Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Բրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետային տափակոն

Տափակոն (լատին․՝ Abramis brama), ծածանաձկների ընտանիքի ձուկ։Հայաստանում հայտնաբերվել է 1998-ին՝ Մեծամոր գետում։ Այժմ հանդիպում է նաևԱրարատյան դաշտի մյուս գետերում՝Արաքսում,Հրազդանի ստորին հոսանքում, նաև այդ գետերի ջրերով սնվող ջրանցքներում։ Խոշոր ձուկ է։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մարմինը բարձր է, կողքերից խիստ սեղմված,երկարությունը՝ 26-35, երբեմն մինչև 45 սմ,զանգվածը՝ մինչև 2, 5 կգ և ավելի։ Բերանը կիսաստորին է, դունչը՝ բութ, ճակատը՝ ուռուցիկ։ Թեփուկները կարճ ու լայն են, հիմքերը՝ մաշկային «գրպանիկի» մեջ։Կողագծային թեփուկները 52-56 հատ են, կլանային ատամները՝ միաշարք։ Պոչային լողակը խոր մկրատաձև կտրվածքով է, որի ստորին բլթակը վերինից երկար է ու լայն։ Փորային լողակների հիմքը գտնվում է մեջքային լողակի հիմքից առաջ։ Մեջքային լողակն ունի 12-13 ճառագայթ, հետնալողակը՝ 28-30։ Խռիկային առէջները (21-24 հատ) կարճ են ու խիտ դասավորված։ Փորային լողակների և հետանցքի միջև առկա է ողնուց, որը հաճախ ծածկված չէ թեփուկներով։ Մեջքը և գլխի վերին մասը մոխրականաչավուն են, կողքերը՝ արծաթափայլ կամ դեղնաոսկեգույն, փորիկը՝ արծաթափայլ սպիտակ։Մեջքային, պոչային լողակները և հետնալողակը մուգ մոխրագույն են՝ կարմրավուն հիմքով, իսկ կրծքային և փորային լողակները՝ նարնջամոխրագույն։Աչքի ծիածանաթաղանթը դեղնավուն է, վերին մասը՝ մուգ մոխրագույն կամ սև։ Սեռահասուն է դառնում 2 կամ 3 տարեկանում։ Բազմանում է ապրիլ-մայիսին, երբեմն՝ հունիսին։ Այդ ընթացքում արուների մարմնի և գլխի վրա հայտնվում է լավ արտահայտված«մարգարտյա» ցան։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 10 հազարձկնկիթի, որը կպչուն է, բաց դեղնավուն՝ տրամագիծը՝ 1, 5 մմ։ Դնում էստորջրյա բույսերի վրա։Բնակվում է վտառներով։ Սովորաբար հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում։ Հիմնականում վարում է մերձհատակային կենսաձև։

Սննդառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնվում է բենթոսայինանողնաշարավորներով՝փափկամարմիններով,միջատներով և նրանցթրթուրներով, ստորակարգխեցգետնակերպներով, որդերով, նաև ստորջրյա բույսերով։ Սննդային ակտիվությունը սովորաբար բարձր է գիշերը։Արժեքավոր ձկնատեսակ է։ Թվաքանակի հետագա աճի դեպքում կարող է ունենալարդյունաբերական նշանակություն։ Սիրող, ձկնորսության ցանկալի օբյեկտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 554
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Բրամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Բրամ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Տաքսոնոմիա
Չափորոշչային վերահսկողություն
Microsoft2780690495 ·NKCph487815
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Բրամ&oldid=10306633» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp