Բոլոր ժամանակներում մարդիկ օգտագործել ենխորհրդանիշեր և ազդանշաններ՝ միմյանց հետ հաղորդակցվելու, որևէ բանի մասին զգուշացնելու կամ որևէ բան առանձնացնելու և ընդգծելու համար։ Այդպիսի նշաններից մեկը դրոշն է։Դրոշը որոշակի ձև և գույն(եր) ունեցող պաստառ է։ Դրոշի վրա կարող են պատկերված լինել պատկերներ։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյեկտներից առանձնացնելու) համար։
Դրոշները նույն նպատակ կամ նույն ծագումն ունեցող մարդկանց միության նշան են։ Դրոշը պետության համար նույն արժեքն ու կարևորությունն ունի, ինչ սահմանադրությունն ու օրհներգը։ Դրոշը բարձրացնելու ժամանակ գործում են “դրոշների էթիկետի” կանոնները։ Դրոշը բարձրացնում են լուսաբացին և իջեցնում մայրամուտին։ Հատուկ դեպքերում դրանք կայմի վրա մնում են նաև գիշերը, բայց անպայման պետք է լուսավորվեն։ Բարձրացնելուց կամ իջեցնելուց դրոշը չպետք է դիպչի գետնին։ Այն անարգելը, ոտքի տակ գցելը, տրորելը, պատռելը, այրելը, պետությանը հասցրած վիրավորանք է համարվում։
Դրոշներ ստեղծվել են տարբեր երկրներում, որպես մարդկանց առանձին խմբերի կամ ամբողջ ազգերի տարբերակիչ նշաններ։ Դրանք սկզբում երկար ձողեր էին, որոնց վրա նկարներ կամ առարկաներ էին ամրացվում[1]։ Դրանցով զինվորները կողմնորոշվում էին մարտի դաշտում, յուրայինին տարբերում թշնամուց։ Հետագայում ինչպես այսօր, սկսեցին կարել կտորից։ Նախկինում դրոշները աստվածների, կրոնների, արքաների իշխանության խորհրդանիշներն էին։
Այսօրվա ազգային դրոշները խորհրդանշում են ազգերի միասնությունը, ազատությունն ու անկախությունը։ Դրանց գույնը և նշանները սերտորեն կապված են ազգերի պատմության և ինքնագիտակցության հետ։
Արդեն նախնադարյան ժայռապատկերների վրա կարելի է տոհմերի տարբերակիչ նշաններ տեսնել։ Շատ ազգերի ասորիների, հռոմեացիների, ացտեկների մոտ ի հայտ եկան, այսպես կոչված, վեկսիլլոիդներ ձողեր, որոնցից ամրացված էին փայտե, մետաղե կամ կաշվե տարբերանշաններ։
Հռոմեական վեկսիլլումը այօրվա դրոշների և դրոշակիրների նախատիպն է համարվում։
Դրոշների գույները վառ են ու պայծառ, իսկ խորհրդանիշները երևում են հեռվից։ Դրոշների և դրոշակների գույները յուրահատուկ իմաստ են պարունակում։ Առավել հաճախ հանդիպող գույնը կարմիրն է։ Այն պատերազմ, հեղափոխություն է խորհրդանշում և սոցիալիստական պետությունների դրոշների հիմնական գույնն էր։ Սպիտակ գույնն առավել հաճախ մաքրության ու խաղաղության նշան է։ Սպիտակ դրոշը բոլոր երկրներում բանակցություններ սկսելու պատրաստակամության կամ անձնատուր լինելու նշան է։ Այդ դրոշով եկող թշնամու զինվորը անձեռնմխելի է, նրան չի կարելի ձերբակալել, սպանել կամ վնասել։ Արևմտյան երկրներում սև գույնը մահվան, սգո և անիշխանության նշան է։ Աֆրիկյան երկրների դրոշներում այն խորհրդանշում է սևամորթ բնակչությունը։ Կանաչը հանդիպում է այն երկրների դրոշների վրա, որոնք կարևում են գյուղատնտեսությունն ու բնությունը։ Կանաչը նաև իսլամի գույնն է, այդ պատճառով էլ պարտադիր առկա է իսլամադավան երկրների դրոշներին։ Ասիական շատ երկրների համար բնորոշ է նարնջագույնը, սա բուդդայականության գույնն է։ Դեղինը արև, ջերմություն և բարեկեցություն է խորհրդանշում։
Խորհրդանիշներն ու նախշերը նպաստում են դրոշների ճանաչմանը։ Պատմական շատ դրոշների պաստառներ զարդարված են իշխողդինաստիաների զինանշաններով։
Ժամանակակից դրոշների վրա հաճախ կենդանիներ, թռչուններ կամ բույսեր են պատկերված։ Թխկու տերևը Կանադայի խորհրդանիշն է, մայրին Լիբանանի։ Եվրոպայում հին ժամանակներից դրոշների վրա արծիվ են պատկերել։ Աստղերը սովորաբար մարզերն են կամ նահանգները։ Արև կամ լուսինը խորհրդանշող շրջաններ են պատկերված Ճապոնիայի, Նիգերի և Պալաուի դրոշներին։ Մերձավոր Արևելքի դրոշների յուրահատկությունը գրերն են։ Բանն այն է, որ իսլամը, որը այդ տարածքի երկրների մեծ մասի կրոնն է, արգելվում է կենդանիների պատկերները։
Աշխարհի շուրջ 200 պետությունից յուրաքանչյուրն իր դրոշն ունի։ Ազգային դրոշների այդ խայտաբղետության մեջ, նկատվում է կրկնվող գույների և նշանների համակցումներ։ Կապույտ-սպիտակ-կարմիր եռագույններն առավել հաճախ հանդիպում են Եվրոպայում։
Աֆրիկյան մայրցամաքի դրոշները կարմիր-դեղին-կանաչ գույների են և դրոշների առանձին ընտանիք են կազմում։
Դրոշների դիզայնը պայմանավորված է երկրի պատմությամբ։ Իրարից հեռու գտնվող պետությունները կարող են նման դրոշներ ունենալ։ Այդ երկրները կարող են միավորվել նույն պատմական, մշակութային արմատներով կամ ավանդույթներով։ Նախկինում գաղութ եղած պետությունների դրոշները հաճախ իրենց երբեմնի գաղութարարների ազդեցությունն են կրում։ Ազգերից շատերը նման գաղափարական կամ կրոնական հայացքներ ունեն, ուստի նրանց դրոշները ևս նման են իրար։ Հաճախ դրանց ավելանում է կրանական խորհրդանիշը խաչ կամ մահիկը։ Դրոշների առաջացման պատճառը կարող է լինել նաև աշխարհագրական հարևանությունը։
Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների դրոշներին սկանդինավյան խաչ է պատկերված։ Սակայն միշտ չէ, որ նման դրոշները նույն ընտանիքին են պատկանում։ Լուքսեմբուրգի և Նիդեռլանդների եռագույններն իրարից անկախ են ստեղծվել սակայն իրար նման են։
Արծիվն Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբերգի խորհրդանիշն էր։15-րդ դարում նա ղեկավարեց ժողովրդական ապստամբությունը, որի արդյունքում երկրի մի մասն ազատվեց օսմանյան լծից։
Ավանդության համաձայն՝ դանիացիների և բալթյան հեթանոս ցեղերի միջև ճակատամարտի ժամանակ երկնքից սպիտակ խաչով կարմիր դրոշ է իջել և հաղթանակ բերել դանիացիներին։Դանիայի դրոշը պատմության ամենահին դրոշներից մեկն է (13-րդ դար)։
Դրոշը միավորում է Անգլիայի «Գևորգյան կարմի խաչը սպիտակի վրա»,Շոտլանդիայի «սպիտակ խաչը կապույտի վրա» և Իռլանդիայի «սբ. Պատրիկի կարմիր խաչը սպիտակի վրա» խորհրդանիշները։
Դրոշակի տեսքը գալիս է սկանդինավյան ավանդությունից.Դանիայի դրոշից՝ «կղզու բնակիչները ծագումով դանիացի են»։ Կապույտը ծովի գույնն է, սպիտակը՝ հեյզերները, կարմիրը՝հրաբուխները։
Կարմիրը, կապույտն ու սպիտակը խորվաթների ազգային տարազի գույներն են։ Վահանը երկրի ավանդական զինանշանն է, թագի վրա Խորվաթիայի տարբեր ժամանակնների զինանշաններն են։
Հիմքում12-րդ դարի զինվորական դրոշն է։ Կարմիրը խորհրդանշում է ազատության պայքարը, սպիտակը՝ իրավունքը, արդարությունն ու պատիվը։ Կարմիր գույնի զոլերը համեմատաբար ավելի մուգ են։
Կապույտ գույնը երկնքի գույնն է խորհրդանշում, կարմիրը՝ մայր մտնող արևի լույսի տակ եղած սառցադաշտերը, իշխանական թագը՝ ժողովրդի և իշխանական դինաստիայի միասնությունը։
Կարմիրն ու կանաչը ազգային տարազի գույներն են։ Կանաչը նաև անտառներն է խորհրդանշում, կարմիրը՝ ծաղիկները, իսկ դեղինը՝ գյուղատնտեսությունն ու ապագայի սպասելիքները։
Սպիտակը մաքրությունն է, կարմիրը՝ պայծառ պատմությունը։ Վերևի անկյունում սբ. Գևորգի շքանշանն է, որով կղզու բնակիչները պարգևատրվել են 2-րդ աշխարհամարտում ցուցաբերած արիության համար։
Կարմիրն ու դեղինը զինանշանների հին գույներն են։ Արևը լույս է ու կյանք, ազատություն և երջանկություն։ Այն հաճախ է հանդիպում երկրի եկեղեցիների և վանքերի զարդարանքների մեջ։
Դրոշն ստեղծված է ռումինական դրոշի նմանությամբ։ Մոլդովացիները սերտ կապված ենՌումինիայի հետ. նույն պատմությունն ու լեզուն ունեն։ Զինանշանը ևս նման է ռումինական զինանշանին։
Դրոշը Գրիմալդի իշխանական տան զինանշանի գույներն ունի, որի վրա պատկերված են կարմիր և արծաթագույն շեղանկյուններ։ Հաստատվել է1881 թվականին՝ Կառլոս III գահապահի ժամանակ։
Դրոշի գույները զինանշանի գույներն են հիշեցնումч «ոսկե թագով սպիտակ արծիվը կարմիր ֆոնի վրա»։ Առաջին անգամ դրոշը պարզվել է1918 թվականին՝ ի նշանավորումն հանրապետության հիմնադրման։
Գույներն սկիզբ են առնում Ռումինիայի միջնադարյան իշխանությունների՝ Մոլդովայի, Վալախիայի և Տրանսիլվանիայի դրոշներից։ Կապույտը երկինքն է, դեղինը՝ հարստությունը, կարմիրը՝ արիությունը։
Եռագույնը մտցրել է1799 թվականինՊետրոս Մեծը՝ որպես նավերի մոսկովյան թագավորի դրոշ։ Սպիտակը, կապույտն ու կարմիրը հետագայում համասլավոնական բնույթ ստացան։
Աշխարհի ամենահին հանրապետության դրոշի վրա պետական զինանշանի գույներն են։ Սպիտակը խաղաղությունն է ու Մոնտե Տիտանո լեռան գագաթի ձյունն է խորհրդանշում, կապույտը՝ ազատությունն ու երկինք։
Սկանդինավյան խաչով դրոշի գույները թագավորական զինանշանի գույների հետ են կապում։1449 թվականին երկրի դրոշը՝ ոսկեգույն խաչը կապույտ ֆոնի վրա, ճանաչվել է որպես պետական դրոշ։
Դրոշի վրա սլավոնական համաժողովրդական գույներն են՝ սպիտակ, կարմիր, կապույտ։ Վահանի սպիտակ ու կարմիր զույգ արծվները պահում են Սերբիայի զինանշանի սպիտակ խաչը։
Կարմիր ու դեղին գույները պատմական ծագում ունեն։ Զինանշանի վրա Հերկուլեսյան սյուները խորհրդանշում ենՋիբրալթարի նեղուցը, որը հնում համարվում էր աշխարհի ծայրը։
Դրոշի գույները գալիս են Գալիցյան իծխանության զինանշանից, որի կապույտ ֆոնի վրա պատկերված էր ոսկեգույն առյուծը։ Կապույտը երկինք է, իսկ դեղինը ցորենի արտերը։
Սպիտակ-դեղին դրոշի դեղին զոլի կենտրոնում պապի խույրի տակ, խաչած երկու երկնային թագավորության խորհրդանշական բանալիներն են։ Դեղինն ու սպիտակը կաթոլիկ եկեղեցու գույներն են։
Կարմիր գույնը փառավոր անցյալն է խորհրդանշում, կանաչը՝ բնության հարստությունը և վերածննդի հույսը, ձողի երկայնքի զարդանախշը՝ ժողովրդի մշակութային ժառանգությունը։
Կարմիրը1953 թվականի հեղափոխությունն է խորհրդանշում, սպիտակը՝ պայծառ ապագան, սևը՝ նախահեղափոխական մռայլ անցյալը։ Ոսկե արծիվը հիշեցնում է Սալահեդդին սուլթանի մասին։
Կարմիր գույնը հիշեցնում է ազատության պայքարի մասին, սևը՝ Սև մայրցամաքի։ Ատամնանիվն ու մաչետեն խորհրդանշում են բանվորներին ու գյուղացիներին, իսկ աստղը՝ նրանց միությունը։
Կանաչ գույնը արևադարձային անտառներն են, սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ անկախության համար մղված պայքարը։ Կապույտ եռանկյունն օվկիանոսն է։ Զինանշանի վրայի ծառըթթենի է։
Դրոշի գույները համաաֆրիկյան են։ Կանաչը բերրիությունն է, դեղինը՝ արդարությունը, կարմիրը՝ զոհաբերության պատրաստ լինելը, կենտրոնում Սաղոմոն արքայի կնիքն է։
Կարմիրը արդարության ձգտումն է խորհրդանշում, կանաչը՝ երջանիկ ապագան, աստղը՝ դրա ճանապարհը, իսկ աստղի դեղին գույնը՝ արևելաաֆրիկյան այդ երկրի ժողովրդի հարստությունը։
Կարմիրն անկախության պայքարի գույնն է, սպիտակը՝ խաղաղությունը, կանաչը՝ հույսը։ Երեք աստղը երկրի բնաբանի երեք բառն են. «Միասնություն, աշխատանք, առաջադիմություն»։
Նարնջագույնը հյուսիսիսավաննաներն են, կանաչը՝ հարավի անտառները, սպիտակը՝ միասնությունը։ Դրոշի օրինակ է ծառայելՖրանսիայի եռագույնը, որից երկիրը անկախացել է1957 թվականին։
Դրոշը երկրի աշխարհագրական առանձնահատկություններն է խորհրդանշում. կանաչ գույնը խորհրդանշում է անտառները, կապույտը՝ օվկիանոսը, դեղինը՝ երկիրը հատող հասարակածը։
Կանաչը հույսն ու արևադարձային փարթամ բուսականությունն է խորհրդանշում, դեղինը՝ հյուսիսի սավաննաները, կարմիրը՝ անկախությունը, իսկ աստղը՝ երկրի միասնությունը։
Սև գույնը խորհրդանշում է ժողովրդին, կարմիրը՝ պայքարը, կանաչը՝ հողի բերրիությունը, սպիտակ գծերը՝ խաղաղությունն ու միասնությունը, իսկ մասաի ցեղի վահանն ու նիզակները՝ աֆրիկյան անցյալը։
Դրոշի երեք գույները համապատասխանում են պետական նշանաբանին՝ «Խաղաղություն, անձրև, բարեկեցություն»։ Նիզակով վահանն ու թագը պաշտպանվելու պատրաստակամությունն են։
Կարմիրն իշխող թագավորական հարստության գույնն է, կենտրանի կանաչ աստղը՝Սողոմոն արքայի կնիքը, որն իմաստություն, երջանկություն և բարեգործություն է խորհրդանշում։
Կապույտ գույնն ընդգծում է ջրի կարևորությունը, կարմիրը ժողովրդին է խորհրդանշում, կանաչը՝ բնության հարստությունը, սպիտակ զոլերը՝ խաղաղությունը, իսկ արևը՝ կենսական ուժը։
Կապույտը երջանկությունն ու խաղաղությունն է, արևը՝ երկրի միասնությունն ու անտարբերության դեմ պայքարը։ Դեղինը տնտեսական զարգացումն է, իսկ կանաչը՝ բնության հարստությունը։
Ճառագայթները խորհրդանշում են երկրի զարգացումը, կապույտը՝ Հնդկական օվկիանոսը, դեղինը՝ արևը, կարմիրը՝ ժողովուրդը, սպիտակը՝ արդարությունն ու ներդաշնակությունը, կանաչը՝ բնությունը։
Գույները վերցված ենՏանգանիկայի ևԶանզիբարի պատմական դրոշներից։ Կանաչը երկիրն է, սևը՝ ժողովուրդը, կապույտը՝ լճերն ու ծովը, դեղինը՝ բնության հարստությունը։
Կանաչ զոլերը գյուղատնտեսությունն ու հույսն են խորհրդանշում, դեղիննշ զոլերը՝ երկրի կազմավորումը, կարմիրը՝ հավատարմությունն ու մերձավորի նկատմամբ սերը, աստղը՝ անկախությունը։
ՀիմքումԹուրքիայի դրոշն է, հաստատվել է1835 թվականին՝Թունիսի ժառանգական միապետի կողմից։ Մահիկն ու աստղը իսլամն են խորհրդանշում, կարմիրը՝ կայսրության գույնը։
Կապույտը, սպիտակն ու կարմիրը նախկին գաղութատիրական պետության գույներն են, կանաչը, կարմիրն ու դեղինը՝ համաաֆրիկյան։ Դեղին աստղը երկրի անկախությունն է խորհրդանշում։
Կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[2][3]։ Այն չափերով և գույներովՀայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է[4]։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի,Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»[3]։
Կանաչ գույնը, մահիկն ու աստղը իսլամի խորհրդանիշներն են,աստղի 8 ճառագայթը՝ երկրի 8 հիմնական ժողովուրդները։ Կապույտը թուրքերի, այդ թվում նաև՝ ադրբեջանցիների գույնն է։
Կարմիրը սոցիալիզմ է խորհրդանշում, չորս աստղը՝ երկրի հասարակության չորս հիմնական խավը, մեծ աստղը՝ ժողովրդի միասնությունըԿոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո։
Կանաչ, սպիտակ և կարմիր գույները խորհրդանշում են իսլամը, խաղաղությունն ու արիությունը։ Կենտրոնում «Ալլահ» նշանն է։ Երիզով կրկնվում է «Ալլահը մեծ է» գիրը։
Կարմիր գույնը պայծառ բանականությունն է և ստեղծագործ ոգին։ Սկավառակը խաղաղություն ու բարեկեցություն է խորհրդանշում, իսկ սպիտակ գույնը՝ երկինք ու մաքրություն։
Կարմիր զոլը հիշեցնում է՝ ինչպես միապետությունը հանրապետություն դարձավ։ Սպիտակ գույնը խաղաղության խորհրդանիշն է, սևն զգուշացնում է խավար անցյալի կրկնությունից։
Կարմիր, սև, սպիտակ և կանաչ գույները հիշեցնում են հին խալիֆաների դինաստիաների մասին։ ԱստղըՂուրանի առաջին յոթ տունն է։
Կաբուջա
ԽորհրդանշանըԱնգկոր Վատ հայտնի տաճարն է, որը նշում է երկրի փառավոր անցյալը։ Սպիտակ գույնը վստահությունն է արքային։ Կապույտն արքայի գույնն է, կարմիրը՝ ազգային։
Կապույտըղազախների ավանդական գույնն է։ Արևը հարստությունն է խորհրդանշում, տափաստանային արծիվը՝ ազատությունն ու վեհությունը, ոսկեգույնը՝ նախշազարդ ազգային արվեստը։
Կարմիրն ու կապույտըՊարսից ծոցի երկրներից շատերի ավանդական գույներն են։Բահրեյնի դրոշի կարմիրի փոխարեն այստեղ դարչնագույնն է պատերազմի գույնը, սպիտակը խաղաղությունն է խորհրդանշում։
Կենտրոնում քոչվորներիյուրդն էղրղզների տունը ⟨վերևից⟩: Ոսկի արևը բարեկեցություն է խոստանում, կարմիրը՝ հուշում առասպելական հերոս Մանասի ռազմական դրոշների մասին։
Աստղով կարմիր զոլըսոցիալիզմի խորհրդանշանն է, սպիտակ սկավառակը՝ ժողովրդի միասնության։ Կապույտ զոլերըՃապոնական ևԴեղին ծովերն են, հույսն ու խաղաղությունը։
Կարմիրն ու սպիտակը մալազյացիների ավանդական գույներն են։ Կապույտը միասնությունն է, մահիկը՝ իսլամը։ Աստղի 14 ճառագայթը և 14 զոլը նույն քանակի նահանգներն են խորհրդանշում։
Կարմիրը վերցված է ծովագնացների դրոշից, խորհրդանշում է ազգային հերոսների արյունը։ Կանաչն ու մահիկը խորհրդանշում են իսլամը, ինչպես նաև խաղաղությունն ու առաջադիմությունը։
Կարմիրը արիությունն է ու համերաշխությունը, կապույտը խաղաղությունը։ Բրնձի հասկն ու ատամնանիվը խոսում են երկրի զարգացման դինամիկայի մասին։ Աստղերը վարչական միավորներն են։
Կարմիր ֆոնը գալիս է Մասկաթ սուլթանության միագույն դրոշից։ Սպիտակը Օման իմամաթն է, կանաչը Ջեբել ակդարը Կանաչ լեռները։ Նշանի վրա կեռ սուր է և ուղիղ թրեր։
Կանաչը Մուհամեդի սիրած գույնն է։ Դրոշի վրա գրված է. «Չկա աստված Ալլահից բացի, և Մուհամեդը նրա մարգարեն է»։ Թուրն արդարության և ազնվության խորհրդանիշն է։
Կարմիրը բոլոր մարդկանց եղբայրությունն է, սպիտակը ազնվությունն ու ոգու վեհությունը։ Կիսալուսինը երկրի զարգացումն է խորհրդանշում, աստղերը պետության 5 սկզբունքը։
Առյուծի պատկերով դաշտը հուշում է սինգալյան վերջին թագավորության դրոշի մասին։ Դեղին շրջանակը բուդդայականությունն է, կանաչ գույնը իսլամը, իսկ նարջագույնը հինդուիզմը։
Կարմիր զոլն անկախությունն է, սպիտակը բնության հարստությունը, կանաչը գյուղատնտեսությունը, թագն ու աստղերը երկրի միասնությունն ու բնակվող ժողովուրդների բարեկամությունը։
Կարմիրն ու սպիտակը միավորված 7 Էմիրության ավանդական գույներն են</ref>[5]: Դրանց հետո ավելացել են սևն ու կանաչը, ինչի շնորհիվ առաջացան համաարաբական գույները[6] The colours were intended to represent certain Arab dynasties.[7]:
Կապույտ ֆոնը խորհրդանշում է Խաղաղ օվկիանոսը, աստղի 24 ճառագայթը վարչական միավորները, նարնջագույն զոլը բարեկեցությունը և արիությունը, սպիտակը կղզիների երկինքը։
Թե կապույտ պաստառը, թե Հարավային խաչ համաստեղությունը նշում են, որ երկրիը Խաղաղ օվկիանոսում է։ Բրիտանական դրոշը հիշեցնում է գաղութատիրական անցյալի մասին։
Լուսինը խաղաղությունն է, միասնությունը և մարդու ու բնության փոխգործունեությունը։ Կապույտը նաև օտար տիրապետությունից ինքնորոշման անցնելու խորհրդանիշն է։
Կարմիրն ու սևը ազգային գույներն են, դրախտահավը խաղաղությունն ու միասնությունը։ Հարավային խաչ համաստեղությունը նշում է երկրի հարավային կիսագնդում լինելը։
Կարմիրը ժողովրդի քաջությունն է, սպիտակը մաքրությունը, կապույտը ազատությունը։ Հարավային խաչ համաստեղությունը եկել է Նոր Զելանդիայի դրոշից, բայց ավելացել է մեկ աստղ ևս։
Կարմիր գույնն ավանդույթներն են, կանաչը կղզիների բերրիությունը, սև եռանկյունը բնակչությունը, ժանիքն ու արմավենու տերևները տեղացիների սովորույթները, դեղին գույնը խաղաղությունը։
Կապույտ և սպիտակ գույները խորհրդանշում են ծովն ու ավազը, սևը աֆրիկյան ժառանգությունը, ծագող արևը նոր դարաշրջանի սկիզբը, կարմիրը բնակչության զարգացման ու աճի դինամիկան։
Կապույտ գույնը երկինքն ու ծովն է, ինչպես նաև երկրի 2 կուսակցությունի մեկը, կարմիր զոլերը մյուս կուսակցությունը։ Նշանի վրա բնության և երկրի պատմության խորհրդանիշներն են։
Կանաչն ընդարձակ ջունգլիներն են, դեղին շեղանկյունը հանքանյութերի և ոսկու հարստությունը։ Խորհրդանշանի վրա Հարավային կիսագնդի երկինքն է և Հարավային խաչ համաստեղությունը։
Կարմիրը պայքարում թափված արյունն է, կապույտը ազատությունը, սպիտակը խաչը ժողովրդի հավատը։ Կապույտն ու կարմիրը վերցվծ են Հայիթիի դրոշից, որը նախկինում վերահսկում էր երկիրը։
Դեղինը երկրի հարստությունն է խորհրդանշում, կապույտը Խաղաղ օվկիանոսը, կարմիրը անկախության պայքարը։ Զինանշանին անդյան անգղն է Հարավային Ամերիկայի ամաենախոշոր թռչունը։
Գույները կրկնում են նախկին Կենտրոնաամերիկյան Դաշնության դրոշի գույները։ Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են, սպիտակը խաղաղությունը։
Գրենդա
Կանաչ եռանկյունները բնությունն են, դեղինը արևը, կարմիր շրջանակը ժողովրդի միասնությունը։ Մշկընկույզը հիմնական արտադրանքն է, յոթ աստղը վարչական միավորները։
Կապույտն արդարությունն ու տոկունությունն է, սպիտակը մաքրությունը։ Պետական զինանշանին ազատության խորհրդանիշ Կետցալ թռչունն է, որը գերության մեջ ապրել չի կարող։
Կանաչը գյուղատնտեսությունն է, դեղինը բնական հարստությունը։ Նետը երկրի զարգացումն է, սպիտակ երիզը բազմաթիվ ջրավազանները, իսկ սևը ժողովրդի տոկունությունը։
Գույները ֆրանսիական եռագույնից են։ Կապույտը բնակչությունն է, կարմիրը անկախության պայքարը, սպիտակ դաշտը խաղաղությունը։ Զինանշանի նախագիծը 1807թ. ստեղծել է նախագահ Պետիոնը։
Թխկու տերևը երկրի բնական հարստությունն է խորհրդանշում, կարմիր զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, որոնք ողողում են աշխարհի իր մեծությամբ 2 երկրի ափերը։
Աստղն անկախությունն է, եռանկյունը հանրապետական արժեքները ազատություն, հավասարություն և եղբայրություն։ Կապույտ գույնը նահանգներն են, սպիտակը 1959թ. հեղափոխությունը։
Կանաչը անկախությունն է, սպիտակը քրիստոնեությունը, կարմիրը ժեղովուրդների հավասարությունը։ Արծիվն ու օձը կենտրոնում արևի իշխանության և հողի ուժի ացտեկյան խորհրդանիշներն են։
Ստեղծվել է Կենտրոնաամերիկյան Դաշնության դրոշի օրինակով։ Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են, սպիտակը խաղաղությանը, եռանկյունը հավասարությունը։
Դրոշին երկրի կուսակցությունների գույներն են ազատական ⟨կարմիր⟩, պահպանողական ⟨կապույտ⟩, միացյալ ⟨սպիտակ⟩: Կապույտ աստղը մաքրությունն է, կարմիրը օրենքը և իշխանությունը։
Կարմիրը արիություն և հայրենասիրություն, սպիտակը մաքրություն և խաղաղություն, կապույտը բարեկեցություն և իրավապաշտություն։ Դրոշի պետական զինանշանն ու գնաձապետարանի կնիքն են։
Կանաչը բնությունն է խորհրդանշում, կարմիրը անկախությունը, սևը բնակչության աֆրիկյան արմատները։ Զոլերն արևն են, աստղերը ազատությունը, սպիտակ գույնը խաղաղությունը։
Այստեղ էլ կապույտը երկրի ու ծովի խորհրդանիշն է։ Դեղին դաշտն արևն է, կանաչ զոլը բնության հարստությունը, 3 կանաչ շեղանկյունը այս կղզի-պետության միասնությունը։
Աստղը մասնությունն է, դրա գույնը պայծառ ապագայի ճանապարհին տված զոհերը։ Կարմիր գույնը սերն է, կանաչը բնությունը, սպիտակ զոլերը ազատությունն ու արդարությունը։
Աստղերով և զոլերով դրոշն աշխարհում ամենահայտնի դրոշն է։ 13 զոլը այն 13 նահանգն են, որոնք 1776թ. հռչակեցին իրենց անկախությունն Անգլայից։ 50 աստղը 50 նահանգն են։
Դրոշները շատ բազմազան և բազմաձև են։ Գոյություն ունի դրոշների դասակարգման երկու եղանակ՝ ըստ նշանակության և ըստ ձևի։Ըստ նշանակության դրոշները լինում են.
Ճանաչողական
Ճանաչողական դրոշն օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է շեշտել դրոշի սեփականատիրոջ ներկայությունը կամ արտահայտել որևէ տարածքի պատկանելությունը նրան։ Օրինակ՝ միջազգային որևէ կազմակերպության դրոշի կրումը քայլերթի ժամանակ ընդգծում է, որ տվյալ կազմակերպության ներկայացուցիչները ներկա են հավաքին։ Որևէ պետության տարածքում մեկ այլ պետությանազգային դրոշը կարող է բարձրացվել (օրինակ՝ դեսպանատան շենքի տանիքին)՝ ի ցույց դնելու այն փաստը, որ տվյալ տարածքը պատկանում է օտար պետությանը։
↑Abū KhaldūnSati' al-Husri,The days of Maysalūn: A Page from the Modern History of the Arabs, Sidney Glauser Trans., (Washington D.C.: Middle East Institute, 1966), 46.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 454)։