Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Եգիպտերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
r
Z1
nkmmt
O49
r3 n(.j) Km.t
Եգիպտերենով գրված պապիրուս
Տեսակմեռած լեզու և հին լեզու
ԵնթադասEgyptian?
ԵրկրներՄինչ- ևԴինաստիական,Հելլենիստական,Հռոմեական,Բյուզանդական,Արաբական Եգիպտոս
Լեզվակիրների թիվըհասնում էր մի քանի հարյուր հազարի[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 մեռած
ԴասակարգումԱֆրասիական մակրոընտանիք
Եգիպտական ընտանիք (վաղ հնդեգիպտերեն,հին եգիպտերեն, միջին եգիպտերեն, նոր եգիպտերեն, ուշ միջին եգիպտերեն, դեմոտիկյան, պտոլեմեևյան,ղպտիերեն)
Գրերի համակարգ
IETFegy
ԳՕՍՏ 7.75–97հին 187
ISO 639-2egy
ISO 639-3egy
 Egyptian language Վիքիպահեստում

Եգիպտերեն,հին եգիպտացիների լեզուն։ Պատկանում էսեմա-քամյան ընտանիքի քամյան ճյուղին։ Մ․ թ․ 5-րդ դարից՝ մեռած լեզու։ Գրավոր աղբյուրները հայտնի են մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակից։ Զարգացման հիմնական փուլերն են՝ հին եգիպտերեն (մ․ թ․ ա․ 32-22-րդ դարեր), միջին կամ դասական եգիպտերեն (մ․ թ․ ա․22-16-րդ դարե), նոր եգիպտերեն (մ․ թ․ ա․ 16-8-րդ դարեր), դեմոտական եգիպտերեն (մ․ թ․ ա․8-րդ դարից-մ․ թ․ 5-րդ դարեր)։ Մ․ թ․ մոտ3-րդ դարում սկսում է ձևավորվել ղպտիերենը։ Հնչյունական համակարգը քիչ է ուսումնասիրված։ Եգիպտերենի գրության մեջ ձայնավորները չեն արտահայտվել։ Կողմնակի տվյալներից (․ղպտիական, հունական, տառադարձումներ և այլն) ենթադրում են, որ միջին եգիպտերենը ունեցել է երեք հիմնական ձայնավոր։ Վանկը սկսվել ու ավարտվել է մեկական բաղաձայնով։ Բացվանկային ձայնավորը երկար է հնչել, փակվանկայինը՝ կարճ։ Շեշտը դրվել է հիմնականում վերջին, մասամբ՝ վերջընթերվանկում։ Ունեցել է մոտ 3200արմատ։ Բառակազմությունը սովորաբար կատարվել է մասնիկավորմամբ, բառիմաստների տարբերակումը՝ նաև ներքին թեքումով (արմատահնչյունի փոփոխությամբ)։ Քերականական կարգերից են եղել սեռը (արական և իգական), թիվը (եզակի, երկակի, հոգնակի), մասնիկավորմամբհոլովումը բացակայել է։ Բայը ունեցել է երկու սեռ՝ ներգործական և կրավորական։ Խոնարհման համակարգին առավել բնորոշ են կերպային, քան ժամանակային տարբերակումները։ Նոր եգիպտերենում գոյացել են որոշյալ և անորոշ առումների կարգեր։ Հին եգիպտացիները նախապես գործածել են պատկերագիր, ապա՝ հնչյունագրի զարգացում ապրող գաղափարագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Каммерцелль Ф.Периодизация египетского языка (вступительная статья к словарю —Hannig R. Grosses Handwörterbuch Ägyptisch-Deutsch. 2. Aufl. Mainz, 1997. S. XXV-XXVII.).

Գրականությունը

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Петровский Н․ С․, Египет–ский язык, Л․, 1958;
  • Коростовцев М․ А․, Египетский язык, М․, 1969;
  • L е f е- bvre G․, Grammaire de l’egyptien clas- sique, Le Caire, 1955;
  • Gardiner A․, Egyptian Grammar, L․, 1957․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Եգիպտերեն» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNF11935369g ·GND4120107-3 ·LCCNsh85041339 ·Microsoft2778364182 ·NDL00562074 ·NKCph135295
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 467
Գլխավոր
թեմաներ
Բանակ ·Մեջայի ·Ճարտարապետություն ·Կեղծ դուռ ·Մաստաբա ·Բուրգեր ·Այգիներ ·Սերդաբ ·Թալաթաթ ·Տաճարներ ·Աշխարհագրություն ·Վերին Եգիպտոս ·Ստորին Եգիպտոս ·Նեղոս ·Նոմ ·Եգիպտացիներ ·Կանայք ·Ղպտիներ ·Նախապատմանական Եգիպտոս ·Գրականություն ·Երաժշտություն ·Քանդակագործություն ·Գիտություն ·Օրացույց ·Մաթեմատիկա ·Բժշկություն ·Հաշիվ ·Գիր ·Դեմոտական գիր ·Հիերոգլիֆային գիր ·Հիերոգլիֆներ ·Արդարադատություն ·Կրոն ·Քրմություն ·Մագիա ·Թաղման արարողություններ ·Թաղման կոն ·Փիլիսոփայություն ·Եգիպտերեն
Պատմական
շրջաններ
Այլ
Ցանկեր
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Եգիպտերեն&oldid=7270287» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp