Բրոմ (լատին․՝ Bromum,հին հունարեն՝βρῶμος - գարշահոտություն),Br, տարրերիպարբերական համակարգի 7-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 35[3], ատոմական զանգվածը՝ 79, 904։Հալոգեն է։ Բրոմը p տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4S24P5, K-, L-, M- թաղանթները լրացված են։ Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է։ Բրոմը (Br2) հայտնաբերել են Ժ. Բալարը և Ս. Լևիգը1826 թվականին։ Այն սովորական պայմաններում գորշ գույնի գարշահոտհեղուկ է, p=գ/սմ³, tհալ=-8, 2°С, tեռ=58°С։
Կազմում էերկրակեղևի զանգվածի 1, 6․10−4 %-ը (1015-1016 տ)։ Մեծ մասամբ ցրված էմագմայինապարներում կամ ուղեկցվում է մյուսհալոգեններին։ Բրոմըքլորի մշտական ուղեկիցն է։ Հանդիպում է բյուրեղների ձևով՝ քլորիդների նստվածքներում (կերակրի աղում՝ մինչև 0, 02 %, կալիումական աղերում՝ սիլվինիտում ուկառնալիտում՝ մինչև 0, 3%), ինչպես նաև ծովաջրում (մինչև 0, 065%), աղի լճերում, աղահանքերի ու նավթահանքերի հետ կապ ունեցող ստորգետնյա ջրերում (մինչև 0, 1%)։ Բ․ հազվադեպ է առաջացնում կարծր հանքատեսակներ, բրոմարգիտ՝ AgBr, էմբոլիա՝ Ag(Cl, Br)[5], յոդէմբոլիտ Ag(Cl, Br, J)։
Բրոմի ստացման հումք են ծովի ջուրը, լճերի ու ստորգետնյա աղաջրերը, ինչպես նաև կալիումական արտադրության թափոնները, որոնք պարունակում են բրոմիդներ։ Բրոմը ստանում են բրոմիդներիլուծույթների վրաքլոր ներգործելով
Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանրհեղուկ է, պնդանում է -7, 2 °C-ում, եռում՝ 58, 78 °C-ում,խտությունը՝ 3100 կգ/մ3։ Սառեցնելիս բրոմը առաջացնում է մետաղական թույլ փայլով կարմրաշագանակագույն ասեղնաձև բյուրեղներ։ Բրոմի մոլեկուլը երկատոմ է, տաքացնելիս (800 °C-ից բարձր) և լույսի ազդեցությամբ տրոհվում է։ Ջրում քիչ է լուծվում (100<7-ում՝ 3, 58 գ բրոմ, 20 °C-ում), 5, 84 °C-ից ցածր առաջացնում է բյուրեղահիդրատ՝ Br2•8H2O (կարմիր նռնագույն բյուրեղներ)։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Միացություններում ունի փոփոխական արժեքականություն։
Օքսիդացման թիվը բրոմիդներում, հիպոբրոմիտներում, բրոմիտներում, բրոմատներում և գերբրոմատներում համապատասխանաբար հավասար է -1, +1, +3, +5 և +7։ Քիմիապես ակտիվ տարր է։Թթվածնի,ազոտի,ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг3O8, ВO2 և Br2O խիստ անկայունօքսիդները։
Բնական բրոմը բաղկացած է երկու կայունիզոտոպից՝79Br (50, 54%) և81Br (49, 46%)։ Արհեստականորեն ստացվել են 74-88 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից մենակայունը82Br է (T1/2 = 35, 87 ժ)։
Քիմիապես ակտիվ տարր է։ Թթվածնի,ազոտի,ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг3O8, ВO2 և Br2O խիստ անկայուն օքսիդները։ Ստացվել է նաև բրոմազիդը՝ BrN3։Ջրածնի հետ միանում է տաքացնելիս՝ առաջացնելով բրոմաջրածին։
Բրոմը ամպուլայում
Հալոգենների և բրոմի անմիջական փոխազդմամբ ստացվում են՝ BrF3, BrFs, BrCl, Brl և այլն, որոնք անկայուն միացություններ են։Ծծմբի,սելենի,տելուրի,ֆոսֆորի,արսենի,ծարիրի,ալյումինի,նատրիումի և մի շարք այլ տարրերի հետ փոխազդում է՝ ջերմություն, երբեմն նաև բոց արձակելով։
Մետաղներից շատերը անջուր բրոմիի հետ չեն միանում մակերեսի վրա բրոմիդի պաշտպանիչ թաղանթ գոյանալու պատառով։ Բրոմի նկատմամբ կայուն են (նույնիսկ բարձր ջերմաստիճաններում և խոնավության առկայությամբ)արծաթը,կապարը,պլատինը ևտանտալը։
Բրոմի ջրային լուծույթը՝ բրոմաջուրը, պարունակում է բրոմաջրածնական՝ HBr անկայուն հիպոբրոմային՝ НВrOթթուները։ Բրոմը լուծվում է նաև ալկալիների լուծույթներում՝ առաջացնելով բրոմիդներ և հիպոբրոմիտներ (ցածր ջերմաստիճաններում) կամ բրոմատներ (տաքացնելիս, մոտ 100 °С)։
Բորը ուժեղ օքսիդիչ է։ Ջրային լուծույթներում օքսիդացնում է սուլֆիդները և թիոսուլֆատները՝ սուլֆատների, նիտրիտները՝ նիտրատների,ամոնիակը՝ ազատ ազոտի։ Բրոմը դուրս է մղումյոդը նրա միացություններից, սակայն արտամղվում է քլորով ևֆտորով։
Բրոմը ելանյութ է անօրգանական և օրգանական բրոմածանցյալներ ստանալու համար, որոնք կիրառվում են բժշկության (նևրոզների,հիստերիայի,անքնության,հիպերտոնիկ և այլ հիվանդությունների դեմ), ներկանյութերի արտադրության, լուսանկարչության մեջ։
Մեթիլբրոմիդը և բրոմի որոշ միացություններ օգտագործվում են որպես միջատասպաններ, էթիլբրոմիդը՝ իբրև հակադետոնատոր բարձրօկտանային վառելանյութերում։
Բրոմը թունավոր է։ Օդում բրոմի 1 մգ/մ3 պարունակությունը առաջացնում է արցունքագեղձերի գրգռում, գլխապտույտ, արյունահոսություն քթից, հազ, ավելի բարձր կոնցենտրացիաների դեպքում՝ շնչահեղձություն,բրոնխիտ, երբեմն՝ մահ։
Թեթև թունավորման դեպքում անհրաժեշտ է ամոնիակի գոլորշիներ շնչել, ուժեղ թունավորման դեպքում՝ թթվածին։ Հեղուկ բրոմը այրում է մաշկը։ Մաշկի վրա թափված Բրոմը հեռացնում են մեծ քանակությամբ ջրով լվանալով կամ օդի ուժեղ հոսանքով, ապա մաշկը օծում լանոլինով։ Բրոմի սահմանային թույլատրելի քանակն օդում 2 մգ/մ3 է։
Բարձր խտության լուծույթներն օգտագործվում ենկրծողների դեմ։ Մեթիլ բրոմիտի բարձր խտության լուծույթներն օգտագործում են վարակազերծման ժամանակ։
Գոյություն ունի տարածված մի լեգենդ այն մասին, որ բանակում, բանտերում և հոգեբուժարաններում սննդին ավելացնում են բրոմի միացություններ, մարդկանց մոտսեռական հակումը նվազեցնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 572)։