Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Եղեգնաձոր

39°46′ հս․ լ. 45°21′ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Եղեգնաձոր (այլ կիրառումներ)
Մարզկենտրոն
Եղեգնաձոր
ռուս.՝Ехегнадзор
ռուս.՝Микоян
ռուս.՝Кешишкенд
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորՎայոց ձոր
ՀամայնքՎայոց Ձորի մարզ
ՔաղաքապետԴավիթ Հարությունյան
Հիմնադրված է5-րդ դար թ.
Առաջին հիշատակումV դար
Այլ անվանումներՓոնձաթաղ, Եղեգիք, Եղեգյաց Միկոյան, Խոտորալեզ,
Մակերես27 կմ²
ԲԾՄ1240մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն7 800[1] մարդ(2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի[փա՞ստ]
Տեղաբնականունեղեգնաձորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (281)
Փոստային ինդեքս3601
Պաշտոնական կայքyeghegnadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.)

Եղեգնաձոր,ՀայաստանիՎայոց ձորի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում էԱրփա գետի աջ կողմում,Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։

Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվելՄիկոյան՝ բոլշևիկԱնաստաս Միկոյանի պատվին[2]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մթա առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝Խոտորալեզ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։

1935 թվականին Խոտորալեզը վերանվանվեցՄիկոյան,Խորհրդային Միության քաղաքական գործիչԱնաստաս Միկոյանի պատվին։ 1958 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր։ 1996 թվականինԵղեգնաձորի ևՎայքի շրջանները միավորվեցին և դարձան մարզ՝ Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։

Ըստ տեղեկությունների 9-րդ դարի առաջին քառորդում, երբ Սյունյաց իշխան Վասակի որդիՓիլիպեն իր նստավայրը փոխադրում էՎայոց ձոր և հաստատվումԵղեգիս գյուղաքաղաքում, Եղեգնաձոր կամ Եղեգեաց Ձոր անունը տարածվում է ամբողջ գավառի վրա։ Իսկ Եղեգնաձորի անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության մեկնաբանվում է այսպես, երբ 7-րդ դարումարաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է և այն դառնում է գրեթե անմարդաբնակ և երբ այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում, վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքը տարածվում էԱրփա գետիՍրկղոնք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում էԳլաձոր ևՎերնաշեն գյուղերի հետ։ Եղեգնաձորով է անցնումՍյունիքի մարզը ևԱրցախի ՀանրապետությունըԵրևանի հետ կապող մայրուղին։

Ծովի մակերևույթից քաղաքը գտնվում է 1250 մ միջին բարձրության վրա։ Համայնքի ֆիզիկա-աշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները։

Բնություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գերակշռում է չոր տափաստանային լանդշաֆտը, տարածքում առկա են որոշ ֆրագինային բույսեր (գժնիկի, նշենի, սարի չամչ, գիհի, դաշտավելուկ, փետրախոտ, ցորնուկ և այլն), կենդանիներ (բեզոարյան այծ,գայլ,աղվես,նապաստակ), սողուններ (գյուրզա, իժ,) և թռչուններ (կաքավ,ճնճղուկ

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիման չոր է,խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով, տարեկան միջին 400 մմ տեղումներով և լեռնահովտային քամիներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5-6 °C է, նվազագույնը -22 °C, հուլիսին +35 °C։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին այստեղ են գաղթելՊարսկահայքիԽոյ ևՍալմաստ գավառներից։

Համայնքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 7,944 մարդ[2]։

Եղեգնաձորի ազգաբնակչության փոփոխությունը ըստ ՀՀ մարդահամարների[3].

Տարի18311990200120112015
Բնակիչ23212000818779447800

Բնակչության սեռային կազմում խիստ անհամամասնություն կա, որը պայմանավորված է արտագաղթով։ 2011 թվականին քաղաքում առկա բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 4051, տղամարդիկ՝ 3370։

Համեմատաբար բարձր է բնակչության կրթական ցենզը։ Աշխատանքային ռեսուրսների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, կրթության, առևտրի, արդյունաբերության, շինարարության և պետական կառավարման ոլորտներում։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2004 թվականից գործում է «Գիտելիք» մանկավարժական համալսարանը՝ իր 12 ֆակուլտետներով։ Համալսարանը բուհական և հետբուհական կրթություն է ապահովում եվրոպական չափորոշիչներին համապատասխան։2008 թվականից քաղաքում գործում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը։ այստեղ ուսուցումն իրականացվում է «կառավարում, այդ թվում զբոսաշրջության կառավարում», «ֆինանսներ» և «միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտություններով, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով։Քաղաքում գործում են պետական քոլեջ իր 13 բաժիններով, 4 հանրակրթական դպրոցներ, 3 նախադպրոցական հիմնարկ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, 1 երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, մշակույթի տուն։Գրադարանում գործում են 4 բաժիններ՝ 56119 գրքային ֆոնդով։ Գործում է մշակույթի տան մասնաշենքում մարզադպրոց։

Առողջապահություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղեգնաձորում գործում է քաղաքային հիվանդանոց, որն ունի վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկական, թերապևտիկ, ինֆեկցիոն, արյան փոխներարկման բաժանմունքներ, ծննդատուն, շտապօգնություն։

Զբոսաշրջություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքի զբոսաշրջային ոլորտում իր նշանակալի ներդրումն ունիԵղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որտեղ պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ, կրթական ծրագրեր։ Քաղաքն ունի 4 զբոսայգի։ Մոմիկի անվան այգին, որն ունի խաղահրապարակ, կարուսելներ, ամֆիթատրոն՝ իր հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ, տրվում են համերգներ։ Միկոյանի անվան զբոսայգին, որտեղ էլ տեղադրված էԱնաստաս Միկոյանի արձանը։Քաղաքի բնակչությունը, որպես հանգստի գոտի, օգտագործում է նաև Արփա գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունը։

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության զարգացումը նկատելի է դարձել 1931 թվականից հետո, երբ այն դարձավ վարչական կենտրոն։ Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը այն հանդիսանում էր զարգացած տնտեսություն ունեցող բնակավայր։ Այստեղ գործում էին Երևանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման և «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղը։ Այստեղ բուծում էինբալբաս ցեղատեսակի ոչխարներ, որի բուրդը լավագույն հումք էր հանդիսանում գորգագործության համար։ Մեծ ճանաչում է ունեցել ոչխարի կաթից արտադրվող «Բրինզա» պանիրը։

Ներկայումս քաղաքում զարգանում է վերամշակող արդյունաբերությունը, գործում են կահույքի, քարերի և շինանյութերի, գինե տակառների արտադրամասեր, տրիկոտաժի և կարի արտադրություն։ Այստեղ գործում է սարքերի գործարան, որտեղ արտադրվում են չափիչ սարքեր։ Արագ զարգանում է ագրոարդյունաբերությունը, որտեղ արտադրվում են գինիներ, կաթնամթերք, պահածոներ։ Քաղաքում գործում է ալրաղաց։

Համայնքում մշակվող հողահանդակները կազմում են 598 հա, որից 427 հա վարելահողերն են, ուր մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կերային բույսեր։ Մեծ տարածում ունեն խաղողի և պտղատու այգիները՝ 105 հա, դրանց բերքի հիմնական մասը վերամշակվում է տեղի պահածոների և գինու գործարաններում։ Զբաղվում են անասնապահությամբ։ Վերջին տարիներին ստեղծվել են այծաբուծական ֆերմաներ, ավելացվում է այծերի գլխաքանակը, քանի որ այստեղ արտադրավող այծի պանիրը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում և արտահանվում է մարզի սահմաններից դուրս։

Օգտակար հանածոներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում հանքային հանածոներից կան շինարարական քար (ֆելզիտ,գրանիտ), ապակու հումք, գրավյա։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եղեգնաձորի մոտ են գտնվում Արփայի հին կամուրջներից մեկը՝Ագարակաձորի կամուրջը (13-րդ դար), 12-ից 16-րդ դարերիխաչքարեր,4-րդ դարի ամրոց,17-րդ դարի եկեղեցի (վերակառուցված19-րդ դար

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցի
    Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Եսայի Նշեցու հուշարձան
    Եսայի Նշեցու հուշարձան
  • Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Եղեգնաձոր
    Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Եղեգնաձոր

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»(PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. «Եղեգնաձոր. համայնքի մասին».Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայք. Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Եղեգնաձոր» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Մայրաքաղաք՝Երևան
ԱբովյանԱգարակԱլավերդիԱխթալաԱյրումԱշտարակԱպարանԱրարատԱրթիկԱրմավիրԱրտաշատԲերդԲյուրեղավանԳավառԳյումրիԳորիսԴաստակերտԴիլիջանԵղեգնաձորԵղվարդԹալինԹումանյանԻջևանԾաղկաձորԿապանՀրազդանՃամբարակՄարալիկՄարտունիՄասիսՄեծամորՄեղրիՆոյեմբերյանՆոր ՀաճնՇամլուղՉարենցավանՋերմուկՍիսիանՍպիտակՍտեփանավանՍևանՎաղարշապատՎայքՎանաձորՎարդենիսՎեդիՏաշիրՔաջարան
ՀայաստանՎայոց ձորի մարզի բնակավայրեր
Վարչկենտրոն՝Եղեգնաձոր
Վայքի տարածաշրջան
Ջերմուկի տարածաշրջան
Եղեգնաձորի տարածաշրջան
Ոչ համայնքային
գյուղեր
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Եղեգնաձոր&oldid=10286717» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp