Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Դաֆնի (վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաֆնի վանք
Daphni Monastery*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տիպ
Չափանիշներ
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում (անհայտ նստաշրջան)
*Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
**Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհայինժառանգություն

Դաֆնի (հուն․՝Δαφνί), նաևԴաֆնիոն (Δάφνιον), 11-րդ դարիբյուզանդական վանք կենտրոնականԱթենքից 11 կմ հյուսիս-արևմուտք, Հայդարիոնի արվարձանում։ Տեղեկայված է նույնանուն անտառի մոտ, Սուրբ ճանապարհի վրա, որը տանում էր ԱթենքիցԷլեֆսիս։ Անտառը զբաղեցնում է շուրջ 18 քառ․ կմ և շրջափակում է դափնու պուրակը։ «Դաֆնին» ժամանակակից հունարեն բառ է, որը նշանակում է «դափնու պուրակ»[1]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դաֆնի վանքը հիմնադրվել է 6-րդ դարի վերջում Ապոլլոնի հեթանոսական տաճարի տեղում, որն ավերվել էգոթերի կողմից 395 թվականին[1]։ Վերջինս կառուցված էրհոնիական ոճով՝ ամենաբարակ և ամենափոքր սյուներով։ Սյուները կանգնած էին հիմքի վրա, որի վերևում ոլորուն զարդանախշեր կային։ Սյուներից մի քանիսը պահպանվել են։ Հնագույն տաճարի չորս հոնիական սյուներից մնացած մեկն է օգտագործվել Դաֆնի վանքում։ Մյուսները հեռացվել են և տարվել Լոնդոն Թոմաս Բրյուսի Էլգինի կողմից (Էլգինի մարմարները)։ Ապոլլոնի տաճարի սյուները, խորաքանդակը և սյուների գագաթները ներկայումս պահվում են Բրիտանական թանգարանում, սակայն չեն ցուցադրվում, միայն կարելի է տեսնել թանգարանի կայքում։

Խճանկար, որում պատկերված է մանուկ Հիսուսը

Տեղի առաջին վանքը կառուցվել է ամրոցի ոճով, կենտրոնում՝ բազիլիկ։ Այն պաշտպանված էր շրջափակող պարսպով և փոքր խուցերով, որոնք սովորաբար գտնվում էին այդ պատերի ներսում և գործածվում էին վանականների և միանձնուհիների կողմից։ Պատերը հարում էին եկեղեցուն, և տաճարի սյուներից մեկն օգտագործվել է եկեղեցու հարավային պատում[1]։ Ծակոտկեն քարի ուղղանկյուն բեկորներից մի քանիսը նույնպես պահպանվել են և օգտագործվել եկեղեցու արևմտյան արտաքին պատում։ Առաջին վանքը անկում է ապրել 9-րդ և 10-րդ դարերում, երբ Հունաստանը դաժանորեն ավերվել է հյուսիսից ներխուժածբարբարոսների կողմից։

11-12-րդ դարերում Դաֆնիի վանքը վերակառուցվել է։ Կառուցվել է նոր ութանկյուն եկեղեցին, սեղանատունը և գերեզմանատան մատուռը[2]։ Հին բազիլիկը լիովին քանդվել է, բացի նախկին եկեղեցու շրջափակող պարսպից և խուցերից, որոնք միավորվեցին նոր եկեղեցուն։ Հին ֆրեսկոների հետքեր են հայտնաբերվել պատերի վրա, որոնցում պատկերված էր մի մարդ, հավանաբարԲարսեղ Բ Բուլղարասպան կայսրը՝ խմբի հետ, որոնց ձեռքին փաթեթ կար։ Եկեղեցու կառուցմանը մասնակցած վարպետներն են, առաջարկում են Բարսեղ II-ինԿոստանդնուպոլսից արհեստավորներ բերել[1]։

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,3Kyriacopoulou, Helen (1956).The Daphne Monastery: History, Architecture, Mosaics. Athens: Society for Peloponnesian Studies, 1956. էջ 10.
  2. Darling, Janina (2004).Architecture of Greece. Westport, CT: Greenwood Press. էջեր 69.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

The Athens Key կայքումԱրխիվացված 2020-09-29Wayback MachineSacred destinations կայքում

Աթենքի տեսարժան վայրեր
Հնագիտական օբյեկտներ
Բյուզանդական կառույցներ
Մզկիթներ
Կրթական
հաստատություններ
Թանգարաններ
Մայր տաճարներ
Զբոսայգիներ
Հրապարակներ
Հանրային կառույցներ
Աթենքի փողոցներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Դաֆնի (վանք)» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
GND4718027-4 ·LCCNn81013645 ·NKCxx0202828 ·NLG55510 ·VIAF238139130 ·WorldCat VIAF238139130
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Դաֆնի_(վանք)&oldid=9746948» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp