Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ասորիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է:
Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ասորիներ
Ասորիների դրոշը
Ընդհանուր քանակ

3.3 - 5 միլիոն[1][2][3]

Բնակեցում
Իրաք Իրաք250,000-400,000[4][5][6]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ80,000-400,000[7][8]
Սիրիա Սիրիա400,000 (700,000 նախքան Քաղաքացիական պատերազմը)[6][9][10]
Շվեդիա Շվեդիա120.000[11]
Գերմանիա Գերմանիա70,000-100,000[12][13]
Հորդանան Հորդանան44,000-60,000[6][14]
Ռուսաստան Ռուսաստան15,000[15]
Իրան Իրան20,000-50,000[16][17]
Ավստրալիա Ավստրալիա46,217[18]
Լիբանան Լիբանան39,000-200,000[6][8][19]
Թուրքիա Թուրքիա15.000-25.000[16][20][21]
Հայաստան Հայաստան2,769 (2011 թվական)[22]
Թուրքիա Թուրքիա15,000–65,000[5][16][20]
Լեզու(ներ)
Ասորերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Հրեաներ,Արաբներ
Ասորիների հարսանիք Բելգիայում

Ասորիներ (արամեերեն՝ ܐܬܘܪ̈ܝܐատուրայի,սուրայ), էթնիկ խումբՄիջին Արևելքում[23][24]։ Մայրենի լեզուն համարվում էասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին ՀյուսիսայինԻրաքում,Սիրիայում,հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականումԻրաքում,Սիրիայում,Իրանում ևԱՄՆ-ում։ 2011 թվականի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2,769 ասորի։ Խոսում ենսեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցինԱրևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցինՆերքին Կույլասար գյուղում (ՀայաստանիԱրարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեցԴվին-Ասորի ևԱրզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաևԱրմավիրի մարզիՄեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավԱռաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցինԹիֆլիսում,Մոսկվայում,Պետրոգրադում և այլ քաղաքներում։Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ և այլն։ Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։

Ասորիներ ու ասորեստանցիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ժամանակակից ասորիներն հին ասորիների անմիջական սերունդներն են։ 19-րդ դարի վերջից ասորիների մի հատվածի մոտ, հիմնականում՝ Արևելքի եկեղեցու հետևորդների («նեստորականներ») արտասահմանյան միսիոներների անուղղակի ազդեցությամբ ծնունդ առավ և արմատավորվեց հին ասորեստանցիների շառավիղներ լինելու գաղափարը։ Ասորական մյուս հարանվանությունները, մասնավորապես՝ Ասորի ուղղափառ եկեղեցին («հակոբիկներ») չի ընդունում «ասորեստանյան գաղափարը» և պաշտպանում է արամեական ծագումը։ Նույն դիրքորոշումն ունի սեմագետների որոշ մասը։

Կրոն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝նեստորականներ,հակոբիկներ, սրյանիներ ուքլդյանիներ։

Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Ասորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ (Խաղտիք գավառի բնակիչներ) ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականորեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. "Assyria".Unrepresented Nations and Peoples Organization. unpo.org.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  3. https://www.trtworld.com/magazine/assyrians-return-to-turkey-from-europe-to-save-their-culture-10131
  4. https://www.theguardian.com/commentisfree/2011/dec/24/iraq-minorities-assyrians
  5. 5,05,1http://www.aina.org/reports/frankwolfiraqreport.pdf
  6. 6,06,16,26,3http://www.aina.org/reports/utrmcfsi.pdf
  7. https://web.archive.org/web/20111109061931/http://factfinder.census.gov/servlet/DTTable?_bm=y&-ds_name=ACS_2009_1YR_G00_&-mt_name=ACS_2009_1YR_G2000_B04003&-CONTEXT=dt&-redoLog=true&-currentselections=ACS_2007_1YR_G2000_B04001&-geo_id=01000US&-format=&-_lang=en%7C%7D%7D
  8. 8,08,1http://www.aina.org/brief.html
  9. «Syria's Assyrians threatened by extremists – Al-Monitor: the Pulse of the Middle East».Al-Monitor. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  10. http://www.aina.org/faq.html
  11. http://sverigesradio.se/sida/artikel.aspx?programid=2054&artikel=6102914
  12. "Diskussion zum Thema 'Aaramäische Christen' im Kapitelshaus" Borkener Zeitung(գերմ.) (archived link, 8 October 2011)
  13. 70,000 Syriac Christians according toREMIDԱրխիվացված 2018-12-25Wayback Machine (of which 55,000Syriac Orthodox).
  14. Jordan Should Legally Recognize Displaced Iraqis As Refugees, AINA.org.Assyrian and Chaldean Christians Flee Iraq to Neighboring Jordan, ASSIST News Service
  15. «Google Translate». Translate.googleusercontent.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. 16,016,116,2«Ishtar: Documenting The Crisis In The Assyrian Iranian Community».aina.org.
  17. United Nations High Commissioner for Refugees (2010 թ․ հոկտեմբերի 13).«Iran: Last of the Assyrians». Refworld. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «CULTURAL DIVERSITY IN AUSTRALIA, 2016».Australian Bureau of Statistics. 2017 թ․ հունիսի 27. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  19. Tore Kjeilen.«Lebanon / Religions – LookLex Encyclopaedia». Looklex.com. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. 20,020,1United Nations High Commissioner for Refugees.«Refworld - World Directory of Minorities and Indigenous Peoples - Turkey : Assyrians».Refworld.
  21. Joshua Project.«Assyrian in Turkey». Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  22. 2011 Armenian Census
  23. For Assyrians as indigenous to the Middle East, see
    • Mordechai Nisan, Minorities in the Middle East: A History of Struggle and Self-Expression, p. 180
    • James Minahan, Encyclopedia of the Stateless Nations: A-C, p. 206
    • Carl Skutsch, Encyclopedia of the World's Minorities, p. 149
    • Steven L. Danver, Native Peoples of the World: An Encyclopedia of Groups, Cultures and Contemporary Issues, p. 517
    • UNPO Assyria
    • Richard T. Schaefer, Encyclopedia of Race, Ethnicity, and Society, p. 107
  24. James Minahan, Encyclopedia of the Stateless Nations: A-C, pp. 205-209
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 569
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ասորիներ&oldid=10299012» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp