Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Գայլ (այլ կիրառումներ)
| Գայլեր |
|---|
 Սովորական գայլ |
|
| Գիտական դասակարգում |
|---|
|
| Լատիներեն անվանում |
|---|
| Canis Linnaeus,1758 |
| Տեսակներ |
|---|
|
 [{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|  [{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|---|
|
Գայլերը (լատին․՝ Canis),կաթնասունների դասիշնազգիների (Canidae) ընտանիքի ցեղ է։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը,թե էգերը։ Նրանց քաշը հասնում է 32-50 կգ, հազվադեպ՝ մինչև 72 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր։Գայլերի ձագերը միշտ ծնվում են կույր, խուլ և կապույտ աչքերով։ Ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Գայլերը կարող են լողալ մինչև 13 կմ։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։
Հայաստանում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Տե՛սԳորշ գայլ։Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում էկաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիսձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերիցոչխարներ փախցնում, իսկշներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։
Բևեռային գայլը բնակվում է այն վայրերում, որտեղ ամիսներ շարունակ կարող է ո՛չ արև լինել, ո՛չ էլ կեր։ Գիշատիչ այս գազանը կարող է նույնիսկ շաբաթներով սոված թափառել և սնվել այն ամենով, ինչն ընկնի ձեռքի տակ։ Եթե ձեռքին որս է ընկնում, ապա կարող է որսից ոչինչ չթողնել և միանգամից ուտել մինչև 10 կգ միս։ Գայլերն ապրում են ոհմակներով, յուրաքանչյուր ոհմակի մեջ մտնում են 7-200 գայլ։ Ոհմակը գլխավորում է արուն՝ առաջնորդը, իր էգի հետ միասին։ Իսկ ոհմակի մնացած անդամները կամ ձագեր են, կամ ավելի թույլ գայլ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 677)։ |