| Անտիպատրոս Մակեդոնացի Ἀντίπατρος Β' | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| մ.թ.ա. 294 թ. - մ.թ.ա. 279 թ. | ||||
| Նախորդող | Փիլիպոս IV | |||
| Հաջորդող | Դիմիտրի I | |||
| Մասնագիտություն՝ | միապետ | |||
| Ծննդյան օր | մ.թ.ա. IV դ. | |||
| Ծննդավայր | Հին Մակեդոնիա | |||
| Վախճանի օր | մ.թ.ա. 279 թ. | |||
| Դինաստիա | Antipatrid dynasty? | |||
| Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա | |||
| Հայր | Կասանդր | |||
| Մայր | Ֆեսալոնիկ | |||
| Ամուսին | Էվրիդակա IV | |||
Անտիպատրոս II Մակեդոնացի (հուն․՝Ἀντίπατρος Β'),Մակեդոնիայի Կասանդր (երբեմն նաև Անտիպատր II) արքայի որդին[1], մ.թ.ա. 294 թվականից Մակեդոնիայի թագավոր։
Նրա հիմնական հակառակորդը եղել է իր եղբայրը, որն ապստամբություններ է բարձրացրել հոր ժառանգությանը տիրանալու համար։ Գահին անցնելուց հետո Անտիպատրոսը աքսորում է եղբորը և սպանում մորը՝ Ֆեսալոնիկին, որը սատարում էր Անտիպատրոսի եղբոր՝ Ալեքսանդր V-ի վարած քաղաքականությունը։
Ալեքսանդրը ստանալովհելլենիզմի դարաշրջանի զորավարՊյուռոսի օգնությունը կարողանում է վերադառնալ աքսորից և հաստատվել Մակեդոնիայի որոշ տարածքների վրա։ Որոշ ժամանակ անց Ալեքսանդրին հաջողվում է գահընկեց անել Անտիպատրոսին և հռչակվել Մակեդոնիայի թագավոր։ Գահընկեց արվելուց հետո Անտիպատրոսը փախչում է աներոջ տուն, սակայն Ալեքսանդր V-ը հրամայում է սպանել եղբորը։ Մ.թ.ա. 279 թվականին Անտիպատրոսը սպանվում է։