Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Էնդոկարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդոկարդ
Սրտի աջ կեսի ներքին կառուցվածքը
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասինտիմա[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
MeSHA07.541.207
Անատոմիայի հիմնարար մոդել7280
Անատոմիական տերմինոլոգիա 98A12.1.05.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Small Soviet Encyclopedia?
 Endocardium Վիքիպահեստում
Պատկերը ցույց է տալիս սրտի պատի շերտերը, որոնց կազմում է նաև ամենախորը շերտը՝ էնդոկարդը

Էնդոկարդ, սրտի պատի ներքին շերտն է, որը պատում է սրտի խոռոչները։ Էնդոկարդի բջիջները կենսաբանորեն և սաղմնայնորեն նման են արյունատար անոթների ներքին շերտին՝ էնդոթելին։ Էնդոկարդը նաև ապահովում է փականների և սրտի խոռոչների պաշտպանությունը։

Էնդոկարդից ավելի մակերեսայնորեն տեղակայված էմիոկարդը՝ սրտի մկանային շերտը, որը պատասխանատու է սրտի կծկման համար։ Սրտի արտաքին շերտը կոչվում է էպիկարդ, իսկ ամբողջ սիրտը շրջապատված է ֆիբրոզ պարկով՝պերիկարդով, որի մեջ կա քիչ քանակի հեղուկ։

Գործառույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Էնդոկարդը հիմնականում կազմված է էնդոթելային բջիջներից, կարգավորում է միոկարդի գործառույթները։ Այդ կարգավորումը կատարվում է սրտի կծկողականությունը ապահովող համակարգից զատ։ Բացի այդ, միոկարդի մազանոթների էնդոթելը նույնպես ունի կարգավորիչ դեր։ Այսպիսով սրտային էնդոթելը (էնդոկարդը և անոթների էնդոթելը), կարգավորում է սրտի զարգացումը ինչպես սաղմի մոտ, այնպես էլ հասուն մարդու մոտ, օրինակ՝ հիպերտրոիֆիայի ժամանակ։ Դրանից բացի, սրտամկանի բջիջների էլեկտրոֆիզիոլոգիական միջավայրը և կծկողականությունը նույնպես կարգավորվում են սրտային էնդոթելի կողմից։

Էնդոկարդը նաև որոշակիորեն կատարում է արյունա-սրտային պատնեշի դեր, այդպիսով կարգավորել սրտամկանի բջիջների իոնային միջավայրը։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ միոկարդի իշեմիան կարող է հասնել մինչև էնդոկարդ, այդպիսով առաջացնելով տրանսմուրալ ինֆարկտ։ Ավելի քիչ տարածուն ինֆարկտները սովորաբար սուբէնդոկարդիալ են և չեն ախտահարում էպիկարդը։ Սուր սկզբի դեպքում սուբէնդոկարդիալ ինֆարկտները ավելի վտանգավոր են, քան տրանսմուրալ ինֆարկտները, քանզի դրանք առաջացնում են մահացած հյուսվածք, որը շրջապատված է վնասված միոցիտներով։ Այդ վնասված հատվածը կուղարկի ազդակներ ավելի դանդաղ, ինչը կարող է բերել առիթմիաների զարգացման։ Վնասված հատվածը կարող է մեծանալ և սպառնալ կյանքին։ Քրոնիկ ընթացքի դեպքում տրանսմուրալ ինֆարկտները ավելի վտանգավոր են, քանզի ժամանակի ընթացքում առաջացող սպիական հյուսվածքը բերում է սիստոլիկ ֆունկցիայի խանգարման, խանգարված դիաստոլիկ թուլացման և թափածակման, թրոմբների առաջացման բարձր ռիսկի։

Ապաբևեռացման ընթացքում ազդակը հաղորդվում է էնդոկարդից դեպի էպիկարդ, իսկ վերաբևեռացման ժամանակ ազդակը շարժվում է էպիկարդից դեպի էնդոկարդ։ Ինֆեկցիոն էնդոկարդիտի ժամանակ էնդոկարդը ախտահարվում է բակտերիաների կողմից։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/138.html

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Էնդոկարդ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
LCCNsh93009192 ·Microsoft85378888
Մասնագիտություններ
և
բաժիններ
Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Այլ մասնագիտություններ
Բժշկական կրթություն
Առնչվող
հոդվածներ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Էնդոկարդ&oldid=9178209» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp