Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Էնտրե Ռիոս

32°06′ հվ. լ. 59°18′ ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնտրե Ռիոս
ԴրոշԶինանշան


ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Մասն էSouth America Midwest Integrated Zone?
ԿարգավիճակԱրգենտինայի վարչական բաժանում
Մտնում էԱրգենտինա
Ներառում էColón Department?, Concordia Department?, Diamante Department?, Federación Department?, Federal Department?, Gualeguay Department?, Gualeguaychú Department?, Islas del Ibicuy Department?, La Paz Department?, Nogoyá Department?, Paraná Department?, San José de Feliciano Department?, San Salvador Department?, Tala Department?, Uruguay Department?, Victoria Department? և Villaguay Department?
ՎարչկենտրոնՊարանա
ԲԾՄ57 մետր
Օրենսդրական մարմինlegislature of Entre Ríos?
Բնակչություն1 425 578 մարդ (2022)[1][2]
Տարածք78 781 կմ²[3]
Սահմանակցում էԲուենոս Այրես, Սանտա Ֆե նահանգ, Կորիենտես, Salto Department?, Paysandú Department?, Río Negro Department?, Soriano? և Colonia Department?
Ժամային գոտիUTC−3 և America/Argentina/Cordoba?[4]
ISO 3166-2 կոդAR-E
portal.entrerios.gov.ar(իսպ.)
Մարզպետի նստավայրը` Էնտրե Ռիոս
Արգենտինայի առաջին նախագահ Սան Խոսե պալատը` Ջուստո դե Ուրկուիս
Նավակներ Ուրուգվայի գետի վրա

Էնտրե Ռիոս (իսպ.՝Entre Ríos), պրովինցիաԱրգենտինայի հյուսիսարևելյան հատվածում։

«Էնտրե Ռիոս» անվանումը թարգմանաբար նշանակում է «գետերի միջև»։Պարանա գետը բնական սահման է ձևավորումՍատա Ֆե ևԲուենոս Այրես նահանգների հետ արևմուտքում և հարավ-արևմուտքում, իսկՈւրուգվայ գետը՝Ուրուգվայի հետ արևելքում։ Հյուսիսային նահանգը սահմանակից է Կորիենտես պրովինցիային։

Պարանա քաղաքի վարչական կենտրոնը գտնվում էՊարանա գետի մոտ։ Հակառակ ափին գտնվում էՍանտա Ֆե քաղաքը։

Կորդովա և Սանտա Ֆե պրովինցիաները միասին մտնում են տնտեսա-քաղաքական միավորման մեջ, որը հայտնի է որպես Կենտրոնական տարածաշրջան։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Էնտրե Ռիոս նահանգը մտնում է աշխարհագրական տարածաշրջանի մեջ, որը հայտնի է որպեսԱրգենտինական Միջագետք։ Նահանգի տարածքը հարթավայր է, որը ծածկված է բլուրներով։ Այնտեղ է գտնվում Լամոդա (Կուչիլյա) բլուրների երկու շարքերը։ Կուչիլյա դե Մոնտիելն՝ արևմուտքում և Կուչիլյա Գրանդեն՝ արևելքում իրարից առանձնացված են Գուալեգուայ գետով։

Նահանգով հոսում են բազմաթիվ գետեր։ Արևմուտքում և հարավում հոսում ենՊարանան, արևելքում ՝Ուրուգվայ և Մոկորետա, հյուսիսում` Ռիո Գուայկուիրարո գետերը։ Ուրուգվայի գետի ավազանի երկայքնով տեղակայված են մի շարք ջերմային աղբյուրներ, օրինակ՝ Ֆեդերասոն, Վիլյա Էլիսան, Կոլոնը։

Էնտրե Ռիոսիում կա երկու ազգային պարկ՝ Էլ Պալմար և Դիամանտե։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հյուսիսում խոնավ մերձարևադարձային կլիմա է, հարավի պամպասներում՝ բարեխառն։ Ատլանտյան օվկիանոսի կողմից փչում են քամիներ։ Բացի այդ, այստեղ իշխում են տեղական քամիները՝ պամպերո, սուդեստադա և հյուսիսային քամի։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 900 մմ, ամռան միջին ջերմաստիճանը (նոյեմբեր-մարտ)՝ 20 °С, ձմռանը՝ 10-13 °С։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նահանգի առաջին բնակիչներն էին գուարանի, չարրուա և չանա ցեղերը։1520 թվականին, երբԽաղաղ օվկիանոսը որոնելիս Ռոդրիգես Սերրանոն համարձակվեց բարձրանալ Ուրուգվայ գետով վեր, այստեղ եկան իսպանացիները։ Առաջին իսպանական հիմնական բնակավայրը հայտվել է 16-րդ դարում, ներկայիս Լա Պազ դեպարտամենտի տարածքում։ Էռնանդո դե Սաավեդրան,Ասունսյոնի նահանգապետը, որը հետագայում դարձել էԲուենոս Այրեսի նահանգապետը, ղեկավարել է Էնտրե Ռիոսն ուսումնասիրող արշավախումբը։ Սանտա Ֆեյի հիմնադրումից հետո այս տարածքն ուսումնասիրել է նաև Խուան դե Գարայը՝ այն անվանելովla otra banda «ուրիշ ափ»։

Այնուամենայնիվ, մինչև17-րդ դարի վերջը տարածաշրջանը մնաց անբնակ, մինչև որ գաղութաբնակների մի խումբ հարակից Սանտա Ֆե պրովիցիայից բնակություն հաստատեց Բայադա դել Պարանայում։ Մոտավորապես նույն ժամանակ հիմնադրվեցին Նոգոյա,Վիկտորիա, Գուալեգուայ, Գուալեգուայչու, Կոնսեպսյոն դել Ուրուգվայ ևԿոնկորդիա քաղաքները։

1783 թվականին, չնայած պորտուգալացիների ներխուժման սպառնալիքին, պրովինցիայի տարածքը հետազոտել է Տոմաս դե Ռոկամորը։ Նա շատ քաղաքների շնորհեց պաշտոնական կարգավիճակ, և առաջինն էր, որ այդ տարածքն անվանեց Էնտրե Ռիոս։ Այդ ժամանակ եվրոպացիների քանակը դեռ սակավաթիվ էր։ Պարանայի ափի քաղաքների որոշ գաղութաբնակներ աջակցում էին Մանուել Բելգրանոյին և նրա բանակին Մայիսյան հեղափոխության ժամանակ։ 1811 թվականին կառավարությունը Էնտրե Ռիոսում քաղաքական ապաստան է տրամադրումԽոսե Արտիգասի արևելագետ կողմնակիցներին։

1815 թվականի հունիսի 29-ին Կոնսեպսիոն դել Ուրուգվայի Արևելյան կոնգրեսը, Խոսե Արտիգասի նախաձեռնությամբ, ձևավորվել էLiga Federal o Confederación Unión de los Pueblos Libres-ը, որում ընդգրկվել են Արևելյան և Էնտրե Ռիոս, Կորդովա, Կորիենտես, Միսյոնես, Սանտա Ֆե պրովինցիաները՝ հավասար իրավունքներով։ Դաշնային լիգան միաժամանակյա պատերազմում էրԻսպանիայի,Պորտուգալիայի ևԲուենոս Այրեսի հետ։

1820 թվականիսեպտեմբերի 29-ին նահանգապետ Ֆրանսիսկո Ռամիրեսը պրովինցիան հռչակեց որպես ինքնավար միավորում՝ Էնտրե Ռիոսի հանրապետություն։ Այն գոյատևել է մինչև նրա սպանությունը1821 թվականիհուլիսի 10-ը։

1853 թվականին բոլոր նահանգների (բացի Բուենոս Այրեսից) համագումարում, Պարանան (Էնտրե Ռիոսի մայրաքաղաք) ընտրվեց Արգենտինայի մայրաքաղաք, և նրա առաջին նախագահը դարձավ Խուստո դե Ուրիսան։ Մարզի վարչական կենտրոնը տեղափոխվեց Կոնսեպսոն դել Ուրուգվայ։ Մի քանի տարիներ անց, իր վերընտրությունից հետո, Ուրկիսը դարձավ Սանտա Ֆե պրովինցիայի նահանգապետը, սակայն մինչև իր պաշտոնավարման ժամկետը լրանալը, սպանվեց։ Նա խրախուսեց եվրոպացի վերաբնակիչների ներգաղթը, որոնց մեծ մասը մերձվոլգյան գերմանացիներ, շվեյցարացիներ, բելգիացիներ, իռլանդացիների և ֆրանսիացիներ էին։ Այսպես, ըստ 1903 թվականի տվյալների, նահանգում բնակվում է 425 373 բնակիչ, իսկ 153 067-ը՝ ներգաղթյալներ։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թեև Էնտրե Ռիոսում բնակվում են բավարան քանակությամբ գուարանի հնդկացիներ, այնուամենայնիվ գերակշռում են եվրոպացի ներգաղթյալների սերունդները, որոնք այստեղ19-րդ դարում հիմնադրել է գյուղատնտեսական գաղութներ։ Նրանց թվում հատկապես շատ են մերձվոլգյան գերմանացիները,որոնք ապրում են Գուալեգուայչուի շուրջ և Պարանայի հարավի բազմաթիվ գյուղերում։

Բնակչության մեծ մասը կենտրոնացած է Պարանայի և Ուրուգվայի գետերի ափերին։ Պրովինցիայի վարչական կենտրոնը կառուցված է Պարանա գետի վրա։ Նրա բնակչությունը կազմում է 280 000 մարդ է։ Այն նահանգի ամենամեծ քաղաքն է։ Այստեղ են գտնվում նա Գուալեգուայ,Վիկտորիա և Լա Պաս քաղաքները։ Ուրուգվայ գետի վրա գտնվում է արդյունաբերական Կոնկորդիա քաղաքը (140 000 բնակիչ) և Գուալեգուայչու զբոսաշրջիկային կենտրոնը (80 000 բնակիչ), ինչպես նաև Կոնսեպսյոն դել Ուրուգվայ (65 000 բնակիչ) և Կոլոն (20 000 բնակիչ) քաղաքները։

Էնտրե Ռիոսը հայտնի է իր կառնավալով, որն անցկացվում է Գուալեգուայչուում։

Վարչական բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Էնտրե Ռիոս նահանգի վարչական քարտեզը

Էնտրե Ռիոս նահանգը բաժանված է 17 վարչությունների։

Էնտրե Ռիոս պրովինցիայի դեպարտամենտներ
ԱնվանումըԲնօրինակ
անվանում
Բնակչություն,
հազար մարդ
(2001 թ․)
Բնակչություն,
հազար մարդ
(2010 թ․)
Տարածք,
կմ²
Խտությունը,
մարդ/կմ²
Վարչական
կենտրոն
1.ՎիկտորիաVictoria34,135,868225,2Վիկտորիա
2.ՎիլյագուայVillaguay48,449,067537,3Վիլյագուայ
3.ԳուալեգուայGualeguay48,151,971787,2Գուալեգուայ
4.ԳուալեգուայչուGualeguaychu101,4109,5708615,4Գուալեգուայչու
5.ԴյամանտեDiamante44,146,4277416,7Դյամանտե
6.Իսլաս դել ԻբիկույIslas del Ibicuy11,512,145002,7Վիլյա Պարանասիտո
7ԿոլոնColon52,762,2289021,5Կոլոն
8.ԿոնկորդիաConcordia157,3170,0325952,2Կոնկորդիա
9.Լա ՊասLa Paz66,266,9650010,3Լա Պաս
10.ՆոգոյաNogoya38,839,042829,1Նոգոյա
11.ՊարանաParana319,6339,9497468,3Պարանա
12.Սան ՍալվադորSan Salvador16,117,4128213,5Սան Սալվադոր
13.ՏալաTala25,925,726639,6Ռոսարիո դել Տալա
14.ՈւրուգվայUruguay94,1100,7585517,2Կոնսեպսոն դել Ուրուգվայ
15.ՖեդերալFederal25,125,950605,1Ֆեդերալ
16.ՖեդերասոնFederacion60,268,7376018,3Ֆեդերասոն
17.Սան Խոսե դե ՖելիսյանոSan José de Feliciano14,615,131434,8Սան Խոսե դե Ֆելիսյանո

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Էնտրե Ռիոսի տնտեսությունը Արգենտինայում զբաղեցնում է վեցերորդ տեղը։

Գյուղատնտեսական արտադրանքը՝ բրինձ (60 % ազգային արտադրության), սոյա, ցորեն, եգիպտացորեն, ցիտրուսային (16 %-ը արտահանվում է Եվրոպա), զբաղեցնում է 15 %-ը։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է 4,5 միլիոն։ Կաթնամթերքի արտադրությունը տարեկան կազմում է գրեթը 250 հազար տոննա։

Արդյունաբերական սեկտորում գերազանցում է գյուղատնտեսությունը, սննդի և ալյուրի արտադրությունը։

Զարգացած են նաև անտառային, քիմիական, մետալուրգիական արդյունաբերությունը և մեքենաշինությունը։

Քույր երկրամասեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1https://censo.gob.ar/wp-content/uploads/2023/11/CNPHV2022_RD_Indicadores-demogrA%C2%A1ficos.pdf
  2. 2,02,12022 Argentina census
  3. 3,03,1https://www.argentina.gob.ar/entre-rios
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Էնտրե Ռիոս» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
BNF11952773h ·GND4014892-0 ·LCCNn80024390 ·SUDOC027501973 ·VIAF154764348 ·WorldCat VIAF154764348
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Էնտրե_Ռիոս&oldid=9984442» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp