Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Անձրևասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևասնկեր
Դասակարգում
Թագավորություն Սնկեր(Fungi)
Տիպ/ԲաժինԲազիդիավոր սնկեր(Basidiomycota)
ԵնթատիպAgaricomycotina
ԴասԱգարիկոմիցետներ(Agaricomycetes)
ԵնթադասAgaricomycetidae
ԿարգAgaricales
ԸնտանիքAgaricaceae
ՑեղԱնձրևասնկեր(Lycoperdon)
L.,1753

Անձրևասնկեր (լատին․՝ Lycoperdon),ագարիկոմիցետների դասիշամպինյոնայինների ընտանիքի (նախկինում դասվել էանձրևասնկայինների ընտանիքին) ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝անձրևասունկ տանձաձև (L. pyriforme),անձրևասունկ դարչնագույն (L. umbrinum) և այլն։ Առավել տարածված էանձրևասունկ մարգարտյան (L. perlatum)։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, մարգագետիններում, դաշտերում, տափաստաններում, հողի վրա՝ մեծ խմբերով (900-1700 մ բարձրություններում)։

Ձևաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պտղամարմինը (բարձրությունը՝ 2-9 սմ) տանձաձև է կամ կլոր, երբեմն՝ կարճ ոտիկով։ Արտաքին թաղանթն սկզբում սպիտակ է կամ սպիտակավուն, հետագայում՝ դեղնադարչնագորշավուն, շատ կարճ ժամանակում պատռվում է ստորին թաղանթի վրա թողնելով ցանցաձև նախշեր։ Երիտասարդ սնկի պտղամիսը սպիտակ է, սպունգանման, նուրբ, հաճելի հոտով ու համով, ապա դառնում է դեղնաշագանակագույն, փխրուն ն. վերածվում փոշու (նման էքթախոտի)։ Լավորակ ուտելի սունկ է։ Սպիտակուցների պարունակությամբ գերազանցում է նույնիսկշամպինյոնին։ Օգտագործում են թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է)։

սնկերՍասնկերի մասինանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Անձրևասնկեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Անձրևասնկեր» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
Տաքսոնոմիա
Չափորոշչային վերահսկողություն
Microsoft2780809563
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Անձրևասնկեր&oldid=8232545» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp