Բազումք, բույլք, պլեադներ (հուն․՝Πλειάδες), Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից մեկը (հեռավորությունը շուրջ 130 պս, տրամագիծը՝ 10 պս-ից քիչ ավելի)։ Ամենապայծառ աստղերը երևում են նաև անզեն աչքով (օրինակ, Ալցիոնը)։ Տարիքը 3×106։1968 թվականինՎիկտոր Համբարձումյանը տեսականորեն կանխագուշակել է, որ Բազումք երիտասարդ աստղակույտում շուրջ 500 անփոփոխ աստղերից զատ կան առնվազն մի քանի հարյուր բռնկվող աստղեր։ Մինչև1974 թվականըԲյուրականի, Տոնանցինալայի (Մեքսիկա),Ազիագոյի (Իտալիա) ևԲուդապեշտիաստղադիտարաններում միասնական ծրագրով կատարված լուսանկարչական դիտումների շնորհիվ Բազումք աստղակույտերում հայտնաբերվել է ավելի քան 400 բռնկվող աստղ, իսկ դրանց ընդհանուր թիվը 1000 է։ Բազումքի ուսումնասիրության հիման վրաԲյուրականի աստղադիտարանում կարևոր արդյունքներ են ստացվել թզուկ աստղերի էվոլյուցիայի և բռնկումների բնույթի ու հատկությունների վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 220)։ |