Բունդեսրատ (գերմ.՝Bundesrat, բառացի՝դաշնային խորհուրդ[2]),Գերմանիայի Դաշնային Հանրապետության հինգ մշտապես գործող սահմանադրական մարմիններից մեկը[3]։ Բունդեսրատը դաշնային մակարդակի մարմին է, ներկայացնում էհողերի շահերը և գործում է Դաշնային նախագահի,Բունդեսթագի, Դաշնային կառավարության և Դաշնային Սահմանադրական դատարանի կողքին: Բունդեսրատը նաև դաշնային օրենսդիր մարմին է, որը ղեկավարում է Դաշնային կառավարությունը:
Կազմված է հողային կառավարությունների անդամներից, որոնք ներկայացնում են Գերմանիայի 16հողերը։ Սահմանում ըստԳերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի. Դաշնային մակարդակում մարզերի ներկայացուցչություն: Այն սովորաբար համարվում է խորհրդարանի վերին պալատը, չնայած այն պաշտոնապես այդպիսին չէ (Սահմանադրության համաձայն, Գերմանիայում միապալատ խորհրդարանըԲունդեսթագն է) և առանձին օրենսդիր մարմին է, որը դե ֆակտո կատարում է վերին պալատի դերը որոշակի մի շարք հարցերի վերաբերյալ օրենքներ ընդունելիս: Հիմնադրվել է 1949 թվականի մայիսի 23-ին։
Բունդեսրատում իրենց ներկայացուցիչների միջոցով հողերը մասնակցում են ֆեդերացիայի մակարդակովօրենսդիր ևգործադիր գործունեությանը, ինչպես նաևԵվրամիության գործերին[4]։ Այսպիսով, բունդեսրատը գերմանականֆեդերալիզմի տարր է։
Ֆեդերացիայի մակարդակով և հողերում քաղաքական ուժերի տարբեր դասավորվածության դեպքում բունդեսրատը կարող է դառնալ քաղաքական հակակշիռ և դրանով իսկ ընդդիմության գործիք։ Բայց նույնիսկ առանց ընդդիմության մասնակցության, նա հաճախ խոչընդոտում է Բունդեսթագին օրինագծերի անցկացման հարցում, որոնք հատկապես վատթարացնում են հողերի իրավական կարգավիճակը, քանի որ բունդեսրատում ընդունված է իր հողի շահերը վեր դասել կուսակցական գծից։
1949 թվականին հիմնադրվելուց հետո և բունդեսթագը, և բունդեսրատը տեղակայվել ենԲոննի ֆեդերացիայի տանը. ավելի վաղ՝ 1948-1949 թվականներին, այս շենքում աշխատել է խորհրդարանական խորհուրդը, որը մշակել և ընդունել էԳԴՀ Հիմնական օրենքը։ 2000 թվականի օգոստոսի 1-ին բունդեսրատիԲեռլին տեղափոխվելուց հետո այդ շենքում մնացել է օրենսդիր մարմնի ներկայացուցչությունը և տարին մի քանի անգամ այնտեղ իրենց նիստերն են անցկացնում բունդեսրատի առանձին կոմիտեները։
Բունդեսրատը ձևավորվում է հողերի կառավարությունների ներկայացուցիչներից (Բրեմենի, Բեռլինի և Համբուրգի դեպքում՝ բուրգոմիստրներից և սենատորներից)։ Բունդեսրատին ուղարկված ներկայացուցիչները շարունակում են իրենց պարտականությունները կատարել հողային կառավարություններում՝ փաստացի համատեղելով երկու պաշտոն։ Չնայած պատվիրակների լիազորությունների ժամկետը օրենսդրորեն սահմանափակված չէ, հողերի ներկայացուցիչների ռոտացիան տեղի է ունենում կանոնավոր կերպով՝ համապատասխանլանդտագի ընտրություններից հետո[4]։
1949-ում բունդեսրատի հիմնադրման ժամանակ յուրաքանչյուր երկիր նոր ներկայացուցչական մարմնում ստացավ 3-ից 6 տեղ՝ կախված բնակչությունից: Բայց նախկինԳԴՀ-ի հինգ նոր հողերի միացման դեպքում ուժերի հավասարակշռությունն անխուսափելիորեն կտեղափոխվեր դեպի փոքր հողեր։ Չորս ամենամեծ հողերի որոշիչ նշանակությունը պահպանելու համար (ունենալով ձայների մեկ երրորդը, նրանք կարող են արգելափակել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ցանկացած փորձ), Գերմանիայի միավորման պայմանագրի հիման վրա փոփոխություններ են կատարվել հիմնական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում և ներկայումս բունդեսրատում տեղերը բաշխվում են հետևյալ կերպ․
Պատվիրակությունը, որպես կանոն, ղեկավարում է երկրի կառավարության նախագահը։ Մեկ երկրի ձայները կարող են տրվել միայն համաձայնեցված:
Բունդեսրատի անդամներն իրենց պարտականությունների կատարման համար դրամական վարձատրություն չեն ստանում, սակայն նրանց փոխհատուցվում են ծառայողական ծախսերը՝ օրապահիկը և ճանապարհածախսը։
Յուրաքանչյուր տարի հողերի վարչապետներից ընտրվում է նոր նախագահ: 1950 թվականի օգոստոսի 30-ին Քյոնիգշտեյնում հողային կառավարությունների ղեկավարները որոշեցին նախագահող հողի ռոտացիայի կարգը. այն փոխվում է ամեն տարի՝ սկսած ամենաբնակեցվածից՝ բնակչության նվազման կարգով։ Այս կարգը բազմիցս փոխվել է՝ և հողերի բնակչության տատանումների պատճառով, և 1990 թվականին Գերմանիայի միավորումից հետո։ Նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնում է նոյեմբերի 1-ին: Բունդեսրատի նախագահը կարող է փոխարինել դաշնային նախագահին, եթե վերջինս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները[4],
2 Բունդեսրատի նախագահի տեղակալներ (Vizepräsident)[5],
Մշտական խորհուրդը (Ständige Beirat) ներառում էր յուրաքանչյուր երկրից մեկ ներկայացուցիչ[6],
Բունդեսթագի կողմից քննարկվող բոլոր օրինագծերը նույնպես ուղարկվում են բունդեսրատ: Օրինագիծը չի կարող ընդունվել առանց բունդեսրատի հաստատման, եթե այն վերաբերում էհարկադրման ևբյուջետային քաղաքականության, հողերի տարածքի և սահմանների, տարածաշրջանային մակարդակում իշխանության կազմակերպման կամ Հիմնական օրենքով հողերի իրավասությանը վերապահված այլ հարցերի: Մյուս օրինագծերը բունդեսրատը կարող է բողոքարկել, որից հետո օրինագիծը պետք է կրկին քննարկվի խորհրդարանի կողմից[4]։
Բունդեսրատում մշտական հիմունքներով գործում է 16 հանձնաժողով․
ագրարային քաղաքականության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտե (գերմ.՝Ausschuss für Agrarpolitik und Verbraucherschutz),
ներքին գործերի կոմիտե (գերմ.՝Ausschuss für Innere Angelegenheiten),
Եվրամիության հարցերի կումիտե (գերմ.՝Ausschuss für Fragen der Europäischen Union),
կանանց և երիտասարդության հարցերի հանձնաժողով (գերմ.՝Ausschuss für Frauen und Jugend),
քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության կառավարման և հողաշինարարության կոմիտե (գերմ.՝Ausschuss für Städtebau, Wohnungswesen und Raumordnung),
առողջապահության հարցերի կոմիտե (գերմ.՝Gesundheitsausschuss),
մշակույթի կոմիտե (գերմ.՝Ausschuss für Kulturfragen),
պաշտպանության հարցերով կոմիտեն (գերմ.՝Ausschuss für Verteidigung),
շրջակա միջավայրի, բնության պաշտպանության և ատոմային ռեակտորների անվտանգության կոմիտե (գերմ.՝Ausschuss für Umwelt, Naturschutz und Reaktorsicherheit),
ընտանիքի և տարեցների հարցերի հանձնաժողով (գերմ.՝Ausschuss für Familie und Senioren),
արտաքին գործերի կոմիտե (գերմ.՝Ausschuss für Auswärtige Angelegenheiten),
աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտե (գերմ.՝Ausschuss für Arbeit und Sozialpolitik),
Բունդեսրատ մուտք գործող բոլոր փաստաթղթերի նախագծերը նախ պետք է անցնեն համապատասխան կոմիտեի միջոցով և միայն կոմիտեի կողմից հաստատվելուց հետո քվեարկության դրվեն ամբողջ բունդեսրատի լիագումար նիստում: Ընդ որում, հանձնաժողովի ներքին քվեարկության ժամանակ յուրաքանչյուր երկիր ունի միայն մեկ ձայն, իսկ ձայների հավասարության դեպքում փաստաթղթի նախագիծը համարվում է մերժված:
Բունդեսրատի ձևավորման առանձնահատկությունների պատճառով նրա կուսակցական կազմը արտացոլում է ուժերի դասավորությունը լանդտագներում և, համապատասխանաբար, հողային կառավարություններում:
Восьмеричный путь — Германцы. —М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 686—748. — (Большая российская энциклопедия :[в 35 т.] / гл. ред.Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). —ISBN 5-85270-335-4.