Բրազուկա (անգլ.՝Adidas Brazuca), Բրազիլիայում անցկացվողֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Նախագծել էԱդիդաս ընկերությունը, իսկ արտադրում էForward Sports-ը (Սիալկոտ,Պակիստան)։ Գնդակը զարդարված էԲրազիլիայի ազգային գույներով[1]։
«Բրազուկա» թարգմանաբար նշանակում է «Հայրենակից»։ Անվան այս տարբերակի օգտին քվեարկել է բրազիլացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 70%-ը[2]։ Անունը հայտարարվել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին[1]։ Ընտրվել է քվեարկությամբ, ներկայացված երեք տարբերակներից՝ Brazuca (77.8 % ձայն[3]), Carnavalesca (14.6 % ձայն[4]) և Bossa Nova (7.6 % ձայն[4]): Առաջին անգամ ֆուտբոլի երկրպագուները իրենք ընտրեցին գնդակի անունը[1]։
Առաջնության համար նախատեսված գնդակի գինը 160 ԱՄՆ դոլար է[5]:
Գնդակի կառուցվածքը նման էAdidas Tango 12-ին[6]։ Օդափուչիկը լատեքսից է, օգտագործված է բազմաշերտ կտոր և սինթետիկ փրփուր։
Գնդակի ձևվածքը խիստ ծռված խորանարդ է, բաղկացած է 6 դետալից, ունի 12 կար և միացման 8 կետ։ Կարը գնում է բարդ կորով։ Այս բոլորը պետք ապահովեն վստահելի աէրոդինամիկա և անգերազանցելի կլորություն։ Գնդակի մշակվածք (ֆակտուրա) հիշեցնում էFinale 13-ի գնդակինը։