Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Եղիսաբեթ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիսաբեթ II
Ծնվել է՝ապրիլի 21,1926(1926-04-21)[1][2][3][…]
Ծննդավայր17 Bruton Street, Mayfair,Միացյալ Թագավորություն[4]
Մահացել է՝սեպտեմբերի 8,2022(2022-09-08)[5][6][7](96 տարեկան)
Վախճանի վայրԲալմորալ ամրոց,Աբերդինշիր,Շոտլանդիա,Միացյալ Թագավորություն[5][6][7]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏոհմՎինձորների դինաստիա[4]
ՀայրՋորջ VI[4][8]
ՄայրԵղիսաբեթ Բոուզ-Լայոն[4][8]
ԵրեխաներՉարլզ III[9], Աննա[9], Էնդրյու Մաունթբեթեն Վինձոր[9] և Ուելսի կոմս Էդվարդ[9]
ՀավատքԱնգլիկան եկեղեցի[10][11]
Պարգևներ
Առողջական վիճակԿորոնավիրուսային վարակ COVID-19[24][25]
Ստորագրություն

Եղիսաբեթ II, (այլ կերպ`Էլիզաբեթ Բ,անգլ.՝HM Queen Elizabeth II, Elizabeth Alexandra Mary Windsor,ապրիլի 21,1926(1926-04-21)[1][2][3][…],17 Bruton Street, Mayfair,Միացյալ Թագավորություն[4] -սեպտեմբերի 8,2022(2022-09-08)[5][6][7],Բալմորալ ամրոց,Աբերդինշիր,Շոտլանդիա,Միացյալ Թագավորություն[5][6][7]), 1952-2022 թվականներին՝Մեծ Բրիտանիայի թագուհի և պետության գլուխ,Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի,Անգլիական եկեղեցու գլուխ,Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։1953 թվականիմայիսի 29-ից առ1961 թվականիմայիսի 31Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում էր Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել1952 թվականիփետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականիհունիսի 2-ին հոր՝Ջորջ VI թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ[26][27]։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսացել է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝Սաուդյան Արաբիայի թագավորԱբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ, և վերջինիս փոխակերպումըՄիացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունըՀյուսիսային Իռլանդիայի հետ,Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմներըԻրաքում ևԱֆղանստանում։

Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ը արքայազն Ալբերտի՝ Յորքյան հերցոգ (հետագայում թագավորՋորջ VI-ի, 1895-1952 թվականներ) ևլեդի Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի (1900-2002) ավագ դուստրն է։ Հայրական պապը թագավորՋորջ V-ն է (1865-1936 թվականներ), իսկ տատը՝թագուհի Մարիան՝ Թեքյան արքայադուստրը (1867-1953 թվականներ)։ Մայրական պապըՔլոուդ Ջորջ Բոուզ-Լայոն է՝ կոմս Սթրաթմուրը (1867-1953 թվականներ), իսկ տատը՝Սեսիլիա Նինա Բոուզ-Լայոնը (1862-1938 թվականներ)։

Արքայադուստր Եղիսաբեթը երեք տարեկան հասակում

Արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիան ծնվել էԼոնդոնի Մեյֆեր թաղամասում, կոմս Սթրաթմուրի Բարթոն Սթրիթի առանձնատանը։ Այժմ առանձնատունը այլևս գոյություն չունի, իսկ տեղում դրված է հուշատախտակ[28]։ Իր անունը ստացել է ի պատիվ մոր Եղիսաբեթի, տատի՝ Մարիայի և մեծ տատի՝ Ալեքսանդրայի։ Մկրտվել է մայիսի 25-ինԲուքինգհեմյան պալատի մատուռում, որը պատերազմի տարիներին ավերվել է։

1930 թվականին ծնվել է միակ քույրը՝արքայադուստր Մարգարեթը։

Եղիսաբեթը լավ տնային կրթություն է ստացել, հիմնականում հումանիտար ուղղվածությամբ, ուսումնասիրել է բրիտանական սահմանադրության պատմություն,իրավագիտություն,կրոնի պատմություն,արվեստի պատմություն, ինչպես նաևֆրանսերեն։ Երիտասարդ հասակից հետաքրքրվել է ձիերով և զբաղվել էձիավարությամբ[29]։

Արքայադուստր Եղիսաբեթը յոթ տարեկան հասակում։

Ծնունդից հետո Եղիսաբեթը դարձավ Յորքյան արքայադուստր և երրորդը գահի ժառանգորդների ցանկում՝ հորեղբայր էդուարդից՝ Ուելսյան արքայազնից (ապագա թագավորԷդուարդ VIII) և հորից հետո։ Ի սկզբանե Եղիսաբեթը չէր հանդիսանում գահի իրական հավակնորդ, քանի որ արքայազն Էդուարդը շատ երիտասարդ էր և պետք է ամուսնանար ու երեխաներ ունենար։ Սակայն1936 թվականին, հոր՝Ջորջ V-ի մահից հետո արքայազն Էդուարդը ստիպված էր հրաժարվել գահից։ Թագավոր դարձավ արքայազն Ալբերտը (Ջորջ VI), իսկ տասնամյա Եղիսաբեթը դարձավ թագաժառանգ և ծնողների հետՔենսինգտթոնից տեղափոխվեցԲուքինգհեմյան պալատ։

Երբ սկսվեցերկրորդ համաշխարհային պատերազմը, Եղիսաբեթը 13 տարեկան էր։ Առաջին անգամ նա 1940 թվականի հոկտեմբերի 13-ին հանդես եկավ ռադիոյով՝ իր խոսքը հղելով պատերազմից տուժած երեխաներին[30]։ 1945 թվականի փետրվարին Եղիսաբեթը միացավ կանանց ինքնապաշտպանական շարքերին և վերապատրաստվեց որպես շտապօգնության մեքենայի վարորդ-մեխանիկ՝ ստանալովլեյտենանտի կոչում[31]։ Նրա պատերազմական գործունեությունը տևեց հինգ ամիս։

1947 թվականին՝ իր 21-ամյակի կապակցությամբ ծնողների հետԱֆրիկա ուղևորության ժամանակ[32], Եղիսաբեթը ռադիոյով ելույթ ունենալիս, հանդիսավոր խոստանում է իր կյանքը նվիրել բրիտանական կայսրությանը ծառայելուն[29]։

Նույն տարում 21-ամյա Եղիսաբեթը ամուսնանում է 26-ամյաՖիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ,Վիկտորյա թագուհու ծոռը։ Նրանք ծանոթացել են1939 թվականին, իսկ սիրահարվել՝1943 թվականին՝ ԵղիսաբեթիԴորտմունդի ծովային քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորում էր Ֆիլիպը[32]։

Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստացավ Էդինբուրգյանհերցոգ տիտղոսը։

Մեկ տարի անց`1948 թվականին, ծնվեց նրանց առաջնեկը՝արքայազն Չարլզը[32], իսկ1950 թվականիօգոստոսի 15-ին՝ դուստրը՝արքայադուստր Աննան[32]։

Մեծ Բրիտանիայի թագուհի

[խմբագրել |խմբագրել կոդը]

1950-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Եղիսաբեթ II-ը և Ֆիլիպը թագադրումից հետո

Երբ1952 թվականիփետրվարի 6-ին մահանում էՋորջ VI թագավորը, Եղիսաբեթ II-ը հռչակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի։ Այդ ժամանակ նա ամուսնու հետ հանգստանում էր Քենիայում[33]։ Եղիսաբեթ II-ի թագադրման արարողությունը տեղի է ունեցել1953 թվականիհունիսի 2-ինՎեսթմինսթերյան աբբայությունում[34]։ Դա բրիտանական միապետության առաջին թագադրումն էր, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և այդ երևույթը նպաստել է հեռուստատեսության ժողովրդականության բարձրացմանը[35]։

1953-1954 թվականներին թագուհին կատարել է վեցամսյա շրջայց բրիտանական կայսրության միությունում, բրիտանական գաղութներում և աշխարհի այլ երկրներում։ Եղիսաբեթ II-ըԱվստրալիա ևՆոր Զելանդիա այցելած առաջին միապետն է[34]։

Թագադրումից հետո, 1953 թվական

1957 թվականին՝ վարչապետսըր Էնթոնի Իդենի հրաժարականից հետո,Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ կանոնների բացակայության արդյունքում, Եղիսաբեթ II-ի վրա դրվեց կառավարության ղեկավարի թեկնածուի նշանակումը պահպանողականներից։ Կուսակցության հեղինակավոր անդամների և նախկին վարչապետՉերչիլի հետ խորհրդակցելուց հետո կառավարության ղեկավար նշանակվեց 63-ամյաՀարոլդ Մաքմիլանը[36]։

Նույն թվականին, առաջին անգամ, Եղիսաբեթը այց կատարեցՄիացյալ Նահանգներ[36] ևԿանադա, որպես Կանադայի թագուհի[37]։

Նույն թվականին, առաջին անգամ, ելույթ ունեցավՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում[38], ներկա գտնվեց Կանադայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը (պատմության մեջ առաջին անգամ բրիտանականմիապետի մասնակցությամբ)։

Եղիսաբեթ II-ը, արքայազն Ֆիլիպը, արքայազն Չարլզը և արքայադուստր Աննան, 1957 թվական

Նա առաջին միապետն էր, որ1957 թվականիդեկտեմբերի 25-ին հեռուստացույցով շնորհավորեց իր հպատակներինԾննդյան տոների կապակցությամբ[39]։

Եղիսաբեթ II-ի նկարը1959 թվականին։

1960-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

1960 թվականին ծնվեց թագուհու երկրորդորդին՝արքայազն Էնդրյուն, իսկ1964 թվականին՝ երրորդը՝ արքայազն Էդուարդը[32]։

1961 թվականին այցելություն կատարեցԿիպրոս,Վատիկան,Հնդկաստան,Նեպալ,Իրան ևԳանա[40]։

1963 թվականինվարչապետ Մաքմիլանի հրաժարականից հետո, նրա խորհրդով, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեցԱլեքսանդր Դուգլաս-Հյումին[41]։

1969 թվականինBBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ Վինձորների մասին՝ «Թագավորական ընտանիքը»[42]։

1970-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

1974 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ճգնաժամ էր հասունացած, որի արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը։ Չնայած ձայների առավելագույն բաժինը ստացել էր Պահպանողական կուսակցությունը, վարչապետ նշանակվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդՀարոլդ Վիլսոնը[43]։ Հաջորդ տարի Ավստրալիայում քաղաքական ճգնաժամի արդյունքում Եղիսաբեթ II-ը հրաժարվեց բեկանել գեներալ-նահանգապետՋոն Քերի հրամանը վարչապետԳաֆ Ուիթլեմի հրաժարականի վերաբերյալ։

1976 թվականինՄոնրեալում (որպես Կանադայի թագուհի) Եղիսաբեթ II-ը հանդիսավորությամբ բացեցXXI ամառային օլիմպիական խաղերը։

1977 թվականին մեծ շուքով նշվեց Եղիսաբեթ II-ի գահակալման 25-ամյակը, նրա պատվին բազմաթիվ հանդիսավոր արարողություններ անցկացվեցին ողջՄիացյալ Թագավորությունում[44]։

Թագավորական ընտանիքը և Ռեյգանները, 1983 թվական, փետրվարի 23
ԹագուհինՌոնալդ Ռեյգանի հետ զբոսանքի ժամանակ, 1983 թվական, հունիսի 8

1970-1980-ական թվականներին թագավորական ընտանիքը ենթարկվեց մի շարք հարձակումների։ Մասնավորապես1979 թվականին«Իռլանդիայի հանրապետական բանակ»-ի ահաբեկիչների կողմից սպանվեց արքայազն Ֆիլիպի քեռին՝ ազդեցիկ պետական գործիչ լորդԼուի Մաունթբաթենը[45]։ Իսկ1981 թվականին, թագուհու «պաշտոնական ծննդյան օրվա» կապակցությամբ կազմակերպված զինվորական շքերթի ժամանակ, անհաջող մահափորձ է կատարվել Եղիսաբեթ II-ի նկատմամբ։

1980-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

1981 թվականին կայացավ թագուհու ավագ որդու՝ արքայազն Չարլզի ևԴիաննա Սփենսերի[46] հարսանիքը, որը հետագայում լուրջ խնդիրների առիթ հանդիսացավ թագավորական ընտանիքի համար։

1982 թվականինԿանադայի սահմանադրության փոփոխությամբ Մեծ Բրիտանիան կորցրեց իր դերը կանադական գործերում, սակայն թագուհին պաշտոնապես մնաց որպես Կանադական պետության գլուխ[47]։ Նույն թվականին, վերջին 450 տարվա մեջ առաջին անգամ, տեղի ունեցավՀռոմի ՊապՀովհաննես Պողոս II-ի այցը Մեծ Բրիտանիա, որին անձամբ դիմավորեց անգլիական եկեղեցու գլուխ Եղիսաբեթ II-ը[34]։

1990-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

1991 թվականին Եղիսաբեթը դարձավ բրիտանական առաջին միապետը, որը հանդես եկավԱՄՆԿոնգրեսի համատեղ նիստում[48]։

1992 թվականը «սարսափելի տարի» էր Եղիսաբեթ II-ի համար։ Արքայազն Էնդրյուն և արքայադուստր Աննան ամուսնալուծվեցին, իսկարքայազն Չարլզը բաժանվեցարքայադուստր Դիանայից։Վինձորյան ամրոցը խիստ վնասվեց հրդեհից, թագուհու վրա դրվեց եկամտահարկի վճարման պարտականությունը, արքունիքի ֆինանսավորումը զգալիորեն կրճատվեց[49]։

1996 թվականին թագուհու պնդմամբ ստորագրվեց արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ամուսնալուծությունը, իսկ մեկ տարի անցՓարիզում Դիանան մահացավ ողբերգական ավտովթարի պատճառով։ Սա մեծ ցնցում էր ոչ միայն արքայական ընտանիքի, այլև միլիոնավոր հասարակ մարդկանց համար։ Զսպվածության և որևէ արձագանքի բացակայության համար անմիջապես քննադատություններ հնչեցին թագուհու հասցեին[50]։

1997 թվականին արքայական «Բրիտանիա» զբոսանավը դուրս գրվեց նավատորմի կազմից և տեղափոխվեց Լեյթ նավահանգիստ, իսկ վարչապետԹոնի Բլեերը հրաժարվեց թագուհուն նոր զբոսանավ տրամադրել, չնայած նոր զբոսանավ տրամադրել խոստացվել էր դեռ նախկին վարչապետՋոն Մեյջորի կողմից[51]։

1999 թվականին թագուհին արգելափակեց Իրաքում ռազմական գործողությունների մասին օրինագիծը։ Այս օրինագիծը նախատեսում էր ռազմական գործողությունների բոլոր լիազորությունները փոխանցել պառլամենտին, ինչը խախտում էր միապետի իրավունքները։

2000-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2000 թվականի ապրիլի 17-ին Եղիսաբեթ IIՎինձորում ընդունեցՌուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինին։ Հանդիպումը տևեց 30 րոպե։

Եղիսաբեթ II-ը, 2005 թվական

2000 թվականի դեկտեմբերին թագուհինԲուքինգհեմյան պալատում ընդունեցԱՄՆ նախագահԲիլ Քլինթոնին, նրա կնոջը՝Հիլարիին, և նրանց դուստր Չելսիին։

Բրիտանացիները թագավորական պալատում թագուհու ոսկե հոբելյանի տոնակատարության ժամանակ, 2002 թվական

2002 թվականին լրացավ թագուհու գահակալման 50-ամյակը, որը նշվեց մեծ շուքով։ Նույն տարում մահացան թագուհու քույրը՝արքայադուստր Մարգարեթը[52], և թագուհու մայրը՝Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը[53]։

Նույն թվականին թագուհին առաջին անգամ այցելեց բրիտանականմզկիթ`իսլամական կենտրոն Սքունթորպում (Լինքոլնշիր)։ Բացի այդ, Եղիսաբեթ Երկրորդը դարձավ թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով ստացավ ոսկե սկավառակ. «Պալատական երեկույթ» համերգի ձայնագրությունը, որն անցկացվեց նրա գահակալման 50-ամյակի կապակցությամբ, վաճառվեց 100 000 օրինակով։

2003 թվականի հունիսի 25-ին Եղիսաբեթ II-ըԲուքինգհեմյան պալատում հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ ի պատիվՌուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինի և նրա կնոջ՝Լյուդմիլայի։ Կողմերը նվերներ փոխանակեցին։ Թագուհին Պուտինին նվիրեց «The Crown Jewels» հատուկ թողարկումով ալբոմը, իսկ կնոջը` փորագրված շշով օծանելիք։ Ի պատասխան՝ թագուհուն նվիրեցինռուս ժամանակակից նկարչի նկար, իսկարքայազն Ֆիլիպին՝ ծովային ռազմական արարողակարգային դաշույն։ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը ներկայացավ 12 րոպե ուշացումով, իսկ նրա հրաժեշտի ժամանակ թագուհին ուշացավ ուղիղ 12 րոպե։

Եղիսաբեթ II-ը, 2007 թվական

2007 թվականի մայիսին Եղիսաբեթ II-ը ևարքայազն Ֆիլիպը այցելեցինՄիացյալ Նահանգներ՝ նշելուՎիրջինիայի Ջեյմեսթաունի հիմնադրման 400-ամյակը (Միացյալ Նահանգների տարածքում բրիտանացիների առաջին բնակավայրը)։ Այս այցի ընթացքում արքայական զույգը հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հետ[54]։

2007 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթ II-ը դարձավ բրիտանական առաջին միապետը, որը տոնեց ադամանդե հարսանիքը (60 տարի), և նույն թվականի դեկտեմբերի 20-ին թագուհին դարձավ պատմության մեջ ամենամեծ բրիտանական միապետը՝ շրջանցելով տատին՝Վիկտորյա թագուհուն (1819-1901)։

2008 թվականին, առաջին անգամ պատմության մեջ,անգլիկան եկեղեցին, որի գլուխը հանդիսանում է Եղիսաբեթ II-ը,«Ավագ հինգշաբթի» օրվա պատարագը, որին սովորաբար մասնակցում է իշխող միապետը, անցկացրեցԱնգլիայից կամՈւելսից դուրս՝Հյուսիսային ԻռլանդիայիԱրմա քաղաքում։

Թագուհին և Օբամաների ընտանիքը, 2009 թվական, ապրիլի 1

2010-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Թագուհին և արքայազն Չարլզը Տորոնտոյում, 2010 թվական

2010 թվականին թագուհին երկրորդ անգամ մասնակցեցՄԱԿգլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Եղիսաբեթ II-ին ներկայացնելիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԲան Կի Մունը նրան անվանեց «մեր դարաշրջանի փրկարար խարիսխ»[55]։

2010 թվականը նշանավորվեց նոր կանոնակարգերի ընդունումով, որով բրիտանական միապետները զրկվում էին մի շարք լիազորություններից։

2011 թվականին, առաջին անգամ, կայացավ Եղիսաբեթ II-ի պաշտոնական այցը անկախԻռլանդիայի Հանրապետություն[56]։ Մի քանի օր անց թագուհինԲուքինգհեմյան պալատում հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ ի պատիվԱՄՆ նախագահԲարաք Օբամայի և նրա կնոջ։

Թագուհին և արքայազն Ֆիլիպը Ուիլյամի և Քեյթի հարսանիքին, 2011 թվական

Նույն տարում տեղի ունեցավարքայազն Ուիլյամի՝ թագուհու թոռան, ևՔեյթ Միդլթոնիհարսանյաց հանդեսը[57]։

2011 թվականի հոկտեմբերին թագուհին պաշտոնական այցով եղավԱվստրալիայում։

2012 թվականինԼոնդոնում անցկացվեցին30-րդ օլիմպիական խաղերը, որի բացումը կատարեց Եղիսաբեթ II-ը[58]։ Ինչպես նաև փոփոխվեց բրիտանական գահի իրավահաջորդության կարգը, որով տղամարդ թագաժառանգները կորցնում են գերակայությունը կին թագաժառանգների նկատմամբ[59]։ Նույն տարում Մեծ Բրիտանիայում նշվեց թագուհու գահակալման 60-ամյակը, որը տեղի ունեցավ հունիսի 3-4-ը[60]։

Հունիսի 3-ինԹեմզա գետի վրա տեղի ունեցավ ջրային շքերթ, որին մասնակցում էին հազարից ավել նավեր և նավակներ։

Հունիսի 4-ինԲուկինհեմյան պալատի առջև տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք ենՓոլ ՄաքՔարտնին,Ռոբի Ուիլյամսը,Էլթոն Ջոնը,Գրեյս Ջոնսը,Սթիվի Ուանդերը,Էնի Լենոքսը,Թոմ Ջոնսը և այլք։ Երեկոյի կազմակերպիչն էր «Take That» խմբի մենակատար Գերի Բարլոուն։

2013 թվականին Եղիսաբեթ II-ը, 40 տարվա մեջ առաջին անգամ, հրաժարվեց մեկնելՇրի Լանկա՝ մասնակցելու բրիտանական համագործակցության երկրների գագաթնաժողովին։ Բրիտանիան ներկայացրեց արքայազն Չարլզը, որը վկայում է թագուհու լիազորությունների աստիճանական փոխանցումը որդուն[61]։

2013 թվականի հուլիսի 22-ին ծնվեցարքայազն Ուիլյամնի ուՔեյթի առաջնեկը՝արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուիին։

1015 թվականի մայիսի 2-ին ծնվեցարքայազն Ուիլյամի և նրա կնոջ`Քեյթի երկրորդ երեխան`արքայադուստր Շարլոտը։

2015 թվականին ուժի մեջ մտավ նոր օրենք, որով սահմանվում էին պառլամենտի աշխատանքի ժամկետները և հերթական ընտրությունների օրը, ինչն էլ խոսում էր այն մասին, որ թագուհին զրկված էր պառլամենտը ցրելու իրավունքից[62]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ II-ը դարձավ ամենաերկար գահակալող տիրակալըԲրիտանիայի ողջ պատմության ընթացքում։

Թագուհին 2015 թվականի մարտին

2016 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում հանդիսավորությամբ նշվեց թագուհու 90-ամյակը։ Ի նշանավորումն դրա՝ Եղիսաբեթ II-ըTwitter-ում ուղերձ հղեց նրանց, ովքեր շնորհավորել էին ծննդյան օրվա կապակցությամբ։

2016 թվականի հունիսի 23-ին երկրումհանրաքվե անցկացվեցԵվրամիությանըՄեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ, որի արդյունքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 51.89%-ը կողմ քվեարկեցինԵՄ-ից դուրս գալու օգտին։ Հանրաքվեի ֆոնին, նույն տարվա հուլիսի 13-ին,Մեծ Բրիտանիայի վարչապետԴևիդ Քեմերոնը հայտարարեց իր հրաժարականի մասին։Կառավարության ղեկավար դարձավ ներքին գործերի նախարարԹերեզա Մեյը, ով դարձավ բրիտանական պատմության մեջ երկրորդ կինը, որը ստանձնեց վարչապետի պաշտոնը։

2016 թվականի հոկտեմբերի 18-ինԲուքինգհեմյան պալատում տեղի ունեցավ հանդիպում Եղիսաբեթ II թագուհու և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջև[63]։

2017 թվականի փետրվարին Բրիտանիայում նշվեց շափյուղե տարեդարձը, որը նշանավորեց Եղիսաբեթ II-ի գահակալման 65-ամյակը։ Այդ օրվա կապակցությամբ թագավորական դրամահատարանը շրջանառության մեջ է դրել թագուհու պատկերով մի շարք մետաղադրամներ։

2017 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթ II-ը և նրա ամուսինարքայազն Ֆիլիպը դարձան առաջին թագավորական զույգը, ովքեր տոնեցին իրենց պլատինե հարսանիքի տարեդարձը (70 տարի)։

2018 թվականի ապրիլի 20-ինԱզգերի Համագործակցության երկրների ղեկավարները հայտարարեցին, որ նրա որդին՝Արքայազն Չարլզը, կդառնա թագուհու իրավահաջորդը, որպես Համագործակցության ղեկավար։

2018 թվականի ապրիլի 23-ին ծնվեց արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթի երրորդ երեխան՝ Քեմբրիջի արքայազն Լուին։

2018 թվականի մայիսի 19-ին Վինձորում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում տեղի ունեցավարքայազն Հարիի (Եղիսաբեթ II-ի երկրորդ թոռը) ևՄեգան Մարքլիհարսանիքը։

Եղիսաբեթ II-ը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինձոր ամրոցում, 2018 թվական, հուլիսի 13

2018 թվականի հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին Վինձոր ամրոցում ընդունեցԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝Մելանյաին։ Հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը թագուհուն նվիրեց ավանդական շոտլանդական գավաթ (գավաթ երկու բռնակով), իսկ նրա ծոռներին՝ ձեռագործկովբոյական թամբեր։ Եղիսաբեթ II-ն էլ իր հերթին Միացյալ Նահանգների առաջին տիկնոջըօծանելիք նվիրեց, որը պատվերով պատրաստվել էր թագուհու անձնական օծանելիքագործի կողմից։

2019 թվականի մայիսի 6-ինարքայազն Հարին ևՄեգան Մարքլը ունեցան իրենց առաջին զավակին՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն Վինձորը, որը դարձավ Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի ութերորդ ծոռը։

2020-ական թվականներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս եկավԵվրամիությունից։

2020 թվականի ապրիլի 5-ին, Եղիսաբեթ II-ը կոչով դիմեց բնակչությանը՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։ Սա նրա հինգերորդ արտահերթ կոչն էր ժողովրդին 68 տարվա կառավարման ընթացքում։ Կոչը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերով[64]։

Դերը հասարակական և քաղաքական կյանքում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Համաձայն Բրիտանական խորհրդարանական միապետության ավանդույթի՝ Եղիսաբեթ II-ը ունի հիմնականում ներկայացուցչական գործառույթ և գրեթե ոչ մի ազդեցություն երկրի կառավարման գործում։ Սակայն իր կառավարման օրոք հաջողությամբ է պահում Բրիտանական միապետության հեղինակությունը։ Նրա պարտականությունները ներառում են դիվանագիտական այցելություններ տարբեր երկրներ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ (հատկապես վարչապետի), դեսպանների ընդունելություններ, խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթերցումը, պարգևների հանձնում և այլն[65]։ Ինչպես նաև թագուհին ամեն օր կարդում է բրիտանական առավել կարևոր լրագրերը և ծառաների օգնությամբ պատասխանում նամակների որոշ մասին, որոնք նա ստանում է ամեն օր ահռելի քանակությամբ (օրական 200-300 հատ)։ Միևնույն ժամանակ ընդունված է ամեն օր պատահականության սկզբունքով ընտրված մի քանի նամակ կարդալ, որի պատասխանը անձամբ թագուհին է թելադրում[66]։ Բացի այդ կան նաև հպատակների հետ շփման այլ ձևեր։ Օրինակ1956 թվականից թագուհու և նրա ամուսնու կողմից կազմակերպվում են փոքրիկ ոչ պաշտոնական ճաշկերույթներ ճանաչված մարդկանց հետ (սովորաբար մասնակցում են 6-8 հյուրեր և 2 պալատականներ)[67]։ Ընդհանրապես Եղիսաբեթ II-ի օրոք հաղորդակցումը միապետի և հպատակների հետ ավելի բազմազան է դարձել, քան իր նախորդների պարագայում, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ։ Հենց Եղիսաբեթ II-ի օրոք ստեղծվեցին բրիտանական կայսրության ֆեյսբուքյան, թվիթերյան, ինստագրամի և յութուբյան էջերը, ինչպես նաև պաշտոնական կայքէջը[68]։ Միաժամանակ հպատակների հետ հաղորդակցման այն ձևերը, որոնք հաստատվել են նախկին միապետերի օրոք նույնպես պահպանվել են։1860 թվականից գոյություն ունի թեյախմության ավանդույթ, որը տեղի է ունենում Բուքինգհեմյան պալատի այգում, որի հյուրերը ընտրվում են տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից՝ պատահականության սկզբունքով[69]։ Այս թեյախմությունների ժամանակ թագուհին ազատ շփվում է հյուրերի հետ։

Եղիսաբեթ II-ը պահպանել է միապետի պարտադիր հանդիպումների պրակտիկան վարչապետի հետ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 6-ին՝ զրույցի և կարծիքների փոխանակման նպատակով[70]։ Այս հանդիպումների բովանդակությունը չի հրապարակվում և գրառումներ չեն իրականացվում[71]։ Եթե ամենշաբաթյա պարտադիր հանդիպումը տեղի չի ունենում, ապա նրանք հաղորդակցվում են հատուկ հատկացված հեռախոսագծի միջոցով, որը պաշտպանված է գաղտնալսումից[72]։

Հավանաբար այս հանդիպումները կարևոր նշանակություն ունեն որոշումների կայացման գործում։Մարգարետ Թետչերը իր հուշագրություններում գրել է այդ հանդիպումների մասին․

Յուրաքանչյուր ոք, ով կմտածի թե այս հանդիպումները ձևականություն կամ սոցիալական պայմանականություն են, խորապես կսխալվի։ Իրականում նրանք անցնում են հանգիստ և գործնական միջավայրում և Ձերդ գերազանցությունը միշտ ցուցաբերում է խնդիրը ամբողջությամբ ընկալելու իր մեծ փորձը։
-Մարգարետ Թետչեր, «Ճանապարհ դեպի տերություն»,1997 թվական

Թագուհին տեղեկացված է ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից։ Բացի այդ թագուհին ունի մշտական հանդիպումներ այլ նախարարների և կայսրության այլ վարչապետների հետ, երբ նրանք այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։ Ինչպես նաև Շոտլանդիա այցի ժամանակ թագուհին հանդիպում է Շոտլանդիայի առաջին նախարարի հետ։ Բրիտանական նախարարությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում թագուհուն։

