Արժեթուղթ, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ,գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկգրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները։Հայաստանումարժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով։
փաստաթղթային բնույթը. արժեթուղթը, անկախ դրա դրսևորման ձևից, փաստաթուղթ է և դրանից բխում են որոշակի իրավական հետևանքներ՝ տիրապետելով արժեթուղթը դրա սեփականատերն ունի դրանից բխող կոնկրետ իրավունքներ, իսկ թողարկողը՝ կոնկրետ պարտավորություններ,
շրջանառելիությունը, որի միջոցով շրջանառություն են կատարում արժեթղթով ամրագրված իրավունքները,
գույքային իրավունքի տարր հանդիսանալը, ինչը նշանակում է, որ արժեթուղթը իրավունքի օբյեկտ է և դրա վրա տարածվում են քաղաքացիական իրավունքի հարաբերությունները, այսինքն՝ դրանք սեփականության իրավունքով պատկանում են որևէ անձի, անձը արժեթղթի նկատմամբ ունի սեփականության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները (տիրապետում, տնօրինում, օգտագործում և այլն),
շուկայական բնույթը. արժեթուղթն առաջին հերթին ապրանք է, քանի որ այն գնվում և վաճառվում է, ունի արժեք, գին։
իրացվելիությունը՝ այսինքն արժեթղթի ունակությունը կարճ ժամանակամիջոցում և առանց էական կորուստների վերածվելու դրամական միջոցի,
ռիսկայնությունը,
կարգավորելի են և ունեն պետական ճանաչում. արժեթղթերը որպես կանոն գրանցվում են և դրանով ձեռք են բերում պետական ճանաչում ու ենթարկվում պետական կարգավորման։
Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Արժեթղթերի թողարկումն իրականացվում է ազդագրի հրապարաման միջոցով։ Ազդագիրը թողարկողի՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթն է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։Ազդագիրը ներառում է հետևյալ տվյալները.
արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (արժեթղթերի կատեգորիան, տեսակը, թողարկման ձևը, անվանական արժեքը, թողարկան ծավալը),
Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել՝
արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ)։
Արժեթղթերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝
ըստժամկետայնության՝ ժամկետային (կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և հետ կանչվող) և անժամկետ,
ըստդրսևորման ձևի՝ թղթային և ոչ թղթային,
ըստհավաստվող իրավունքների պատկանելիության՝ անվանական, ըստ ներկայացնողի և օրդերային,
ըստհավաստվող իրավունքների փոխանցման կարգի՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով փոխանցվող և փոխանցագրով փոխանցվող,
ըստթողարկման ձևի՝ էմիսիոն և ոչ էմիսիոն,
ըստթողարկողի տեսակի՝ պետական (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված) և ոչ պետական (ֆիզիկական և իրավանաբանան անձանց կողմից թողարկված),
ըստտեղաբաշխման բնույթի՝ բաց տեղաբաշխմամբ և փակ տեղաբաշխմամբ,
ըստշրջանառության ձևի՝ ազատ շրջանառությամբ և սահմանափակ շրջանառությամբ,
ըստնշանակության՝ ներդրումային, վճարային, ածանցյալ և տիտղոսային,
ըստռիսկի աստիճանի՝ ռիսկային (ցածր, միջին և բարձր ռիսկային) և ոչ ռիսկային,
ըստեկամտաբերության՝ եկամուտ բերող (տոկոսային, շահաբաժնային, դիսկոնտային) և առանց եկամտի։
Ածանցյալ արժեթուղթ է համարվում ժամկետային իրականացման իրավունքը (պարտավորությունը) հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է՝
արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,
տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,
արժեթղթերի ինդեքսից,
արտարժույթի փոխարժեքից,
վարկային կամ այլ ռիսկից,
ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից։
Արժեթուղթը պետք է պարունակի օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները և համապատասխանի արժեթղթի ձևին ներկայացվող պահանջներին, հակառակ դեպքում այն կհամարվի անվավեր։ Արժեթղթի վավերապայմանները պայմանականորեն կարելի է բաժանել տեխնիկականի և տնտեսականի։
Տեխնիկական վավերապայմանները դրանք արժեթղթի վրա նշվող հասցեներն են, համարները, կնիքները, ստորագրությունները և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 53)։