ԲայԱլեքս (անգլ.՝ByeAlex, իրական անունը՝Ալեքս Մարտա,հունիսի 6,1984(1984-06-06),Կիշվարդա,Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան,Հունգարիա), հունգարացի երգիչ, ով2013 թվականին«Kedvesem» երգով ներկայացրել էՀունգարիանԵվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։
Ալեքս Մարտան ծնվել է1984 թվականիհունիսի 6-ին Կիշվարդում,Հունգարիա։ Նա իր նախնական կրթությունը ստացել է Ֆենեշլիտկե գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել է Միշկոլցի համալսարանի փիլիսոփայության բաժնում։
Ալեքսը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել երիտասարդ տարիքում ստեղծելով տարբեր երգերի ռեմիքսներ, սակայն իր երաժշտական գործնեությունը սկսել է2012 թվականից՝ թողարկելով իր առաջին սինգլը, որը կոչվում է «Csókolom»:2013 թվականիմարտին նա«Kedvesem» մասնակցում է Եվրատեսիլի Հունգարիայի ազգային ընտրությանը և ճանաչվում է հաղթող՝ հնարավորություն ստանալով ներկայացնելու ՀունգարիանԵվրատեսիլ 2013 երգի մրցույթում։Մայիսի 16-ին մասնակցելով Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին անցնում է եզրափակիչ ևմայիսի 18-ին մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
- «Csókolom!» (2012)
- «Messziről» (2012)
- «Láttamoztam» (2012)
- «Kedvesem» (2012)
- «Te vagy» - Ջոն դը Վալիանտ (2012)
|
|---|
| | Սինգլներ | Láttamoztam •Csókolom! •Messziről •Kedvesem |
|---|
| | Դուետներ | Te vagy |
|---|
| | Առնչվող հոդվածներ | |
|---|
|