Բլեքփուլ (անգլ.՝Blackpool), քաղաք ու ինքնավար շրջանԱնգլիայի հյուսիսարևմտյան մասում՝Լանկշիրկոմսությունում՝Իռլանդական ծովի ափին։Բնակչությունը՝ մոտ 143 հզ. մարդ (135-րդ տեղըԱնգլիայի տարածաշրջանների ու բնակավայրերի մեջ,2011 թվականի տվյալներ)։
Հայտնիառողջարանային քաղաք, առաջին էլեկտրաֆիկացված քաղաքըՄեծ Բրիտանիայում, աշխարհում առաջին քաղաքներից մեկը էլեկտրականտրամվայներով (1885 թ.), աշխարհի փոքրաթիվ ու երկրի միակ քաղաքը, որը պահպանել է այդ տրանսպորտային միջոցը սկզբնական տեսքով։ Ամռանը քաղաքը դառնում է ամբողջ աշխարհի պարահանդեսային պարողներիՄեքքան։Մայիսի վերջին անցնում էԲլեքփուլյան պարային փառատոնը։ Աշնան սկզբին գալիս է աշխարհի մասշտաբով լույսի փառատոնը՝Blackpool Illuminations, որը անցկացվում է շուրջ մի դարի ընթացքում։ Քաղաքում կաԷյֆելյան աշտարակի փոքրացված տարբերակը, որը կառուցված է ավելի քան հարյուր տարի առաջ,Եվրոպայում ամենախոշոր զվարճության զբոսայգին ու աշխարհում ամենաբարձր ամերիկյան ոլորապտույտը՝Pepsi Big One-ը։
ԲլեքփուլըՄեծ Բրիտանիայի ժամանակակից տիպի ամենահին առողջարաններից է։ Հարուստ բրիտանացիները սկսեցին այստեղ գալ դեռ19-րդ դարի սկզբից։ Զբոսնելով ծովափին՝ շփվում էին միմյանց հետ, այցելում պարահանդեսների։ Արդեն ավելի ուշ, դարի երկրորդ կեսին, ծովափը պատվեց քարով, ու հիմա ծովափնյա մասը պաշտպանված է ջրհեղեղներից։
Բլեքփուլըծովային քաղաք է, բայց չունի նավահանգիստ, այդ պատճառով էլ չկա երբեմն տհաճ նավահանգստային մթնոլորտը։ Հակառակը՝ այն հանգիստ ու մարդու համար հաճելի է օրվա ցանկացած ժամի։ Սակայն զբոսաշրջիկների խռնակույտի ժամանակ բավականին մարդաշատ է։
1998 թվականի ապրիլիս Բլեքփուլն ունիինքնավար ադմինիստրատիվ շրջանի կարգավիճակ։
Համարվում էJaguar ուTVR ավտոմոբիլների հայրենիքը։
Բլեքփուլ ինքնավար շրջանը գրավում է 35քկմ տարածք, դրա արևմտյան ափերը ողողում էԻռլանդական ծովը, իսկ հյուսիսից, հարավից ու արևելքից սահմանակցում էԼանկշիր կոմսության հետ։
Բլեքփուլ ինքնավար շրջանի տարածքում2008 թվականի ցուցանիշով բնակվում է 141 900 մարդ, բնակչության միջին խտությունը՝ 4 063 մարդ/քկմ։
Բլեքփուլը կառավարում է ինքնավար միավորի խորհուրդը, որը կազմված է 42պատգամավորներից՝ ընտրված 21 շրջաններից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդի 27 անդամներըպահպանողականներ[1] են։
Բլեքփուլում ավանդույթին համաձայն՝ համագումարների հավաքվում են Մեծ Բրիտանիայի քաղաքականկուսակցությունները։
ԲլեքփուլըՄեծ Բրիտանիայի առաջինէլէկտրաֆիկացված քաղաքն է, այդ պատճառով բազմաթիվ տեսարժան վայրեր կապված են «էլեկտրականության մշակույթի» հետ։
