Պեդանիոս Դիոսկորիդես (լատին․՝ Pedanius Dioscorides Anazarbeus,հունարեն՝հուն․՝Πεδάνιος Διοσκορίδης) (ծնվել է մոտ մ.թ. 40 թվականին,Անարզաբայում (Կիլիկիա), վախճանվել է90 թվականին),Հին հռոմեականդեղաբան,բժիշկ ևբուսաբան, ծագումով՝հույն։
Դիոսկորիդեսի հիմնական աշխատությունը՝ «De materia medica»-ն ժամանակակից բուսաբանական տերմինաբանության ամենահայտնի դասական աղբյուրն էր, որը 16 դարերի ընթացքում պահպանվեց որպես առաջատար դեղաբանական ձեռնարկ։Հռոմի կայսրՆերոնի բանակում ծառայել է որպես բանակային վիրաբույժ, և բազմաթիվ արշավանքներում մասնակցելը առիթ է ընծայել Դիոսկորիդեսին՝ անձամբ և մոտից ծանոթանալ մի շարք երկրների բուսական աշխարհի հետ, ուսումնասիրել զանազանբույսերի առանձնահատկությունները, աշխարհագրական տարածումը, բուժական հատկանիշները։ «De materia medica»-ն պարունակում է մոտ 600 բույսերի բարձրորակ նկարագրություն, այդ թվում՝կանեփի,մոլախինդի ևանանուխի։ Աշխատությունը գրված էր մոտ77 թվականին, հինգ գրքերով, և ներառում է մոտավորապես հազար դեղամիջոցների անուններ։
- Encyclopaedia Britannica,Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 563
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| | |
|---|
| BAV: ADV12251633, ADV11758289 · BIBSYS: 95001407 · BNC: a1141408x · BNE: XX880203 · BNF: 13092799r · CiNii: DA01525983 · CONOR: 160769635 · EGAXA: vtls000080069 · GND: 118843400 · ICCU: CFIV062527 · ISNI: 0000000094803939 · LCCN: n83204415 · NDL: 00437970 · NKC: nlk20000083449 · NLA: 35801425 · NLG: 202122 · NLP: a0000002606067 · NSK: 000662082 · NTA: 069916179, 074624458 · NUKAT: n2003073710 · PTBNP: 86436 · LIBRIS: 183044 · SUDOC: 033801223 · VIAF: 78822798, 563154380966230291397, 284875848, 247291055, 314148995814159751116, 1004159474209027661820, 477159474065327660102, 671159233947803370313 · WorldCat VIAF: 78822798, 563154380966230291397, 284875848, 247291055, 314148995814159751116, 1004159474209027661820, 477159474065327660102, 671159233947803370313 |
|
|