Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Բերիլիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4Լիթիում

ԲերիլիումԲոր

Be

Mg
Բերիլիում, >99% մաքրության, կիսաբյուրեղային կտոր
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԲերիլիում / Beryllium (Be),Be, 4
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
9,012182(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[He ] 2s²
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ90 պմ
Իոնի շառավիղ35 (+2e) պմ
Էլեկտրաբացասականություն1.57 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ−1,69 В
Օքսիդացման աստիճաններ0, +1, +2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 898,8 (9,32) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1560 K (1287 °C, 2349 °F)
Եռման ջերմաստիճան3243 K (2970 °C, 5338 °F)
Կրիտիկական կետ144,4 Կ, 500 ՄՊա
Մոլյար ջերմունակություն25,14 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ5,0 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
C/a հարաբերություն1,567
Դեբայի ջերմաստիճան1000 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 201 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
4
Բերիլիում
9,012
2s2

Բերիլիում (լատին․՝ Beryllium) որի նշանն էBe, տարրերի պարբերական համակարգի 2-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 4, ատոմական զանգվածը՝ 9,0122:

Բերիլիումը s տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կաոուցվածքն է՝ 1s22s2։

Բնական բերիլումը բաղկացած է միայն9Be կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 7-12 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։

Բերիլումը արծաթամոխրագույն, փխրուն մետաղ է, խտությունը՝ 1847,7 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1284 °C, եռմանը՝ 2450 °C, ջերմության լավ հաղորդիչ է։ Ունի շատ բարձր արժեք[2]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Լուի Վոկլեն Նիկոլա

Բերիլիումի օքսիդը՝ BeO, հայտնաբերել է Լ․ Վոկլենը1798 թվականին, քերիչ միներալում։ Մետաղական բերիլիումը առաջին անգամ1828 թվականին միմյանցից անկախ ստացել են Ֆ․ Վյոչերը և Ա․ Բյուսին։

Մաքուր մետաղական բերիլումը աղերի[3] հալույթիէլեկտրոլիզով ստացել է ֆիզիկոս Լեբոն1898 թվականին։

Անվան ծագում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բերիլում անվանումը ծագել է մետաղական բերիլումից (հին հունարեն՝βήρυλλοςberyllos) (սիլիկատային բերիլիում ևալյումին, Be3Al2Si6O18), որը համընկնում է Հարավային Հնդկաստանում, Բելուր քաղաքի անվան հետ, հնագույն ժամանակներից ի վերՀնդկաստանում, այն հայտնի էինզմրուխտի հանքավայրերը՝ բերիլումի տեսակ։Ֆրանսիայում գործածվում է տարրի նաև հին անվանումը՝գլիցիում։ Շնորհիվ քաղցր համի և ջրում լուծելիության բերիլիում տարրը անվանել էին «գլիցիում» (հին հունարեն՝γλυκύςglykys - քաղցր։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հազվագյուտ տարր է․ պարունակությունըերկրակեղևում 6-10−4 զանգվածային % է, ծովաջրում՝ 5-10−10 գ/լ։ Հայտնի են բերիլիումի մոտ 40 միներալներ, գործնական նշանակություն ունի բերիլը, օգտագործվում են նաև քրիզոբերիլը, ֆենակիտը, բերտրանդիտը և այլն։

Բերիլումի հիմնական միացությունները հազվադեպ հանդիպող բերիլ (բյուրեղակն) հանքաքար է՝ 3BeO•Al2O3•6SiO2։ Սովորաբար պարունակում է Fe+3 խառնուկը, որը հանքաքարին տալիս է կանաչակապտավուն երանգ։ Բերիլի վառ գունավորաված նմուշները կոչվում են ակքվամարին (ծովակն և զմրուխտ պարունակում է Cr+3-ի հետքեր), որոնք ամենաթանկարժեք քարերն ենալմաստից հետո։

Բերիլիումի պարունակությունը ծովի ջրում բավականին ցածր է՝ 6•10−7 մգ/լ[4]։

Հանքավայր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բերիլիումի բյուրեղների հանքավայրերը գտնվում ենԲրազիլիայի,Արգենտինայի,Աֆրիկայի,Հնդկաստանի,Ղազախստանի,Ռուսաստանի տարածքներում (Երմակյան հանքավայրերըԲուրյաթիայի Հանրապետությունում) և այլն[5]։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բերիլիումը․ արծաթամոխրագույն, փխրունմետաղ է, խտությունը՝ 1847,7 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1284 °C, եռմանը՝ 2450 °C, ջերմության լավ հաղորդիչ է։ Ունի բոլոր մետաղներին գերազանցող տեսակարար ամրություն։ Սառեցնելիս դառնում է փխրուն։ Քիմիապես ակտիվ է։

Միացություններում երկարժեք է։ Շնորհիվ օքսիդի պաշտպանիչ շերտի բերիլիումը օդում կայուն է, 800 °C-ից բարձր ջերմաստիճանում օքսիդացումը նկատելի է, 1200 °C-ում մետաղական բերիլիումը այրվում է՝ առաջացնելով բերիլիումի օքսիդ՝ BeO։ Այն սպիտակ բյուրեղական փոշի է, խտությունը՝ 3020 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2570±30 °C, եռմանը՝ 4260±160 °C։

Բյուրեղացանցի կառուցվածքը
A parallelogram-shaped outline with space-filling diatomic molecules (joined circles) arranged in two layerscube of 8 yellow atoms with white ones at the holes of the yellow structure

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ջրում չի լուծվում, լուծվում էթթուներում։ Նախօրոք շիկացրած BeO լուծվում է միայն խիտ ծծմբական թթվում և ֆտորաջրածնական թթվում։

Ալկալիների հետ առաջացնում էաղեր՝ բերիլատներ, օրինակ, Na2BeO2։

Be+2NaOHNa2BeO2+H2{\displaystyle {\mathsf {Be+2NaOH\rightarrow Na_{2}BeO_{2}+H_{2}\uparrow }}}

Բերիլիումի հիդրօքսիդը՝ Be(OH)2, ջրում վատ է լուծվում։ Ամֆոտեր է՝ ավելի արտահայտված հիմնային հատկություններով։ Լուծվում է թթուներում և ալկալիներում՝ վերջինիս հետ առաջացնելով բերիլատներ։ Նրա աղերը խիստ խոնավածուծ են, մեծ մասամբ ջրում լավ լուծելի (չեն լուծվում ֆոսֆատը, կարբոնատը և այլն)։

Be+2NaOH+2H2ONa2[Be(OH)4]+H2{\displaystyle {\mathsf {Be+2NaOH+2H_{2}O\rightarrow Na_{2}[Be(OH)_{4}]+H_{2}\uparrow }}}

Ջրային լուծույթներումհիդրոլիզվում են։ Բերիլիումը ջրի հետ փոխազդում է 100 °C-ից բարձր ջերմաստիճաններում։ Լուծվում է նոսր աղաթթվում և ծծմբական թթվում՝ ջրածին դուրս մղելով, ազոտական թթվի հետ փոխազդում է միայն տաքացնելիս։ Լուծվում է նաև ալկալիներում։

Ջրածնի հետ անմիջականորեն չի փոխազդում։ Բերիլիումի հիդրիդը՝ (ВеН2)х, որը ստացվում է բերիլիում օրգանական միացությունների քայքայումից, պինդ նյութ է, տաքացնելիս (240 °С) քայքայվում է։

Բերիլիումը սենյակային ջերմաստիճանում միանում էֆտորին, տաքացնելիս՝ մյուսհալոգեններին՝ առաջացնելով ջրում լավ լուծվող պինդ հալոգենիդներ։ BeF2 ալկալիական մետաղների և ամոնիումի ֆտորիդների հետ առաջացնում է կոմպլեքսային միացություններ, ֆտորբերիլատներ՝ օրինակ, Na2BeF4, որոնք հալված վիճակում ջերմության լավ հաղորդիչներ են։

Բերիլիումի փոշին այրվում էծծմբի,սելենի,տելուրի գոլորշիներում։ Տաքացնելիս միանում էազոտին (650 °C),ածխածնին (1200 °C)՝ առաջացնելով համապատասխանաբար՝ նիտրիդ (Be3N2), կարբիդ (Be2C)։

Բարձր ջերմաստիճաններում միանում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջացնելով բերիլիդներ։ Հալված բերիլիումը փոխազդում է շատօքսիդների, նիտրիդների, սուլֆիդների, կարբիդների հետ, այդ պատճառով բերիլիումը հալելու համար կիրառելի են միայն BeO-ից պատրաստած հալքանոթներ։

Իզոտոպներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնական բերիլիումը բաղկացած է միայն9Be կայուն իզոտոպից։ Մնացած բոլոր իզոտոպները (հայտնի է 11, բացառությամբ9Be) անկայուն են։ Արհեստականորեն ստացվել են 7-12 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Նրանցից առավել երկարակյաց են 2-ը՝10Be և7Be:

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բերիլիում

Ստացվում է հիդրօքսիդի կամ բերիլիումիի աղերի (կարբոնատ, սուլֆատ) ջերմային քայքայմամբ։ ՝Արդյունաբերության մեջ բերիլիումը և նրա միացություններն ստանում են բերիլից․ այն վերամշակում են Na2ՏiF6-ով ևծծմբական թթվով։ Ստացված Na2BeF4 ալկալահանում են ջրով, ապա նատրիումի հիդրօքսիդ ավելացնելիս, նստում է բերիլիումիի հիդրօքսիդը։

Հաճախ բերիլը շիկացնում ենկրաքարի հետ, ապա վերամշակում ծծմբական թթվով։ Այս դեպքում ջրով ալկալահանում են, ապաամոնիակով նոսր լուծույթներից նստեցնում հիդրօքսիդը։ Այնուհետև բերիլիումի հիդրօքսիդից ստանում են բերիլիումի քլորիդ կամ ֆտորիդ։

BeCl2+2KBe+2KCl{\displaystyle {\mathsf {BeCl_{2}+2K\longrightarrow Be+2KCl}}}

Մետաղական բերիլիումը ստանում են ВеCl2-ի և NaCl-ի միահալույթիէլեկտրոլիզով կամ 900-1300 °C-ումմագնեզիումով վերականգնելով BeF2-ը։

BeF2+MgBe+MgF2{\displaystyle {\mathsf {BeF_{2}+Mg\longrightarrow Be+MgF_{2}}}}

Արտադրություն և կիրառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2002 թվականին հիմնական բերիլում արտադրող երկրներ են՝ԱՄՆ ևՉինաստանը։2014 թվականինՌուսաստանում արտադրվել է բերիլիումի առաջին նմուշը[6]։

Բերիլիումը օգտագործվում է ռենտգենյան խողովակների պատուհանիկներ պատրաստելու, պողպատի մակերևույթի վրա կարծր շերտ առաջացնելու (դիֆուզիոն բերիլիզացում) համար, որպես լեգիրացնող հավելանյութ՝համաձուլվածքներում։

Ատոմային տեխնիկայում բերիլիումը օգտագործվում է որպես արագաշարժնեյտրոնների դանդաղեցուցիչներ և անդրադարձիչներ։ Բերիլիումի փոշին և ցնդող միացությունները թունավոր են։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —ISSN0033-4545. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. «Beryllium».Statistics and Information. U.S. Geological Survey. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15–ին-ին.
  3. Венецкий С.И. Металл космического века // Рассказы о металлах. — Москва: Металлургия, 1979. — 240 с. —60 000 экз.
  4. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  5. Популярная библиотека химических элементов. Бериллий. Книги. Наука и техника
  6. Россия произвела первый образец собственного бериллия

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 423
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Բերիլիում&oldid=10445834» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp