![]() | |
| Ծնվել է | ապրիլի 7,1939(1939-04-07)[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սիդնեյ,Ավստրալիա[4] |
| Վախճանվել է | հունիսի 15,1992(1992-06-15)[5][6][7][…](53 տարեկան) |
| Մահվան վայր | Վուլոնգոնգ,Նոր Հարավային Ուելս,Ավստրալիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | The Scots College?, Chatswood Public School?, National Art School? և Julian Ashton Art School? |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և արվեստագետ |
| Թեմաներ | Կերպարվեստ |
| Պարգևներ | |
| Ամուսին | Ուենդի Ուայտլի |
| Զավակներ | Արկի Ուայտլի |
Բրեթ Ուայթլի(անգլ.՝Brett Whiteley,ապրիլի 7,1939(1939-04-07)[1][2][3][…],Սիդնեյ,Ավստրալիա[4] -հունիսի 15,1992(1992-06-15)[5][6][7][…],Վուլոնգոնգ,Նոր Հարավային Ուելս,Ավստրալիա),ավստրալիացի նկարիչ ևգրաֆիկ,աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Բրեթ ՈւայթլինԱվստրալիայի ամենահայտնի նկարիչներից մեկն է։ Իրքնարական էքսպրեսիոնիզմի և զսպվածության պակասի շնորհիվ համարվում է Ավստրալիայիավանգարդ արվեստի շարժման առաջատար։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Նրա աշխատանքները ցուցադրվում են բազմաթիվ պատկերասրահներում, այդ թվում՝Ավստրալիայի ազգային պատկերասրահում (Կանբերայի),Թեյթ պատկերասրահում (Լոնդոն) ևՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում[9]։
Բրեթ Ուայթլին ծնվել է 1939 թվականի ապրիլի 7-ին,Սիդնեյում,Նոր Հարավային Ուելս նահանգում։ Մանկությունն անցել է Սիդնեյի հյուսիսային արվարձանում գտնվող Լոնգուվիլում։ Յոթ տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է նկարչական մրցույթի և հաղթել է։ Նախնական կրթությունը ստացել է ԲաթուրսթիՇոտլանդական բոլոր սրբերի քոլեջում (անգլ.՝Scots All Saints' College)[9] և Բելեվյու Հիլլի շոտլանդական քոլեջում։ Ավարտել է 1955 թվականին։
1950-ական թվականների վերջին Բրեթ Ուայթլին հաճախել էՋուլիանա էշտոնի արվեստի դպրոցի, ինչպես նաև Արևելյան Սիդնեյի Ազգային արվեստի դպրոցի երեկոյան դասընթացները։ Ապագա վարպետը երկարատև ուսումնական շրջագայություն է կատարել նաև Իտալիայում, որտեղ էլ ուսումնասիրել էԴուչչո դի Բուոնինսենիա ևՊիեռո դելլա Ֆրանչեսկայի աշխատանքները։ 1960-ական թվականներին արժանացել է միջազգային ճանաչման։
Ուայլթլիի աշխատանքներ ցուցադրվել են Լոնդոնյան Մալբորո պատկերասրահում, որից հետո ճանաչման է արժանացել՝ Մեծ Բրիտանիայում ունենալով մեծաթիվ երկրպագուներ։ Նկարիչը 1964 թվականինԿասելում ցուցադրվել էժամանակակից արվեստիdocumenta III ցուցահանդեսում (նկարչության բաժնում)։
1985 թվականին Ուայթլին Սիդնեյում ձեռք է բերել մեծ պահեստային տարածք, որը նա վերազինել և դարձրել է արվեստանոց-ստուդիա և նրան կից ցուցահանդեսների սրահ։ Աշխատանքներն ավարտելուց հետո, 1988 թվականից մինչև 1992 թվականը՝ մինչև իր կյանքի վերջը, Ուայթլին ապրել է այդ արվեստանոցում։ Այժմ այս տարածքներն ունեն ազատ մուտք և ծառայում են տարբեր մշակութային ծրագրերի իրականացման համար, այդ թվում ցուցահանդեսների և այլն։ Այստեղ նաև ցուցադրված է Ուայթլիի նկարների, գրաֆիկական աշխատանքների և քանդակների հավաքածուն։
Բրեթ Ուայթլին մահացել է 1992 թվականի հունիսի 15-ին։ Նրա մահը վրա է հասելՆոր Հարավային Ուելս նահանգիՎուլոնգոնգում, Թիրուլ ծովափնյա արվարձանի մոթելումօպիատների գերդոզավորումից, որն ըստ դատաբժշկական քննության արդյունքների, նա «ինքնուրույն էր ներարկել»[10]։
Ուայթլիի ստեղծագործություններն արժանացել են տարբեր պարգևների և մրցանակների։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի խոշորագույն թանգարաններում, ինչպիսիք ենԹեյթ Մոդեռն պատկերասրահը Լոնդոնում,Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը,Ավստրիալիայի ազգային պատկերասրահըԿանբերայում և այլն։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Բրեթ Ուայթլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||