Իր պաշտոնավարման ընթացքում թագուհին պատշաճ հարաբերություններ է պահպանել բոլոր վարչապետների հետ։ Սակայն նա միշտ հավատարիմ է մնացել անգլիական թագավորական ավանդույթներին՝ բարձր մնալով քաղաքական պայքարից։ Որպես սահմանադրական միապետ, Եղիսաբեթ II-ը չպետք է հրապարակավ արտահայտի իր քաղաքական համակրանքը կամ հակակրանքը։ Նա միշտ պահպանել է այս կանոնը՝ գործելով ոչ հրապարակավ, այնպես որ նրա քաղաքական հայացքները մնացել են անհայտ։

Իր պաշտոնավարման ընթացքում նա երեք անգամ սահմանադրական խնդիր է ունեցել բրիտանական կառավարության ձևավորման հետ կապված։1957 և1963 թվականներին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ մեխանիզմների բացակայության պատճառով, թագուհին պետք է որոշեր՝ ում հանձնարարել կառավարության ձևավորումը վարչապետներ Էնթոնի Իդենի և Հարոլդ Մաքմիլանի հրաժարականից հետո։1957 թվականին վարչապետ Էնթոնի Իդենը հրաժարվեց խորհուրդ տալ թագուհուն՝ ում նշանակել իրավահաջորդ, և նա խորհրդի համար դիմեցՈւինսթոն Չերչիլին, ով միակ կենդանի վարչապետն էր այդ ժամանակ պահպանողական կուսակցությունից։1963 թվականինՀարոլդ Մակմիլանի խորհուրդ է տվելԱլեք Դուգլաս-Հյումին նշանակել իր իրավահաջորդ։ Իսկ1974 թվականինԷդվարդ Հիթի հրաժարականից հետո և ընտրության արդյունքի անհստակության պարագայում, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեց ընդդիմության առաջնորդՀարոլդ Վիլսոնին։ Այս երեք դեպքում էլ թագուհին առաջնորդվել է համաձայն բրիտանական սահմանադրական ավանդույթների, ըստ որի՝ նա չպետք է որոշում կայացնի առանց նախարարների և գաղտնի խորհրդականների հետ խորհրդակցելու։

Չնայած ընդունված է, որ թագուհին չի միջամտում քաղաքականությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ իր երկար պաշտոնավարման ընթացքում աշխատել է բազմաթիվ վարչապետների և տարբեր երկրների առաջնորդների հետ, նրա խորհուրդներին միշտ ականջալուր են լինում։

Եղիսաբեթ II-ը ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեությամբ։ Նա ավելի քան 600 տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների հոգաբարձու է[73]։

Բացի պարտականություններից Եղիսաբեթ II-ը ունի նաև մի շարք լիազորություններ։ Օրինակ՝ նա կարող է մերժել վարչապետի թեկնածությունը, եթե թեկնածուն հարմար չի լինում, և այլն։ Այս լիազորությունները միշտ չէ, որ ձևականություն են։ Օրինակ՝ թագուհին ամեն օր տանում է մի շարք փաստաթղթեր ուսումնասիրելու համար, որոնք նրա համար հավաքում է գաղտնի խորհուրդը։ Այս փաստաթղթերը ամեն օր երեկոյան ժամը 7-ին բերում են կարմիր արկղերով, որից հետո միապետն արագ աչքի է անցկացնում, ընդգծում է այն հատվածները, որոնք չի հավանում կամ հասկանալի չեն, քանի որ արդեն առավոտյան ժամը 8-ին փաստաթղթերը հետ են տարվում[74]։ Թագուհու կարծիքը հիմնականում հաշվի են առնում։ Բացի այդ թագուհին հաշվետվություններ է ստանում կայսրության15 երկրներից, ծանոթանում է և հետ ուղարկում[75]։

Ծախսեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թագուհու ծախսերի համար նախատեսվում է որոշակի գումար, որը վերահսկվում է կառավարության կողմից։ Ըստ Բուքինգհեմյան պալատի տվյալների՝ 2008-2009 թվականին միապետության պահպանման համար, յուրաքանչյուր քաղաքացի ծախսել է 1 դոլար 14 ցենտ, ընդհանուր առմամբ 68,5 միլիոն դոլար[76]։2010-2011 թվականներին կառավարության նոր տնտեսական ծրագրի արդյունքում, թագուհին ստիպված էր կրճատել իր ծախսերը մինչև 51,7 միլիոն դոլար[77]։Սակայն սկսած 2012 թվականից թագուհու եկամուտները նորից սկսեցին աճել (5 % աճ տարեկան)[78]։ Այս թվերը դժգոհություն են առաջացնում Բրիտանիայի հանրապետական կողմնորոշում ունեցող քաղաքացիների մոտ։

Միապետության պահպանման կողմնակիցները նշում են, որ այդ ծախսերը մեծ շահույթ են բերում. շատ զբոսաշրջիկների գրավում են բրիտանական միապետության արարողակարգերը։ 2011 թվականին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Օսբորնը հայտարարեց, որ միապետը պետական բյուջ է բերում տարեկան ավելի քան 500 միլիոնֆունտ ստերլինգ[79]։

Ընտանիք և երեխաներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

1947 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթը ամուսնացավ լեյտենանտՖիլիպ Մաունթբեթենի՝ հույն արքայազն Անդրեյի տղայի հետ, որն էլ ստացավ Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։ Նրանց ընտանիքում ծնվեց չորս երեխա։

ԱնունԾննդյան ամսաթիվԱմուսնությունԵրեխաներԹոռներ
Չարլզ Ուելսի արքայազն1948 թվականի նոյեմբեր 14Դիանա, Ուելսի արքայադուստր1981 թվականի հուլիս 29Ուիլյամ Քեմբրիջի արքայազնՋորջ Քեմբրիջի արքայազն

Շարլոտ Քեմբրիջի արքայադուստր

Հարրի Ուելսի արքայազն
Քամիլա Կոռնուոլի հերցոգուհի2005 թվականի ապրիլի 9
Աննա Բրիտանիայի արքայադուստր1950 թվականի օգոստոսի 15Մարկ Ֆիլիպս1973 թվականի նոյեմբերի 14Փիթեր ՖիլիպսՍավանա Ֆիլիպս

Այլա Ելիզավետա Ֆիլիպս

Զառա ՖիլիպսՄիա Գրեյս Թինդել
Թիմոթի Լորենս1992 թվականի դեկտեմբերի 12
Էնդրյու Յորքի հերցոգ1960 թվականի փետրվարի 19Սառա Յորքի հերցոգուհի1986 թվականի հուլիսի 23Բեաթրիս Յորքյան արքայադուստր
Եվգենիա Յորքյան արքայադուստր
Էդուարդ Ուեսեքսյան կոմս1964 թվականի մարտի 10Սոֆի Ուեսեքսյան կոմսուհի1999 հունիսի 19լեդի Լուիզա Վինդզոր
վիկոնտ Ջեյմս Սեվերն

Կոչումներ, պարգևներ, զինանշան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ի կոչումը Մեծ Բրիտանիայում հնչում է հետևյալ կերպ․ «Նորին Մեծություն Եղիսաբեթ II, Բրիտանիայի միացյալ թագավորության,Հյուսիսային Իռլանդիայի այլ սեփական թագավորությունների և տարածքների թագուհի, տիրության գլուխ, հավատքի պաշտպան» (անգլ.՝ Her Majesty Elizabeth the Second, by the Grace of God of the United Kingdom of Great Britain and Northern Ireland, and of Her other Realms and Territories Queen, Head of the Commonwealth, Defender of the Faith[80]

Եղիսաբեթ II-ի պաշտոնավարման օրոք, բոլոր այն երկրներում, որոնք ընդունում են բրիտանական կայսրությունը, որպես սեփական պետության գլուխ, օրենք ընդունվեց, համաձայն որի, միապետը համարվում է տվյալ պետության գլուխ, իսկ նրա կոչումը հնչում է համապատասխանաբար, միայն փոխված երկրի անունը։ Որոշ երկրներում «հավատի պաշտպան» բառակապակցությունը հանված է։Գերնսի ևՋերսի կղզիներում Եղիսաբեթ II-ը կրում է նաև Նորմանդիայի հերցոգուհի կոչումը[81], իսկՄենկղզում՝ Մենի լորդ կոչումը։

Պետություններ, որոնց գլուխը եղել է կամ շարունակում է լինել Եղիսաբեթ II-ը

[խմբագրել |խմբագրել կոդը]

1952 թվականին, գահ բարձրանալուց հետո Եղիսաբեթ II-ը դարձավ յոթ երկրների՝Մեծ Բրիտանիայի,Կանադայի,Ավստրալիայի,Նոր Զելանդիայի,Հարավաֆրիկյան Հանրապետության,Պակիստանի,Շրի Լանկայի թագուհի։

Իր թագավորության օրոք մի շարք երկրներ դարձան հանրապետություն։ Միևնույն ժամանակ ապագաղութացման գործընթացի արդյունքում, բազմաթիվ բրիտանական գաղութներ անկախացան։ Դրանցից որոշներում թագուհին պահեց իր կոչումը որպես պետության գլուխ, որոշներում՝ ոչ։

Միապետության չեղարկումը Եղիսաբեթ II-ի տիրապետությունում․

Նորանկախ պետություններ, որտեղ պահպանվել է միապետությունը․

Նորանկախ պետություններ, որոնք չեն պահպանել միապետությունը․

Պարգևներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայում և մի շարք պետություններում հանդիսանում է ասպետական օրդենի ղեկավար, ինչպես նաև ունի զինվորական կոչում, բազմաթիվ այլ պատվավոր կոչումներ, գիտական աստիճաններ։ Բացի այդ նա ունի բրիտանական բազմապիսի միջպետական պարգևներ, ինչպես նաև այլ արտասահմանյան պետական պարգևներ։

Զինանշան

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Արքայադուստր Եղիսաբեթի զինանշանը (1944—1947)
    Արքայադուստր Եղիսաբեթի զինանշանը (1944—1947)
  • Արքայադուստր Եղիսաբեթի՝ Էդինբուրգի հերցոգուհու զինանշանը (1947—1952)
    Արքայադուստր Եղիսաբեթի՝ Էդինբուրգի հերցոգուհու զինանշանը (1947—1952)
  • Մեծ Բրիտանիայի թագավորական զինանշանը (Բացի Շոտլանդիայից)
    Մեծ Բրիտանիայի թագավորական զինանշանը (Բացի Շոտլանդիայից)
  • Շոտլանդիայի թագավորական զինանշանը
    Շոտլանդիայի թագավորական զինանշանը
  • Կանադայի թագավորական զինանշանը
    Կանադայի թագավորական զինանշանը

Արարողակարգը Եղիսաբեթ II-ի օրոք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Չնայած հպատակների հետ ակտիվ շփմանը, Եղիսաբեթը խստորեն պահպանում է թագավորական արարողակարգը։ Թագուհին չի սիրում երբ առաջինն են հպվում իրեն։ Բազմաթիվ պաշտոնական միջոցառումներին, ցուցահանդեսներին, հիվանդանոցային այցելություններին թագուհին շատ հարգալից է լինում, սակայն երբեք չի հանում ձեռնոցները և ոչ մեկին չի դիպչում[84]։ Նույնիսկ ավանդական Բուքինգհեմյան թեյախմության ժամանակ թագուհին և իր ընտանիքի անդամները ունեն առանձին վրան, որտեղ մուտքը թույլատրվում է միայն հատուկ հրավիրված հյուրերին[85]։ Ընդգծված օտարացում է զգացվում նաև զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Չնայած, որ թագուհին բավական ընդլայնել է շփումը հպատակների հետ, իր կառավարման ընթացքում ոչ մի անգամ հարցազրույց չի տվել[86]։ Արարողակարգի խախտումը երբեմն չի ներվում նաև այլ պետությունների առաջնորդներին։ Օրինակ 2003 թվականին,Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ, թագուհու հետ հանդիպմանը ուշացավ 14 րոպե։ Ի պատասխան դրա, թագուհին Պուտինի հրաժեշտի արարողությանը ուշացավ ուղիղ 14 րոպե[87]։

Սակայն Եղիսաբեթի կառավարման օրոք արարողակարգը ենթարկվել է ժողովրդավարացման։ 1998 թվականին սահմանվել է, որ լորդ կանցլերը խորհրդարանի նստաշրջանի բացման կապակցությամբ թագուհուն ուղղված խոսքի ժամանակ կարող է մեջքով շրջվել միապետին[88]։

Հասարակական կարծիք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բրիտանացիների մեծամասնությունը դրական է գնահատում սահմանադրական միապետության ինստիտուտը։ 2012 թվականի հարցումների համաձայն հարցվածների 69 % տոկոսը կարծում է, որ առանց միապետության երկրի վիճակը ավելի վատ կլիներ, իսկ 60 % տոկոսը՝ որ միապետությունը բարձրացնում է երկրի վարկանիշը, և միայն 22 %-ն է դեմ միապետությանը[89]։

Քննադատություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Չնայած բնակչության մեծամասնության դրական կարծիքների, թագուհին, իր կառավարման տարիներին, մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության։ Մասնավորապես․

1963 թվականին, երբ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամ էր, թագուհուն քննադատեցին այն բանի համար, որ նա անձամբ է նշանակելԱլեքսանդր Դուգլաս-Հյումին Մեծ Բրիտանիայի վարչապետ։

1997 թվականինարքայադուստր Դիանայի մահվանը, թագուհու արձագանքի բացակայության համար քննադատությունները թագուհու գլխին թափվեցին ոչ միայն հասարակության այլև շատ խոշոր լրատվամիջոցների կողմից[89]։

2004 թվականին, երբ որսի ժամանակ թագուհին ձեռնափայտով փասիան սատկացրեց, ամբողջ երկրով բնապահպանների բողոքի ալիք բարձրացավ[90]։

Հոբբի և անձնական կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Երկրները որտեղ հաճախել է Եղիսաբեթ II-ը

Թագուհու հետաքրքրությունների շրջանակում ենշնաբուծությունը, այդ թվում`կորգ,սպանիել,լաբրադոր,լուսանկարչությունը,ձիավարությունը, ինչպես նաև ճանապարհորդությունը[91][92]։ Եղիսաբեթը, պահպանելով թագուհու հեղինակությունը, ակտիվ ճանապարհորդում է իր տիրույթներում[93], ինչպես նաև լինում է այլ երկրներում։ Թագուհին իր հաշվին ունի ավելի քան 325 արտասահմանյան այց[94]։

2009 թվականից սկսեց զբաղվել այգեգործությամբ[95]։

Ի լրումնանգլերենի՝ թագուհին ազատորեն տիրապետում էֆրանսերենին։

Մեծարում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արվեստում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կինոյում

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • 2006 թվականին նկարահանվեց«Թագուհին» կենսագրական ֆիլմը։ Թագուհու դերում հանդես եկավ դերասանուհիՀելեն Միրենը[96]։ ՖիլմըBAFTA-ի մրցանակաբաշխությանը ստացավ մրցանակ «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Դերասանուհի Հելեն Միրենը արժանացավ«Օսկար»,«Ոսկե գլոբուս»,BAFTA մրցանակների, ինչպես նաև«Վոլպի գավաթի»Վենետիկի կինոփառատոնին, «լավագույն կնոջ կերպար» անվանակարգում։ Բացի այդ ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
  • 2009 թվականին բրիտանական հեռուստատեսությանանգլ.՝Channel 4 ալիքը նկարահանեց հինգ սերիայից բաղկացած մինիսերիալ «Թագուհին»անգլ.՝The Queen (ռեժիսոր Էդմունդ Կուլտհարդ և Պատրիկ Ռիմս)։ Տարբեր ժամանակնրում թագուհու կերպարը խաղացել են հինգ դերասանուհիներ․Էմիլիա Ֆոքս,Սամանտա Բոնդ,Սյուզան Ջեյմսոն,Բարբարա Ֆլին ևԴիանա Քուիք[97]։
  • 2009 թվականին նկարահանվեց «Մարգարեթ» ֆիլմը, որտեղ թագուհու դերը կատարում էր դերասանուհիՌոզմարի Լիչը։
  • 2012 թվականի հուլիսի 27-ինԼոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողությունը սկսվեց մի տեսահոլովակի հեռարձակմամբՋեյմս Բոնդի,Դենիել Քրեյգի և թագուհու մասնակցությամբ (կամեո)։ Ֆիլմի վերջում նրանք երկուսովանկարգելով ցատկում են ուղղաթիռից Լոնդոնի օլիմպիական մարզադաշտի վրա։ 2013 թվականի ապրիլի 5-ին այս դերակատարման համար թագուհունBAFTA մրցանակ է շնորհվել լավագույն «Ջեյմս Բոնդի ընկերուհի» անվանակարգում[98]։
  • 2015 թվականին նկարահանվեց«Լոնդոնյան արձակուրդներ» ֆիլմը, որը թագուհու արկածների մասին է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվա տոնակատարության գիշերը։ Թագուհու դերը խաղացել էՍարա Գադոնը։
  • 2016 թվականին նկարահանվեց «Թագ» հեռուստասերիալը, որը նվիրված էր թագուհու հոբելյանին։ Գլխավոր դերում հանդես է ելելՔլեր Ֆոյը։

Ճարտարապետության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Սինգապուրի Էսպլանդա զբոսայգում ի պատիվ թագուհու կա անվանակոչված ծառուղի[99]։
  • 2012 թվականի սեպտեմբերից հանրահայտԲիգ Բենը պաշտոնապես վերանվանվել է «Եղիսաբեթի աշտարակ»[100]։
  • Նրա անունով է անվանակոչվել նաև 1991 թվականինԴարտֆորդում կառուցված կամուրջը[101]։
  • 2013 թվականի օգոստոսի 1-ինԼոնդոնում բացվեց Եղիսաբեթ II-ի օլիմպական զբոսայգին[102]։
  • Հուշարձաններ
  • Եղիսաբեթ II-ի արձանը Օտտավայում, Կանադա
    Եղիսաբեթ II-ի արձանըՕտտավայում,Կանադա
  • Արձան Ռեգինայում 2005 թվական
    Արձան Ռեգինայում 2005 թվական
  • Արձան մեծ Վիդզորյան այգում
    Արձան մեծ Վիդզորյան այգում

Բուսաբանության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ի անունով է անվանակոչված վարդի տեսականգլ.՝Queen Elizabeth[103]։

Մետաղադրամներ և ֆիլատելիա

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Մետաղադրամներ և նամականիշներ
  • Կանադական նամականիշ, 1953 թվական
    Կանադական նամականիշ, 1953 թվական
  • Ավստրալիական նամականիշ, ի պատիվ թագադրման
    Ավստրալիական նամականիշ, ի պատիվ թագադրման
  • Հյուսիսային իռլանդիական նամականիշ, 1958 թվական
    Հյուսիսային իռլանդիական նամականիշ, 1958 թվական
  • մետղադրամ, 1953 թվական
    մետղադրամ, 1953 թվական
  • մետաղադրամ, 1961 թվական
    մետաղադրամ, 1961 թվական

Աշխարհագրության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ի անունով են կոչել շատ տարածքներ, այդ թվում․

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Елизавета II //Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. —М.:Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 78.
  2. 2,02,1filmportal.de — 2005.
  3. 3,03,1FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,04,14,24,34,44,5Queen's birthday: Queen Elizabeth II's life in 92 facts. BBC (բրիտ․ անգլ.) — 2018.
  5. 5,05,15,25,35,45,5Queen Elizabeth II has died, Buckingham Palace announces //BBC News OnlineBBC, 2022.
  6. 6,06,16,26,36,46,5Queen's cause of death given as 'old age' on death certificate //BBC News OnlineBBC, 2022.
  7. 7,07,17,27,37,47,5Elizabeth Windsor
  8. 8,08,1Kindred Britain
  9. 9,09,19,29,3Elizabeth 2.(նորվ.) — 1978. — ISSN2464-1480
  10. ELISABETH II (1926- ) reine du Royaume-Uni de Grande-Bretagne et d'Irlande du Nord (1952- )Encyclopædia Britannica Inc., 1968.
  11. ЕЛИЗАВЕТА II (ռուս.)М.:Большая российская энциклопедия, 2004.
  12. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  13. Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  14. Elizabeth II
  15. Person of the Year: A Photo History – TIME
  16. https://www.predsednica-slo.si/sl/odlikovanja/odlikovanci?AwardType=1&start=15
  17. 17,017,117,2ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADAS COM ORDENS PORTUGUESAS – Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas
  18. https://web.archive.org/web/20091201030448/http://www.burkespeerage.com/articles/peerage/page62-6a.aspx
  19. Prezident SR – Rad Bieleho dvojkríža, I. trieda (словацк.)
  20. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  21. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  22. Matikkala A.Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki:Edita, 2017. — P. 497.
  23. 23,023,1TracesOfWar
  24. Queen Elizabeth II tests positive for COVID-19 — 2022.
  25. The Queen tests positive for Covid (բրիտ․ անգլ.) — 2022.
  26. «Елизавета II стала самым долгоправящим монархом в Британии». Русская служба Би-би-си. 9 сентября 2015. Վերցված է 10-09-2015-ին.
  27. Кэмерон поздравил Елизавету II с рекордом правления
  28. Брэдфорд С. Елизавета II. Биография Её величества королевы. — Вагриус-Захаров-Москва, 1998.
  29. 29,029,1Her Majesty The Queen: Education(անգլ.)
  30. Children’s Hour | Princess ElizabethԱրխիվացված 2010-12-02Wayback MachineBBC, (13 октября 1940)(անգլ.)
  31. Тетя британской аристократии Правда.Ру, (21 апреля 2006)
  32. 32,032,132,232,332,4Her Majesty The Queen: Marriage and family(անգլ.)
  33. «Елизавета II». Хроно.Ру.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  34. 34,034,134,2«Что успела Елизавета II в XX веке». Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  35. «Неизвестная королева»: Завтрак Елизаветы II с Гагариным и почему Ельцин хотел её раздетьԱրխիվացված 2012-08-22Wayback Machine Комсомольская правда в Украине, (01 июня 2012)
  36. 36,036,1Ben Cahoon.«United Kingdom» (անգլերեն). World Statesmen.org.Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  37. Her Majesty The Queen: Commonwealth visits since 1952Արխիվացված 2015-04-12Wayback Machine(անգլ.)
  38. Queen Elizabeth II makes first U.N. speech since 1957Արխիվացված 2014-07-14Wayback MachineCNN, (07 июля 2010)(անգլ.)
  39. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 87. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  40. Her Majesty The Queen: Outward State visits since 1952Արխիվացված 2012-04-06Wayback Machine(անգլ.)
  41. Her Majesty The Queen: Public life 1962—1971(անգլ.)
  42. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 160. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  43. «Великобритания в 70-е годы XX века». Хроно.Ру.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  44. Her Majesty The Queen: The Queen’s Silver Jubilee, 1977(անգլ.)
  45. «BRITAIN: A Nation Mourns Its Loss».TIME. 1979 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  46. Принцесса Уэльская Диана. Биография РИА Новости, (31 августа 2012)
  47. «Canada Act 1982». The National Archives. 29.03.1982.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.(անգլ.)
  48. «Queen Elizabeth II Address to Congress». C-SPAN. 09.05.2007.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  49. Правление королевы Елизаветы II
  50. Страшная месть королевской снохи Коммерсантъ Власть, (09 сентября 1997)
  51. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 75. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  52. Принцесса Маргарет сгорела в огне страстей, Коммерсантъ, (16 февраля 2002)
  53. Королева-мать: богатая биография Русская служба Би-би-си, (31 марта 2002)
  54. ՌԻԱ Նովոստի։«Елизавета II посетила музей первого поселения англичан в Новом Свете», 04.05.2007.
  55. «Выступление Генерального секретаря на пленарном заседании ГА «Выступление Её Величества Королевы Елизаветы II»». Пан Ги Мун. 06.06.2010.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  56. Начался исторический визит британской королевы Елизаветы II в Ирландию NEWSRu, (17 мая 2011)
  57. Свадьба принца Уильяма и Кейт Миддлтон Русская служба Би-би-си, (29 апреля 2011)
  58. Открытие Олимпийских игр 2012 годаԱրխիվացված 2017-10-28Wayback Machine Pixanews, (28 июля 2012)
  59. Британия изменила закон о престолонаследии Euromag, (17 декабря 2012)
  60. Бриллиантовый юбилей правления королевы Елизаветы II
  61. Елизавета II передает власть принцу ЧарльзуԱրխիվացված 2013-05-11Wayback Machine NUR-KZ, (08 мая 2013)
  62. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 125—126. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  63. «Патриарх Кирилл и Елизавета II встречаются в Букингемском дворце».ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  64. «Как Елизавета II обращалась к подданным — и какие наряды выбирала: разбираем все 5 внеплановых обращений к нации» (ռուսերեն). Журнал Esquire. Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  65. Her Majesty The Queen: The Queen’s working day
  66. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 92. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  67. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 94. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  68. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 161—163. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  69. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 152—153. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  70. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 88. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  71. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 106—107. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  72. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 107. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  73. Her Majesty The Queen: Queen and charities
  74. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 126—127. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  75. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 127. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  76. Королева стоит британцам $68,5 млн в год, Русская служба Би-би-си, (29 июня 2009)
  77. Елизавета II сократила расходыԱրխիվացված 2013-11-10Wayback Machine БалтИнфо.ру, (04 июля 2011)
  78. Доходы королевы Британии Елизаветы II продолжают расти, Русская служба Би-би-си, (27 июня 2013)
  79. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 174. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  80. «Burke's Peerage and Gentry > The Royal Family > HM Queen Elizabeth II». Burke's Peerage & Gentry and The Origins Network.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  81. «Джерси». Вокруг света. 28.09.2009.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  82. Pakistan’s History: Political decline and bureaucratic ascendancy(անգլ.)
  83. The Republic of South Africa’s History: National Party and apartheid(անգլ.)
  84. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 145. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  85. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 152. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  86. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 164. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  87. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 217. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  88. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 158. Режим доступа:http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  89. 89,089,1Британская монархия: Боже, храни королеву? Правда. Ру, (21 августа 2012)
  90. Елизавета II забила до смерти тростью по голове раненого фазана NEWSRu, (27 января 2004)
  91. Королева Великобритании Елизавета II. Биография РИА Новости, (16 июня 2012)
  92. Хобби и увлечения глав государств Петербургский почтовой, (03 марта 2011)
  93. «Елизавета II: юбилей правления британской королевы!». Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  94. Королева Первый Канал
  95. Королева будет выращивать овощи у Букингемского дворца Русская служба Би-би-си, (15 июня 2009)
  96. The QueenMetacritic(անգլ.)
  97. անk/media/2009/jan/27/five-actors-to-play-the-queen Five actors to play the Queen in 'pivotal' Channel 4 dramaԱրխիվացված 2016-04-22Wayback MachineThe Guardian, (27 января 2009)(անգլ.)
  98. Лучшей «девушкой Бонда» стала Елизавета II Российская Газета, (05 апреля 2013)
  99. Queen Elizabeth Walk in Singapore(անգլ.)
  100. Բիգ-Բենն անվանափոխվել է Ելիզավետայի աշտարակ
  101. Queen Elizabeth II Bridge Stucturae(անգլ.)
  102. В Лондоне открылся парк Елизаветы II ТравелРу, (1 августа 2013)
  103. Rosa 'Queen Elizabeth' на сайтеHelpMeFind.com(անգլ.)
  104. Земля Принцессы Елизаветы Академик.ру
  105. «UK to name part of Antarctica Queen Elizabeth Land».BBC News. BBC. 2012 թ․ դեկտեմբերի 18.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.(անգլ.)
  106. Queen Elizabeth IslandsԱրխիվացված 2013-06-05Wayback Machine The Canadian Encyclopedia(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Եղիսաբեթ II» հոդվածին։
 ⛭ 
  Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS90672883 ·BNCa11257799 ·BNEXX977622 ·BNF11974322d ·CiNiiDA02957167 ·CONOR237686371 ·GND118529889 ·GTAA96729 ·ICCUCFIV258828 ·ISNI0000000121233290 ·LCCNn80126296 ·LNB000111810 ·NDL00620626 ·NLC: 061313033 ·NKCjn20000700038 ·NLA35061288 ·NLPa0000001185854 ·NSK000040207 ·NTA07013247X ·РГБ000082571000008243 ·LIBRIS184346 ·SUDOC027772357 ·VIAF20471592327145858093723022004 ·ULAN500233087 ·WorldCat VIAF20471592327145858093723022004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36
Եվրոպական պետությունների առաջնորդներ
Եվրոպական պետությունների նախագահներ
ԱլբանիաԲաջրամ ԲեգաջԱվստրիաԱլեքսանդր Վան դել ԲելենԲելառուսԱլեքսանդր ԼուկաշենկոԲոսնիա և ՀերցեգովինաԺելկա ՑվիյանովիչԲուլղարիաՌումեն ՌադևԳերմանիաՖրանկ-Վալտեր ՇթայնմայերԷստոնիաԱլար ԿարիսԻռլանդիաՄայքլ ՀիգգինսԻսլանդիաԳյուդնի ՅոհաննեսոնԻտալիաՍերջիո ՄատարելլաԼատվիաԷդգարս ՌինկևիչսԼեհաստանԱնջեյ ԴուդաԼիտվաԳիտանաս ՆաուսեդաԽորվաթիաԶորան ՄիլանովիչԿոսովոՎյոսա ՕսմանիՀունաստանԿատերինա ՍակելարոպուլուՀունգարիաԿատալին ՆովակՄալթաՋորջ ՎելաՀյուսիսային ՄակեդոնիաՍթևո ՊենդարովսկիՄերձդնեստրՎադիմ ԿրասնոսելսկիՄոլդովաՄայա ՍանդուՉեռնոգորիաՅակով ՄիլատովիչՇվեյցարիաԱլեն ԲերսեՈւկրաինաՎլադիմիր ԶելենսկիՉեխիաՊետր ՊավելՍերբիաԱլեքսանդր ՎուչիչՍլովակիաԶուզանա ՉապուտովաՌուսաստանՎլադիմիր ՊուտինՍլովենիաՆատաշա Պիրց ՄուսարՎատիկանՖերնանդո Վերգես ԱլզագաՖինլանդիաՍաուլի ՆինիստոՖրանսիաԷմանուել ՄակրոնՌումինիաԿլաուս Յոհաննես
Ասիական երկրներ,
որոնք մտնում են Եվրոպայի կազմի մեջ
Եվրոպական երկրների միապետներ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Եղիսաբեթ_II&oldid=10454666» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp