Բահրեյն (արաբ․՝البحرين), պետությունԱսիայում,Պարսից ծոցի հարավ–արևմուտքում, Բահրեյնյան կղզիների վրա։ Տարածությունը 765 կմ2, բնակչությունը՝ 1,378,904[1] (2016), հիմնականում՝արաբներ։ Պետական լեզունարաբերենն է։ Մայրաքաղաքը՝Մանամա։
Բահրեյնը դեռևս մ.թ. սկզբներին արաբական իշխանություն էր։4-6-րդ դարերը մտնում էր Սասանյանների պետության, ապա՝Արաբական խալիֆայության մեջ։9-րդ դարի կարմաթական ցեղերը նվաճելով Բահրեյնը՝ 10-11-րդ դարերում այն դարձրին իրենց պետության կենտրոնը։13-րդ դարի կեսերին Բահրեյնը ձեռք բերեց անկախություն, բայց շուտով նվաճվեց և միացվեց Օրմուզի էմիրությանը։16-րդ դարի սկզբին այն նվաճեցինպորտուգալացիները, իսկ17-րդ դարի առաջին քառորդում միացվեց Սեֆևյան Պարսկաստանին։18-րդ դարի 80-ական թվականներին Ալ–Խալիֆ արաբական տոհմի շեյխերը հռչակեցին Բահրեյնի անկախությունը։19-րդ դարումԱնգլիան, տեղական շեյխերի հետ կնքելով մի շարք պայմանագրեր,1871-ին իր խնամակալությունը հաստատեց Բահրեյնի վրա։20-րդ դարի 20-ական թվականների վերջերին Բահրեյն թափանցեցին ամերիկյան նավթային ընկերությունները։ Ազգային–ազատագրական շարժումը, որը Բահրեյնում սկիզբ է առել1918-ից, նոր թափ ստացավերկրորդ համաշխարհային պատերազմից հետո։1950-ական թվականների վերջերից այն գլխավորեց Բահրեյնի ազգային–ազատագրության ճակատը (ստեղծվել է1956-ին)։Անգլիական գաղութարարները, ձգտելով պահպանել իրենց դիրքերըՊարսից ծոցում, ստեղծեցին այսպես կոչվածՊարսից ծոցի արաբական իշխանությունների ֆեդերացիա (1968), որի մեջ Բահրեյնից բացի մտնում էինԿատարը ևՊայմանագրային Օմանը։ Սակայն Բահրեյնի ժողովուրդը պահանջում էր լիակատար անկախություն։1970-ի գարնանըՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչությունը տեղում ուսումնասիրեց երկրի քաղաքական իրավիճակը և հավանություն տվեց ժողովրդի ցանկությանը։1960-ականներին բրիտանացիների՝ տարածքը լքելուց հետո Բահրեյնը1971 թվականին հռչակվեց անկախ պետություն։ Թագավորություն հռչակվելուց հետո Բահրեյնի Էմիր դարձավ Իսա Բին Սալմալ Ալ-Խալիֆան որի մահից հետո1999 թվականիմարտի 6-ին Բահրեյնի Էմիր դարձավ նրա որդին՝Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան։2002 թվականիփետրվարի 14-ին Բահրեյնը Էմիրությունից դարձավ Թագավորություն, իսկ ԷմիրՀամադ Բին Իսա Ալ-Խալիֆան դարձավ Բահրեյնի թագավոր։ ԲահրեյնըԱրաբական երկրների լիգայի անդամ է։1971 թվականիսեպտեմբերի 21-իցՄԱԿ-ի անդամ։
Բահրեյնը գտնվում է ավելի քան 20 մայրցամաքային և կորալային կղզիների վրա (Բահրեյն, Մուհառաք և այլն)։ Կղզիներն ունեն կրաքարային ծագում, հարթ մակերևույթ։ Կլիման անցողիկ է՝ արևադարձայինից մերձարևադարձայինի։ Գերակշռում է արևադարձային անապատների լանդշաֆտը։
ԲահրեյնըՊարսից ծոցի նավթարդյունահանող երկրներից է։ Գլխավոր հարստությունը նավթն է (124,600,000 բարել,2015[8])։ Բահրեյն կղզու արևելքում գտնվող 14 մլն տ կարողությամբ նավթավերամշակման գործարանը մշակում է նաևՍաուդյան Արաբիայից նավթամուղով ստացվողնավթի մի մասը։ Կա ոչ մեծ ջրատարողության նավերի արտադրություն։ Արդյունաբերության և տնայնաարհեստագործական արտադրության կենտրոններն ենՄանաման, Մուհառաքը։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած, օգտագործվում է տարածքի 5 %-ը (օազիսներում)։ Մշակում ենփյունիկյան արմավենի,բաթաթ,լոլիկ և հացահատիկային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը կազմում է 4122 կմ[9], որից 3392 կմ-ն ասֆալտապատ է[9]։ Երկրում գործում է 4 օդանավակայան[9]։
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 248)։ |