1919 թվականին նախագահ Վիլսոնըկաթված է ունենում։ Էդիթ Վիլսոնը ուսումնասիրում է բոլոր պետական հարցերը և որոշում՝ որոնք են առավել կարևոր անկողնուն գամված հիվանդ նախագահին ներկայացնելու համար։ Այսպիսով,դե ֆակտո, նա վարեցգործադիր իշխանությունը նախագահի գործունեության ժամկետի մնացած հատվածում՝ մինչև 1921 թվականի մարտ ամիս[6][7]։ Էդիթն առաջին Առաջին տիկինն էր, ով ստանձնել է նախագահական գործառույթներ։
Էդիթ Բոլինգը ծնվել է 1872 թվականի հոկտեմբերի 15-ինՎիրջինիա նահանգի Ուայթվիլ քաղաքում, շրջանային դատարանի դատավոր Ուիլյամ Հոլքոմբ Բոլինգի և Սարա Սալի Սպիրսի (ծննդյան անունը՝ Ուայթ) ընտանիքում[8][9]։ Էդիթը ծնվել է Ուայթվիլի պատմական շրջանում[10]։ Նրա նախնիները Վիրջինիա են եկել Ամերիկայի անգլիական գաղութատիրացման ժամանակաշրջանում[11]։ Հայրական կողմից նրա նախնիներից է եղել Պոկահոնտասը, պաուհատահ ցեղի առաջնորդի դուստրը, ում ամուսինը՝ Ջոն Ռոլֆը, Վիրջինիայի ամենավաղ անգլիացի նորաբնակներից էր և առաջին մարդը, որ զարգացրեցծխախոտի արտադրությունը որպես արտահանվող բերքի[12]։ Ռոլֆի թոռնուհին՝ Ջեյնը, ամուսնացել է հարուստ վաճառական Ռոբերտ Բոլինգի հետ[12]։ Էդիթի տատիկը եղել էԹոմաս Ջեֆերսոնի քույրը, ազգակցական կապ է ունեցել նաևՄարթա Վաշինգտոնի և Ռոբերտ Լիի հետ։
Էդիթը եղել է ընտանիքի 11 երեխաներից (որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում) 7-րդը[13][14]։ Բոլինգները նախքանԱմերիկայի քաղաքացիական պատերազմը եղել են հարուստ, սակայն ստիպված հրաժարվել են իրենց պլանտացիայի տնից, երբ պատերազմի ավարտից հետո չեն կարողացել վճարել հողի հարկեր։ Քաղաքացիական պատերազմից հետո Ուիլյամ Բոլինգը հաստատվել է հոր Ուայթվիլի կալվածքում, որտեղ ծնվել են նրա երեխաների մեծ մասը[14]։
Բոլինգների ընտանիքը եղել էԱմերիկայի Համադաշնային Նահանգների հավատարիմ կողմնակիցը[8]։ Ընտանիքը մեծ էր, բացի ողջ մնացած 9 երեխաներից Էդիթի երկու տատիկները, հորաքույրները, զարմիկները նույնպես ապրում էին ընտանիքի հետ[14]։ Ընտանիքի կանանց մեծ մասի ամուսինները մահացել էին պատերազմում[15]։
Էդիթը ֆորմալ կրթություն քիչ է ստացել, սակայն չի կարելի ասել, որ նա ուսյալ չի եղել։ Քույրերն ընդունվել են տեղական դպրոցներ, Էդիթը՝ ոչ[16]։ Նրա կրթության հարցում մեծ դեր է խաղացել հայրական տատիկը՝ Անն Վիգինգտոն Բոլինգը[17]։Ողնուղեղի վնասվածքի պատճառով նա գամված էր անկողնուն[14], և Էդիթը պատասխանատվություն է կրել նրա հագուստները լվանալու, նրան, ինչպես նաև նրա 26 ընտանի դեղձանիկներին խնամելու համար։ Էդիթին ֆրանսերենի և անգլերենի հիբրիդ լեզվով (Franglais) կարդալ, խոսել, գրել, զգեստներ պատրաստել, կարել, գործել, ասեղնագործել սովորեցրել է տատիկը[8][17]։ Նա աղջկա մեջ սերմանել է հարգանք դեպի պոեզիան ու երաժշտությունը[13], սովորեցրել արագ դատողություններ անել, հստակ կարծիքներ ձևավորել, որոնք Էդիթը կիրառել է հետագա կյանքում[8]։ Ուիլյամ Բոլինգը ընտանիքի համար անգլիական գրականություն էր ընթերցում երեկոները, Էդիթի հետ պարապելու համար ուսուցիչ էր վարձել[8], երբեմն նրան տանում էր իր հետ ճամփորդությունների[16]։
Մանկության տարիներին Էդիթը տպավորված էր իր լսած երգերով ու ժողովրդական հեքիաթներով։ Ամեն երեկո ընտանիքը հավաքվում էր Բոլինգների տատիկի ննջարանում և լսում՝ ինչպես է նա երգեր երգում և ռոմանտիկ սիրո պատմություններ պատմում[17], որոնք մեծ տպավորություն են թողել Էդիթի վրա[8][17]։ Բոլինգները պարբերաբար եկեղեցի էին հաճախում, և Էդիթը բարեպաշտ հավատացյալ էր։
Երբ Էդիթը 15 տարեկան էր, հայրը նրան տարավ Մարթա Վաշինգտոն քոլեջ[16], որը նա ընտրել էր երաժշտական ծրագրի համար[17]։ Վատ պայմանների պատճառով[16] առաջին կիսամյակից հետո նա տուն վերադարձավ[13]։ 17 տարեկան հասակում հայրը Էդիթին ընդունեց Վիրջինիայի Փաուելս իգական դպրոց[16], որտեղ նա անցկացրել է իր լավագույն օրերը[8]։ Վիլյամ Բոլինգը հրաժարվեց դստեր կրթության համար լրացուցիչ վճարել, փոխարենը նրա երեք եղբայրներին որոշեց դպրոց ուղարկել[13]։
Ամուսնացած քրոջը Վաշինգտոնում այցելելու ժամանակ Էդիթը հանդիպում է ականավոր ոսկերիչ Նորման Գոլթին (1864-1908)։ Նրանք ամուսնանում են 1896 թվականի ապրիլի 30-ին և 12 տարի ապրում Վաշինգտոնում։ 1903 թվականին նա ծննդաբերում է որդուն, ով մի քանի օր է ապրում և ծանր ծննդաբերության պատճառով նա այլևս երեխաներ չի ունենում[13]։ 1908 թվականի հունվարին 43 տարեկան հասակում Էդիթի ամուսինը հանկարծամահ է լինում։
1921 թվականին Էդիթ Վիլսոնը նախկին նախագահի հետ թոշակի անցավ Վաշինգտոնի S Street NW-ում գտնվող իրենց տանը։ Հետագայում նա աշխատել է որպեսՎուդրո Վիլսոնի հիմնադրամի տնօրեն։
Էդիթ Վիլսոնը ղեկավարել է «Կանանց ազգային ժողովրդավարական ակումբի» կառավարման խորհուրդը, երբ ակումբը 1924 թվականին պաշտոնապես բացվեց[18]։
1939 թվականին նա հրապարակեց իր հուշերը։
Երբ 1941 թվականի դեկտեմբերի 8-ինՖրանկլին Ռուզվելտ գնաց ԿոնգրեսՓերլ-Հարբորի վրա հարձակումից հետո պատերազմ հայտարարելու, տիկին Վիլսոնը ուղեկցեց նրան[19]։
1961 թվականին տիկին Վիլսոնը ներկա գտնվեց ՆախագահՋոն Քենեդիի երդմնակալության արարողությանը[20]։
SԷդիթ Վիլսոնը մահացել է 89 տարեկանումսրտային անբավարարությունից, 1961 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը նա պատրաստվում էր լինել Վուդրո Վիլսոնին նվիրված կամրջի բացման պատվավոր հյուրը՝ ամուսնու 105-ամյակի կապակցությամ[21]։ Տիկին Վիլսոնը թաղված է Վաշինգտոնի տաճարում՝ ամուսնու կողքին[22]։
Gould, Lewis L.American First Ladies: Their Lives and Their Legacy. Florence, Ky.: Taylor and Francis, 2001.
Hagood, Wesley O.Presidential Sex: From the Founding Fathers to Bill Clinton. Secaucus, N.J.: Carol Pub., 1998.
Hatch, Alden.Edith Bolling Wilson. New York: Dodd, Mead, 1961.
Klapthor, Margaret Brown and Black, Allida M.The First Ladies. Washington, D.C.: White House Historical Association, 2001.
Miller, Kristie.Ellen and Edith: Woodrow Wilson's First Ladies. Lawrence, Kan.: University Press of Kansas, 2010.
Lamb, Brian.Who's Buried in Grant's Tomb?: A Tour of Presidential Gravesites. New York: Public Affairs, 2010.
Levin, Phyllis Lee.Edith and Woodrow: The Wilson White House. New York: Scribner, 2001.ISBN 0-7432-1158-8
Maynard, W. Barksdale.Woodrow Wilson: Princeton to the Presidency. New Haven, Conn.: Yale University Press, 2008.
Mayo, Edith.The Smithsonian Book of the First Ladies: Their Lives, Times, and Issues. New York: Henry Holt and Company, 1994.
McCallops, James S.Edith Bolling Galt Wilson: The Unintended President. New York: Nova History Publications, 2003.
Nordhult, J.W. Schulte.Woodrow Wilson: A Life for World Peace. Berkeley, Calif.: University of California Press, 1991.
Schneider, Dorothy and Schneider, Carl J.First Ladies: A Biographical Dictionary. New York: Facts On File, 2010.
Waldrup, Carole Chandler.Wives of the American Presidents. Jefferson, N.C.: McFarland, 2006.
Wertheimer, Molly Meijer.Inventing a Voice: The Rhetoric of American First Ladies of the Twentieth Century. Lanham, Md.: Rowman & Littlefield, 2004.
Wilson, Edith Bolling Galt.My Memoir. New York: The Bobbs-Merrill Company, 1939.
Young, Dwight and Johnson, Margaret.Dear First Lady: Letters to the White House: From the Collections of the Library of Congress & National Archives. Washington, D.C.: National Geographic, 2008.