Գասլայթինգ (անգլերեն՝Gaslighting),խոսակցական բառ է, որի հստակ սահմանում՝ մանիպուլացնել մեկին այնպես, որ նա հարցականի տակ դնի իրականության իր սեփական ընկալումը[1][2]։ Տերմինը, որն առաջացել է 1944 թվականին նկարված ամերիկյանGaslight (հայերեն՝ գազի լույս) ֆիլմից, մտել է խոսակցական անգլերեն 2010ական թվականների կեսերին։«Մերիամ Վեբսթեր» բառարանը սահմանում է այն որպես մարդու սեփական հիշողության պատրանք, իրականության ընկալում, կամ մտավոր կայունություն։ 2022 թվականինՎաշինգտոն Փոստում այն անվանվել է որպես «trendybuzzword», որը հաճախ ավելի շատ օգտագործվել է սովորական տարաձայնությունները նկարագրելու համար, քան այն իրավիճակները, որի սահմանումը տվել են սկզբնական շրջանում[3]։
Տերմինը ծագել է 1938 թվականիՊատրիկ Համիլթոնի«Գազի լույս» բրիտանական թրիլլեր պիեսից, որը սկզբնաղբյուր էր 1940 թվականի բրիտանականGaslight ֆիլմի համար։ Ֆիլմն այնուհետև վերանկարահանվել է 1944 թվականին Ամերիկայում, նույնպես «Գազի լույս» վերնագրով, և հենց այս ֆիլմն է այն ժամանակից ի վեր դարձել տերմինի հիմնական հղումը[4][5][6]։ Այն տեղի է ունենումՎիկտորիանական դարաշրջանիԼոնդոնի վերնախավում։ Ֆիլմը պատմում է մի թվացյալ բարեկիրթ ամուսնու մասին, որը ստում և մանիպուլացնում է իր ժառանգորդ կնոջը` նրան մեկուսացնելու համար, համոզելով նրան, որ նա հոգեկան վատ վիճակում է, որպեսզի կարողանա գողություն անել նրանից[7]։ Պատմության մեջ ամուսինը թաքուն թուլացնում և լուսավորում է ներսում գազով աշխատող լույսը, բայց պնդում է, որ իր կինը պատկերացնում է դա՝ ստիպելով նրան մտածել, որ խելագարվում է[8]։ «Գազի լույս» տերմինն ցանկացած համատեքստում ինքնին չի նշվում ոչ սցենարում, ոչ ֆիլմերում և ոչ էլ պիեսում։
ՀամաձայնԱմերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի, 2021 թվականին գասլայթինգը ժամանակին վերաբերել է ծայրահեղ մանիպուլացիայիհոգեկան խանգարման հասցնելու կամ արդարացնելու gaslighting-ի զոհի հոգեբուժարանում մնալու պարտավորությունը[1]։
Այն հիմնականում անհայտ կամ էզոթերիկ տերմին էր մինչև 2010-ականների կեսերին հանրաճանաչություն ձեռք բերելը։ «The Times»-ն այն օգտագործել է միայն ինը անգամ հաջորդ 20 տարիների ընթացքում[9]։ Այն ներթափանցել է անգլերեն բառապաշար և այժմ ավելի ընդհանուր է օգտագործվում։Մերիամ-Ուեբսթեր բառարանը սահմանում է այն որպես«հոգեբական մանիպուլացիա» որպեսզի ստիպեն ինչ-որ մեկին կասկածի տակ դնել իր «իրականության ընկալումը», հանգեցնելով «կախվածություն բռնարարից»[2]։
Տերմինը դարձել է շատ հայտնի։«American Dialect Society»-ն (Ամերիկյան բարբառային միությունը) անվանել է gaslight-ը 2016-ի «ամենաօգտակար» նոր բառը։Օքսֆորդի համալսարանի մամուլը ընդգրկել է գասլայթինգը 2018-ի ամենահայտնի նոր բառերի իր ցուցակում երկրորդ տեղը[10]։
Gaslighting-ը տերմին է, որն օգտագործվում էինքնօժանդակման ևսիրողական հոգեբանության մեջ՝ նկարագրելու դինամիկան, որը կարող է առաջանալ անձնական հարաբերություններում (ռոմանտիկ կամ ծնողական) և գործնական հարաբերություններում[11][12]։
Գասլայթինգը ներառում է երկու կողմ. «գասլայթըր» (gaslighter) որը համառորեն սուտ պատմություն է ներկայացնում՝ մանիպուլացնելու համար, և «գասլայթիդ» (gaslighted), որը պայքարում է իր անհատական ինքնավարությունը պահպանելու համար[13][14]։ Գասլայթինգը սովորաբար արդունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է անհավասար ուժի դինամիկա կամ երբ զոհը հարգանք է ցուցաբերել գասլայթըրի նկատմամբ[15]։
Գասլայթինգը տարբերվում է անկեղծ հարաբերությունների անհամաձայնությունից, որը և տարածված է և կարևոր հարաբերություններում։ Գասլայթինգը առանձնանում է նրանցով, որ
Մի կողմը հետևողականորեն սում է և հաշվի առնում մյուսի կողմի տեսակետը,
Մի կողմը հետևողականորեն հերքում է մյուսի տեսակետը, պնդելով, որ սխալ է, կամ ասելով, որ իր հուզական արձագանքը անտրամաբանական է կամդիսֆունկցիոնալ։
Գասլայթինգը սովորաբար տեղի է ունենում երկար ժամանակ, այլ ոչ թե մեկ անգամ:։ Ժամանակի ընթացքում լսող կողմը կարող է դրսևորել ախտանիշներ, որոնք հաճախ կապված ենտագնապային խանգարումների,դեպրեսիայի կամ ցածրինքնագնահատականի հետ։ Գասլայթինգը տարբերվում է իրական հարաբերությունների կոնֆլիկտից, նրանով, որ մի կողմըմանիպուլացնում է մյուսի ընկալումները[16]։
Գասլայթինգ բառը (նկատի ունենալով վերը նշված սիրողական հոգեբանության բաժնում նկարագրված վարքագիծը) երբեմն օգտագործվում է բժշկական գրականության մեջ, սակայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից համարվում է խոսակցական բառ[1][17]։
1970-ական թվականներից ի վեր տերմինը օգտագործվել էհոգեվերլուծական գրականության մեջ՝ նկարագրելու«բրեյնվոշինգի գիտակցված մտադրությունը»։
Բարտոնը և Ուայթհեդը 1969 թվականին նկարագրել են գասլայթինգի երեքդեպք՝ նպատակ ունենալով ապահովել անձիակամա հանձնառությունըհոգեբուժարան՝ հարազատներից ազատվելու կամ ֆինանսական շահ ստանալու ցանկությամբ։ Մի կին փորձում է դատի տալ իր ամուսնուն բռնության համար, որպեսզի փախչի իր սիրեցյալի հետ, իսկ մեկ այլ կին պնդում է, որ իր ամուսինը, ովփաբի սեփականատեր էր, հարբեցող է, որպեսզի լքի նրան և տիրի պանդոկին, և ծերանոցի մենեջերին, որը լուծողականներ էր տալիս բնակչի՝ նախքան նրան հոգեբուժարան ուղարկելը թեթևդեմենցիա ևանմիզապահության համար[18][19]։ 1977 թվականին, այն ժամանակ, երբ գասլայթինգի մասին հրատարակված գրականությունը դեռ սակավ էր, Լունդը և Գարդիները հրապարակեցին մի դեպքի մասին զեկույց մի տարեց կնոջ մասին, որը բազմիցս ակամայից ենթարկվել էր ենթադրյալփսիխոզի, նրա ծերանոցի աշխատակիցների կողմից, բայց որի ախտանիշները միշտ անհետանում էին ընդունվելուց անմիջապես հետո, առանց որևէ բուժման։ Հետաքննությունից հետո պարզվել է, որ նրա«պարանոյան» եղել է ծերանոցի աշխատակիցների գասլայթինգի հետևանք, ովքեր գիտեին, որ կինը արդեն 15 տարի է տառապել է պարանոիդային փսիխոզով[19]։ «Գասլայթինգ. Ամուսինների համախտանիշ» 1988 թվականի գիտահետազոտական հոդվածը ներառում է կանանց վրա ազդեցության կլինիկական դիտարկումներ այն բանից հետո, երբ նրանց արձագանքները սխալ պիտակավորվեցին իրենց ամուսինների և տղամարդ թերապևտների կողմից[20]։ Այլ փորձագետներ նշել են, որ թերապևտների արժեքներն ու մեթոդները կարող են ինչպես վնասակար այնպես էլ օգտակար լինել հաճախորդների համար (կամ անուղղակիորեն հաճախորդի կյանքում այլ մարդկանց համար)[21][22][23]։
Իր 1996 թվականին լույս տեսած գրքում` «Գասլայթինգ, քողարկված կառավարման կրկնակի վատությունը հարցաքննությունը այլ մեթոդները հոգեթերապիայի մեջ և վերլուծություններ», Թեո Լ. Դորբատը առաջարկում է բժիշկների կողմից ոչ ուղղորդող ևհավասարազոր վերաբերմունք ու մեթոդներ և «հիվանդներին վերաբերվել որպես ակտիվ համագործակցողներ և հավասար գործընկերներ»[22]։ Նա գրում է. «Թերապևտները կարող են մեծացնել զոհի անհանգստությանը նրանց ռեակցիաները սխալ պիտակավորելու միջոցով... Ամուսնու գասլայթինգի վարքագիծը որոշ զոհերի մոտ կարող է հանգեցնել այսպես կոչված «նյարդային պոռթկումի», և ինքնասպանության վատագույն իրավիճակներից մեկում։ Դորբատը նաև զգուշացնում է բժիշկներին հիվանդների ոչ միտումնավոր չարաշահումների մասին հոգեթերապիայի և վերլուծության մեջ հարցաքննման և գաղտնի հսկողության այլ մեթոդների կիրառման ժամանակ, քանի որ այս մեթոդները կարող են նրբորեն ստիպել հիվանդներին, այլ ոչ թե հարգել և իսկապես օգնել նրանց[22]։
Գասլայթինգի վտանգի մասին այս աճող գլոբալ իրազեկվածությունը խանդավառությամբ չի ընդունվել բոլոր հոգեբանների կողմից, որոնցից ոմանք նախազգուշացրել են, որ տերմինի չափից շատ օգտագործումը կարող է իմաստազրկել բառը և նվազեցնել նման բռնությունից առաջացած լուրջ առողջական խնդիրները։
Գասլայթինգը պահը վերահսկելու, կոնֆլիկտը դադարեցնելու, անհանգստությունը մեղմելու և կառավարելու միջոց է։ Այնուամենայնիվ, դա հաճախ շեղում է պատասխանատվությունը և ոչնչացնում դիմացինին[16]։ Ոմանք կարող են գասլայթինգ անել իրենց գործընկերներին՝ հերքելով իրադարձությունները, ներառյալ անձնական բռնությունը[24]։
Նրանք, ովքեր գասլայթինգ են անում, պետք է հասնեն ավելի մեծ էմոցիոնալ իրազեկման և ինքնակարգավորման[16], կամ
Նրանք, ովքեր գասլայթինգի են ենթարկվում, պետք է սովորեն, որ ուրիշների կարիքը չունեն իրենց իրականությունը հաստատելու համար, և նրանք պետք է ձեռք բերեն ինքնավստահություն իրենց իրականությունը սահմանելու հարցում[27][16]։
Գասլայթինգը բառը հաճախ սխալ է օգտագործվում՝ նկատի ունենալով հակամարտություններն ու տարաձայնությունները[3][17][28]։ Ըստ Ռոբին փիլիսոփայության բժիշկ, Յեյլի էմոցիոնալ ինտելեկտի կենտրոնի համահիմնադիր`Ռոբին Սթերնի, «Գասլայթինգը հաճախ օգտագործվում է մեղադրական ձևով, երբ ինչ-որ մեկը կարող է պարզապես ինչ-որ բան պնդել, կամ ինչ-որ մեկը կարող է փորձել ազդեցություն ունենալ ձեզ վրա, դա չէ գասլայթինգը»[28]։
Հոգեկան առողջության որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ տերմինի ավելի լայն օգտագործումը նվազեցնում է դրա օգտակարությունը և կարող է ավելի դժվարացնել բնօրինակ սահմանման մեջ նկարագրված չարաշահման հատուկ տեսակի բացահայտումը[10][3][28]։
«Բժշկական գասլայթինգը» ոչ պաշտոնական տերմին է[29], որը վերաբերում է այն հիվանդներին, որոնց իրական ախտանշանները մերժվում կամ նսեմացվում են բժշկական մասնագետների կողմից, ինչը հանգեցնում է սխալ ախտորոշումների։ Կանայք և ռասայական փոքրամասնությունները ավելի հավանական է, որ այս երևույթից տուժեն[30][31][32]։
Գասլայթինգը ավելի հավանական է, որ արդյունավետ է, այն ժամանակ, երբ գասլայթերը ղեկավարման պաշտոն ունի[33]։
2008 թվականին«Շփոթվածության վիճակը. քաղաքական մանիպուլյացիա և հարձակում ամերիկյան մտքի վրա» գրքում հեղինակները պնդում են, որ ամերիկյան քաղաքականության մեջ գասլայթինգի տարածվածությունը սկսվել է ժամանակակից հաղորդակցության դարաշրջանից[34]։
Ասել, որ գասլայթինգը սկսել է գոյություն ունեցող ցանկացած խմբից պարզապես սխալ չէ, այն նաև բաց է թողնում մի կարևոր կետ։ Գասլայթինգը ուղղակիորեն գալիս է ժամանակակից հաղորդակցության, մարքեթինգի և գովազդային տեխնիկայի համադրումից քարոզչության վաղեմի մեթոդների հետ։ Նրանք պարզապես սպասում էին, որ իրենց բացահայտեն նրանք, ովքեր բավարար ձգտում և հոգեբանական պատրաստվածություն ունեն, որպեսզի օգտագործեն դրանք։
Տերմինը օգտագործվել է քաղաքական գործիչների և լրատվամիջոցների վարքագիծը բնութագրելու համար քաղաքական սպեկտրի և՛ ձախ, և՛ աջ կողմերում[34]։ Որոշ օրինակներ ներառում են.
«Gaslighting»-ը բառով նկարագրել են Ռուսաստանի գլոբալ հարաբերությունները։ Մինչ ռուս օպերատիվները ակտիվ էինՂրիմում 2017 թվականին, ռուս պաշտոնյաները շարունակ հերքում էին նրանց ներկայությունը և շահարկում էին քաղաքական խմբերի անվստահությունը հօգուտ իրենց։
ԹղթակիցՄորին Դաուդը նկարագրել էԲիլ Քլինթոնի վարչակազմի կողմից տեխնիկայի կիրառումըՆյութ Գինգրիչին փոքր նվաստացումների ենթարկելու համար, որոնք նպատակ ունեն սադրել նրան հրապարակային բողոքներ ներկայացնել, որոնք «հիստերիկ են համարվել» 1995 թվականին[37]։
«Gaslighting»-ը օգտագործվել է 1970-ական և 80-ական թվականներինԱրևելյան Գերմանիայում կիրառվող հոգեբանական ոտնձգության պետական մեթոդները նկարագրելու համար։ Տեխնիկաները օգտագործվել են որպեսՇտազիի (պետական անվտանգության ծառայության)տարրալուծման մեթոդների մաս, որոնք նախատեսված են եղել պարալիզացնելու թշնամաբար տրամադրված բացասական (քաղաքականապես ոչ կոռեկտ կամ ապստամբ) մարդկանց կարողությունը՝ առանց նրանց անհիմն բանտարկելու, ինչը կհանգեցներ միջազգային դատապարտման[38]։
Հեռուստատեսությունում տերմինի ամենավաղ կիրառումներից մեկը“The Burns and Allen Show” -ի 1952 թվականի դրվագում էր "Gracie Buying Boat for George” («Գրեյսին նավ է գնում Ջորջի համար») վերնագրով[39]։
Բառը կիրառվել է "Car 54 Where Are You?" («Ավտոմեքենա 54, որտե՞ղ ես») 1962 թվականի դրվագում։ «Ի՞նչ եղավ հինգշաբթի օրվան» վերնագրով[39]։
1974 թվականի "The Six Million Dollar Man"-ը երկրորդ եթերաշրջանի դրվագում՝ «The Seven Million Dollar Man»,Սթիվ Օսթինը մեղադրում է Օսկար Գոլդմանին, Ռուդի Ուելսին և բուժքույր Կարլա Պետերսոնին նրան գասլայթինգ անելու մեջ այն բանից հետո, երբ երեքն էլ փորձում են համոզել նրան, որ իր տեսած միջադեպը տեղի չի ունեցել[40]։
1994 թվականինՌոզ Դոյլը օգտագործեց արտահայտությունը ամերիկյան հեռուստատեսության«Ֆրեյզեր»սիթքոմի «Fortysomething» դրվագում։
2000 թվականին տված հարցազրույցում «Gaslighting Abbie» (Steely Dan ալբոմTwo Against Nature) երգի հեղինակները բացատրում են, որ բառերը ոգեշնչված են Նյու Յորքում իրենց լսած «gaslighting» տերմինից, որը, նրանց կարծիքով, առաջացել է 1944 «Գազի լույս» ֆիլմից։ «Խոսքը որոշակի մտքի [մանիպուլյացիայի] կամ ինչ-որ մեկի մտքի հետ խաղալու մասին է»[41]։
2014–2016 թվականների ընթացքումBBC Radio 4-իThe Archersսերիալը հեռարձակեց երկամյա երկար պատմություն Հելենի մասին, ով ենթարկվել էր դանդաղ այրվող հարկադիր հսկողության իր ահաբեկող, մանիպուլյատիվ ամուսնու՝ Ռոբի կողմից[42]։ Շոուն ցնցեց ունկնդիրներին՝ առաջացնելով ազգային քննարկում ընտանեկան բռնության մասին[43]։
2016 թվականին նկարահանված«Աղջիկը գնացքում» ֆիլմում Ռեյչելը տառապում է դեպրեսիայով և հարբեցողությամբ։ Սյուժեն զարգանում է Ռեյչելի անջատումների շուրջ, երբ նրա ամուսինը անընդհատ ասում է նրան, որ նա սարսափելի բաներ է արել, որոնք իրականում չի արել[44]։
2018-ին NBC-ի "Days of our lives” («Մեր կյանքի օրերը») սերիալը մի ամիս տևողությամբ պատմվածք ուներ վրեժխնդրության և Գաբիի համակարգված ջանքերի մասին՝ իր լավագույն ընկերուհի Աբիգեյլին հասցնելու հոգեկան առողջության պահպանման հաստատություն։ Ի վերջո, Գաբին ուրախությամբ խոստովանեց Աբիգեյին, թե ինչ է արել իր հետ և ինչու[46]։
2019 թվականինCNN-ի գիշերային նորությունների մեկնաբանությունը՝Anderson Cooper 360°, հեռարձակեց 24 դրվագ՝ քաղաքական գործիչների կողմից լուրերում ասված ստերի մասին։ Հատվածներն անվանվել են «Պահելով նրանց ազնիվ, մենք գասլայթը ձեզ կթողնենք, մաս __»[16]
2020 թվականին«The Chicks» քանթրի երաժշտական խումբը թողարկեց «Gaslighter» երգը մանիպուլյատիվ ամուսնու մասին[47]։
2022 թվականինStarz-ի «Gaslit» մինի սերիալըՋուլիա Ռոբերթսի ևՇոն Փենի մասնակցությամբ օգտագործում է այս տերմինը որպես վերնագիր՝ նկարագրելուՈւոթերգեյթի սկանդալի հիմքում ընկած խաբեության և իշխանության չարաշահման թեմաները, որն ի վերջո տապալեցՌիչարդ Նիքսոնի նախագահությունը։
2022 թվականին Merriam-Webster-ը «gaslighting»-ը անվանել է որպես «Տարվա բառ»՝ ալիքների և տեխնոլոգիաներում մեծ աճի բառի օգտագործումը մոլորության համար և բառի տարածված դառնալու խաբեության ընկալման հետևանքով[48]։
Աֆրանիուսի ավետարանը, «Բնության» կողմից գովերգված աթեիստական ռուսական աշխատությունը, որը լույս է տեսել անգլերեն 2022 թվականին, առաջարկում է քաղաքական դրդապատճառներով գասլայթինգը որպեսՀիսուսի հարության վերաբերյալ քրիստոնեական հիմնարար հավատքի սկիզբ[49]։
↑«gaslight, v. : Oxford English Dictionary».web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
↑Lund C. A., Gardiner A. Q. The Gaslight Phenomenon: An Institutional Variant(անգլ.) //British Journal of Psychiatry : journal. — Royal College of Psychiatrists, 1977. — Т. 131. — № 5. — С. 533—534. —doi:10.1192/bjp.131.5.533 —PMID 588872.subscription
↑Sarkis, Stephanie (2018).Gaslighting: recognize manipulative and emotionally abusive people-and break free. Boston: Da Capo Press.ISBN978-0-7382-8465-1.
↑«Gaslighting».Golden (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
↑Carol Anne Constabile-Heming & Valentina Glajar & Alison Lewis (2021). «Citizen informants, glitches in the system, and the limits of collaboration: Eastern experiences in the cold war era». In Andreas Marklund & Laura Skouvig (ed.).Histories of Surveillance from Antiquity to the Digital Era: The Eyes and Ears of Power. Routledge.
↑39,039,1Chetwynd, Josh (2017).Totally Scripted: Idioms, Words, and Quotes From Hollywood to Broadway That Have Changed the English Language. Lyons Press.
↑Moder, Dick (1974 թ․ նոյեմբերի 1),The Seven Million Dollar Man, The Six Million Dollar Man, Lee Majors, Richard Anderson, Monte Markham, Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին
↑«The Steely Dan Q&A».The Steely Dan Reader (ամերիկյան անգլերեն). 2000 թ․ փետրվարի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
Portnow, Kathryn Dialogues of Doubt: The Psychology of Self-Doubt and Emotional Gaslighting in Adult Women and Men. — Harvard Graduate School of Education, 1996. (thesis/dissertation) (offline resource)
Santoro, Victor Gaslighting: How to Drive Your Enemies Crazy. — Loompanics Unlimited, 1994. —ISBN 978-1-55950-113-2 (offline resource)