|
|---|
 |
| Երկիր | ԱՄՆ |
|---|
| Ժանր | դրամա[1][2], ֆիլմ նուար[3], ռոմանտիկ ֆիլմ[1][2], թրիլեր և ֆիլմ մոլախաղի մասին |
|---|
| Թեմա | մոլեխաղ |
|---|
| Թվական | փետրվարի 14,1946 |
|---|
| Լեզու | անգլերեն |
|---|
| Ռեժիսոր | Չարլզ Վիդոր[1][3][2][…] |
|---|
| Պրոդյուսեր | Վիրջինիա վան Ափ |
|---|
| Սցենարի հեղինակ | Ջո Այզինգեր, Բեն Հեքթ, Վիրջինիա վան Ափ և Մերիոն Փարսոնեթ |
|---|
| Դերակատարներ | Ռիտա Հեյուորթ[3][2][4][…], Գլեն Ֆորդ[3][2][4][…], Ջորջ Մաքրեդի[3][2][4][…], Ջոզեֆ Կալեա[2][4][5], Էդուարդո Չիանելլի[5], Ստիվեն Գերեյ[4][5], Ջո Սոյեր[4][5], Ջերալդ Մոր[4][5], Մարկ Ռոբերթս[5], Լյուդվիգ Դոնաթ[4][5], Դոն Դուգլաս[4], Արջենտինա Բրունետտի[5], Բես Ֆլաուերս[5], Ռութ Ռոման[5], Լեո Ռոյս, Ուիլյամ Սմիթ[5], Էռնո Վերեբես[5], Ժան դը Բրիակ[5], Ստյուարտ Հոլմս[5], Խուլիո Աբադիա[5], Էնրիկե Ակոստա[5], Էդ Ագրեստի[5], Սեմ Ափել[5], Սեմ Էշ[5], Նինա Բարա[5], Էդվարդ Բիբի[5], Ռոբերտ Բորդ[5], Սիմոնա Բոնիֆաս[5], Յուջին Բորդեն[5], Փոլ Բրեդլի[5], Ջեք Չեֆ[5], Ջեյմս Քոնաթի[5], Ջերրի դե Կաստրո[5], Լեանդեր դե Կորդովա[5], Սեյր Դիրինգ[5], Ջեք դել Ռիո[5], Ժան դել Վալ[5], Կառլի Էլինոր[5], Ֆեռնանդա Էլիսկու[5], Անիտա Էլլիս[5], Հերբերթ Էվանս[5], Nobel G. Evey?[5], Սեմ Ֆլինթ[5], Կուրտ Ֆուրբուրգ[5], Ֆրեդ Գոդոյ[5], Ֆիլիպ վան Զանդտ, Ջորջ Ջ. Լյուիս[6], Հարոլդ Միլլեր[6], Ֆրանկ Մայո[6] և Ջոն Թիրել[6] |
|---|
| Օպերատոր | Ռուդոլֆ Մատե |
|---|
| Երաժշտություն | Հյուգո Ֆրիդհոֆեր |
|---|
| Մոնտաժ | Չարլզ Նելսոն |
|---|
| Պատմվածքի վայր | Արգենտինա |
|---|
| Կինոընկերություն | Columbia Pictures |
|---|
| Տևողություն | 110 րոպե |
|---|
Gilda Վիքիպահեստում |
«Գիլդա»[7] (անգլ.՝Gilda),Նուար ֆիլմ, նկարահանված ԱՄՆ-ում 1946 թվականին, սիրայինմելոդրամայի ժանրում, ռեժիսորՉարլզ Վիդորի կողմից։ «Հոլիվուդի ոսկե դարաշրջանի» ճանաչված ֆիլմերից մեկն է, որում 1940-ականների հայտնի կինոաստղՌիտա Հեյուորթը կատարել է իր ամենանշանավոր/ամենաճանաչված դերը։
2013 թվականին ֆիլմը ներառվել էԱմերիկայի Միացյալ Նահանգների ազգային կինոռեգիստրի մեջ։
Ջոնի Ֆարելը ամերիկացի մանր խաղամոլ է, ով վերջերս ժամանել էԲուենոս Այրես, ինչպես միշտ խարդախությամբ մեծ գումարներ է շահել՝ կրեպս խաղալով։ Փողոցում նրան փորձել են կողոպտել։ Կողոպուտից նրան փրկել է բոլորովին անծանոթ մի մարդ Բալին Մանդսոն անունով։ Մանդսոնը Ֆարելին պատմում է անօրինական խաղատան մասին, որտեղ նա կարող է խաղալ, բայց զգուշացնում է այնտեղ խաբելու մասին։ Հայտնվելով կազինոյում՝ Ֆարելը անտեսում է իրեն տրված խորհուրդը, խաբում է բլեքջեք խաղալիս, և երկու օգնականներ նրան տանում են կազինոյի սեփականատիրոջ մոտ, որը, պարզվում է, հենց նրա փրկիչ Մանդսոնն է։
Մանդսոնը մեկնում է գործերով, և երբ վերադառնում է, նա Ֆարելին ներկայացնում է իր նոր կնոջը՝ Գիլդային, ում հետ կարճ հանդիպումից հետո նա ամուսնացել է։ Ջոնին և Գիլդան՝ նախկինում ամուսին ու կին, անմիջապես ճանաչում են միմյանց, սակայն, երբ Մանդսոնը հարցնում է, թե արդյոք նրանք ճանաչում են միմյանց, երկուսն էլ բացասական են արձագանքում։ Մանդսոնը Ֆարելին հանձնարարում է հոգ տանել Գիլդայի մասին։ Ջոնին և Գիլդան փոխադարձ հակակրանք են ցուցաբերում միմյանց նկատմամբ, հակակրանք, որի հետևում թաքնված է ոչ ամբողջությամբ մարած սերը։ Գիլդան թեթևամիտ է վարվում տղամարդկանց հետ՝ Ջոնիին նյարդայնացնելու բացահայտ նպատակով, սրան ի պատասխան՝ նա գնալով ավելի ու ավելի հեգնական ու անհանդուրժող է դառնում նրա հետ։
Մանդսոնին այցելում են երկուգերմանացի գործակալ-ներկայացուցիչներ։ Նրանց կազմակերպությունը ֆինանսավորում էվոլֆրամիկարտելը, որը, որպեսզի թաքցնի կարտելի կապը գերմանացիների հետ, փաստագրված է Մանդսոնի վրա։ Նրա կառավարիչները որոշել էին, որ այժմ, երբԵրկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է, նրանք կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել ամբողջ կարտելը։ Սակայն Մանդսոնը հրաժարվում է իրենց փոխանցել իր սեփականության իրավունքը։ Արգենտինայի ոստիկանությունը կասկածանքով է վերաբերվում գերմանացիներին և գործակալ Օբրեգոնին հանձնարարում է նրանց մասին տեղեկություններ ստանալ Մանդսոնի առաջին օգնական Ֆարելից։ Սակայն, նա ոչինչ չգիտի իր հովանավորի գործունեության այդ կողմի մասին։ Գերմանացի-ներկայացուցիչները վերադառնում են կազինո ամենամյա կառնավալի ժամանակ և փորձում են վախեցնել Մանդսոնին, որպեսզի ստանան նրա համաձայնությունը։ Դրա արդյունքում կրակոցներ են սկսվում, և Մանդսոնը սպանում է նրանցից մեկին։
Ֆարելը շտապում է Գիլդային տանել ապահով տեղ՝ Մանդսոնի տուն, որտեղ նրանք հերթական անգամ վիճում են։ Նրանց փոխադարձ նախատինքներն ու հավերժական ատելության հավաստիացումներն ավարտվում են կրքոտ համբույրով։ Նրանք լսում են մուտքի դռան շրխկոցը և հասկանում են, որ Մանդսոնը գաղտնալսել է և այժմ ամեն ինչ գիտի իրենց մասին։ Ֆարելը, ունենալով մեղքի զգացում, հետևում է իր ղեկավարին դեպի իրեն սպասող մասնավոր ինքնաթիռը։ Ինքնաթիռը բարձրանում է օդ, բայց հետո հանկարծակի պայթում է և ընկնում օվկիանոսը։ Ֆարելը, ով տեսել է այս ամենը, որոշում է, որ Մանդսոնն ինքնասպան է եղել։
Գիլդան ժառանգում է իր մահացած ամուսնու ունեցվածքը։ Նա ամուսնանում է Ֆարելի հետ, բայց անմիջապես բացահայտվում է, որ Ջոնին ամուսնացել է նրա հետ միայն Մանդսոնի հետ դավաճանության համար տանջելու և վրեժ լուծելու համար։ Նա բոլորովին արհամարհում է Գիլդային, սակայն նրան տանջելու համար իր մարդկանց է ուղարկում, որպեսզի օր ու գիշեր հսկեն նրան։ Գիլդան ևս մեկ անգամ փորձում է փախչել ցավոտ ամուսնությունից, սակայն Ֆարելը, որն այժմ հարուստ և հզոր է, խանգարում է դրան։
Օբրեգոնը առգրավում է անօրինական խաղատունը։ Այդ առիթով նա ասում է Ֆարելին, որ Գիլդան երբեք այնքան թեթևամիտ չի եղել, որ դավաճանի իր ամուսնուն, ո՛չ Մանդսոնին, ո՛չ էլ իրեն, դրանով իսկ Ֆարելին դրդելով հաշտվել իր հետ։ Ավելի ուշ հայտնվում է կենդանի Մանդսոնը, և ասում, որ ինքնասպանությունը կեղծվել է նրա կողմից։ Մանդսոնը հանում է ատրճանակը և փորձում է սպանել Գիլդային և Ֆարելին, բայց բարմեն քեռի Պիոն նրանից առաջ է անցնում՝ մահացու վիրավորելով նրան փոխհրաձգության ժամանակ։ Երբ ոստիկանությունը ժամանում է, Ջոնին փորձում է իր վրա վերցնել սպանության մեղքը, սակայն Օբրեգոնը հրաժարվում է ձերբակալել նրան՝ բացատրելով, որ Մանդսոնը վաղուց օրինական մահացած է։ Ֆարելը Օբրեգոնին տալիս է մեղադրական փաստաթղթեր Մանդսոնի սեյֆից, ինչից հետո Ֆարելը և Գիլդան հաշտվում են։
- Ռիտա Հեյուորթ -Գիլդա Մանդսոն, ավելի ուշ Գիլդա Ֆարել
- Գլեն Ֆորդ -Ջոնի Ֆարել, Մանդսոնի վստահված անձը և նրա ընկերը
- Ջորջ Մակրեդի -Բալին Մանդսոն, կազինոյի սեփականատերը
- Ջոզեֆ Կալեյա -գաղտնի ոստիկանության գործակալ Մորիս Օբրեգոն
- Ստիվեն Գերեյ -քեռի Պիո, կազինոյի գործավար
- Ջո Սոյեր -Կեյսի, Բալին Մանդսոնի օգնականը
- Ջորջ Ջ. Լյուիս -Ուերտա, Բալին Մանդսոնի օգնականը
- Ջերալդ Մոր -կապիտան Դելգանո
- Մարկ Ռոբերտս -Գեյբ Էվան
- Դոն Դուգլաս -Թոմաս Լենգֆորդ
- Լյուդվիգ Դոնատ -գերմանացի
- Լայոնել Ռոյս -գերմանացի
- Սոլ Մարտել -փոքրիկ մարդ
- Ռոզա Ռեյ -Մարիա
- Էդուարդո Չիանելի -կարտելի անդամ (ենթագրերում նշված չէ)
- Ֆիլիպ Վան Զանդ -կարտելի անդամ (ենթագրերում նշված չէ)
- Ֆիլմն աչքի է ընկնում տեսախցիկի վիրտուոզ աշխատանքով՝ օպերատոր Ռուդոլֆ Մատե, ինչպես նաև Ռիտա Հեյուորթի հանդերձանքները (հատկապես պարային համարների համար)՝ զգեստների դիզայներ Ժան Լուի, և այս պարային համարների խորեոգրաֆիան՝ բեմադրիչ Ջեկ Կոուլ։
- Ռիտա Հեյուորթը այստեղ հանդես է եկել աստղային դերասան Գլեն Ֆորդի հետ։ Դուետն այնքան հաջողված էր, որ հետագայում նրանք ստեղծեցին էկրանային սիրված զույգ՝ միասին նկարահանվելով մի քանի ֆիլմերում։
- Երգերը, որոնք հնչում են «Գիլդա» ֆիլմում՝ տանգո «Amado Mio» և «Put the Blame on Mame», և որոնք Ռիտա Հեյուորթի հերոսուհին երգում և պարում է ռեստորանի բեմում, ըստ էության, հանդիսանում են ֆիլմի հուզական գագաթնակետը։ Դրանցից երկրորդ երգի ժամանակ նա ստրիպտիզ է կատարում՝ ձեռքից հանելով ձեռնոցը (!): Հեյուորթը այստեղ այնքան ներդաշնակ և սեքսուալ է, որ այս տեսարանները ապահովել են նրա ազգային սեքս-կուռքի համբավը։
- Երգերում ձայնը երգչուհի Անիտա Էլիսինն է։
- Ֆիլմը սև ու սպիտակ է, պատկանում էնուար ժանրին։
«Գիլդա» ֆիլմից մի տեսարան, որտեղ Հեյուորթի հերոսուհին հանում է ձեռնոցը, թվում էր անպարկեշտ գրաքննություն իսպանացի բռնապետՖրանկոյի օրոք, և ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Իսպանիայում 1946 թվականին, արգելվել էր դիտել[8]։ Այս փաստն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆիլմի նկատմամբ, այնքան, որ առասպել հայտնվեց, թե իրականում Գիլդան «ամբողջովին մերկացել է, պարզապես գրաքննությունը այն ջնջել է»[8]։
- ↑1,01,11,2http://www.imdb.com/title/tt0038559/
- ↑2,02,12,22,32,42,52,6http://www.adorocinema.com/filmes/filme-1906/
- ↑3,03,13,23,33,4http://stopklatka.pl/film/gilda
- ↑4,04,14,24,34,44,54,64,74,8http://www.cinematografo.it/cinedatabase/film/gilda/6396/
- ↑5,005,015,025,035,045,055,065,075,085,095,105,115,125,135,145,155,165,175,185,195,205,215,225,235,245,255,265,275,285,295,305,315,325,335,345,355,365,375,385,39http://www.imdb.com/title/tt0038559/fullcredits
- ↑6,06,16,26,3ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑Видор, Чарлз //Кино: Энциклопедический словарь / С. И. Юткевич. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 74, 556.
- ↑8,08,1«Cosas de Familia y mujeres fatales: Gilda, las Hermanas Gilda y un montón de cosas más». Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- Грегори Л. Sew Iconic. 10 легендарных платьев Голливуда / Пер. с англ. П. Охримчук. — М.: Рипол Классик, 2013. — 144 с. —ISBN 978-5-386-05322-2 (в комплекте с книгой идут выкройки платьев Риты Хейворт).