Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Անտարկտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։
Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Հարավային կիսագունդը ևԱնտարկտիդան

Անտարկտիկա,Երկիր մոլորակիհարավային բևեռային շրջանն է, որի մեջ մտնում ենԱնտարկտիդան և հարողԱտլանտյան,Հնդկական ևԽաղաղ օվկիանոսների հարավային մասերը (երբեմն այդ օվկիանոսների հարավային հատվածները միավորում են մեկ միասնական՝Հարավային օվկիանոսի մեջ)։

Այն գտնվում էՀարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված էՀարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիկան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիկայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր)։

Անտարկտիկան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամքը՝ ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիկան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով ( 8 ինչ), որը տարածքի համեմատ նվազ է։ [4] Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)։[5] Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կերտրոններում։ Այնտեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։

Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնելTerra Australis ("Հարավային մայրցամաք" - ի) մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինսհաուզենի ևՄիխայիլ Լազարևի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին։ Սակայն, 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով։ 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքըAntarctic Treaty. այսօր երկրների քանակը կազմում է 49։ Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքագործության իրականացումը։ Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին՝ նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները։ Այսօր հոտազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4000 գիտնականների կողմից։

Ստուգաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մայրցամաքի «Անտարկտիկա» անվանման առաջին պաշտոնապես կիրառումը վերագրվում է քարտեզագիր Ջոն Ջորջ Բարտոլոմեոսին։ Անտարկտիկա անվանումը հունական ἀνταρκτική (antarktiké) բարդ բառի լատինացված տարբերակն է՝հուն․՝ἀνταρκτικός (antarktikos) բառի իգական սեռը, որը «Արկտիկ» բառի հականիշն է «Հյուսիսի հակառակը»։

Հետազոտությունների պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հավատը Terra Australis գոյության մասին՝ եկրագնդի հարավում գտնվող մի հսկայական մայրցամաքի, որ պետք է կարգավորեր Եվրոպայի հյուսիսային տարածքների, Ասիայի և Հարավային Ամերիկայի համաչափությունը, եղել է դեռ Պտոլեմեոսի ժամանակներից ի վեր (մ.թ. առաջին դար)։ Վերջինիս պնդմամբ՝ աշխարհի բոլոր երկրամասերի միջև պետք է որ համաչափություն պահմանվի։ Նույնիսկ 17- րդ դարի վերջերում, երբ հետազոտողները հայտնաբերեցին, որ Հարավային Ամերիկան և Ավստրալիան առասպելական "Անտարկտիկայի մասերը չէին կազմում, աշխարհագրագետները հավատում էին, որ մայրցամաքը ենթադրվող չափսերից շատ ավելի մեծ է։

Եվրոպական քարտեզներում նշվում էր այդ ենթադրվող երկրամասը, մինչև որ նավապետ Ջեյմս Քուքի HMS Resolution և Adventure նավերը անցան Անտարկտիկ շրջանակը՝ սկզբից ՝ 1773 թվականի հունվարի 17, 1773 թվականի դեկտեմբերին և հետո՝ 1774 թվականի հունվարին։ Անտարկտիկայի ափերում Քուքը նավարկեց 75 մղոն (121 կիլոմետր), երբ 1773 թվականի հունվարին նրա առջև հայտնվեց սառցե դաշտը։ Անտարկտիկայի գոյությունն ապացուցող առաջին ականատեսը դարձավ երեք անհատների կողմից ղեկավարվող նավի անձնակազմը Ըստ տարբեր կազմակերպությունների տեղեկատվության (Ազգային գիտության հիմնադրամի, ՆԱՍԱ - ի, Կալիֆորնիայի համալսարանի՝ Սան Դիեգո և այլ աղբյուրների), երեք հոգու կողմից ղեկավարվող նավը հայտնեց Անտարկտիկայում 1820 թվականին։

Նավապետներն էին ՝ Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենը (բալթյան գերմանացի նավապետ Ռուսաստանի կայսրության նավատորմում), Էդվարդ Բրանսֆիլդը (իռլանդական ծագում ունեցող նավապետ Արքայական նավատորմում), Նաթանիել Փալմեր (ամերիակցի ծովակալ Սթոնինգթոնից, Կոնեկտիկուտ)։

Վոն Բելինգշաուզենը տեսավ Անտարկտիկան 1820 թվականի հունվարի 27-ին՝ Բրանսֆիլդի երկրամաս հասնելուց երեք օր առաջ. տաս ամիս հետո եկավ Փալմերը՝ 1820 թվականի նոյեմբերին։ Նույն օրը Վոն Բելինգսշաուզենը և Միխայիլ Լազարեվը Վոստոկ և Միրնի նավերով՝ Անտարկտիկայի բուն տարածքում անցնելով 32 կիլոմետր (20 մղոն), հասան սառցե դաշտին։ Ըստ առաջին փաստացի գրառումների ամերիկացի ծովակալ Ջոն Դեվիսը առաջինն էր, ով 1821 թվականի փետրվարի 7 - ին հասավ Անտարկտիկայի արևմտյան հատվածը, սակայն որոշ պատմաբաններ ժխտում են այս պնդումը։

Բալենյան Կղզիների արևմուտքում այդ ափը հայտնաբերելուց երկու օր անց 1840 թվականի հունվարի 22 - ին 1837-40 Jules Dumont d'Urville հետազոտության անձնակազմի որոշ անդամներ նկատեցին մի խումբ ժայռոտ կղզյակներից ամենաբարձր կղզյակը, որը գտնվում էր Ադել աշխարհամասի առափնյա Քեիփ Ջեոդիս - ից 4 կիլոմետր հեռավորության վրա. այստեղից նրանք ձեռք բերեցին հանքային, բուսական և կենդանական աշխարհի որոշակի նմուշներ։

Ինչպես հայտնի էր ՝ 1839 թվականի դեկտեմբերին որպես Միացյալ նահանգների նավատորմի (երբեմն այն անվանում են "Ex. Ex." կամ "the Wilkes Expedition") հովանու ներքո գտնվող Միացյալ նահանգների հետազոտական արշավախմբի անդամ, ևս մեկ հետազոտական խումբ Սիդնեյից, Ավստրալիայից նավարկեց դեպի Անտարկտիկ (Հարավային) օվկիանոս։

1841 թվականին հետազոտող Ջեյմս Քլարկ Ռոսը անցավ այսօրվա Ռոս ծովը և հայտնաբերեց Ռոս կղզին (երկուսի անվանումն էլ իր պատվին են)։ Նա նավարկում էր մի հսկայական սառցե պատնեշի շուրջ, որը հետագայում անվանվեց Ռոս սառցե ժայռ։ Էրեբուս և Թերոր լեռները կրում են արշավախմբի երկու նավերի անվանումները ՝ HMS Erebus և Terror. Mercator Cooper-ը վայրէջք կատարեց արևելյան Անտարկտիկայում 1853 թվականի հունվարի 26-ին։

Էրնեստ Շեքլթոնի գլխավորած Nimrod արշավանքի ընթացքում 1907 թվականին Էջվորտ Դեվիդի գլխավորած խմբերը առաջինը բարձրացան Էրեբուս լեռը և հասան Հարավային մագնիսական բևեռին։ Մագնիսական բևեռ գնացող արշավախմբի այդ վտանգավոր ճանապարհորդության վերադարձը կազմակերպող առաջնորդ Դուգլաս Մոուսոնը շարունակեց մի քանի հետազոտությունների ուղղորդումը մինչև 1931 թվականին թոշակի անցնելը։ Այդուհանդերձ Շեքլթոնը ինքը և հետազոտության ևս երեք անդամ առաջատար էին մնում 1908 թվականի դեկտեմբերից մինչև 1909 թվականի փետրվարը։ Մարդկության պատմության մեջ նրանք առաջին անգամ կարողացան անցնել Ռոս սառցե ժայռի հակառակ կողմը, հետազոտել Տրանսանտարկտիկ լեռնաշղթան (the Beardmore Glacier), և ոտք դնել Հարավային բևեռի սարահարթը։ Fram նավի նորվեգացի հետազոտող Ռոնալդ Ամանդսմենի ղեկավարած արշավանքը 1911 թվականի դեկտեմբերի 14-ին առաջին անգամ հասավ աշխարհագրական Հարավային բևեռ՝ գնալով Վելսի խորշից մինչև Axel Heiberg Glacier տանող ուղին։ Նշանակված Scott արշավախումբը բևեռում էր մեկ ամիս հետո։

1930-ականներին և 1940-ականներին Ռիչարդ Ի. Բիրդը մի քանի ուղեվորություններ է իրականացրել ինքնաթիռով։ Նա պատասխանատու էր մայրցամաքի տարածքում բազմածավալ երկրաբանական և կենսաբանական հետազոտությունների իրականացման համար պահանջվող գործիքավորման և տեղադրամիջոցների ապահովման համար։ Այնուամենայնիվ, 1956 թվականի հոկտեմբերի 31-ից դարձյալ յուրաքանչյուրը կարող էր ոտք դնել Հյուսիսային բևեռ։ Այդ օրը Միացյալ նահանգների նավատորմի՝ ադմիրալ Ջորջ Ջ. Դուֆեկի ղեկավարած խումբը, բարեհաջող վայրէջք կատարեց այնտեղ։

Նոր Զելանդացի Դեվիդ Հենրի Լյուիսը առաջինն էր, ով միայնակ ուղևորվեց Անտարկտիկա Ice Bird 10 մետրանոց պողպտե երկառագաստավոր միակայմ նավով։

 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
GND4002208-0 ·NKCge138751 ·VIAF233742497 ·WorldCat VIAF233742497
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 446
Աֆրիկայի դիրքըԱֆրիկա

Հյուսիսային(Մաղրիբ) ·Ենթասահարա (Կենտրոնական ·
Հարավային ·
Արևմտյան ·Արևելյան(Եղջյուր))

Օվկիանիայի դիրքըՕվկիանիա

Ավստրալիա ·Մելանեզիա ·Միկրոնեզիա ·Պոլինեզիա

Ամերիկաների դիրքըԱմերիկա

Հյուսիսային(Հյուսիսային ·Միջին ·Կենտրոնական ·Կարիբյան երկրամաս) ·Հարավային(Հարավային կոն) ·Անգլոամերիկա ·Լատինական

Բևեռների դիրքըԲևեռներԱրկտիկա ·Անտարկտիկա
Ասիայի դիրքըԱսիա

Կենտրոնական ·Արևելյան ·Հյուսիսային ·Հարավարևելյան ·Հարավային ·Հարավարևմտյան

Աշխարհի օվկիանոսներՕվկիանոսներ

Համաշխարհային ·Հյուսիսային սառուցյալ ·Ատլանտյան ·Հնդկական ·Խաղաղ ·Հարավային

Եվրոպայի դիրքըԵվրոպա

Կենտրոնական ·Արևելյան ·Հյուսիսային ·Հարավարևելյան ·Հարավային ·Արևմտյան

Այցելեք նաևՄայրցամաքներ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Անտարկտիկա&oldid=8380688» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp