Գերմանական «Կրուպ» գործարանի արկերի արտադրամասը, 1905 թ
Արկ,թնդանոթներից ևհրանոթներից կրակվողհրետանայինզինամթերք, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, նյութատեխնիկական բազայի և ամրաշինությունների ոչնչացման ու նաև այլ նպատակների համար։ Ժամանակակից արկերի մեծ մասը իրենցից ներկայացնում են մետաղական առանցքային համաչափություն ունեցող, հարթ հատակով առարկա[1]։ Հատակը իր վրա է ընդունում արկինետող լիցքի բռնկումից առաջացածվառոդային գազերը։ Արկը կարող է լինել հոծ, սնամեջ, շրջհոսելի կամ սլաքաձև։ Արկի արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը փոփոխվում են կախված իրնեց նշանակությունից։ Առաջին անգամ կոնական ձևի արկեր կիրառվել են իտալացի հրետանավոր Կավալիի կողմից հայտնագործած ակոսափող թնդանոթի համար(1845)։ Հաջորդ քսան տարված մեջ ակոսափող հրանոթների տարածման հետ կոնաձև արկերը օգտագործումից դուրս մղեցին հրանոթայինգնդաձև արկերին։ ՄինչևԱռաջին համաշխարհային պատերազմը դեռևս, արկերը դասակարգվում էին, այսպես կոչված, նռնակների և ռումբերի, սական արդեն պատերազմի տարիներին նռնակը ձեռք բերեց իրեն համապատասխան ներկայիս իմաստը.ձեռքի նռնակ ևնռնականետի նռնակ, իսկ ռումբը ստացավավիացիոն ռումբ իմաստը՝ արդյունքում հրանոթերի արկերը անվանվեցին արկ։
Բեկորային արկ, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և չզրահավորված տեխնիկայի ոչնչացման համար։ Վնասում է պայթելու հետևանքով առաջացած բեկորներով։
Շրեպնելի արկ, նախատեսված է բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Արկի ներսում հատուկ եղեանակով հավաքված են գնդակներ՝ որոնք ցրվում են պայթյունի հետևանքով։
Քարտիճ արկ, նախատեսված է հրետանին հարձակումից պաշտպանելիս բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Իրենից ներկայացնում է դյուրավառ պարկուճի մեջ հավաքվածգնդակներ, որոնք կրակելուց թռչում են հրանոթից մոտ հեռավորության վրա՝ որոշակի սեկտորով։
Քիմիական արկ,խիստ թունավոր քիմիական նյութ պարունակող արկ է, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող են պարունակել հակառակորդի զինվորներին մարտունակությունից զրկող նյութեր(արցունքաբեր գազ, հոգեմետ և այլն)։
Ծավալապայթյունային արկ, գազանման,աերոզոլայինպայթուցիկ նյութ պարունակող արկ է, նախատեսված է թաքստոցներում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։ Կոչվում է նաև ջերմաճնշումային արկ կամ վառելիքային ռումբ։
Հրկիզող արկ, հատուկ դյուրավառ, հրկիզող նյութեր պարունակող արկ է, նախատեսված է դյուրավառ նյութերի և օբյեկտների(վառելիքի պահեստներ, քաղաքային շենքեր) հրկիզման համար։
Ծխային արկ, ծխագոյացման համար անհրաժեշտ նյութեր պարունակող արկ է, նախատեսված է մեծ քանակությամբ թանձր ծուխ առաջացնելու միջոցով հակառակորդի տեսադաշտը փակելու համար։
Լուսավորող արկ, վառ բոցով և երկարատև վառվող նյութ պարունակող, հատուկպարաշյուտ ունեցող արկ է, նախատեսված է մութ ժամանակ տեղանքի լուսավորման համար։
Լուսածրող արկ, թռիչքի ժամանակ իր հետագիծը վառ լուսավորող արկ է, օգտագործվում է մութ ժամանակ նշանափորձման համար։
Քարոզչական արկ, հակառակորդի լեզվով գրառված քարոզչական հատուկ նպատակ ունեցող թերթիկներ պարունակող արկ է, նախատեսված է քաղաքացիական բնակչության և զինվորականների մեջ քարոզիչ նյութ տարածելու համար։
Ուսումնական արկ, հոծ իրանով զինամթերք, որը նախատեսված է հրետանային ստորաբաժանումների ուսումնական կրակի համար։ Կարող է լինել ինչպես կրակվելու համար նախատեսված, այնպես էլ մասշտաբով կամ հատուկ մեծացված ու հատույթներով մոդելը։
Պայթուցիկ նյութերը հիմնականում լինում են բրիզանտային։
Արկի իրանի արտաքին տեսքը լինում է սուր ծայրով, բութ ծայրով և հեռահար ձևի։
Արկի օգտակար տարողությունը կարող է լինել հոծ(առանց տարողության), կամ սնամեջ իրանով(լիցքավորված պայթուցիկ նյութով, կոտորակային գնդակնեորվ, թռուցիկներով, հակահետևակային ականներով և այլն)։
Հրանոթը լինում էհաուբից, թնդանոթ, ակոսավոր կամ չպտտվող արկեր։
Այլ կոնստրուկտիվ առանձնահատկություններ, արկը կարող է լինել ուղղորդող գոտիով կամ պոչաթևով, թևավոր արկ, ակտիվ-ռեակտիվ արկ(լրացուցիչ ռեակտիվ շարժիչով), կառավարվող արկ և այլն։
Մթնոլորտի անհանգստության դեպքում, կամ նշանառության սխալներից խուսափելու համար հեռահար արկերի համար կատարվում է նշանառության լրացուցիչ ճշգրտում, դրա համար օգտագործվում է արկի կառավարման իներցիալ համակարգ և/կամ կողմնորոշիչ համակարգերի ազդանշաններ(օրինակ՝GPS),M982 «Excalibur»։
Շարժական, հեռավոր նշանակետերի կամ տեղանքում չկապված նշանակետին խոցման համար օգտագործվում են լազերային նշանառության համակարգ։ Նշանակետը լուսավորվում է լազերով, իսկ արկիինքնանշանառվող գլխիկը ուղղորդում է արկը դեպի նպատակակետը։ Այսպիսի գլխիկով արկերի օրինակներ ենՔոպերհեդ,Կրասնոպոլ,Ցվետնիկ,Սանտիմետր,Կիտոլով,Գրան արկերը։
Գոյություն ունեն նաև կառավարվող կասետներովկասետային արկեր։ Արկը նետում է կասետը համապատասխան հեռավորության վրա, պահանջվող տեղանքում, կասետը հատուկ պարաշյուտից կախված իջնում և փնտրում է ջերմային ճառագայթիչ նպատակակետեր(Օր՝. զրահատեխնիկա և այլն)։ Կասետների մեջ կարող են տեղադվել հատուկ հետախուզական համակարգ, որոնք պարաշյուտից կախված պտտվելով նկարահանում են տեղանքը և ինֆորմացիան ռադիոկապով փոխանցում հրամանատարական կետ։
Հարվածային (պայթում է նպատակակետին, գետնին կամ այլ խոչընդոտի դիպչելիս), կարող է լինել հպումային և դանդաղեցված գործողության։
Ոչ հպումային(չի պահանջվում նշանակետի կամ որևէ այլ բանի դիպչել)։ Սա իր հերթին լինում է.
Հեռագործ (պայթում է նախապես նշված ժամանակահատվածից հետո՝ շրապնելի փողրակ, մեխանիկական ժամասարք, էլեկտրական ժամասարք, քիմիական ժամասարք(չի օգտագործվում 40-ական թվականներից, շրջակա միջավայրի ջերմաստիճանի նկատմամբ զգայուն լինելու պատճառով), ռադիոհեռաչափ և այլն։
Ռադիոկառավարիչ (պայթում է կրակի ղեկավարման համակարգի հրամանի համաձայն)։
Բարոմետրային (պայթում է համապատասխան բարձրության հասնելիս՝ ըստ մթնոլորտային ճնշման)։
Կոմբինացված (մի քանի մեթոդների միաժամանակ մի արկի մեջ օգտագործումը)։
Ցանկացած տեսակի արկ (չհաշված ուսումնական արկերը) համարվում է կյանքի համար չափազանց վտանգավոր առարկա։ Չկրակված կամ չպայթած արկի հայտնաբերման դեպքում անմիջապես պետք է դիմել ոստիկանություն կամ այլ իշխանական մարմինների։ Որոշ զրահահար արկերում օգտագործվում է ուրան, որը նրան դարձնում է առավել վտանգավոր մարդկանց և շրջակա միջավայրի համար։ Դրանց թվին են պատկանումսլաքաձև պոչաթևավոր արկերը, ինչպեսՆԱՏՕ բանակի 105 և 120 մմ տրամաչափի, այնպես էլ խորհրդային(Ռուսաստան ևԱՊՀ երկրներ) բանակում 125 մմ տրամաչափի արկերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 76)։