Բռնցքամարտ, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջև ։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզական պատրաստվածության։ Տեխնիկական և մարտավարական առումով բռնցքամարտը սպորտի առավել բարդ ձևերից է։
Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով միավորներ շահել։ Թույլատրվում է հարվածելդեմքին և իրանին՝ գոտկատեղից վերև։ Հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ ձեռք բերած մարզիկին։ Մարտի տևողությունը 9 րոպե է, այն բաղկացած է 3 րոպեանոց 3 մրցամասից՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումով։ Մարտը տեղի է ունենումռինգում, որը 6x6 մետր չափերի պարաններով շրջափակված մրցահարթակ է[1]։
Բոքսը նպաստում էսիրտանոթային ևշնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։Բոքսի ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքիվնասվածքներ։ Յուրահատուկ վնասվածք էնոկաուտը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում էգլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ՝ստորին ծնոտին,որովայնի վերին հատվածին հարվածելու հետևանքով։ Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվումբժշկական օգնություն։ Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից)։
Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում։ Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ (կապպ),սեռական օրգանները հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկբանդաժներ, հագնում հատուկ պաշտպանական սաղավարտներ։ Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ։ Բժշկական զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվումնյարդային համակարգի,տեսողության ևլսողության օրգանների, ընդհանուր ֆիզիկական զարգացածության վիճակին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 540)։