Էվա դե Գուդե (հոլ.՝Eva de Goede.մարտի 23,1989(1989-03-23)[1],Զեյստ,Ուտրեխտ,Նիդերլանդներ[4]),հոլանդացիմականորդուհի[5],Հոլանդիայի հավաքականի անդամ։ Եռակի օլիմպիական չեմպիոն (2008,2012 և 2020)[6][7], 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2014, 2018), Եվրոպայի եռակի չեմպիոն, չեմպիոնների գավաթի խաղարկությունների եռակի հաղթող։ Իսկ նրա ակումբային կարիերան հիմնականում կապված է Ամստերդամի Amsterdamsche Hockey & Bandy Club (AH&BC) ակումբի հետ[8], որտեղ հիմնականում հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։
Հոլանդիայի կանանց խոտի հոկեյի ազգային հավաքականում Էվան իր նորամուտը նշել է տասնյոթ տարեկանում։ 2012 թվականի օլիմպիական խաղերում Նիդերլանդների հավաքականի տարած հաղթանակում ներդրած զգալի ավանդի համար նրան շնորհվել է Օրան-Նասսաուի շքանշան՝ ասպետի տիտղոսով։2020 թվականի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո ստացել է սպայական կոչում։ Հոլանդիայի կանանց խոտի հոկեյի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անց է կացրել 88 հանմդիպում, խփել 11 գոլ[9]։
Էվա դե Գուդեն հոկեյի աստղերի մրցանակաբաշխության ժամանակ 2018 և 2020 թվականներին հռչակվել է Տարվա խաղացող՝ FIH Player of the Year[10][11]: