Թառափ, թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հուն՝ «գանոս» - փայլուն) ձկնախմբի մեջ մտնողթառափազգիների ընտանիքին։ Տարածված էՍիբիրի գետերում (սիբիրյան թառափ),Կասպից ծովում,Վոլգա ևԿուր գետերի ստորին ավազաններում,Ազովի ուՍև ծովերի ավազաններում (ռուսական թառափ)։ Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է։ Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի։ Բազմանում է միայնգետերում՝ քաղցրահամ ջրերում։ Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը,ձկնկիթը դնում է ջրի հատակին։ Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով։ Թառափը սնվում է մանր ձկներով և հատակային անողնաշարավոր կենդանիներով։ Արժեքավոր արդյունագործական ձուկ է, ունի համեղ միս և ձկնկիթ՝ սև խավիար։Թառափի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնումՌուսաստանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից։