| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններումհնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
|
Գոմինդան 中國國民黨, , Tiong-kok Kok-bîn-tóng և 中國國民黨 |
|---|
 |
| Տեսակ | կուսակցություն |
|---|
| Երկիր | Թայվան |
|---|
| Առաջնորդ | Ու Դունյի, Lien Chan? և Lin Rong-te? |
|---|
| Հիմնադիր | Սուն Յաթ-Սեն[1] և Yeung Ku-wan? |
|---|
| Հիմնադրված | 1919 թ. հոկտեմբերի 10 (ժամանակակից) 1894 թ. նոյեմբերի 24 (ինչպես «Չինաստանի վերածնդի ընկերություն») |
|---|
| Գաղափարախոսություն | պահպանողականության, հանրապետականություն, հակակոմունիզմ, չինական ազգասիրություն |
|---|
| Քաղաքական հայացք | աջակենտրոն[2] |
|---|
| Շտաբ | 232—234 Bade Rd., Sec. 2 Zhongshan District, Taipei City, Taiwan, Republic of China |
|---|
| Թերթ | Central Daily News |
|---|
| Միջազգային պատկանելություն | Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ և Միջազգային դեմոկրատական միություն |
|---|
| Կայք | www1.kmt.org.tw/english/index.aspx kmt.org.tw |
|---|
Kuomintang Վիքիպահեստում |
Գոմինդան (բառացի՝ազգային կուսակցություն), քաղաքական կուսակցությունՉինաստանի Հանրապետությունում (Թայվան)։ Ներկայումս անդամների քանակով երկրորդն է երկրում։
Ստեղծվել է1912 թ.-իօգոստոսին՝Տունմենխոյ միության (ղեկավար՝Սուն Յաթ-սեն) և մի քանի քաղաքական կազմակերպությունների միաձուլումից։ Յուան Շի-կայի ռազմական դիկտատուրայի հաստատումով (1913 թ.-ինոյեմբերի 4) Գոմինդանի գործունեությունն արգելվեց։ 1923 թ.-ի վերջին և 1924 թ.-ի սկզբին չինացի կոմունիստների գործուն մասնակցությամբ գոմինդանը վերափոխվեց հեղափոխական միացյալ ճակատի զանգվածային քաղաքական կուսակցության։ Գոմինդանի առաջին համագումարի (1924) ընդունած նոր ծրագրի հիմքում ընկած էին Սուն Յաթ-սենի երեք սկզբունքները (նացիոնալիզմ, ժողովրդաիշխանություն և ժողովուրդի բարօրություն), որոնք ունեին հստակ հակաիմպևրիալիստական և հակաֆեոդալական ուղղություն։1925—1927 թթ.-ի չինական հեղափոխության զարգացման և խորացման համեմատ գոմինդանի աջ թևը հեռացավ կոմունիստներից։1930-ական թվականներին Չինաստանում ծայր առան քաղաքացիական կռիվներ Գոմինդանի և ՉԿԿ հեղափոխական ուժերի միջև, որոնք ընդհատվեցին1937 թ.-ին, երբ Կայսերական Ճապոնիան ներխուժեց Չինաստան։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գոմինդանը Չինաստանում սանձազերծեց նոր քաղաքացիական պատերազմ (1946,հուլիս)։ Բայց ՉԿԿ-ի գլխավորած բանակը պարտության մատնեց Գոմինդանի բանակին և1949 թ.-իհոկտեմբերի 1-ին հռչակեցՉինական ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ստեղծումը։
- Լենին Վ․ Ի․, Դեմոկրատիան և նարոդնիկությունը Չինաստանում, Երկ․, հ․ 18;
- Նույնի, Վերափոխված Չինաստանը, նույն տեղում;
- Сунь Ятсен, Избр․ произв․ (пер․ с китайского), Москва, 1964։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 153)։ |