Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Էվանիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվանիլսոն
պորտ.՝Evanílson
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԷվանիլսոն
Ապարեսիդո Ֆերեյրա
ՔաղաքացիությունըԲրազիլիաԲրազիլիա
Ծննդյան ամսաթիվ1975,սեպտեմբերի 12
ԾննդավայրԴիամանտինա,
Մինաս-Ժերայս,Բրազիլիա
Հասակ181 սմ
Քաշ67 կիլոգրամ
Դիրքաջպաշտպան, աջկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1996-1998

1999

1999-2001

2001

2001-2005

2005

2006

2006

2007

2008

2009-2010

2011

2012

2012

ԲրազիլիաԱմերիկա ՄինեյրոԲրազիլիաԿրուզեյրո

ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ

ԻտալիաՊարմա

ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ

ԲրազիլիաԱտլետիկո Մինեյրո

ԳերմանիաՔյոլն

ԲրազիլիաԱտլետիկո Պարանաենսե

Բրազիլիա Սպորտ Ռեսիֆի

ԲրազիլիաՎիտորիա

ԲրազիլիաԱմերիկա Մինեյրո

ԲրազիլիաՏիմբաուբա

Բրազիլիա Ինդեպենդենտե Լիմեյրա

ԲրազիլիաԲոտաֆոգո

19 (1)

53 (3)

0 (0)

70 (1)

7 (0)

3 (0)

7 (2)

2 (0)

0 (0)

7 (2)
Ազգային հավաքական
1999-2000Բրազիլիա Բրազիլիա13(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էվանիլսոն Ապարեսիդո Ֆերեյրա, կամ պարզապեսԷվանիլսոն, (սեպտեմբերի 12,1975 թ.,Դիամանտինա,Մինաս-Ժերայս), նախկին բրազիլացի ֆուտբոլիստ է։ Խաղային կարիերայի մեծ մասն անց է կացրել Դորտմունդի Բորուսիայում։ Հանդես էր գալիս աջ պաշտպանի ու նաև աջ կիսապաշտպանի դիրքերում[1]։

Ակումբային կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Էվանիլսոնն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է«Ամերիկա Մինեյրո» ակումբում։ Բայց1999 թ. օգոստոսի 16-ին նա լքեց այդ ակումբը ու հայտնվեց Դորտմունդի Բորուսիայում։ Բորուսիայի հետ ունեցած պայմանագիրը բավական խճճված տեսք ուներ.2006 թ. նրա հայրենակիցՄարսիո Ամորոզոն Պարմայից տեղափոխվեց Բորուսիա 25 միլիոն եվրոյի դիմաց, իր հերթին Էվանիլսոնը վաճառվեց իտալական ակումբին 17.5 միլիոն եվրոյի դիմաց, իսկ հետո գերմանական ակումբը մինիմալ գնով կարողացավ ձեռք բերել Էվանիլսոնին վարձակալական հիմունքներով, իսկ հետո2003 թ. Բորուսիան ըստ պայմանագրի ստիպված նաև հետ գնեց բրազիլացուն վճարելով 15 միլիոն եվրո[2][3][4]։

4 մրցաշրջանների ընթացքում Էվանիլսոնը իրեն կարողացավ լավ դրսևորել գերմանական ակումբում, որտեղ իր լավագույն խաղընկերներից էր իր հայրենակիցԼեոնարդո Դեդեն, ով Բորուսիա էր տեղափոխվել 1 տարի շուտ, քան Էվանիլսոնը։2002 թ. Բորուսիան կարողացավ հաղթել գերմանական առաջնությունում (Էվանիլսոնն անցկացրեց 27 հանդիպում, դարձավ 1 գոլի հեղինակ) ու նաև հասավՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ փուլ (Էվանիլսոնը խաղաց 9 խաղ, որից 7-ը՝ ամբողջական)։ Այն վերջին 2 տարիները, որ նա անցկացրեց գերմանական ակումբում, շատ քիչ էր կարողանում հայտնվել մարզադաշտում, քանի որ նրան հանգիստ չէին տալիս վնասվածքները։2005 թ. ապրիլի վերջին նա վերադարձավ հայրենիք, միանալով Ատլետիկո Մինեյրոյին։ Ակումբի հետ Էվանիլսոնը կնքեց 2 տարվա պայմանագիր, սակայն այդ պայմանագիրը ժամկետից շուտ չեղյալ համարվեց այն պատճառով, որ նրան չկարողացան վճարել աշխատավարձ։

2006 թ. հունվարի 17-ին Էվանիլսոնը վերադարձավԳերմանիա ու 5 ամիս ժամկետով պայմանագիր կնքեց«Քյոլն» ակումբի հետ։ Նոր ակումբում նա ընդամենը 1 ամբողջական խաղ անցկացրեց, երբ իր թիմը մրցում էր«Հաննովեր 96» ակումբի հետ։ Այդ խաղում Էվանիլսոնի թիմը պարտվեց նվազագույն հաշվով ու մրցաշրջանի ավարտին զրկվեց Բունդեսլիգայում հանդես գալու իրավունքից։ Էվանիլսոնը իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 35 տարեկան հասակում. նրա վերջին պրոֆեսիոնալ ակումբը եղավ իր հարազատ Ամերիկա Մինեյրոն։

Միջազգային կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

ԷվանիլսոնըԲրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում 1 տարվա ընթացքում, այդ թվում 2 հանդիպում Ամերիկայի Գավաթի խաղերում, որտեղ նա իր թիմի հետ կարողացավ հաղթել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Penpix of Borussia Dortmund squad».Sports Illustrated. 2002 թ․ մայիսի 6.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
  2. «Amoroso für Rekordsumme zum BVB» [Amoroso to BVB for record fee] (German).Der Spiegel. 2001 թ․ հուլիսի 4.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Geheimer Evanilson-Deal kostet 15 Millionen» [Joint Evanilson deal costs 15 million] (German).kicker. 2003 թ․ դեկտեմբերի 22.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Marcio Amoroso kündigt fristlos bei Borussia Dortmund» (German). Transfermarkt. 2004 թ․ մարտի 30.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Copa América 1999».RSSSF.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.

Հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

[1](չաշխատող հղում)

 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Էվանիլսոն&oldid=10102265» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp