Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Էդի Ռամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդի Ռամա
Edi Rama
Ալբանիայի 32-րդ վարչապետ
 սեպտեմբերի 15,2013
Սոցիալիստական կուսակցության նախագահ
 հոկտեմբերի 10,2005
Տիրանայի քաղաքապետ
հոկտեմբերի 11,2000 -հուլիսի 25,2011
Ալբանիայի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
1998 - 2000
 
Կուսակցություն՝Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝Ալբանիայի արվեստների համալսարան և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, նկարիչ, լրագրող, բասկետբոլիստ և քանդակագործ
Ազգությունալբանացի
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրհուլիսի 4,1964 (61 տարեկան)
ԾննդավայրՏիրանա
Ալբանիա Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
Ի ծնե անունալբ․՝Edvin Kristaq Rama
ՀայրԿրիստակ Ռամա
ՄայրԱնետա Ռամա
ԱմուսինՄաթիլդա Մակոցի (ամուսնալուծված)
Լինդա Ռամա (2010-ից)
ԶավակներԳրեգոր Ռամա
Զահո Ռամա
 
Կայք՝edirama.al
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Էդի Ռամա (ալբ․՝Edi Rama,հուլիսի 4,1964(1964-07-04)[5][6],Տիրանա,Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, արվեստագետ, գրող, Ալբանիայի վարչապետ (2013 թվականիսեպտեմբերի13-ից),Ալբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ 2005 թվականից, Ալբանիայի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1998-2000), Տիրանայի քաղաքապետ (2000 -2011)։ Առաջնորդել է ձախ թևի սոցիալիստներին, որոնք 2013 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններում պարտության մատնեցին վարչապետՍալի Բերիշայի պահպանողական բլոկին։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անձնական կյանքը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Էդի Ռաման ծնվել էՏիրանայում,քանդակագործ Կրիստաք Ռամայի և բժիշկ Անետ Ռամայի ընտանիքում։

Ռամայի ընտանիքն սերում է Կորցա շրջանի Դարդհե գյուղից, որը հիմնադրվել է Օսմանյան ժամանակաշրջանում, ուղղափառ կաթոլիկների կողմից, որոնք Օսմանյան տիրապետությունից փախչելով, բարձրանում էին լեռները[7] Ռաման կնքվել է որպեսկաթոլիկ[8]։

Պատանեկության տարիներին զբաղվել է սպորտով[9], խաղացել է բասկետբոլային «Դինամո» և Ալբանիայի բասկետբոլի ազգային թիմում[փա՞ստ]։

Ալբանիայում կոմունիստական կարգերի տապալումից հետո, ներգրավվել է առաջին դեմոկրատական, ուսանողական շարժումների մեջ[10], սակայն գաղափարախոսական վեճերի պատճառով հեռացել է[10]։

Միաժամանակ դասավանդելով Ալբանիայի արվեստի ակադեմիայում, Ռաման, հրապարակախոս Արդիան Կլոսիի հետ հրատարակեցRefleksione անվամբ գիրքը[10]։

Ամուսնացած է եղել դերասանուհի Մաթիլդա Մակոցիի հետ, ունեն մեկ որդի Գրեգորի Ռաման[11]։ 1994 թվականին ամուսնալուծվել են և նա արտագաղթել է[10]։

ՄեկնելովՖրանսիա` զբաղվել է արվեստով, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների իր մտերիմ ընկերոջ Անրի Սալայի հետ[10]։

1997 թվականի հունվարին Ալբանիա կատարած իր հերթական այցի ժամանակ ֆիզիկական հարձակման է ենթարկվել[10]։

1998 թվականին Ալբանիայի վարչապետ Ֆատոս Նանոն Ռամային առաջադրել է Մշակույթի նախարարի պաշտոնում[12]։

2000 թվականի հոկտեմբերին Ռաման մասնակցել է Տիրանայի քաղաքապետի ընտրարշավին և հաղթել գրող Բեշնիկ Մուսաֆայի կուսակցությանը` որպեսԱլբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ։ Պաշտոնն ստանձնելուց հետո, Ռաման ձեռնամուխ եղավ արմատական փոփոխությունների՝ վերականգնեց Լանա գետի նախնական տեսքը, քանդել հարյուրավոր ապօրինի շինություններ։

2003 թվականին Ալբանիայի խորհրդարանը քննարկեց Ռամայի Տիրանայի քաղաքապետարանի միջոցների չարաշահման հարցը։ Նիստերի ընթացքում հաճախ նրան տեսնում էին բարձրախոսով խոսելիս[12]։ Հանձնաժողովի նիստերը փակվեցին, և Ռաման արդարացվեց։

2005 թվականին Ռաման դարձել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության նախագահը՝ Ֆատոս Նանոյի հրաժարականից հետո։ Որպես քաղաքապետ նա կազմել է Տիրանա քաղաքի հատակագիծը՝ ներառյալ Սկանդերբերգ հրապարակի նախագիծը[13]։

2010 թվականին ամուսանցել է մուսուլման, հասարակական ակտիվիստ Լինդա Բաշայի հետ[11][14]

2011 թվականի ընտրություններում Ռամային հաղթեց քաղաքացիական կոալիցիայի երիտասարդ թեկնածու Լուլզիմ Բաշան։ Միջազգային հանրությունը և մոնիտորինգային հանձնախմբերը քննադատեցին այս ընտրությունները[15]։ Նախնական արդյունքներով Ռաման 10 ձայնի առավելություն ուներ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց բացել քվեատուփերը և հաշվարկել սխալ տուփերում հայտնված քվեաթերթիկները։

2011 թվականի նոյեմբերին Ռաման հրատարակեց իր քաղաքապետ աշխատած տարիների մասին գիրքը, որն անվանեց «Կուրբան» (Kurban

Գեղանկարչական գործունեություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ռաման ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ՝

2009 թվականին հրատարակել է անձնական գրառումների և գեղանկարչական հավաքածուներին նվիրված գիրք, որը կոչվում է «Էդի Ռամա» (Edi Rama)[16]։

Ազդեցություն Տիրանայի վրա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքապետ եղած տարիներին ակնհայտ էր Ռամայի ազդեցությունը կրպակների վերացման հարցում։ Ռամայի «Վերադարձ ինքնությանը» ծրագիրը քաղաքում վերացրեց բազմաթիվ ապօրինի շինություններ, որոնք զբաղեցրել էին այգիների, մայթեզրերի, Լանա գետի երկայնքով ձգվող տարածքները։ Քաղաքապետ եղած տարիներին նրան աջակցել է Ալբանիայի վարչապետ Լիր Մեթան, ով պետական միջոցներից ֆոնդեր է հատկացրել Տիրանայի տեղական ինքնակառավարման համար՝ աջակցելով Ռամայի «մաքրազարդման» ծրագրի իրականացմանը։ Նրա ծրագրերի մեջ էր ճանապարհների լայնացումը, որը իրականացնելիս մեղադրվել է չարաշահումների մեջ։

Ռամայի «Մաքուր և կանաչ» ծրագրի արդյունքում քաղաքին է վերադարձվել 96,700 կմ կանաչ տարածք, տնկվել են շուրջ 1,800 ծառեր[փա՞ստ]։ Նրա հանձնարարականով ներկվել են բազմաթիվ հին շինություններ, ինչն անվանեցին Էդի Ռամայի գույներ (վառ վարդագույն, դեղին, կանաչ, մանուշակագույն)։ Քննադատները շարունակ նշում էին, որ Ռաման շատ է ուշադրություն դարձնում արտաքին հարդարանքներին՝ առանց հիմնական խնդիրները լուծելու, ինչպիսիք են խմելու ջրի պակասը, էլեկտրականությունը[17]։

Սոցիալական կայքեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ռաման իր ընտրազանգվածի հետ շփվում է սոցիալական կայքերի միջոցով՝ "Twitte" կամ "Facebook"[փա՞ստ]։ Այնուամենայնիվ, Ռամայի սոցիալական կայքերից օգտվելու հարցը վիճարկվում է, քանի որ հաղորդում են, որ նա վիրավորում է մարդկանց՝ մերժելով նրա գաղափարները[18][19]։

Վարչապետ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին Ռամայի սոցիալիստական կուսակցությունը և կոալիցիոն գործընկերները հաղթեցին 2013 թվականի Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում, և նախագահ Բուջար Նիշանը նրան նշանակեց վարչապետ՝ խնդրելով ձևավորել կառավարություն[20]։ Առաջին ձեռնարկած քայլերից է եղել ներքին անվտանգության ենթակառուցվածքի բարելավումը, պայքարն աճող հանցագործությունների դեմ[21]։

Մրցանակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2002 թվականինՔոֆի Անանի կողմից ստացել է մրցանակ «Աղքատության վերացման օրվա» կապակցությամբ[22]

2003 թվականին Ռաման ընտրվել է որպես 2002-2003 թթ. Մասաչուսեթսի համալսարանի,Հարվարդի համալսարանի այցելու պրոֆեսոր[փա՞ստ]

2004 թվականի դեկտեմբերին մեկ տարի տևած միջազգային մրցույթում դարձել է տարվա «Աշխարհի քաղաքապետ»` համացանցային քվերակության հիման վրա, CITYMAYORS, ՀԿ, Լոնդոն[23]

Time ամսագրի կողմից 2005 թվականին ստացել է «Եվրոպացի հերոս» կոչումը, որն ամսագիրը տվել է այն 37 անձանց, ովքեր աշխարհն ավելի լավն են դարձնում[24]

Գրքեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Rama, Edi; Ardian](1991).Refleksione.
  • Rama, Edi (2009).Edi Rama. Paintings
  • Rama, Edi (2011).Kurban. Tirana։ Dudaj.

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. https://al.ambafrance.org/Edi-Rama-devient-Commandeur-de-la-Legion-d-Honneur
  2. https://www.president.gov.ua/documents/8602023-49389
  3. http://www.worldmayor.com/worldmayor_2004/results_2004.html
  4. Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la PrincipautéMonaco. — Iss. 8429. — ISSN1010-8742
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Munzinger Personen (գերմ.)
  7. Balkan Insight. "Rich Albanians Breathe New Life into Forgotten Village”. 4 September 2014.http://www.balkaninsight.com/en/article/rich-albanians-breathe-new-life-into-forgotten-village
  8. «Rama:Jam Katolik i pagëzuar (Rama:I am baptized Catholic)».Dielli.al (Albanian). 5.9.2014. Արխիվացված էօրիգինալից(Virtual) 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. «"Për hir të së vërtetës unë nuk jam ortodoks, unë jam katolik nëse i referohesh pagëzimit". (En: For the sake of truth I'm not Orthodox, I'm Catholic referring to baptism)»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Rowland, Jacky (17 June 2004)."The Mayor Who Brought Colour to Albania". BBC News. Retrieved 28 July 2014.
  10. 10,010,110,210,310,410,5https://www.youtube.com/watch?v=_vFKikDLRzg Portret kryeministri ne rini - Zone e Ndaluar 1 Korrik 2013 - Pjesa e dyte, Vizion Plus TV
  11. 11,011,1https://www.youtube.com/watch?v=shfzprjTD9M Zone e Ndaluar - Kurora e Rames - Pjesa 2 - Vizion Plus - Dossier
  12. 12,012,1https://www.youtube.com/watch?v=-ypsZmFjnjo Zone e Ndaluar:28 Nentor 2011 - Vizion Plus - Dossier
  13. Skanderbeg Square#New plan
  14. [1]
  15. Albanian local elections, 2011#Tirana election
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  17. Arie, Sophie.«Regeneration man».The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  18. «Debatet e Ramës në Twitter "..derr, bajgë e ferrit, llaxore"».Ekspres.al. 2012 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. Gazeta Rilindja Demokratike, Rama ne Twitter: Derr, bajge, llaxore, page 2, Date: 2 December 2012
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  21. http://www.balkaninsight.com/en/article/albania-restructures-its-police-force
  22. «Արխիվացված պատճենը». Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  23. City Mayors
  24. Walt, Vivienne (2 October 2005)."A Mayoral Makeover"Արխիվացված 2017-12-17Wayback Machine.Time. Retrieved 28 July 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Էդի Ռամա» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
GND103717714 ·ICCUPUVV328475 ·ISNI0000000121197533 ·LCCNn97122887 ·NLPa0000003856290 ·SUDOC170691047 ·VIAF7805687 ·ULAN500278925 ·WorldCat VIAF7805687
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Էդի_Ռամա&oldid=10475887» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp