32)
3.2
(37.8)
8.4
(47.1)
12.4
(54.3)
16.5
(61.7)
19.8
(67.6)
19.5
(67.1)
15.4
(59.7)
10.4
(50.7)
4.9
(40.8)
1.3
(34.3)
9.3
(48.7)
Ռեկորդային ցածր °C (°F)−24.4
(−11.9)
−14.8
(5.4)
−12.8
(9)
−3.8
(25.2)
1.0
(33.8)
6.3
(43.3)
9.3
(48.7)
8.9
(48)
0.8
(33.4)
−6.4
(20.5)
−7.1
(19.2)
−20.5
(−4.9)
−24.4
(−11.9)
Տեղումներ մմ (դյույմ)18.9
(0.744)
25.8
(1.016)
30.3
(1.193)
50.5
(1.988)
77.6
(3.055)
76
(2.99)
44.9
(1.768)
47.5
(1.87)
35.6
(1.402)
37.5
(1.476)
29.9
(1.177)
21
(0.83)
495.5
(19.508)
Միջ. տեղումների օրեր(≥ {{{միավոր տեղումների օրեր}}})44.65.97.69.78.75.75.755.64.4470.9
%խոնավություն74726866676461626673767669
Միջին ամսականարևային ժամ99102142171213249256248206164103932046
աղբյուր: աղբյուր[51][52][53]

Ժողովրդագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պատմական ակնարկ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հայտնի է, որ միջնադարից մինչև 19-րդ դար Թբիլիսիում հայազգի բնակչությունը մեծամասնություն է կազմել[8][54]։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Թբիլիսիի հիմնական էթնիկ խմբեր
Տարի
Վրացիներ
%
Հայեր
%
Ռուսներ
%
Ընդհանուր
1801-34,30021.5%14,86074.3%
20,000
1864/65ձմեռ[55]14,87824.8%28,40447.3%12,46220.7%60,085
1864/65ամառ[55]14,78720.8%31,18043.9%12,14217.1%71,051
1876[56]22,15621.3%37,61036.1%30,81329.6%104,024
1897[57]41,15129.5%47,13336.4%44,82328.1%159,590
1926[57]112,01438.1%100,14834.1%45,93715.6%294,044
1939[57]228,39444%137,33126.4%93,33718%519,220
1959[57]336,25748.4%149,25821.5%125,67418.1%694,664
1970[57]511,37957.5%150,20516.9%124,31614%889,020
1979[57]653,24262.1%152,76714.5%129,12212.3%1,052,734
2002[58]910,71284.2%82,5867.6%32,5803%1,081,679
2014996,80489.9%53,4094.8%13,3501.2%1,108,717

Թբիլիսիում պաշտոնական մարդահամարներ են սկսել անցկացվել վերջին 200 տարում՝կայսերական,խորհրդային ևանկախության շրջաններում։ Թբիլիսին բազմամշակութային քաղաք է։ Էթնիկվրացիներից բացի, այստեղ բնակվում են նաև ավելի քան 100ազգային փոքրամասնություններ։ Բնակչության մեծամասնությունը՝ 89 %-ը, կազմում են զտարյունվրացիները։ Թբիլիսիում բնակվում են նաև զգալի թվովհայեր,ռուսներ ևադրբեջանցիներ։ Վերոնշյալ ազգային խմբերից բացի, Վրաստանի մայրաքաղաքում բնակվում են նաև մի շարք այլ ազգություններ՝օսեր,աբխազներ,ուկրաինացիներ,հույներ,գերմանացիներ,հրեաներ,էստոնացիներ,քրդեր,ասորիներ,եզդիներ և այլն[59]։

Թբիլիսիի բնակչության ավելի քան 95 %-ը դավանում էքրիստոնեություն։ Նրանք առավելապեսուղղափառ եկեղեցու հետևորդներ են (հիմնականումհայ առաքելական ևվրաց օրթոդոքս)։ Թբիլիսիում հայ և վրաց ուղղափառ եկեղեցիների կողքին ազդեցիկ դեր ունի նաևռուս ուղղափառ եկեղեցին։Իսլամադավան է Թբիլիսիի բնակչության 1,5 %-ը, իսկ 0,1 %-ը (մեծ մասամբ հրեաներ) դավանում էհուդայականություն։ Կան նաևկաթոլիկ և եզդիական եկեղեցու հետևորդներ[60][61]։

Թբիլիսին պատմականորեն հայտնի է, որպես կրոնական հանդուրժողականություն ցուցաբերող երկրի մայրաքաղաք։ Դրա վառ ապացույցն է այն, որ քաղաքի հին թաղամասերում իրար կողք կողքի կարելի է հանդիպելեկեղեցի,մզկիթ ևսինագոգ։

Բնակչության1886-2024 թվականների վիճակագրություն
ՏարիԲնակչություն
188678 445 մարդ
1897159 590 մարդ
1913194 000 մարդ[62]
1922233 958 մարդ
1926294 000 մարդ[62]
1939519 220 մարդ
1959694 664 մարդ
1970889 020 մարդ
19791 066 022 մարդ
19871 194 000 մարդ[63]
19891 263 489 մարդ
19951 205 305 մարդ[64]
19961 164 366 մարդ[64]
19981 400 000 մարդ[65]
20021 084 087 մարդ[66]
20141 118 035 մարդ
20151 118 300 մարդ[67]
20161 082 400 մարդ[68]
20211 202 731 մարդ
20231 241 700 մարդ[69]
20241 258 526 մարդ[70]


Հայերը Թբիլիսիում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Հայերը Թբիլիսիում
Հին ԹբիլիսիիՀավլաբար հայաբնակ թաղամասը

Թբիլիսին աշխարհի ամենահայաշատ քաղաքներից մեկն է։ ԱռաջինհայերըՎրաստանի մերօրյա մայրաքաղաքում հաստատվել են դեռևսվաղմիջնադարյան ժամանակահատվածում՝5-6-րդ դարերում[71]։631 թվականին այստեղ կառուցվել էառաջին հայկական եկեղեցին, որը կրել էՍուրբ Գևորգի անունը։ 11-րդ դարում թբիլիսահայերի թիվը զգալիորեն աճել է։ Արդյունքում՝Հավլաբար ևՍոլոլակ թաղամասերը գրեթե ամբողջովին բնակեցվել են հայերով։Ուշմիջանադարյան ժամանակահատվածումՎիրահայոց թեմի առաջնանիստ Թբիլիսիում գործել է 24 հայկական եկեղեցի։ Միջնադարյան ժամանակահատվածում հայերը ակտիվորեն մասնակցել են Թբիլիսիի կառավարմանը։ Հայկական խոշոր ազնվականական ընտանիքներից էին հայտնի էին Թումանյանները, Բեհբությանները, Շադինյանները, Յուզբաշյանները, Խազարյանները, Թամամշյանները, Փիթոևները, Մանթաշյանները ևուրիշներ։ 19-րդ դարում գրանցվել է հայերի մեծ ներհոսք, իսկ1840 թվականինՀովհաննես Իզմիրյանը դառնում է Թբիլիսիի ազգությամբ առաջին հայ քաղաքապետը։1823 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի հայկական տպարանը,1824 թվականին՝Ներսիսյան,1861 թվականին՝Գայանյան,1868 թվականին՝Մարիամյան օրիորդաց,1877 թվականին՝Հովնանյան դպրոցները։ Մինչև 1950-ական թվականները Թբիլիսիում գործել են շուրջ 40 հայկական դպրոցներ։ Դասավանդել ենՀարություն Ալամդարյանը,Խաչատուր Աբովյանը,Պետրոս Շանյանը,Ստեփանոս Նազարյանը,Միքայել,Գաբրիել ևՌափայել Պատկանյանները,Ղազարոս Աղայանը,Մանուկ Աբեղյանը,Հակոբ Մանանդյանը և ուրիշներ[71]։

Թբիլիսիում լույս են տեսել նաև հայկական պարբերականներ, որոնցից ամենանշանավորներից էին«Կռունկ հայոց աշխարհին» և«Մեղու Հայաստանի» հանդեսները։17-18-րդ դարերում Թբիլիսիում ապրել և ստեղծագործել են մի շարք նշանավոր հայեր․ երաժիշտներՆաղաշ Հովնաթանը,Սայաթ-Նովան, գրողներՐաֆֆին,Պերճ Պռոշյանը,Ղազարոս Աղայանը,Մուրացանը,Նար-Դոսը,Ալեքսանդր Շիրվանզադեն,Հովհաննես Թումանյանը,Ավետիս Ահարոնյանը,Դերենիկ Դեմիրճյանը,Ստեփան Զորյանը և ուրիշներ[72]։

Ըստ1959 թվականի մարդահամարի տվյալների՝ հայ էր Թբիլիսիի բնակչության 21,3 %-ը, 1970 թվականին՝ 16,9 %-ը, 1979 թվականին՝ 14,5 %-ը (152.767 մարդ)։ Թբիլիսիում էր գտնվում նաևԽոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Թբիլիսիի ամենահին և ընդարձակ գերեզմանատունը, որը ոչնչացվել է 1937-1938 թվականներին։ Խոջիվանքի ոչնչացված գերեզմանատան տարածքի ծայրամասում 1960-ական թվականներին բացվել էհայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնը, որտեղ առկա են խորհրդանշական տապանաքարեր և թբիլիսաբնակ հայերի գերեզմաններ։

Թբիլիսիի հայկական եկեղեցիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝ Թբիլիսիի հայկական եկեղեցիներ
Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի

Դեռևսուշ միջնադարում Թբիլիսիում եղել են 24 հայկական եկեղեցի ու վանք։Հարանց վանքը չի պահպանվել, ունեցել է աղյուսե եռանավ բազիլիկ հորինվածք, իսկ յուրաքանչյուր նավը՝ բարձր թմբուկով գմբեթ։ Վանքին կից են եղել թաղածածկՍուրբ Գևորգ եկեղեցին և երկու զանգակատուն։Նարիղալա բերդի տակ1251 թվականինՈւմեկ իշխանը կառուցել էքարաշեն Սուրբ Աստվածածին (այժմ կրում էՍուրբ Գևորգի անունը) քառամույթ գմբեթավոր եկեղեցին։ Մեծ Մուղնի և Փոքր Մուղնի եկեղեցիները ունեին քարաշեն և քառագմբեթավոր հորինվածք։

Թբիլիսիի հայկայան հուշարձանների մեծ մասը կառուցվել են18-րդ դարում։Սուրբ Նշանը՝ քառամույթՇոթա Ռուսթավելու անվան հրապարակը Նուրբ բրդեղենի-մահուդի կոմբինատը գմբեթավոր հորինվածքով, դեկորատիվ կամարաշարով զարդարված ճակատներով և ջնարակած սալերով ծածկված գմբեթով,1703 թվականին կառուցվել է աղյուսից։1737 թվականին կառուցվել է չորս սյուների վրա բարձրացող գմբեթով նորաշեն եկեղեցին, որի ներսում պահպանվել ենՄկրտում Հովնաթանյանի տասնիններորդդարյան որմնանկարները։ Նույն շրջանի հորինվածք ենԲեթղեհեմի քարաշեն գմբեթավոր եկեղեցին,Կուսանաց վանքը (18-րդ դար) և Սուրբ Գեորգ (1753, նախկին Քարափի թաղում) միանավ եկեղեցին։ Գմբեթավոր եկեղեցիներից էին նաև Զգրաշեն, Տափի թաղի Սուրբ Գեորգ, Հրեշտակապետաց, Վերայի Սուրբ Գևորգ, Սուրբ Մինաս, Շամքորեցոց կամ Կարմիր Ավետարան և Սուրբ Կարապետ եկեղեցիները։Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին 1780 թվականին կառուցել են իշխան Բեհբութովները, որպես տապանատուն։ Այն ոչնչացվել է 1937-1938 թվականներին;

Ներկայումս Թբիլիսիի հայկական եկեղեցիների մեծ մասը չեն գործում։ Դրանք հիմնականում վրացականացված են, իսկ որոշներն էլ փակվել են խորհրդային իշխանությունների կողմից։ Վրացական իշխանությունների կողմից մի շարք եկեղեցիներ վրացականացնելու փորձեր ավարտվել են անհաջողությամբ։ Դրա վառ օրինակներից է Սուրբ Նշան եկեղեցին, որը վրացականացման բազմաթիվ փորձերի ընթացքում նույնիսկ հրդեհվել է։

Հայտնի թբիլիսահայեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտըԵվրոպայի սուպերգավաթի «Բարսելոնա-Սևիլյա» հանդիպումից առաջ

Մինչև19-րդ դարի սկիզբը՝ձիասպորտը,ըմբշամարտը,բռնցքամարտը ևհրաձգային սպորտը հանդիսանում էին Թբիլիսիի ամենատարածված քաղաքային սպորտաձևերը։Արևմուտքի ազդեցությամբ զարգացող Թբիլիսիի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց սկսեցին ի հայտ գալ նոր մարզաձևեր։ Սպորտը Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում առավել զարգացում ապրեց խորհրդային շրջանում։ Միևնույն ժամանակ Թբիլիսիում նախագծվեցին տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։1978 թվականին քաղաքում գործել են շուրջ 250 խոշոր և միջին չափի մարզադաշտեր, այդ թվում չորս փակ և վեց բացօթյա օլիմպիական լողավազաններ, 185 բասկետբոլի և 192 վոլեյբոլի մարզադաշտեր, 19 թենիսի կորտերներ և 31 ֆուտբոլային արենաներ։ Թբիլիսիի խոշորագույն մարզադաշտըԴինամո արենան է՝ 55 հազար նստատեղով, իսկ երկրորդը՝Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտն է, որը կարող է տեղավորել 24 680 հանդիսական։ Ամենանշանավոր թբիլիսյան ֆուտբոլային ակումբը«Դինամո Թբիլիսի»-ն է։ Սպորտային պալատը, որը սովորաբար հյուրընկալում է բասկետբոլային խաղեր և թենիսի մրցաշարեր, կարող է տեղավորել մոտավորապես 11 հազար մարդ։ Վերե փոքրիկ բասկետբոլային դահլիճը տեղավորում է 2500 հանդիսական։

Ներկայումս Թբիլիսիի ամենատարածված սպորտաձևերն ենֆուտբոլը,ռեգբին,բասկետբոլը ևըմբշամարտը։ Բացի այդ, հայտնի սպորտաձևեր են նաևթենիսը,լողը և ջրային պոլոն։ Կան մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային և ռեգբիի հավաքականներ, ինչպես նաև ըմբշամարտի ակումբներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բասկետբոլային ասոցացիայի խաղացողներԶազա Պաչուլիան ևՆիկոլոզ Սկիտիշվիլին Թբիլիսիի բնակիչներ են։«Դինամո» բասկետբոլային ակումբը1962 թվականին դարձել է«Եվրալիգա»-ի չեմպիոն, սակայն երբեք չի կրկնել այդ հաջողությունը։ Քաղաքի մասնագիտական ակումբներից բացի գործում են նաև մի շարք միջքաղաքային և սիրողական սպորտային թիմեր, ինչպես նաև ակումբներ։2015 թվականինԹբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտը հյուրընկալել էՈՒԵՖԱ սուպերգավաթի եզրափակչի «Բարսելոնա-Սևիլյա» հանդիպումը[73][74][75]։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Վրացական ճարտարապետություն
Պատկեր:Kartlis deda.JPG
Շոթա Ռուսթավելու արձանը և Մայր Քարթլի հուշահամալիրը

Թբիլիսիի հազարամյա պատմությունն ամփոփված է իրճարտարապետության մեջ։ Քաղաքի հարավարևելյան հատվածումհին քաղաքն է՝ նեղ փողոցներով, փայտյա նախշազարդ պատշգամբներով, 2-3 հարկանի աղյուսե բնակելի տներով, որոնք յուրովի ներդաշնակում ենկլասիցիզմի տարրերը տեղական ճարտարապետական ձևերին[76]։ Հին քաղաքում են գտնվումՆարիղալա միջնաբերդի ավերակները,Անչիսխաթի եռանավ բազիլիկը,Մետեխի վանքը,Աիոնի կաթողիկեն,Ռոստոմ արքայի բաղնիքը։19-րդ դարի սկզբից զարգացել է, այսպես կոչված, նոր քաղաքը՝ ժամանակակից Թբիլիսիի կենտրոնը, ուղղանկյուն հատակագծային սկզբունքով և հիմնականում ուշ կլասիցիզմի ոճի շենքերով։19-րդ դարում կառուցվել են բազմաթիվ եկամտաբեր տներ, վարչական, հասարակական, մշակութային շինություններ, որոնք առաջնակարգ տեղ են գրավել քաղաքի համակառույցում։ Այդ շրջանի ճարտարապետական էկլեկտիկ բնույթի էրԶաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը,Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը՝ նախկին «Արտիստական ընկերության» տունը։Վրաց միջնադարյան ճարտարապետական ձևերի հաջող կիրառմամբ առանձնանում է նախկին վրաց ազնվականների բանկը (ներկայումս՝Վրաստանի կենտրոնական բանկը1905 թվականինՄթածմինդայի վրա կառուցվել է թեք վերելքով լարավոր երկաթուղի՝ֆունիկուլյոր։ Թբիլիսիի հատակագիծը կազմվել է1934 թվականին, իսկ ներկայիս հատակագիծը՝1970 թվականին։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսին դառնալով անկախ պետության մայրաքաղաք սկեց զարգանալ նոր տեմպերով։ Այս շրջանում կառուցվեցին նոր քաղաքային թաղամասեր և կառուցապատվեցին հները։ Բարեկարգվել և վերակառուցվել են հին մայրուղիներն ու հրապարակները, գցվել են նորերը։

Թբիլիսիի գլխավոր մայրուղում՝Ռուսթավելու պողոտայում գտնվում են երկրի կարևորագույն կառույցների մի մասը։ Հին վրացական ճարտարապետական կոմպոզիցիոն և դեկորատիվ միջոցներով վերակառուցվել են բազմաթիվ շենքերի ճակատներ։ Նշանավոր ճարտարապետական կառույցներից են նաևՇոթա Ռուսթավելու անվան կինոթատրոնը,Կապի տունը,սպորտի պալատը,ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը և այլն։ Քաղաքի բարձրության գլխավոր դոմինանտը ֆունիկուլյորի վերին կայանն է՝ կից կանգնեցված հեռուստատեսության աշտարակով։ Այստեղից երևում է Թբիլիսիի և նրա շրջակայքի համայնապատկերը։ 1,5 կմ երկարությամբ ձգվողՌուսթավելու պողոտան հանդիսանում է Թբիլիսիի կենտրոնական փողոցը։ Այն ձգվումէ Ազատության հրապարակից մինչև Ռուսթավելու հրապարակ։ Ռուսթավելու պողոտայում են տեղակայված կառավարական, հասարակական, մշակութային ու առևտրական բազմաթիվ կառույցներ, որոնցից են Վրաստանի խորհրդարանը, Կաշվեթի եկեղեցին, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան, Վրաստանի ազգային թանգարանը, Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնը, Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը և այլն։ Պողոտայի երկու կողմերում տնկվածեն սոսիներ։Կուր գետի ձախ ափին՝ Հին Թբիլիսիի պատմական կենտրոնում՝Մետեխի ժայռի վրա գտնվում էԷլգուջա Ամաշուկելիի նախագծածՎախթանգ Գորգասալի արձանը։ Թբիլիսիում կանգնեցված ենՇոթա Ռուսթավելու,Իլյա Ճավճավաձեի,Ակակի Ծերեթելիի,Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանները և«Մայր Վրաստան» մոնումենտը։ Քաղաքը խիտ կանաչապատված է։ Թբիլիսիի ճարտարապետության և քաղաքաշինության մեջ մեծ ավանդ ունեն նաև հայերը, որոնք դարեր շարունակ ապրել են հյուրընկալ եղբայրական վրաց ժողովրդի հետ կողք-կողքի՝ վերջիններիս հետ կիսելով հայրենիքին բաժին ընկած փորձությունները և քաղաքի վերաշինության մեջ ներդնելով իրենց ստեղծագործական ուժն ու ավյունը։

Թատրոն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնը
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ակադեմիական թատրոնը

Թբիլիսին հայտնի էր իր հարուստ թատերական ավանդույթներով։Հունվարի 14-ին նշվում է վրացական թատրոնի ամենամյա տոնը։ 1850 թվականի այդ օրն առաջին անգամ Թբիլիսիում ցուցադրվել է վրացական թատրոնի հիմնադիր հանդիսացողԳեորգի Էրիսթավիի հեղինակած պիեսը։ Այդ ժամանակաշրջանում այն համարվում էր առաջին ու միակ արհեստավարժ թատրոնը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքում գործում են տարբեր ուղղություններին ու ժանրերին պատկանող տասնյակ թատրոններ։

Վրաստանի մայրաքաղաքի նշանավոր թատրոններից են՝

Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Տրանսպորտը Վրաստանում
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կրում է վրացի գրողՇոթա Ռուսթավելու անունը

Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Վրաստանի գլխավոր օդանավակայանն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է Վրաստանի խոշորագույն օդանավակայանը, որը2015 թվականի տվյալներով զբաղվածության ցուցանիշով 15-րդն էր հետխորհրդային երկրներում։2010-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում օդանավակայանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշները, որի արդյունքում օդանավակայանից օգտվողների թիվը 822 հազարից դարձել է մինչև 1 միլիոն 800 հազար մարդ[77]։2016 թվականին Թբիլիսիի օդանավակայանը սկսել է օգտագործելարևային էներգիան՝ դառնալով առաջին «կանաչ օդանավակայան»-ըհարավկովկասյան տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Թբիլիսիի օդանավակայանը գործում էմիջազգային բնապահպանական չափանիշներին և պահանջներին համապատասխան։ Օդանավակայանին սպասարկում է«Georgian Airways» ավիաընկերությունը, որը հիմնականում չվերթներ է իրականացնում դեպիԵվրոպա ևՄերձավոր Արևելք[78]։Վրաստանի մայրաքաղաքից 33 կմ հեռավորության վրա՝ Նատախտար գյուղաքաղաքում, գործում է ներքին օդանավակայան, որը ուղևորափոխադրումներ է կատարում Վրաստանի տարբեր շրջաններ՝Մեստիա,Բաթում ևՔութայիս։

Թբիլիսիի մետրոպոլիտենը քաղաքում ամենաարագ փոխադրումներ կատարող ծառայությունն է, որը հանդիսանում է չորրորդ ստորգետնյա տրանսպրոտի համակարգըհետխորհրդային երկրներում։ Մետրոպոլիտենի շինարարական աշխատանքները սկսվել են1952 թվականին և ավարտվել1966-ին[79][80]։ Կազմված է երկու գծերից՝Ախմետելի-Վարկեթել ևՍաբուրթալո։ Դրանցից յուրաքանչյուրն ունի համապատասխանաբար 16 և 7 կայարան[81][82]։Թբիլիսին Եվրոպայի այն խոշորագույն մայրաքաղաքներից է, որտեղ մինչ օրս պահպանվել է տրամվայի ցանց։1883 թվականին քաղաքում ստեղծվել է ձիաքարշ, իսկ 1904 թվականին՝ էլեկտրական տրամվայի ցանց։ Խորհրդային վարչակարգի անկումից հետո քաղաքի տրանսպորտային համակարգում ստեղծվել է դեգրադային վիճակ, որի արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 4-ին տրամվայի գծերը փակվեցին։ 2016 թվականից ի վեր նախատեսվում է կառուցել ժամանակակից տրամվայի ցանց։ Տրանսպորտի առավել գերակշիռ ձևը երթուղայինն է։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 20 424 կմ (ամբողջական ծածկույթով՝ 7854 կմ, մանրախճային և քարային ծածկույթով՝ 11 269 կմ, հողային ծածկույթով՝ 1206 կմ)։ Քաղաքի սահմաններում տրանսպորտային փոխադրումների համար անկախ հեռավորությունից սահմանված է ֆիքսված գին, որը կազմում է 80 թեթրի։ Թբիլիսիից դուրս երկար ուղևորությունների համար գործում են ավելի բարձր գներ։ Երթուղային տրանսպորտի գծերի համար նախապես գծված կանգառներ չկան։ Ըստ ծավալի երկրորդ խոշորագույն տրանսպորտային միջոցը քաղաքային ավտոբուսներն են։ Ըստ 2016 թվականի հուլիսի տվյալների՝ Թբիլիսին սպասարկում են թվով 672ավտոբուսներ[83]

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Կրթությունը Վրաստանում
Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը

Վրաստանի խոշորագույն համալսարանըԹբիլիսիի պետական համալսարանն է, որը հիմնադրվել է1918 թվականիփետրվարի 8-ին։ Հանդիսանում էՀարավային Կովկասի ամենահինբարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ամեն տարի համալսարան ընդունվում են ավելի քան 35 հազար ուսանողներ, իսկ դասախոսների և աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 5 հազար անձ։ Թբիլիսիում է գտնվում նաև Կովկասի խոշորագույն բժշկական համալսարանը՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, որը նախկինում եղել է երկրի մայր բուհի բժշկագիտության ֆակուլտետը։2016 թվականի տվյալներով համալսարանն ունի մոտ 5000 ուսանող և 203 ասպիրանտ (10 %-ը՝ արտասահմանից)։ Թբիլիսիի մյուս խոշոր բժշկական համալսարանը Պետրե Շոթաձեի անվան բժշկական ակադեմիան է։

Երկրի գլխավոր տեխնիկական համալսարանը՝Վրաստանի տեխնիկական համալսարանն է, որը ևս գտնվում է Թբիլիսիում։ Այն հիմնադրվել է1922 թվականին, որպեսԹբիլիսիի համալսարանի պոլիտեխնիկական ֆակուլտետ։ Առաջին դասախոսությունը կարդացել է նշանավոր վրացի մաթեմատիկոս Անդրիա Ռազմաձեն։ 1990 թվականին ստացել է համալսարանի կարգավիճակ։ Վրաստանի մայրաքաղաքի մասնավոր բուհերից նշանավոր են Վրաստանի համալսարանը, Կովկաս համալսարանը և Ազատ համալսարանը։

Վրաստանի համալսարանը հանդիսանում է երկրի խոշորագույն մասնավոր բուհը, որն ունի ավելի քան 3500 վրացի և արտասահմանցի ուսանող։ 2005 թվականին հիմնադրված համալսարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ Վրաստանի կրթական ոլորտի շուկայի առաջատարը։ 2010 թվականին համալսարանը ստանալով Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի ֆինանսավորումը կարողացավ բարելավել բուհի ենթակառուցվածքները և այն համալրել նոր տեխնիկական սարքավորումներով։ Վրաստանի համալսարանն ունի նաև բակալավրի և մագիստրատուրայի տարբեր ծրագրեր

Քույր քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ճանապարհային նշան, որը հիշեցնում է քաղաքների բարեկամության մասին,Զաարբրյուքեն,Գերմանիա

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Թբիլիսի քաղաքի բնակչությանն առնչվող վիճակագրական տեղեկությունները ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրության։»(PDF). Արխիվացված էօրիգինալից(PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Վրաստանի էթնիկական կազմը ըստ 2002 թվականի մարդահամարիԱրխիվացված 2009-11-13Wayback Machine(անգլ.)
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում».Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան:9-րդ հրաշալիք. էջ 54.ISBN 99941-56-03-9.
  5. 5,05,1«Թբիլիսին 2017` տոներ, տուրեր, թանգարաններ, գնումներ ևտեսարժան վայրեր».Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  6. 2017, UBM (UK) Ltd.«Inside Tbilisi - One Of The World's Oldest Cities».Routesonline (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.{{cite news}}:|last= has numeric name (օգնություն)
  7. «Վրաստանի մայրաքաղաքի՝ Թբիլիսիի պատմությունը».www.advantour.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  8. 8,08,1Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ.ISBN 5-8080-0520-5.(հայ.)Արխիվացված 2019-02-07Wayback Machine(ռուս.)Արխիվացված 2012-05-18Wayback Machine
  9. «Թբիլիսի՝ պատմություն և ճարտարապետություն». kensingtontours.com. 2017 թ․ օգոստոսի 10.
  10. «Թբիլիսի՝ Վրաստանի մայրաքաղաքը, ընդհանուր տեղեկատվություն․ աշխարհագրություն, պատմություն և ճարտարապետություն».www.budget.com.ge. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «10 things you might not know about Georgia».BBC News (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  12. 12, Basa, October; Reply, 2013 (2010 թ․ հոկտեմբերի 19).«Ethnic Minorities in Georgia: Problems and Resolutions».Synergy-Press. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}:|last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. «თბილისის ტაძრები - წმიდა სამების საკათედრო ტაძარი».www.orthodoxy.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «თბილისის სიონის საკათედრო ტაძარი».ამბიონი (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «Ազատության հրապարակ».Tbilisi Architecture Network (անգլերեն). 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «გოლოვინის ქუჩა რუსთაველის გამზირი (წელი უცნობია - 2013)».ქვათა ღაღადი. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  17. «Проспект Агмашенебели: описание, фото, контакты, гиды, экскурсии».www.rutraveller.ru (ռուսերեն). Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Նարիկալա ամրոցը // VisitArm.com».visitarm.com. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  19. 19,019,119,2qetiaptarashvili (2012 թ․ հունիսի 17).«ძველი თბილისი».educationsciences. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «Հայկական Հանրագիտարան՝ Թբիլիսի».www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  21. 21,021,1«თბილისის ისტორია».abuladze1973.blogspot.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «History of Tbilisi».www.tbilisi.gov.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  23. «Իբերիա կամ Վիրք՝ Վրաստանի հնագույն թագավորություն».Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Battle of Krtsanisi | Georgia (Country) | Caucasus».Scribd (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  25. Թբիլիսիի պատմությունը՝ Վրաստանի ժամանակակից տարածքը քոչվորական ցեղերի և ցեղախմբերի վայրագությունների թիրախակետում
  26. «ლორთქიფანიძე მ., ქსე, ტ. 1, გვ. 525, თბ., 1975».{{cite web}}:Missing or empty|url= (օգնություն)
  27. electricpulp.com.«DVIN – Encyclopaedia Iranica».www.iranicaonline.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  28. «თბილისის საამირო - ისტორია - საიტების კატალოგი - პატრიოტ».patrioti.clan.su. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  29. 29,029,1«Վիքիդարան՝ Հայկական սովետական հանրագիտարան // հոդված՝ Դավիթ Շինարար, Դավիթ կյուրոպաղատ».hy.wikisource.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  30. «Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 156 (Թբիլիսի)` Վիքիդարան».hy.wikisource.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  31. «Թագավորական Վրաստան».georoyal.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  32. «საქართველოს ისტორია ბავშვებისათვის - თამარ მეფის ოქროს ხანა».children.dsl.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  33. «Timur | Turkic conqueror».Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  34. «Թուրքմենների արշավանքները դեպի Թբիլիսի».Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  35. «Կովկասի փոխարքայություն».book-olds.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  36. «1777 конец XVIII века-Документы, исторические описания, исследовани // Неформат-музыкальный форум».www.altstav.ru (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  37. Says, Vinneve (2016 թ․ օգոստոսի 10).«Ժամանակակից ճարտարապետությունը Թբիլիսիում, Վրաստանում».jontynz. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  38. «Грибоедов Александр - краткая биография».www.wisdoms.ru. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  39. «Ռուսական հեղափոխության ակունքները».openDemocracy (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  40. «Բաթումի պայմանագիր, 1918».www.olmamedia.ru (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  41. politicsir (2011 թ․ նոյեմբերի 28).«საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა 1918-1921».Political Theory. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  42. 42,042,1«Վրաստանի խորհրդայնացում».www.conflicts.rem33.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  43. Intell-Sol.com.«Խոշոր ջրհեղեղ Թբիլիսիում. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)».www.7or.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  44. «Ուժգին ջրհեղեղ Թբիլիսիում, 12 զոհ, գազանանոցի կենդանիները ազատության մեջ են».www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  45. Constitution of Georgia.Արխիվացված 2016-10-11Wayback Machine(անգլ.)
  46. Տարածաշրջանային տարածքային միավորներԱրխիվացված 2013-03-27Wayback Machine // Թբիլիսիի մունիցիպալային պորտալ։
  47. 47,047,147,247,3«გეოგრაფია და ბუნება».www.tbilisi.gov.ge. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  48. «თრიალეთის ქედი, ქედი მცირე კავკასიონის დასავლეთ ნაწილში».{{cite web}}:|first= missing|last= (օգնություն)
  49. city.«რატომ შეიქმნა თბილისის ზღვა – დედაქალაქის უდიდესი წყალსაცავის საგანძური | CITY.KVIRA.GE».www.city.kvira.ge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  50. «Climate and Weather - climate info and current weather in Georgia Republic».www.wordtravels.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  51. «Եղանակ և կլիմա» (ռուսերեն). Pogodaiklimat.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  52. «World Weather Information Service – Tbilisi».Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  53. «Թբիլիսիի կլիմայական պայմանները 1961-1990 թվականներին». Օդերևութաբանության ազգային ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  54. Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա., Երևան, 1932, էջ 55։
  55. 55,055,1Тифлис //Географическо-статистический словарь Российской империи.St. Petersburg, 1885, p. 133 (Note: this is a 'one-day census' of unknown scope and methodology).
  56. Ronald Grigor Suny (1994).The making of the Georgian nation. Indiana University Press. էջ 368.ISBN 978-0-253-20915-3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. (one-day census of Tiflis)
  57. 57,057,157,257,357,457,5(ռուս.)Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.. Изд. Центр. стат. комитета МВД: Тифлисская губерния. — St. Petersburg, 1905, pp. 74—75.(Note: The census did not contain a question on ethnicity, which was deduced from data on mother tongue, social estate and occupation)[1]
  58. «Ethnic groups by major administrative-territorial units»(PDF). Web.archive.org. 2009 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  59. «Ethnic groups by major administrative-territorial units»(PDF). Web.archive.org. 2009 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  60. «Saint Peter and Paul Catholic Church».www.georgianholidays.com. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  61. «Yezidis of Georgia celebrate new temple in Tbilisi».Rudaw. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  62. 62,062,1Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. —М.:Советская энциклопедия, 1969. — Т. 25. — С. 313.
  63. (unspecified title) (ռուս.) / под ред.В. М. Котляков — 3-е изд. —М.:Большая российская энциклопедия, 2003. — С. 473. — 903 с. —ISBN 5-85270-216-1
  64. 64,064,1Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակ — 2010.
  65. Great dictionary of geographical names (ռուս.) / под ред.В. М. КотляковЕкатеринбург:Русское географическое общество, 2003. — С. 632. — 832 с. —ISBN 5-94799-148-9
  66. http://geostat.ge/cms/site_images/_files/georgian/census/2002/I%20tomi%20-%20saqarTvelos%20mosaxleobis%202002%20wlis%20pirveli%20erovnuli%20sayovelTao%20aRweris%20Sedegebi.pdf
  67. Большая российская энциклопедия (ռուս.)М.:Большая российская энциклопедия, 2004.
  68. http://geostat.ge/cms/site_images/_files/yearbook/Yearbook_2016.pdf
  69. https://www.geostat.ge/en/modules/categories/93/regional-statistics
  70. https://geostat.ge/media/61959/1-3-qalaqebis-da-dabebis-mosaxleobis-ricxovnoba.xlsx
  71. 71,071,1Թիֆլիսը Դմիտրի Բաքրաձեի, Նիկոլայ Բերզենովի Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ աշխատություն, Գուստավ Բերենշտամի հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1870 թվական, էջեր՝ 131-133
  72. «Թիֆլիսահայությունը ժամանակի մարտահրավերներին»(PDF). 2017 թ․ սեպտեմբերի 21.
  73. uefa.com.«UEFA Super Cup 2015 - Barcelona-Sevilla – UEFA.com».Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  74. UEFA.com.«Tbilisi 2015: Barcelona v Sevilla».UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  75. UEFA.com.«Super Cup promotes 'Football United for Peace'».UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  76. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/156 — Վիքիդարան».hy.wikisource.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  77. «Flight Schedule, Statistics». Georgian Civil Aviation Authority. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  78. «Company History». Air Zena. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  79. «Subways and Trams In Georgia: Tbilisi». 2010 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  80. «georgiandaily.com – Nostalgic Tbilisi residents want their tramway back». 2010 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. «-»
  81. «Railway Gazette: Tbilisi tram design contract signed». 2010 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  82. «Trams to return? : by Salome Kobalava : Georgia Today on the Web». 2010 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  83. «Tbilisi buys 143 new longer, gas-powered buses». 2016 թ․ հուլիսի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  84. 84,0084,0184,0284,0384,0484,0584,0684,0784,0884,0984,1084,1184,1284,1384,1484,1584,1684,1784,1884,1984,2084,2184,2284,2384,2484,2584,2684,2784,2884,2984,30https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  85. 85,0085,0185,0285,0385,0485,0585,0685,0785,0885,0985,1085,1185,1285,1385,1485,1585,1685,1785,18http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
  86. http://baku-ih.gov.az/az/page/26.html
  87. https://www.yerevan.am/en/partner/sister-cities/
  88. 88,0088,0188,0288,0388,0488,0588,0688,0788,0888,0988,1088,1188,1288,13https://tbilisi.gov.ge/img/original/2024/4/22/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98_-_2023.pdf
  89. https://www.innsbruck.gv.at/page.cfm?vpath=buergerinnen--politik/innsbruck-international/innsbrucks-partnerstaedte#tbilisi
  90. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/tbilisi-gruzja,9132,w.html
  91. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/3,strona.html
  92. https://www.ljubljana.si/en/about-ljubljana/international-cooperation/intercity-cooperation/
  93. https://www.lvivrada.gov.ua/informacia/mista-partnery
  94. https://infocity.kharkiv.ua/obshchestvo/kharkivska-delehatsiia-vidvidala-hruziiu-foto/
  95. https://old.kyivcity.gov.ua/files/2018/2/15/Mista-pobratymy.pdf
  96. https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
  97. https://www.krakow.pl/otwarty_na_swiat/2531,miasto,37,0,otwarty_na_swiat.html
  98. https://www.comune.palermo.it/js/server/uploads/_20032019122906.pdf
  99. https://www.riga.lv/en/riga-twin-cities
  100. https://www.saarbruecken.de/rathaus/saarbrueckens_staedtepartnerschaften/partnerstadt_tbilissi_georgien
  101. http://goroda-pobratimy.ru/porodnennye-goroda
  102. https://www.ibb.istanbul/icerik/kardes-sehirler
  103. http://www.ivilnius.lt/pazink/apie-vilniu/miestai-partneriai
  104. http://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  105. https://vilnius.lt/lt/tarptautinis-bendradarbiavimas/
  106. http://www.chisinau.md/pageview.php?l=ro&idc=1071&t=/Orasul/Descriere-orae/Tbilisi-Georgia&
  107. http://www.chisinau.md/ro/orase-infratite-20395.html
  108. https://omr.gov.ua/ua/international/goroda-partneri/tbilisi-gruziya/

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Աբխազիայի ԻՀ
Վրաստանի դրոշ
Վրաստանի զինանշան
Աջարիայի ԻՀ
Գուրիայի մարզ
Իմերեթի մարզ
Կախեթի մարզ
Մցխեթ-Մթիանեթ
Սամեգրելո-Զեմո Սվանեթ
Սամցխե-Ջավախքի մարզ
Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ
Քվեմո Քարթլիի մարզ
Շիդա Քարթլիի մարզ
Տեղական
ինքնակառավարմամբ
քաղաքներ
Մայրաքաղաք
Ասիայի երկրների մայրաքաղաքներ
Կենտրոնական ԱսիաՀարավային ԱսիաՀարավարևելյան ԱսիաԱրևմտյան Ասիա
Եվրոպական երկրների մայրաքաղաքներ
ՀունաստանԱթենքՆիդերլանդներԱմստերդամԱնդորրաԱնդորա լա ՎելյաԹուրքիաԱնկարա1ՂազախստանԱստանա1ԱդրբեջանԲաքու1ՍերբիաԲելգրադՇվեյցարիաԲեռնԳերմանիաԲեռլինՀունգարիաԲուդապեշտՌումինիաԲուխարեստՍլովակիաԲրատիսլավաԲելգիաԲրյուսելԻռլանդիաԴուբլինՀայաստանԵրևան1ԽորվաթիաԶագրեբՎրաստանԹբիլիսի1ՊորտուգալիաԼիսաբոնՍլովենիաԼյուբլյանաՄիացյալ ԹագավորությունԼոնդոնԼյուքսեմբուրգԼուքսեմբուրգՈւկրաինաԿիևԴանիաԿոպենհագենՖինլանդիաՀելսինկիԻտալիաՀռոմԻսպանիաՄադրիդԲելառուսՄինսկՄոնակոՄոնակոՌուսաստանՄոսկվա1Կիպրոսի ՀանրապետությունՆիկոսիա{{{2}}}ՆիկոսիաՉեռնոգորիաՊոդգորիցաՉեխիաՊրահաԻսլանդիաՌեյկյավիկԼատվիաՌիգաՍան ՄարինոՍան ՄարինոԲոսնիա և ՀերցեգովինաՍարաևոՀյուսիսային ՄակեդոնիաՍկոպյեԲուլղարիաՍոֆիաԼՂՀՍտեփանակերտ1ՇվեդիաՍտոկհոլմԼիխտենշտայնՎադուցՄալթաՎալետաՎատիկանՎատիկանԼեհաստանՎարշավաԱվստրիաՎիեննաԼիտվաՎիլնյուսԷստոնիաՏալլինԱլբանիաՏիրանաՖրանսիաՓարիզՄոլդովաՔիշնևՆորվեգիաՕսլո1 Պետության տարածքի մեծամասնությունը գտնվում էԱսիայում։
Մայրաքաղաք
Վրաստանի քարտեզը
Ինքնավար հանրապետություններ
Մարզեր
1 Որոշ երկրներԱբխազիան ճանաչել են որպես անկախ պետություն
2 Այդ մարզերի որոշ մասերը գտնվում են մասամբ ճանապվածՀարավային Օսիա Հանրապետության վերահսկման տակ
Մեդիա ֆայլեր


ՎիքիճամփորդՎիքիճամփորդ նախագծում կարող եք լրացուցիչ զբոսաշրջային տեղեկություններ գտնելԹբիլիսի հոդվածում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Թբիլիսի» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 153
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}}շաբաթվա հոդված։
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայիօրվա հոդված:
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Թբիլիսի&oldid=10353095» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp