Այս քարտեզին լավ է երևում այն բնական խոչընդոտը, որը սահմանում է Ենթասահարան
Ենթասահարական Աֆրիկա, կամԱրևադարձային Աֆրիկա,Սև Աֆրիկա,Սահարայից հարավ Աֆրիկա (անգլերեն՝ Sub-Saharan Africa),Սահարայից դեպի հարավ գտնվող աֆրիկյան մայրցամաքի մասը։ Այս մասը բնակեցված է սևամորթ ազգերով և այդ պատճառով երկրամասի ամենաառաջին անվանումը «Սև Աֆրիկա» անվանումն է։
Աֆրիկյան մայրցամաքի բաժանում վերագրում են մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարմյակի կեսին, երբ Սահարան սկսել է չորանալ, դառնալով ժողովրդի անհաղթահարելի խոչընդոտ մշակութային շփման համար։ Այդ պահից միակ միացնող օղակը դարձավՆեղոսի հովիտը, որի երկարությամբ ծագել են մի քանի քաղաքակրթություն, որոնքՀին Եգիպտոսի ուժեղ ազդեցման տակ են եղել։
Արևադարձային Աֆրիկայում մ.թ.ա. 1-ի հազարամյակում տարածվում էերկաթի մետաղագործությունը։ Այստեղ չի ծագելբրոնզի դարի մշակույթը, և այդ պատճառով տեղի ունեցավ անմիջական անցումնոր քարե դարիցերկաթե դար։ Երկաթե դարի մշակույթները տարածվել են Սև Աֆրիկայի և արևմուտքում (Նոք), և արևելքում (Զամբիայի հյուսիս-արևելքը ևԹանզանիայի հարավ-արևմուտքը)։ Երկաթի տարածումը օժանդակել է նոր շրջանների յուրացմանը, նախ և առաջ արևադարձային անտառների, որը պատճառ դարձավ, որ Արևադարձային և Հարավային Աֆրիկայումբանթու լեզվով խոսող ցեղերը ճնշեն դեպի հյուսիս և հարավ եթովպական և կապոիդական մարդացեղերին։
Ըստ ժամակակից վարչական բաժանման Ենթասահարա կազմում կա 48 պետություն՝