Բաստեր Քիթոն Buster Keaton |
|---|
 |
| Ծնվել է | Հոկտեմբերի 41895 |
|---|
| Ծննդավայր | Պիկուեյ |
|---|
| Մահացել է | Փետրվարի 1,1966 |
|---|
| Մահվան վայր | Հոլիվուդ |
|---|
| Քաղաքացիություն | ԱՄՆ |
|---|
| Ազգություն | ԱՄՆ |
|---|
| Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ |
|---|
| Ոճ(եր) | կինոկատակերգություն, համր կինո, դրամա, անկախ ֆիլմ, արկածային ֆիլմ, մարտաֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, historical drama film? և պատմական ֆիլմ |
|---|
| Ամուսին | Նատալի Թոլմաջ և Էլեոնոր Քիթոն |
|---|
| Պարգևներ | |
|---|
| IMDb | ID 0000036 |
|---|
| busterkeaton.com |
Բաստեր Քիթոն (անգլ.՝Buster Keaton, իսկական անունը՝ Ջոզեֆ Ֆրենսիս,հոկտեմբերի 4,1895(1895-10-04)[1][3][4][…],Piqua,Ուուդսոն շրջան,Կանզաս,ԱՄՆ[2] -փետրվարի 1,1966(1966-02-01)[1][2][3][…],Վուդլենդ Հիլզ,Լոս Անջելես,Կալիֆոռնիա,ԱՄՆ[5][6]), ամերիկացի կատակերգակդերասան և կինոռեժիսոր,Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 21-րդն է,համր կինոյի ժամանակաշրջանի ճանաչված դերասաններից մեկն է։
Բաստեր Քիթոնը ծնվել է1895 թվականիհոկտեմբերի 4-ին Պիկուեյում (Կանադա)։ Ծագումով իռլանդացի և շոտլանդացի ծնողների հետ, երեք տարեկան հասակից ակրոբատիկ համարներով հանդես է եկել մյուզիք-հոլլերում։1917 թվականինՆյու Յորքում հանդիպում է հայտնի կոմիկ Ռոսկո Արբյուկլին, որը նրան առաջարկում է միասին հանդես գալ Ջոզեֆ Շենկի արտադրած ֆիլմերում։ Մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո նա զորակոչվում է բանակ և Ֆրանսիայում մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին։ Նկարահանվել է կարճամետրաժ և լիամետրաժ համր և հնչուն ֆիլմերում, որոնցից են՝ Ջոզեֆ Շենկի «Անապատի հերոսը» (1917), Հերբերտ Բլեյկի «Էլեկտրական բնակարանը» (1922), Էդուարդ Սեջուիկի «Օպերատորը» (1928), Մաք Սենթի «Ամաչկոտ երիտասարդը (1936), Ռոբերտ Թանսեի «Աստվածների քաղաքը» (1946), Բիլլի Ուայլդերի «Մթնշաղի ծառուղին» (1950) Սեմյուել Բեկետի «Ֆիլմ» (1964),Չարլզ Չապլինի «Բեմեզրի լույսերը» (1952), Մայքլ Անդերսոնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» (1956), Ստենլի Կրամերի «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), Մաքս Նոսեկի ֆչանսիական «Շանզ Էլիզեի արքան» (1934), Էդրիեն Բրունելի՝ անգլիական «Ներխուժողները» (1934), Ջերալդ Պոտերտոնի՝ կանադական «Երկաթուղայինը» (1964), Լուիջի Սկատինիի՝ իտալական «Երկու նավաստի և մեկ գեներալ» (1965)։ Համաշխարհային ճանաչում ունեն Քիթոնի «Երեք դարաշրջան», «Մեր հյուրընկալությունը» (երկուսն էլ՝1923 թվականին), «Շեռլոկ-կրտսեր», «Ծովագնացը» (երկուսն էլ՝1924 թվականին), «Գեներալ» (1926), «Հոլիվուդյան առևանգում» կատակերգական ֆիլմերը, որոնցում խաղում էր նաև գլխավոր դերերը։ ՀեռանալովԱՄՆ-ից Կիտոնը իր բախտը փորձում է նաև Եվրոպայում, սակայն ապարդյուն։ Մեկ տարի հոգեբուժարանում բուժվելուց հետո, նա «Մետրո-Գոլդվին-Մեյեր» կինոստուդիայում աշխատում է որպես սցենարիստ՝ մասնավորապես կատակերգական ֆիլմերի, միևնույն ժամանակ նկարահանվում է կարճամետրաժ ժապավեններում։ Նկարահանվել է նաև անգլիական հեռուստատեսությունում, ինչպես նաև եվրոպական կրկեսներում, մասնավորապես ֆրանսիական «Մեդրանոյում» (1952 և1954):1957 թվականինՀոլիվուդը նկարահանում է «Բաստեր Քիտոնի պատմությունը» (1957, ռեժիսոր՝ Սիդնեյ Շելդոմ)։1959 թվականին Քիթոնը պարգևատրվեց«Օսկար» հատուկ մրցանակով։
Քիթոնը հեղինակ է «Ֆարսի իմ հրաշալի աշխարհը» (1960) գրքի։
Բաստեր Քիթոնը մահացել է1966 թվականին, Հոլիվուդում։
- ↑1,01,11,2Bibliothèque nationale de Francedata.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑2,02,12,22,3http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=9166
- ↑3,03,13,2Encyclopædia Britannica
- ↑filmportal.de — 2005.
- ↑5,05,1http://projects.latimes.com/hollywood/star-walk/location/woodland-hills/
- ↑6,06,1Encyclopedia of the Great Plains /D. J. Wishart
- Бастер Китон, Чарлз Самуэлс Мой удивительный мир фарса - Москва։ Радуга, 2002. - 366 с. -ISBN 5-05-005129-0
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։ |