| Գրականություն |
|---|
| Գրական ուղղություններ |
| Գրական ժանրեր |
| Մեդիա |
| Տեխնիկա |
| Պատմություն |
| Քննարկում |
Դրամա կամ թատերախաղ (հունարեն` dráma), թատերգության ժանր, որը հատկապես տարածում է ստացել XVIII - XXI դարերիգրականության մեջ՝ աստիճանաբար դուրս մղելովողբերգությունը[1][2]։ Դրաման, օգտագործելովողբերգության ևկատակերգության առանձին հատկանիշները, պատկերում է մարդկային կյանքի բնական վիճակներ, առօրյա իրադարձություններ՝ ցուցադրելով սովորական մարդկանց բարդ միջանձնային հարաբերությունների հետևանքով առաջ եկած հոգեկան հակասական, դրամատիկ ապրումները, մարդկային կյանքում երկընտրանքային պահերը, հասարակության հետ կոնֆլիկտը և այլն։
Դրաման կարող է ունենալ և մահով ավարտվող, և ծիծաղաշարժ, երգիծական դրվագներ, սակայն հիմնականը հերոսների հոգեկան դրամայի ընթացքի և հանգուցալուծման ցուցադրությունն է։
Դրամայի՝ որպես ժանրի զարգացման ընթացքում առանձնացել է քաղքենիական դրաման (XVIII դար,Դ. Դիդրո,Պ.-Օ. Բոմարշե,Լեսինգ,Ֆ. Շիլլերի վաղ շրջանի գործերը),ռեալիստական ևնատուրալիստական դրաման (XIX դար,Ալեքսանդր Օստրովսկի,Հենրիկ Իբսեն,Հաուպտման, Սթրինբերգ,Անտոն Չեխով և այլք),խորհրդանշական (սիվոլիստական) դրաման (XIXդ. վերջ - XXդ. սկիզբ,Մորիս Մետերլինկ), XX դարում՝սյուռռեալիստական,էքսպրեսիոնիստական դրաման (Ֆրանց Վերֆել, Վ. Գազենկլևեր),աբսուրդի դրաման (Ս. Բեքեթ,Է. Իոնեսկո,Է. Օլբի,Վ. Գոմբրովիչ) և այլն։
Հայ հեղինակներից դրամաներ են, մասնավորապես, գրելԱ. Շիրվանզադեն ևԼ. Շանթը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 449)։ |