Բլեքփուլի կենտրոնական փողոցը՝ the Promenade-ը, քսան կիլոմետրով ձգվում էԻռլանդական ծովափի երկայնքով։ Դրա երկայնքով կենտրոնացած են տուրիստական բոլոր օբյեկտները, ու այն ինքնին՝ գլխավոր օբյեկտն է։ Իռլանդական ծովը ահարկու է, բայց նաև շատ գեղեցիկ։ Առավոտ տեղի է ունենումտեղատվություն, ու ավազե ափը պատում են իրենց շների հետ զբոսնողներն ու ուղղակի զբոսաշրջիկները։ Ավազով կարելի է անցնել մոտ մի կիլոմետր ու ստուգել խիզախությունդ։ Ծովը հետ է քաշվում անհավասար, ու ավազով հոսում են առուներ, որոնք մտնում են փոքր ծանծաղ «լճեր»։
Պրոմենադում կա երեք մեծկառամատույց (North, Central և South), որոնց վրա տեղադրված են խաղային ավտոմատներով սրահներ (վիդեոխաղեր, չնայած ազարտ խաղեր նույնպես կան) և ատրակցիոններ։ Պրոմենադի մյուս կողմից մեծ քանակով ներկայացված են փոքր հյուրանոցները՝ ծովային տեսարաններով, կաֆետերիաները, խաղասրահներն ու բարերը։ Այս ամենը լուսավորվում է, փայլում ու շողում (մանավանդ՝ լույսի փառատոնի ժամանակ) ու ստեղծում է տոնական հմայիչ մթնոլորտ։
Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Բլեքփուլյան տրամվայը, որը գիծը ամբողջ երկայնքով գնում է Պրոմենադով։ Տրամվայը տեղադրված է1885 թվականին,Վերնոն ֆոն Սիմսոնի կողմիցէլեկտրական քարշուժի հայտնագործումից վեց տարի անց, այդ պատճառով այն համարվում է աշխարհում առաջիններից մեկը։Տրամվայները հիմնականում երկհարկանի են, կառուցված դեռԵրկրորդ աշխարհամարտից առաջ, այդ պատճառով ինքնին իրենցից ներկայացնում են մեծ պատմական ու էսթետիկական արժեք ամբողջ աշխարհի հասարակական տրանսպորտի սիրահարների համար։ Տրամվայով ուղևորությունըՖլիտվուդի շրջանից (օդանավակայանային կողմ, հյուսիս) մինչևԿլիվլիշի երկրորդ շրջանը գեղեցկագույն արկած է։
Օգոստոսի վերջիցհոկտեմբերի վերջը Բլեքփուլում սկսվում է մի գործընթաց, որի համար ավելի քան 150 տարվա ընթացքում քաղաք է գալիս մեծ քանակությամբ մարդկանց զանգված։ Այն կոչվում էBlackpool Illuminations։ Գրեթե ամբողջ քաղաքը զարդարվում է լամպերի, ծաղկաշղջաների, լուսային սարքերի, փայլող կտավների բազմությամբ։ Երկու ամսով քաղաքում տիրում է մեծ փառատոնի մթնոլորտը։ Ամեն տարի փառատոնի ժամանակ անցնում է ֆեյրվերկերի մասնագետների մրցույթ։
Պրոմենադով անցնում են ծաղկաշղջաներով զարդարված տրամվայներ։ Մասնավորապես հետաքրքիր է նավակի տեսքով տրամվայը։2008 թվականին քաղաքի թերթի նախաձեռնությամբ գործելու է վերականգնվածWestern Train-ը, որն արդեն քառասուն տարեկան է։ Այն ուղևորների էր տեղափոխում1962 թվականի փառատոնից։
Բլեքփուլյան աշտարակն արդեն հարյուր տարուց հին է, բայց մինչ այժմ գայթակղում է զբոսաշրջիկների մեծ քանակի։ Դրա նկարագրության մեջ ասվում է, որ ճարտարապետական ոգեշնչումը գալիս էրՓարիզիԷյֆելյան աշտարակի նախագծից։ Եվ իրոք՝ աշտարակների ստորին մասերը արտաքնապես շատ նման են ու ունեն նման կառուցվածք։
Ինչպես Էյֆելյան աշխատակը դարձավ փարիզյան խորհրդանիշը, Բլեքփուլի աշտարակը դարձավ քաղաքի ամենաճանաչելի օբյեկտն ու դրա խորհրդնիշը։ Պանորամային վերելակով կարելի է վերև հասնել մի րոպեում։ Զբոսաշրջիկների համար հասանելի են երեք վերին հարկերը, որոնցից երկուսը բացօթյա են։ Դրանցից ստորինում կա ապակյա հատակով մաս, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստուգել իր խիզախությունը։
Այստեղ անցնում էպարահանդեսային պարերի աշխարհում հավանաբար ամենահեղինակավոր մրցույթը։
Շատերը Բլեքփուլ են գալիս միայն այդ ատրակցիոնների այգու համար։ Այն համարվում էԵվրոպայում ամենախոշորներից մեկը, չնայած նրանում ատրակցիոնները այդքան էլ շատ չեն։ Սակայն մյուս տեսարժան վայրերի հետ միասին այն դարձնում է Բլեքփուլը հրաշալի հանգստավայր։
Այգին տարբերում է երկու բան։ Առաջինը աշխարհում ամենաբարձրամերիկյան ոլորապտույտը՝ Pepsi Max Big One-ը։ Երկրորդը20-րդ դարի սկզբին կառուցված և վերականգնված ամերիկյան ոլորապտույտներն են։ Ներկայիս սերնդի համար հարյուրամյա ոլորապտույտները թվում են շատ հասարսկ, բայց դրա հետ միասին նրանց մեջ առկա է անցած դարի հմայքը՝ թավշյա նստարանները, հին ձևով կառուցված շղթաներն ու հին վագոնները։
Բլեքփուլում կա նաևկենդանաբանական այգի, ընտանեկան ակվապարկ Sandcastle-ը,Stanley park մեծ այգին,Ձմռան այգի։ Նաև կա մեծ կարտոդրոմ, իսկ օդանավակայանում կարելի է պտտվել ինքնաթիռներով ու դելտապլաններով։
Ամենաճիշտն է Բլեքփուլ մեկնել գնացքով։Virgin Pendolino-ումլոնդոնյանVictoria կայարանից մինչևՊրեստոն (անգլ.՝Preston) ճանապարհը մոտ երկու ժամ է։ Հետո կես ժամից ոչ ավելի է տեղի գնացքով մինչև ԲլեքփուլիBlackpool North կայարանը։
Քաղաքում կա ընդամենը մի քանի երկաթգծային կայարան, որոնցից մեկը սպասարկում է հիմնականում Բլեքփուլի զվարճանքների այգու (անգլ.՝Blackpool Pleasure Beach) այցելուներին։Squires Gate-ը սպասարկում է Բլեքփուլյան օդանավակայանի ուղևորներին։ Բոլոր այդ տարածքները քիչ են գործածվում, դրա համար ամենալավ տարբերակն է Blackpool North-ը։
Բլեքփուլում կա միջազգային օդանավակայան։ Այն2006 թվականին վերականգնվել ու ժամանակակից տեսքի է բերվել։ Իրականացվում ենԴուբլին,Բելֆաստ չվերթներ,Եվրոպա՝Վենետիկ,Հռոմ,Սորրենտո,Մալթա,Սարդինիա,Իվիսա ու այլ հարավեվրոպականծովահանգիստներ։
Հենց քաղաքում կա 13 երթուղուց կազմված ավտոբուսների ցանց, որոնցից մեկն էքսկուրսիաներ է իրականացնում։ Հիմնականում ավտոբուսները երկհարկանի են, ինչը ինքնին փոքր արկած է։
Բլեքփուլ քաղաքում է գտնվում Բլեքփուլ պրոֆեսիոնալֆուտբոլային ակումբը, որը հանդես է եկելԱնգլիայի Պրեմիեր լիգայի2010/2011 սեզոնում, և1953 թվականիԱնգլիայի գավաթի մրցանակակիրն է։ Մրցակցին ընդունում էԲլումֆիլդ Ռոուդում (16220 տեղ)։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 453)։ |