Բեյզիլ Դին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27,1888(1888-09-27)[1][2] |
Ծննդավայր | Կրոյդոն,Միացյալ Թագավորություն |
Մահացել է | ապրիլի 22,1978(1978-04-22)[3](89 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր,Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Whitgift School? |
Մասնագիտություն | դերասան,կինոռեժիսոր,սցենարիստ,կինոպրոդյուսեր,գրող,դրամատուրգ,թատրոնի դերասան ևթատերական ռեժիսոր |
Ամուսին | Esther van Gruisen?,Mercy Greville? ևVictoria Hopper?[4] |
Ծնողներ | հայր՝Harding Hewer Dean?[5], մայր՝Elizabeth Mary Winton?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Winton Dean?,Frances Elizabeth Tessa Dean?[5] ևJoseph Dean?[5] |
![]() |
Բեյզիլ Հերբերտ Դին (անգլ.՝Basil Herbert Dean,սեպտեմբերի 27,1888(1888-09-27)[1][2],Կրոյդոն,Միացյալ Թագավորություն -ապրիլի 22,1978(1978-04-22)[3],Վեստմինստեր,Միացյալ Թագավորություն),20-րդ դարիանգլիացիդերասան,գրող,թատրոնի ևկինոյիպրոդյուսեր ուռեժիսոր[7][8]։ Լեսլի Հենսոնի համագործակցությամբ1939 թվականին հիմնադրել էEntertainments National Service Association-ը (ENSA-ն)՝Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանականզինված ուժերի անձնակազմի ժամանցի կազմակերպումն ապահովելու նպատակով։
Ծնվել էԼոնդոնի հարավային մասում ընկած Քրոյդոն արբանյակ-քաղաքում։Շոու բիզնեսում իր գործունեությունն սկսել է որպես Վեսթ Էնդի թատրոնի դերասան, այնուհետև դարձել է թատերական պրոդյուսեր։ Դրանից հետո աշխատանքի է անցել կինոարտադրությունում, 1930-ական թվականների սկզբներին հիմնադրելAssociated Talking Pictures ընկերությունը, աշխատակցելԳրեյսի Ֆիլդսին,Ջորջ Ֆորմբիին և անվանի այլ կինոգործիչների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո թողել է կինոարտադրությունը և գլխավորել պետական աջակցությամբ գործողEntertainments National Service Association-ը՝ENSA-ն, որը կենդանի ներկայացումներ էր կազմակերպում բրիտանացի զինծառայողների համար։ Այս բնագավառում Բեյզիլ Դինի ծավալած եռանդուն և նպատակասլաց գործունեությունը գնահատելով՝ կառավարությունը նրան պարգևատրել է «Բրիտանական կայսրություն» շքանշանով (Order of the British Empire|CBE]]): Այդ տարիների գործունեությունը Բեյզիլը նկարագրել է իրThe Theatre at War գրքում։
Ամուսնացել է մի քանի անգամ. նրա կինն են եղել Մերսի Գրևիլը, Էսթեր վան Գրուիզենը, կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի Վիկտորյա Հոփերը։ Ավելի վաղ՝ մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել կինոյի և թատրոնի դերասանուհիՄեգգի Ալբանեզիի հետ, որի վաղաժամ վախճանից հետո էլ տարված է եղել նրանով։
Դինը մահացել է Լոնդոնում՝Վեստմինիստերում,1978 թվականին՝ 89 տարեկան հասակում[8]։ Նրա որդին՝ Ուինտոն Դինը (1916 –2013), ճանաչված երաժշտագետ էր[9]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Բեյզիլ Դին» հոդվածին։ |
|