Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ատրոպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատրոպին
Նույնացուցիչներ
DrugBankDB00572
ECHA InfoCard100.000.096Խմբագրել Վիքիդատայում

Ատրոպին, օգտագործվում է նեյրոտոքսիններով և պեստիցիդներով թունավորումների բուժման համար, ինչպես նաև տարբեր տիպի դանդաղասրտությունների և վիրահատության ժամանակ թքարտադրության նվազեցման համար[1]։ Սովորաբար կիրառվում է ներերակային կամ միջմկանային ճանապարհով[1]։ Կան նաև աչքի կաթիլներ, որոնք օգտագործվում են շաղկապենաբորբի և վաղ ամբլիօպիայի բուժման համար[2]։ Ներերակային կիրառման դեպքում ատրոպինը սկսում է ազդել մի քանի րոպեից և պահպանում է ազդեցությունը կես ժամից մինչև մի ժամ[3]։ Որոշ թունավորումների բուժման համար կարող են անհրաժեշտ լինել մեծ դեղաչափեր[1]։

Տարածված կողմնակի էֆեկտներից են բերանի չորությունը, բբերի լայնացումը, փորկապությունը և հաճախասրտությունը[1]։ Ատրոպինը չպիտի կիրառվի փականկյունային գլաուկոմա ունեցող անձանց շրջանում[1]։ Չնայած չկան ապացույցներ, որը ատրոպինի կիրառումը հղիության ընթացքում առաջացնում է բնածին արատներ, դրա ազդեցությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ[4]։ Այն հավանականորեն անվտանգ է կրծքով կերակրման ժամանակ[4]։

Ատրոպինը հակամուսկարինային (հակախոլիներգիկ) տիպի դեղամիջոց է, որը արգելակում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը[1]։ Այն սովորաբար հանդիպում է որոշ բույսերում, օրինակ՝ մորմազգիների մոտ[5]։ Առաջին անգամ առանձնացվել է 1833 թվականին[6]։

Բժշկական կիրառում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ատրոպին պարունակող ամպուլա 1մլ/0.5մգ:

Աչքեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինը տեղային կիրառվում է, որպես ցիկլոպլեգիկ՝ ժամանակավոր պարալիզելով ակոմոդացիայի ռեֆլեքսը, և, որպես միդրիատիկ՝ բբերը լայնացնելու նպատակով։ Ատրոպինը քայքայվում է դանդաղ և սովորաբար դուրս է գալիս օրգանիզմից 7-14 օրվա ընթացքում, այդ պատճառով օգտագործվում է հիմնականում թերապևտիկ նպատակներով, այն դեպքում, երբ տրոպիկամիդը (ավելի կարճ ազդող հակախոլիներգիկ պրեպարատ) կամ ֆենիլեֆրինը (α-ադրեներգիկ ագոնիստ) ավեի կիրառելի են ակնային հետազոտության ժամանակ։

Ռեֆրակցիոն և ակոմոդացիոն ամբլիօպիայի ժամանակ, երբեմն, ատրոպինը տրվում է առողջ աչքում լղոզվածությունը նվազեցնելու համար[7]։ Ապացուցված է, որ ատրոպինը նույնքան էֆեկտիվ է տեսողության սրությունը վերականգնելու համար, որքան օկլուզիան[8]։

Ատրոպինի աչքի կաթիլները դանդաղեցնում են երեխաների մոտ կարճատեսության զարգացուը, բայց կողմնակի ազդեցությունների պատճառով կիրառումը սահմանափակ է[9]։

Սիրտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինի ներարկումներ օգտագործվում են դանդաղասրտությունների բուժման համար։

Ատրոպինը նախկինում ներառված էր վերակենդանացման ուղեցույցներում ասիստոլիայի և առանց պուլս էլեկտրական ակտիվության ժամանակ կիրառման համար, սակայն դրա էֆեկտիվության ապացույցների պակասի պատճառով այժմ դուրս է եկել այդ ուղեցույցներից[10]։ Ախտանշանային դանդաղասրտության ժամանակ դեղաչափը 0.5-ից 1 մգ է բոլյուսային տարբերակով և կարող է կրկնվել ամեն 3-5 րոպեն մինչև 3մգ գումարայի դեղաչափ (առավելագույնը 0.04 մգ/կգ)[11]։

Ատրոպինը կիրառվում է նաև ԱՎ 2-րդ աստիճանի Մոբից 1 պաշարման, ինչպես նաև ԱՎ 3-րդ աստիճանի՝ բարձր Պուրկինյե կամ ԱՎ հանգուցային դուրս թռչող ռիթմով պաշարման բուժման ժամանակ։ Սովորաբար էֆեկտիվ չէ ԱՎ 2-րդ աստիճանի Մոբից 2 պաշարման դեպքում և ԱՎ 3-րդ աստիճանի՝ ցածր Պուրկինյե կամ փորոքային դուրս թռչող ռիթմով պաշարման ժամանակ։

Ատրոպինը նախկինում կիրառվել է նաև երեխաների ինտուբացիայի ժամանա դանդաղասրտությունը կանխելու համար, սակայն ապացուցողական հիմքի բացակայության պատճառով այժմ չունի այդպիսի կիրառում[12]։

Սեկրեցիա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինի ազդեցությունը պարասիմպաթիկ նյարդային համակարգի վրա արգելակում է թքային և լորձային գեղձերը։ Դեղամիջոցը կարող է նաև արգելակել քրտնարտադրությունը՝ սիմպաթիկ նյարդային համակարգով։ Սա կարող է օգտակար լինել հիպերհիդրոզի բուժման մեջ, ինչպես նաև մահամերձ հիվանդի մոտ գերթքարտադրության և խորխարտադրության հետևաքով առաջացող խեղդոցը կանխելու համար։ Չնայած այս երկու դեպքում էլ ատրոպինի կիրառումը հաստատված չէ FDA-ի կողմից՝ որոշ բժիշկներ օգտագործում են այն[13]։

Թունավորումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինը չի համարվում իրական հակաթույն օրգանֆոսֆատներով թունավորումների դեպքում։ Այնուամենայնիվ, արգելակելով ացետիլխոլինի ազդեցությունը մուսկարինային ընկալիչների վրա, ատրոպինը հանդիսանում է բուժման միջոց օրգանֆոսֆատային միջատասպաններով և նեյրոտոքսիններով (զարին, զոման, տաբուն) թունավորման ժամանակ։ Սովորաբար զինվորականները, ովքեր կարող են ենթարկվել քիմական զենքի ազդեցության իրենց հետ կրում են ատրոպինի և օբիդոքսիմի ներարկիչներ՝ ազդրի մկանի մեջ արագ ներարկման համար։ Ատրոպինը սովորաբար կիրառվում է պրալիդոքսիմի քլորիդի հետ միասին։

Որոշ նեյրոտոքսիններ ոչնչացնում են ացետիլխոլինէսթերազան՝ այն ֆոսֆորիլացնելով։ Այդ պատճառով ացետիլխոլինի ազդեցությունը դառնում է ավելցուկային և երկարատև։ Պրալիդոքսիմը կարող է օգտակար լինել այս դեպքում, քանի որ չեզոքացնում է ֆոսֆորիլացումը։ Ատրոպինը նվազեցնում է թունավորման նշանները՝ թույլ չտալով մուսկարինային ընկալիչների գերդրդում։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինի կողմնակի ազդեցությունների թվին են պատկանում փորոքային ֆիբրիլյացիան, վերփորոքային կամ փորոքային հաճախասրտությունները, գլխապտույտը, սրտխառնոցը, լղոզված տեսողությունը, հավասարակշռության կորուստը, բբերի լայնացումը, լուսավախությունը, բերանի չորությունը, արտահայտված շփոթվածությունը, դելիրիոզ հալյուցինացիաները և գրգռվածությունը՝ հատկապես ծերերի մոտ։ Լուծույթների մեծամասնության մեջ առկա է սուլֆատ, որը կարող է բերել հիստամինի մեծ քանակի արտազատման և անաֆիլաքսիայի առաջացման։ Վերջին կողմնակի ազդեցությունները առաջանում են ատրոպինի՝ ուղեղ-արյունային պատնեշն անցնելու հատկությամբ։ Հալյուցինոգեն հատկության պատճառեվ երբեմն ատրոպինն օգտագործվում է, որպես թմրադեղ՝ չնայած այն շատ վտանգավոր է և հաճախ հաճույք չի պատճառում։

Գերդոզավորման դեպքում ատրոպինը առաջացնում է թունավորում։ Ատրոպինը երբեմն ավելացվում է կախում առաջացնող դեղորայքի, մասնավորապես հակալուծային օփիոիդներին, ինչպիսին է դիֆենօսքինը, քանզի ատրոպինի արտազատումը նվազեցնող հատկությունը կարող է բերել նաև հակալուծային ազդեցության։

Չնայած ատրոպինը բուժում է դանդաղասրտությունը անհետաձգելի իրավիճակներում, այն կարող է առաջացնել սրտի ռիթմի պարադոքսալ իջեցում, երբ տրվում է շատ ցածր դեղաչափերով (<0.5 մգ)[14], ենթադրաբար ԿՆՀ- ում ազդեցության շնորհիվ[15][16]։

Ատրոպինը անարդյունավետ է դառնում 10-20 մգ դեղաչափի դեպքում[17]։ Ատրոպինի հակաթույն են համարվում պիլոկարպինը կամ ֆիզիոստիգմինը։

Ատրոպինով գերդոզավորման ախտանշանները նկարագրելու համար օգտագործվող հայտնի արտահայտությունն է «տաք նապաստակի նման, կույր չղջիկի նման, չոր ոսկրի նման, կարմիր ճակնդեղի նման և խելագար չարաճճիի» նման[18]։ Այս համեմատությունները արտահայտում են ջերմության փոփոխությունները, մաշկի չորությունը, լղոզված տեսողությունը, նվազած թքարտադրությունը և քրտնարտադրությունը, անոթալայնացումը և ԿՆՀ-ի վրա ազդեցությունը։ Ախտանշանների այս խումբը հայտնի է, որպես հակախոլինէրգիկ տոքսիդրոմ և կարող է առաջանալլ այլ հակախոլինէրգիկ դեղերի հետևանքով[19]։

Հակացուցումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինը հակացուցված է փակ անկյունային գլաուկոմա ունեցող անձանց։

Քիմիա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինը d- հիոսցիամինի և l- հիոսցիամինի էնանտիոմերիկ խառնուրդ է։ Դրա ֆիզիոլոգիական ազդեցությունների մեծ մասը 2-րդ մասի հաշվին է։ Ատրոպինի դեղորայքային ազդեցությունն առաջանում է մուսկարինային ացետիլխոլինային ընկալիչներին կապվելու հետևանքով։ Այն հակամուսկարինային ագենտ է։ ԿՆՀ- ում առավելագույն մակարդակը առաջանում է 30 րոպեից 1 ժամվա ընթացքում և արագ հեռանում է արյունից՝ ունենալով 2 ժամ կիսատրոհման պարբերություն։ Մոտ 60%- ը արտազատվում է մեզով անփոփոխ վիճակում, մյուս մասը հայտնվում է մեզի մեջ, որպես հիդրոլիզի արդյունք։ Նորատրոպինը (24%), ատրոպին-N-օքսիդը (15%), տրոպինը (2%) և տրոպիկ թթուն (3%) նյութափոխանակության հիմնական արդյունքներն են, մինչդեռմոտ 50%- ը արտազատվում է անփոփոխ ձևով[20]։ Ծիածանաթաղանթի և ցիլիար մկանի վրա ազդեցությունը կարող է տևել 72 ժամից ավել։

Դեղաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ ատրոպինը խանգարում է պարասիմպաթիկ նյարդային համակարգով կարգավորվող գեղձերի աշխատանքը։ Սա առաջանում է, քանի որ ատրոպինը մուսկարինային ընկալիչների մրցակցային և դարձելի արգելակիչ է։

Ատրոպինը M1, M2, M3, M4 և M5 տիպի մուսկարինային ընկալիչների արգելակիչ է[21]։ Այն դասակարգվում է, որպես հակախոլինէրգիկ դեղամիջոց։

Սրտաբանության մեջ այն օգտագործվում է սինոատրիալ հանգույցի ակտիվացման և ատրիովենտրիկուլյար հանգույցի հաղորդականության բարձրացման, բրոնխային սեկրեցիան նվազեցնելու համար։

Աչքերում առաջացնում է միդրիազ՝ արգելակելով բբային սֆինկտերի կծկումը և, հետևաբար, թույլ տալով արտաքին ծիածանաթաղանթային մկանին լայնացնել բիբը։ Ատրոպինը առաջացնում է ցիկլոպլեգիա՝ պարալիզելով ցիլիար մկան։

Սիրտը նյարդավորող պարասիմպաթիկ նյարդերը արտազատում են ացետիլխոլին։ Վերջինս կապվում է մուսկարինային ընկալիչների հետ, որոնք հատկապես շատ են ՍԱ և ԱՎ հանգույցներում։ Մուսկարինային ընկալիչները կապված են Gi- սպիտակուցի հետ, հետևաբար վագալ ակտիվությունը նվազեցնում է ցԱՄՖ։ Այս սպիտակուցի ակտիվացումը բերում է նաև KACh անցուղիների ակտիվացմանը, ինչն էլ բարձրացնում է կալիումի արտազատումը և գերբևեռացնում է բջիջը։

Թափառող նյարդի ակտիվության բարձրացումը նվազեցնում է ՍԱ հանգույցում գրգիռների առաջացման հաճախականությունը՝ նվազեցնելով գործողության պոտենցիալի 4- րդ փուլի անկումը։ Այս փոփոխությունն առաջանում է կալիումի և կալցիումի հոսքերի փոփոխման արդյունքում։ Բջիջները գերբևեռացնելով՝ վագալ ակտիվացումը բարձրացնում է բջիջների ակտիվացման շեմը, ինչն էլ բերում է գրգիռների հաճախականության նվազեցմանը։ Նմանատիպ էլեկտրաֆիզիոլոգիական ազդեցություն առաջանում է նաև ԱՎ հանգույցում, այնուամենայնիվ այստեղ այդ ազդեցությունը դրսևորվում է, որպես գրգռի հաղորդման դանդաղեցում։ Հանգստի ժամանակ առկա է թափառող նյարդի ակտիվացում, ինչն էլ բերում է դանդաղասրտության։

Թափառող նյարդը նաև որոշակիորեն նյարդավորում է նախասրտերի սրտամկանը և ավելի էիչ չափով փորոքներինը։ Վագալ ակտիվացումը, հետևաբար, բերում է նախսրտային և շատ ավելի քիչ փորոքային կծկողականության իջեցման։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մանդրագորան նկարագրվել է Թոեֆրաստուսի կողմից մ․թ․ա․ 4-րդ դարում, որպես վերքերի, անքնության և ցավի բուժման դեղորայք, ինչպես նաև, որպես սիրային թուրմ[18]։ Մորմազգիների օգտագործումը, որպես անեսթետիկ, հաճախ օփիումի հետ, շարունակվել է Հռոմեական և Իսլամական կայսրություններում, մինչև ավելի նոր անեսթետիկների ի հայտ գալը։

Ատրոպինի արտամզվածքը Եգիպտոսում օգտագործվել է Կլեոպատրայի կողմից բբերը լայնացնելու համար՝ ավելի գայթակղիչ թվալու նպատակով։ Ռենեսանսի ընթացքում կանայք օգտագործում էին Ատրոպա բելադոննայի հատապտուղները կոսմետիկ նպատակներով բբերը լայնացնելու համար։

Բացի դրանից, Ատրոպինի միդրիատիկ ազդեցություններն ուսումնասիրել է նաև գերմանացի քիմիկոսՖերդինանդ Ֆրիդլիբ Ռունգեն (1795–1867)։ 1831 թվականին գերմանացի դեղագործ Հենրիխ Ֆ․Գ․ Մեյնը (1799-1864)[22] կարողացավ պատրաստել ատրոպինը մաքուր բյուրեղյա ձևով[23][24]։ Նյութն առաջին անգամ սինթեզվել է 1901 թվականին գերմանացի քիմիկոսՌիխարդ Վիլշտետերի կողմից[25]։

Բնական աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ատրոպա բելադոննա

Ատրոպինը առկա է մորմազգիների բազմաթիվ տեսակների մեջ։ Ամենահաճախ հայտնաբերվող աղբյուրները Ատրոպա բելադոննան, Դատուրա իննոքսիան, Դ․ մետելը և Դ․ ստրամոնիումն են։

Սինթեզ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ատրոպինը կարող է սինթեզվել տրոպինի և տրոպինային թթվի միջև ռեակցիայի արդյունքում։

Կենսասինթեզ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ատրոպինի կենսասինթեզը սկսած L- Ֆենիլալանինից

Ատրոպինի կենսասինթեզը սկսվում էl- ֆենիլալանինից և առաջին հերթին անցնում է տրանսամինացիա՝ առաջացնելով ֆենիլպիրուվաթթու[26]։ Հետագայում Կոէնզիմ Ա- ն միացնում է ֆենիլ-կաթնաթթուն տրոպինի հետ, առաջացնելով լիտտորին, որը անցնում է ձևափոխում P450 ֆերմենտով, ինչից հետո դեհիդրոգենազայի ազդեցությամբ վերածվում է ատրոպինի[26]։

Անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բելադոննա անվանումը, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ կին, առաջացել է հենց կոսմետիկ կիրառման պատճառով։ Ատրոպին անվանումը առաջացել է հունական դիցաբանության Ատրոպոսի անունից, ով պիտի որոշեր մարդու մահվան ձևը։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,41,5«Atropine». The American Society of Health-System Pharmacists.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  2. design, Richard J. Hamilton ; Nancy Anastasi Duffy, executive editor ; Daniel Stone, production editor ; Anne Spencer, cover (2014).Tarascon pharmacopoeia (15 ed.). էջ 386.ISBN 9781284056716.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite book}}:|first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Barash, Paul G. (2009).Clinical anesthesia (6th ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 525.ISBN 9780781787635.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. 4,04,1«Atropine Pregnancy and Breastfeeding Warnings».Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Brust,, John C. M. (2004).Neurological aspects of substance abuse (2 ed.). Philadelphia: Elsevier. էջ 310.ISBN 9780750673136.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Ainsworth, Sean (2014).Neonatal Formulary: Drug Use in Pregnancy and the First Year of Life. John Wiley & Sons. էջ 94.ISBN 9781118819593.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Georgievski Z, Koklanis K, Leone J (2008). «Fixation behavior in the treatment of amblyopia using atropine».Clinical and Experimental Ophthalmology.36 (Suppl 2): A764–A765.
  8. Li T, Shotton K (2009).«Conventional occlusion versus pharmacologic penalization for amblyopia».Cochrane Database Syst Rev.4: CD006460.doi:10.1002/14651858.CD006460.pub2.PMC 3804306.PMID 19821369.
  9. Walline JJ, Lindsley K, Vedula SS, Cotter SA, Mutti DO, Twelker JD (2011).«Interventions to slow progression of myopia in children».Cochrane Database Syst Rev (12): CD004916.doi:10.1002/14651858.CD004916.pub3.PMC 4270373.PMID 22161388.
  10. Field JM, Hazinski MF, Sayre MR, և այլք: (2010 թ․ նոյեմբեր).«Part 1: executive summary: 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care».Circulation.122 (18 Suppl 3): S640–56.doi:10.1161/CIRCULATIONAHA.110.970889.PMID 20956217.Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. *Bryan E, Bledsoe; Robert S. Porter; Richard A. Cherry (2004). «Ch. 3».Intermediate Emergency Care. Upper Saddle River, NJ: Pearson Prentice Hill. էջ 260.ISBN 0-13-113607-0.
  12. de Caen, AR; Berg, MD; Chameides, L; Gooden, CK; Hickey, RW; Scott, HF; Sutton, RM; Tijssen, JA; Topjian, A; van der Jagt, ÉW; Schexnayder, SM; Samson, RA (2015 թ․ նոյեմբերի 3).«Part 12: Pediatric Advanced Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care»(PDF).Circulation.132 (18 Suppl 2): S526-42.doi:10.1161/cir.0000000000000266.PMID 26473000.
  13. Death Rattle and Oral SecretionsԱրխիվացված 2014-04-14Wayback Machine
  14. «Archived copy».Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. *Rang HP, Dale MM, Ritter JM, Flower RJ (2007). «Ch. 10».Rang and Dale's Pharmacology. Elsevier Churchill Livingstone. էջ 153.ISBN 0-443-06911-5.
  16. Laurence, Brunton (2010).Goodman & Gilman's Pharmacological Basis of Therapeutics, 12th Edition. McGraw-Hill.ISBN 978-0-07-162442-8.
  17. *Goodman E (2010). Ketchum J, Kirby R (eds.).Historical Contributions to the Human Toxicology of Atropine. Eximdyne. էջ 120.ISBN 978-0-9677264-3-4.
  18. 18,018,1Robert S. Holzman, MD (1998 թ․ հուլիս).«The Legacy of Atropos».Anesthesiology.89 (1): 241–249.doi:10.1097/00000542-199807000-00030.PMID 9667313. Վերցված է 2007 թ․ մայիսի 21-ին.(չաշխատող հղում) citing J. Arena, Poisoning: Toxicology-Symptoms-Treatments, 3rd edition. Springfield, Charles C. Thomas, 1974, p 345
  19. Szajewski J (1995).«Acute anticholinergic syndrome». IPCS Intox Databank.Արխիվացված օրիգինալից հուլիսի 2, 2007-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
  20. Van der Meer, MJ; Hundt, HK; Müller, FO (1986 թ․ հոկտեմբեր). «The metabolism of atropine in man».The Journal of Pharmacy and Pharmacology.38 (10): 781–4.PMID 2879005.
  21. Rang, Dale, Ritter and More: Pharmacology, p. 139. Elsevier 2003.
  22. Biography of Heinrich Friedrich Georg Mein (1799-1864)Արխիվացված 2013-05-11Wayback Machine (in German).
  23. Heinrich Friedrich Georg Mein (1831)"Ueber die Darstellung des Atropins in weissen Kristallen"Արխիվացված 2016-05-15Wayback Machine (On the preparation of atropine as white crystals),Annalen der Pharmacie,6(1): 67-72.
  24. Atropine was also independently isolated in 1833 by Geiger and Hesse:
  25. See:
  26. 26,026,1Dewick, Paul M. (2009). Medicinal natural products: A biosynthetic approach (3rd ed.). Chichester: A John Wiley & Sons.978-0470741672
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ատրոպին» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
BNF12266033f ·GND4143355-5 ·LCCNsh85009366 ·Microsoft27758592102910250531
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ատրոպին&oldid=10444708» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp