|
|---|
 անգույն, անհամ, անհոտ իներտ գազ |
| Ատոմի հատկություններ |
|---|
| Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Արգոն / Argon (Ar),Ar, 18 |
|---|
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 39,948(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) |
|---|
| Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ne] 3s2 3p6 |
|---|
| Ատոմի շառավիղ | ? (71)[2]պմ |
|---|
| Քիմիական հատկություններ |
|---|
| Կովալենտ շառավիղ | 106[2] պմ |
|---|
| Իոնի շառավիղ | 154[2] պմ |
|---|
| Էլեկտրոդային պոտենցիալ | 0 |
|---|
| Օքսիդացման աստիճաններ | 0 |
|---|
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 1519,6(15,76) կՋ/մոլ (էՎ) |
|---|
| Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ |
|---|
| Խտությունը (հալման ջերմաստիճանում) | 1,40 գ/սմ³ |
|---|
| Հալման ջերմաստիճան | 83,8 К (-189,35 °C) |
|---|
| Եռման ջերմաստիճան | 87,3 К (-185,85 °C) |
|---|
| Հալման տեսակարար ջերմունակություն | 7,05 կկալ/կգ կՋ/մոլ |
|---|
| Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն | 6,45 կՋ/մոլ կՋ/մոլ |
|---|
| Մոլյար ջերմունակություն | 20,79[3] Ջ/(Կ·մոլ) |
|---|
| Մոլային ծավալ | 24,2 սմ³/մոլ |
|---|
| Պարզ նյութիբյուրեղային ցանց |
|---|
| Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ |
|---|
| Բյուրեղացանցի տվյալներ | 5,260 |
|---|
| Դեբայի ջերմաստիճան | 85 Կ |
|---|
| Այլ հատկություններ |
|---|
| Ջերմահաղորդականություն | (300 Կ) 0,0164 Վտ/(մ·Կ) |
|---|
| CAS համար | CAS գրանցման համար? |
|---|
Արգոն (լատին․՝ Argon, քիմիական նշանը՝Ar), քիմիական տարր է, որի նշանն էAr, ատոմային թիվը՝ 18։ Արգոնը գտնվում է տարրերի պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր է։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Արգոն р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s²3p6։ Բնական արգոնը բաղկացած է36Ar (0, 337%),38Ar (0, 063%) և40Ar (99, 600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը39Ar է (T1/2 = 265 տարի)։
Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդիծավալի 0, 933%-ը (1,6•10¹³ տ), արգոն են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65•10¹¹ տ, ջուրը՝ 7,52•10¹¹ տ։40Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն40K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում40Аг-ի բարձր տոկոսըմթնոլորտում։
Արգոնը առաջին անգամ անջատվել է մթնոլորտայինազոտից (Ջ․ Ռելե,Ու․ Ռամզայ, 1894)։Արդյունաբերության մեջ արգոնը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Արգոնը լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական ևմետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։
Մթնոլորտում հայտնի է արգոն 3 կայուն իզոտոպներով36Ar (0,337 %),38Ar (0,063 %),40Ar (99,600 %)[4].


Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1, 7839 կգ/մ³ (0 °C-ում, 101325 կգ/մ2 ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ -189,3 °С, եռմանը՝ -185,9 °С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լիտրում՝ 51, 9 սմ³), ավելի լավ՝ օրգանական լուծիչներում,մետաղներում գործնականորեն չի լուծվում։
Արգոնի իոնացման էներգիան (Ar°—>Ar+1) մեծ է (15,755 էվ)։ Էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասիվ է։ Որոշ նյութերի հետ դոնորակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar•n (R=H20, С6Н5ОН, СН3С5Н6 են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr•6Н20, սինթեզել է Պ․ Վիյարը1896 թվականին՝ջուրը բյուրեղացնելով արգոնիմթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։
Երկնաքարում և միներալներում պարունակվող40Ar-ի և40K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։
Արգոնը կիրառում են՝
- որպես արգոնային լազեր
- թեթև էլեկտրոնային լամպերում
- որպես պաշտպանիչ նյութ շրջակա միջավայրի համար
- ↑Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —ISSN0033-4545. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
- ↑2,02,12,2«Size of argon in several environments» (անգլերեն). www.webelements.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 194. — 623 с. —100 000 экз.
- ↑Фастовский В.Г., Ровинский А.Е., Петровский Ю.В. Глава первая. Открытие. Происхождение. Распространенность. Применение // Инертные газы. — Изд. 2-е. — М.: Атомиздат, 1972. — С. 3-13. — 352 с. —2400 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 6)։ |
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|