Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Դերասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դերասան, անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում էկինոյում,թատրոնում,հեռուստատեսությունում,ռադիոյում կամ այլ նման հաստատություններում[1]։

Տերմինաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործելդերասան ևդերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից[2]։Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավդերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին[2]։ Գործնականումդերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում[3]։ Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվելդերասանուհի տերմինը՝ բնորոշելու համար կին հաղթողներին[4]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԴերասաններՋիմ Բրոչուն ևՍթիվ ՇալչլինՄեծ ձայնը. Աստված և Մերմանը թատերական ներկայացմանը։

Դերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում էմ.թ.ա. 534 թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասանԹեսփիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, որը պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեսփիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեսփիսի պատվին դերասաններին հաճախ անվանում ենԹեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեսփիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։

Դերասաններնվաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչևXIX դարասկիզբ, իսկ դրանից հետոդերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում[5]։

Աշխատանքի վայր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թատրոններ,կինոստուդիաներ,գովազդային գործակալություններ

Պատկերներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Actor: Job description and activities». Prospects UK. Արխիվացված էօրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,02,1«actress, n.».Oxford English Dictionaryedition=3. Oxford, England: Oxford University Press. 2010 թ․ նոյեմբեր. «Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.»
  3. Goodman, Lizbeth; Holledge, Julie (1998).The Routledge reader in gender and performance. New York: Routledge. էջեր 8, 93.ISBN 0-415-16583-0.
  4. Linden, Sheri (2009 թ․ հունվարի 18).«From actor to actress and back again».Entertainment. Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին. «It would be several decades before the word "actress" appeared -- 1700, according to the Oxford English Dictionary, more than a century after the word "actor" was first used to denote a theatrical performer, supplanting the less professional-sounding "player."»
  5. Wilmeth, Don B.; Bigsby, C.W.E. (1998).The Cambridge history of American theatre. Cambridge, U.K.: Cambridge University Press. էջեր 449–450.ISBN 978-0-521-65179-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Դերասան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Դերասան» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 360
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Դերասան&oldid=10281373» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp