Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Գերլուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերլուսին, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ լիալուսինը կամ նորալուսինը համընկնում են մերձակետում գտնվելու հետ (երբԼուսինը ևԵրկիրը հնարավորիս մոտ են գտնվում իրար)։ Տեղի է ունենում Լուսնիէլիպսաձևուղեծրի պատճառով, որով այն պտտվում է Երկրի շուրջը։ Այդ երևույթի շնորհիվ հնարավորություն ունենք տեսնելու սովորականից մեծ չափերի Լուսնի սկավառակը։

Գերլուսին 2011 թվականի մարտի 19 (աջից), համեմատած 2010 թվականի դեկտեմբերի 20-ի միջին չափի Լուսնի հետ (ձախից)։ Դիտումը Երկրից։

Պետք չէ շփոթել տվյալ երևույթը այսպես կոչված «լուսնային պատրանքի» հետ, որը տեղի է ունենում, երբ Լուսինըհորիզոնին շատ մոտ գտնվելու պատճառով թվում է շատ մեծ։ Գերլուսնին հակառակ երևույթը կոչվում է միկրոլուսին (անգլ.՝micro moon)[1], համեմատած առաջինին, այս տերմինը լայն կիրառություն չունի։

Առաջին անգամ «գերլուսին» տերմինը օգտագործվել է 1979 թվականին Dell Publishing[2][3] տպագրատանհորոսկոպների ամսագրում։

Գերլուսիններից մեկը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին[4]։ Վերջին ամենամեծ գերլուսինը դիտվել է 2016 թվականի նոյեմբերի 14-ին 16։54-ին։ Վերջին անգամ նման մեծության Լուսին դիտվել է 1948 թվականին[5], երբ Լուսինը 50 կիլոմետրով ավելի մոտ էր Երկրին[6]։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ից 28-ի գիշերը տեղի ունեցած գերլուսինը համընկել էԼուսնի լրիվ խավարման հետ, որը դիտվել է նաևՌուսաստանի եվրոպական մասում[7][8][9]։ Հետաքրքիր է, որ գերլուսինը աստղագիտության մեջ չի համարվում առանձնահատուկ մի երևույթ։ Ռուս աստղագետ Սերգեյ Պոպովի կարծիքով «Դա ձանձրալի մի երևույթ է, որը տեղի է ունենում տարվա մեջ մի քանի անգամ, իսկ չափերի տարբերությունը նկատելի չէ՝ Լուսինը հսկայական չի դառնում։ Համեմատել լիալուսինը գերլուսնի հետ, նույնն է, թե համեմատել նորածին փղիկներին, որոնց տարբերությունը մեկ սանտիմետր է»։

Իրականում նոյեմբերի 16-ի գերլուսնի մասին ՆԱՍԱ-ի տվյալները վերցված են, Երկրից առավելագույն հեռավորություն ունեցող Լուսնի, թվացիալ չափերի ուպայծառության համեմատ։ Լուսնի և Երկրի միջին հեռավորությունը ըստՆԱՍԱ-ի տվյալների 348 400 կիլոմետր է։ Գերլուսնի ժամանակ նրանք մոտենում են չնչին տոկոսով, տեղատվության ու մակընթացության բարձրությունը շատ քիչ են տարբերվում[10]։

Սահմանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լուսնի էլիպսաձև ուղեծրի պատճառով, որով նա պտտվում է Երկրի շուրջը, Երկրի և Լուսնի միջև չափերը տատանվում են 357 հազար կիլոմետրից մինչև 406 հազար կիլոմետր (հեռավորությունը նրանց կենտրոնների միջև)[11][12][13]։ Լիալուսինը մերձակետով անցնելիս երևում է 14%-ով մեծ (տրամագիծը) և 30%-ով ավելիպայծառ, քան հեռակետով անցնելիս (միկրոլուսին)[14]։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «What is a Micro Moon?». timeanddate.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  2. Bad Astronomy — Kryptonite for the supermoonԱրխիվացված 2019-10-22Wayback Machine(անգլ.)
  3. Суперлуние (supermoon). Супер-Луна, суперфото и цунами, извержения вулканов, землетрясения.
  4. «The next supermoon in 2014 is July 12» (անգլերեն). earthsky.org. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  5. Супер «суперлуние»: жители Земли увидят самую большую Луну за последние 68 лет
  6. Что скрывает самое масштабное суперлуние за последние семьдесят лет: Фото: Космос: Наука и техника: Lenta.ru
  7. Екатерина Шевалье (2015 թ․ մարտի 28).«Какие астрономические явления можно наблюдать в 2015 году?» (ռուսերեն). aif.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «Учёные вычислили даты суперлуний 2015 года» (ռուսերեն). gismeteo.ru. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Светлана Кулькова (2014 թ․ դեկտեմբերի 14).«Анонс астрономических событий на 2015 год» (ռուսերեն). astro-bratsk.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. ТАСС (2016 թ․ նոյեմբերի 16).«Российские астрономы назвали «суперлуние» скучным событием».tass.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  11. Meeus, Jean (1997).Mathematical Astronomy Morsels. Richmond, Virginia: Willmann-Bell. էջ 15.ISBN 0-943396-51-4.
  12. Plait, Phil (2011 թ․ մարտի 11).«No, the 'supermoon' didn't cause the Japanese earthquake».Discover Magazine.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  13. Hawley, John.«Appearance of the Moon Size».Ask a Scientist. Newton. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  14. Phillips, Tony, Dr. (16 марта 2011 года).«Super Full Moon».Science@NASA Headline News.НАСА.Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Ֆիզիկական
առանձնահատկությունները
Լիալուսին
Ուղեծիրը
Մակերևույթը
Լուսնագիտություն
Հետազոտությունները
Այլ թեմաներ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Գերլուսին&oldid=10315565» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp