Աստղակերպ,Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին, որն ուղեծրով պտույտ է գործումԱրեգակի շուրջ։ Աստերոիդները չափով և զանգվածով զգալիորեն զիջում ենմոլորակներին, ունեն ոչ կանոնավոր ձև, չունենմթնոլորտ, սակայն կարող են ունենալարբանյակներ։
Աստերոիդ անվանումը (հին հունարեն՝ἀστεροειδής - «աստղի նման», կազմված՝ἀστήρ - «աստղ» ևεῖ̓δος - «տեսք, արտաքին տեսք, որակ») ներդրել էՈւիլյամ Հերշելն այն բանի հիման վրա, որ այդ մարմինները դիտարկումների ժամանակ երևում են որպես աստղեր՝ ի տարբերություն մոլորակների, որոնք աստղադիտակով դիտարկելիսսկավառակի նման են։ «Աստերոիդ»-ի առավել ճշգրիտ սահմանում մինչ այժմ չի տրվել։ Մինչև2006 թվականն աստերոիդները նույնպես անվանում էինփոքր մոլորակներ։
Հիմնական հատկանիշը, ըստ որի կատարվում է աստերոիդների դասակարգումը, մարմնի չափերն են։ Աստերոիդ են համարվում այն մարմինները, որոնց տրամագիծը մեծ է 30 մետրից, դրանից փոքր մարմիններն անվանում ենաստղաքարեր։
Տվյալ պահին Արեգակնային համակարգում հայտնաբերվել են հարյուր հազարավոր աստղակերպեր։ 2011 թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ տվյալների բազաներում գոյություն ունեն 84 993 238 մարմիններ, նրանցից 560 021 մարմինների ուղեծրերի տվյալները միանշանակ որոշված են և նրանց շնորհվել է պաշտոնական համար[1]։ նրանցին 15 615-ն այս պահին ունեն պաշտոնապես հաստատված անուններ[2]։ Ենթադրվում է, որ Արեգակնային համակարգում գոյություն ունեն 1,1-ից 1,9 միլիոն մարմիններ, որոնք ունեն 1 կմ-ից մեծ չափեր[3]։Այս պահին հայտնի աստղակերպերի մեծամասնությունը տեղակայված էաստերոիդների գոտու սահմաններում, որը տեղակայված էՄարս ևՅուպիտեր մոլորակների ուղեծրերի միջև։
Արեգակնային համակարգի խոշորագույն աստղակերպն էր համարվումԿերեսը (Ցերերան), որն ուներ մոտավորապես 975×909 կմ չափեր, սակայն2006 թվականի օգոստոսի 24-ին այն ստացավգաճաճ մոլորակի կարգավիճակ։ Մյուս երկու խոշոր աստղակերպերը՝(2) Պալլասը և(4) Վեստան ունեն մոտ 500 կմ տրամագիծ։(4) Վեստանաստերոիդների գոտու միակ մարմինն է, որը հնարավոր է դիտել անզեն աչքով։ Այլ ուղեծրերով շարժվող աստղակերպերը նույնպես կարելի է դիտարկել, երբ անցնում են Երկիր մոլորակի մոտով (տե՛ս, օրինակ,(99942) Ապոֆիսը)։
Հիմնական գոտու աստղակերպերի ընդհանուր զանգվածը գնահատվում է 3,0-3,6*1021 կգ[4], որը կազմում էԼուսնի զանգվածի ընդամենը 4 %-ը։Կերեսի զանգվածը - 0,95*1021 կգ է, այսինքն ամբողջ զանգվածի մոտ 32 %-ը, իսկ երեք մեծագույն աստղակերպերի հետ՝(4) Վեստա (9 %),(2) Պալլաս (7 %),(10) Հիգեա (3 %) - 51 %, այսինքն՝ աստղակերպերի բացարձակ մեծամասնությունն աստղագիտական չափանիշներով ունի չնչին չափեր։
Աստղակերպերի հետազոտությունը սկսվել է1781 թվականինՈւիլյամ Հերշելի կողմիցՈւրան մոլորակի հայտնաբերումից հետո։ Վերջինիս միջին հելիոկենտրոնական հեռավորությունը համապատասխանեցՏիցիուս-Բոդեի օրենքին։
XVIII դարի վերջում հունգարական ծագումով ավստրիացի աստղագետՖրանց Քսավեր ֆոն Ցախը կազմակերպեց 24 աստղագետների մի խումբ, ովքեր1789 թվականից զբաղվում էին այն մոլորակի որոնումով, որը, համաձայնՏիցիուս-Բոդեի օրենքի, պետք է գտնվերԱրեգակից 2,8աստղագիտական միավոր հեռավորության վրա՝Մարս ևՅուպիտեր մոլորակների միջև։ Խնդիրն այն էր, որ աստղագետները բնութագրեինկենդանակերպի շրջանում որոշակի պահի գտնվող բոլորաստղերի կոորդինատները։ Հաջորդ գիշերներին կոորդինատները ստուգվում էին և առանձնացվում էին մեծ հեռավորությունների վրա տեղաշարժվող մարմինները։ Ենթադրյալ մոլորակի տեղաշարժը պետք է լիներ ժամում մոտ 30անկյունային վայրկյան, ինչը պետք է հեշտությամբ նկատվեր։
Բախտի քմահաճույքով առաջին աստերոիդը՝(1) Կերեսը, հայտնաբերվեց պատահաբար՝1801 թվականին, հարյուրամյակի առաջին իսկ գիշերը իտալացիՋուզեպե Պյացիի կողմից, որը չէր մասնակցում այս ծրագրին։ Մյուս երեքը՝(2) Պալլասը,(3) Ջունոն և(4) Վեստան հայտնաբերվեցին հետագա մի քանի տարիների ընթացքում, վերջինը՝ Վեստան՝1807-ին։ Եվս 8 տարի ապարդյուն փնտրտուքից հետո աստղագետների մեծամասնությունը որոշեց, որ այնտեղ այլևս ոչինչ չկա, և դադարեցրեց հետազոտությունները։
Սակայն,Կարլ Հենկեն համառություն ցուցաբերեց և1830 թվականին նորից անցավ աստղակերպերի որոնմանը։ Տասնհինգ տարի անց նա հայտնաբերեցԱստրեան՝ առաջին նոր աստղակերպը 38 տարում։ Նա հետագայում՝ երկու տարի անց, հայտնաբերեց նաևՀեբեն։ Դրանից հետո մյուս աստղագետները միացան որոնումներին, և հետագայում հայտնաբերվում էր տարեկան ամենաքիչը մեկ աստղակերպ (բացառությամբ1945 թվականի)։
1891 թվականինՄաքս Վոլֆը աստերոիդների որոնման ժամանակ օգտագործեցաստղաչափության մեթոդը, որի դեպքում լուսանկարման երկար ժամկետի դեպքում աստղակերպերը թողնում էին ավելի կարճ հետք։ Այս մեթոդը զգալիորեն արագացրեց աստղակերպերի հայտնաբերումը՝ համեմատած դրանից առաջ օգտագործվող դիտարկումների մեթոդների հետ։ Մաքս Վոլֆը միայնակ հայտնաբերել է 248 աստղակերպ՝ սկսած(323) Բրյուսիաից։
Սկզբում, աստղակերպերն անվանում էինհռոմեական ևհունական դիցաբանության հերոսների անուններով, հետագայում հայտնաբերողներն աստղակերպերին ցանկացած անվանում տալու իրավունք ստացան, օրինակ՝ իրենց անունը։ Սկզբում աստղակերպերն անվանում էին առավելապես կանանց անուններով, տղամարդու անուններ ստանում էին միայն այն աստղակերպերը, որոնք ունեին արտասովոր ուղեծրեր (օրինակ,Իկարուսը, որն իր տարօրինակ ուղեծրով շարժվելիս հատում էԵրկրային խմբի բոլոր մոլորակների ուղեծրերը ևԱրեգակինՄերկուրիից ավելի է մոտենում)։ Հետագայում այս կանոնը ևս դադարել են պահպանել։
Անուն կարող է ստանալ միայն այն աստղակերպը, որի ուղեծիրը քիչ թե շատ վստահորեն հաշվարկված է։ Եղել են դեպքեր, երբ աստղակերպն անվանում է ստացել իր հայտնաբերումից տասնամյակներ անց։ Քանի դեռ ուղեծիրը չի հաշվարկված, աստղակերպին տրվում էհերթական համար, որը նրա հայտնաբերման ամսաթիվն է, օրինակ՝1950 DA: Թվերը նշանակում են հայտնաբերման տարեթիվը, առաջին տառը տարվա կիսամսի համարն է (բերված օրինակում դա փետրվարի երկրորդ կեսն է), երկրորդ տառը տվյալ կիսամսում հայտնաբերված աստղակերպի հերթական համարն է (մեր օրինակում այս աստղակերպը հայտնաբերվել է առաջինը)։ Քանի որ կիսամիսները 24-ն են, իսկ անգլերեն տառերը՝ 26, նշանակման ընթացքում չեն օգտագործվում երկու տառ՝ I (1-ի հետ նրա նմանության պատճառով) և Z-ը։ Եթե կիսամսում հայտնաբերված աստղակերպերի քանակը 24-ից ավելին է, նորից վերադառնում են այբուբենի առաջին տառին, ավելացնելով 2 ինդեքսը, հաջորդ վերադարձի ժամանակ՝ 3, և այլն։
Անվանում ստանալուց հետո, աստղակերպի պաշտոնական անվանումը կազմված է լինում հերթական համարից և անվանումից՝(1) Կերես,(8) Ֆլորա և այլն։
Աստղակերպերի ընդհանուր դասակարգումը հիմնված է նրանց ուղեծրերի առանձնահատկությունների և նրանց մակերևույթի կողմից արևի տեսանելի սպեկտրի լույսի արտացոլման վրա։
Աստղակերպերը միավորում ենխմբերով ևընտանիքներով ուղեծրային առանձնահատկությունների հիման վրա։ Սովորաբար, խումբը ստանում է նրա մեջ եղած առաջին հայտնաբերված աստղակերպի անունը։ Խմբերը համեմատաբար ազատ ձևավորումներ են, իսկ ընտանիքները համեմատաբար խիտ են և առաջացել են նախկին աստղակերպերից՝ այլ մարմինների հետ բախման հետևանքով։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտնի աստղակերպերի քանակը պարտադիր չէ, որ համապատասխանի իրականությանը։ Որոշ տիպերը բավականին դժվար են տարբերակվում, և որոշակի աստղակերպի տիպը կարող է փոփոխվել առավել մանրակրկիտ ուսումնասիրությունների հետևանքով։
Սակայն գոյություն ունեն կասկածներ, որ այսպիսի դասակարգումը միանշանակ բնութագրում է աստղակերպի կազմվածքը։ Այն դեպքում, երբ տարբեր սպեկտրալ դասը ցույց է տալիս նրանց տարբեր կազմությունը, չկան այն բանի ապացույցներ, որ նույն սպեկտրալ դասի աստղակերպերը կազմված են նույնատիպ նյութերից։ Արդյունքում գիտնականները չընդունեցին նոր համակարգը, և սպեկտրալ դասակարգման ներդրումը կանգնեցվեց։
Այս պահին գոյություն չունեն աստղակերպեր, որոնք վտանգ են ներկայացնումԵրկրին։
Աստղակերպը որքան մեծ է և զանգվածեղ, այնքան ավելի մեծ վտանգ է ներկայացնում, սակայն այս դեպքում նրան հայտնաբերելն է ավելի հեշտանում։ Այս պահին առավել վտանգավոր է համարվում99942 Ապոֆիս աստղակերպը, որի տրամագիծը մոտ 300 մետր է, և որի հետ ընդհարման դեպքում, ուղիղ հարվածի դեպքում կարող է ոչնչացվել մի մեծ քաղաք, սակայն մարդկությանը, ընդհանուր առմամբ, այսպիսի ընդհարումը ոչ մի վտանգ չի սպառնում։Գլոբալ վտանգ կարող են ներկայացնել 10 կմ-ից ավելին չափերով աստղակերպերը։ Այս չափերի բոլոր աստղակերպերը հայտնի են աստղագետներին և գտնվում են այնպիսի ուղեծրերում, որոնք չեն կարող ընդհարվել Երկրի հետ։
↑Chapman, C. R., Morrison, D., & Zellner, B. (1975). «Surface properties of asteroids: A synthesis of polarimetry, radiometry, and spectrophotometry».Icarus.25: 104–130.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑McSween Jr., Harry Y.Meteorites and Their Parent Planets. 0-521-58751-4.