Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Անգոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգոլայի Հանրապետություն
República de Angola
Անգոլա դրոշ
Դրոշ
Անգոլա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Անգոլա ավանտե  (պորտուգերեն)
Առաջ Անգոլա
Անգոլա դիրքը
Անգոլա դիրքը
ՄայրաքաղաքԼուանդա
8°50′S, 13°20′E
Պետական լեզուներպորտուգալերեն
Շրջանային լեզուներկոնգերեն,չոկվերեն,ումբունդերեն,կիմբունդերեն
ԿառավարումՆախագահականհանրապետություն
 - ՆախագահՀոզե Էդուարդո դոս Սանտոս
 - ՎարչապետՊաուլո Կասոմա
ԱնկախությունՊորտուգալիայից 
ԹվականՆոյեմբերի 11,1975 
 - Ջրային (%)չնչին
Բնակչություն
 - 2009 նախահաշիվը18,498,000[1] 
 -  մարդահամարը25,789,024[2] 
ՀՆԱ (ԳՀ)2008 գնահատում
 - Ընդհանուր$105.078 միլիարդ[3] (62-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$6,251[3] (98-րդ)
ՀՆԱ (անվանական)2008 գնահատում
 - Ընդհանուր$84.945 միլիարդ[3] (62-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$5,054[3] (82-րդ)
ՄՆԶԻ (2007)0.564 () (143-րդ)
ԱրժույթԱնգոլական կվանզա (AOA)
Ժամային գոտիWAT (ՀԿԺ+1)
 - Ամռանը (DST)ոչ հետևած (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն.ao
Հեռախոսային կոդ++244

Անգոլա (պաշտոնապեսԱնգոլայի Հանրապետություն[4] (պորտ.՝República de Angolaʁɛˈpublikɐ dɨ ɐ̃ˈɡɔlɐ), երկիրԱֆրիկայի հարավ-արևմուտքում,Պորտուգալիայի գաղութը (1951 թվականից՝ անդրծովյան նահանգ)։ Արևմուտքում ողողվում էԱտլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 1246,7 հզ. կմ² է, բնակչությունը՝ 5340 հզ. (1969) մարդ է։ՄԱԿ-ի անդամ1976 թվականիդեկտեմբերի 1-ից։

Վարչական բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Վարչականորեն բաժանված է 18 օկրուգի (ներառյալ Կաբինդա օկրուգը, որը գտնվում է Կոնգո գետի գետաբերանից հյուսիս և Անգոլայից անջատված է Զաիրի առափնյա նեղ շերտով)։ Կենտրոնը ձևականորենՆոր Լիսաբոնն Է, փաստորեն՝Լուանդան։

Թվագրված նահանգներով քարտեզ
նահանգՎարչական կենտրոնՄակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2005)
Խտություն
մարդ./կմ²
Քարտեզ
1ԲենգոԿաշիտո31 371250 0007,97
2ԲենգելաԲենգելա31 788939 00029,54
3ԲիեԿուիտո70 3141 674 00023,81
4ԿաբինդաԿաբինդա7 270260 00035,76
5Կվանդո-ԿուբանգոՄեմոնգվե199 049182 0000,91
6Հյուսիսային ԿվանզաՆ’Դալատանդո24 190575 00023,77
7Հարավային ԿվանզաՍումբե55 660928 00016,67
8ԿունենեՕնջիևա89 342333 0003,73
9ՈւամբոՈւամբո34 2742 262 00066,00
10ՈւիլաԼուբանգո75 0021 248 00016,64
11ԼուանդաԼուանդա2 4182 644 0001093,47
12Հյուսիսային ԼունդաԼուկապա102 783418 0004,07
13Հարավային ԼունդաՍաուրիմո45 649216 0004,73
14ՄալանժեՄալանժե97 6021 334 00013,67
15ՄօշիկոԼուենա223 023471 0002,11
16ՆամիբեՆամիբե58 137201 0003,46
17ՈւիժեՈւիժե58 6981 288 00021,94
18ԶաիրեՄբանզա-Կոնգո40 130343 0008,55
Ընդամենը1 246 70015 566 00012,49

Բնություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անգոլայի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50—200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետըՄոկո լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում էԱֆրիկական պլատֆորմի մի մասը։ Անգոլան հարուստ էալմաստի ցրոններով,նավթի, գորշածխի,երկաթի,մանգանի,պղնձի,ուրանի,ոսկու և այլ հանածոներով։ Անգոլայի ներքին մասի կլիման հասարակած-մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյան մասում՝ արևադարձային-պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22 °C–ից 28 °C է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15 °C–ից 22 °C։ Տարեկան տեղումները՝ 1000—1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50—100 մմ, հյուսիսում՝ 250—500 մմ։

Խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրում աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ-տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։ Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա-Աֆրիկյան ենթամարզիսավաննայի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառայինֆաունայի տարրերով։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անգոլայի բնակչության մոտ 96%֊ի լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Մոտ 160 հզ. մարդ եվրոպացիներ են՝ հիմնականում պորտուգալացիներ։ Անգոլայի պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Բնակչության 35% քրիստոնյաներ են։

Անգոլայի քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
 
Անգոլայի խոշոր քաղաքները
ԴիրքՆահանգԲնակ․
Լուանդա
Լուանդա
Հուամբո
Հուամբո
1ԼուանդաԼուանդա2,776,125Լոբիտո
Լոբիտո
Բենգելա
Բենգելա
2ՀուամբոՀուամբո226,177
3ԼոբիտոԲենգելա207,957
4ԲենգելաԲենգելա151,235
5ԼուկապաՀյուսիսային Լունդա125,751
6ԿուիտոԲիե113,624
7ԼուբանգոՈւիլա102,541
8ՄալանժեՄալանժե87,047
9ՆամիբեՆամիբե80,150
10ՍոյոԶաիրե67,553

Անգոլայի ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացումն ընթացել է խիստ անհավասարաչափ։ Որոշ ժողովուրդներ մինչև այժմ պահպանել են տոհմատիրական կարգերը, մյուսները, միջնադարում արդեն ունեին իրենց պետությունները՝ Կոնգո, Լունդա, Գոլաան–Դոնգո (վերջինից էլ առաջացել է երկրի անունը)։

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բանտու լեզվաընտանիքին պատկանող կիմբունդու, բունդու, կիկոնգո, գանգելա և այլ լեզուներով հարուստ բանավոր գրականություն։ Ժամանակակից գրավոր գրականությունը հիմնականում պորտուգալերեն է։19-րդ դարի վերջում Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։ Գրող 0. Ռիբաշի «Միսոսո» (հ. 1—3, 1961) գրքում ամփոփված են 100 հեքիաթ և 500 ասացվածք։ Սկզբնական շրջանի գրականության համար (1855-1930) հատ– րարներին Ա-ի ժողովրդի դեմ պայքարում հատկանշական են երկու հակադիր ուղղություններ՝ գաղութատիրական և հայրենասիրական գաղափարախոսություններով։ 1930–1947 թվականները գրական կյանքի լճացման տարիներ էին։ Հաջորդ շրջանի (1948—1960) գրականությանը հատուկ է գաղութատիրության մերկացումը։ Այդ տարիներին սկզբնավորվել է «Գնում ենք հայտնագործելու Անգոլան» կուլտուր-լուսավորական հայրենասիրական շարժումը։ Լույս են տեսել առաջադեմ գրող Կ. Աորոմենյուի «Մեռյալ հող» (1949) և «Շրջադարձ» (1957) վեպերը։ Անգոլայի գրականության վերջին շրջանը հատկանշվում է ազատագրական պայքարի թեմատիկայի ընդլայնումով։ Առաջադիմակաև գրականությունը զարգանում է երկրի սահմաններից դուրս։ «Բանաստեղծություններ» (1961), «Տամաք աչքհրով» (1963) գրքերի հեղինակ, քնարերգության երեք անթոլոգիաների կազմող դի Անդրիադին Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։

Ճարտարապետություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Անգոլայի ազգային բանկի շենքը Լուանդայում

Գյուղերն ունեն շրջանաձև հատակագիծ, կենտրոնում՝ ժողովարան, որի շուրջը տեղադրված են ուղղանկյուն տները՝ խոտով կամ ծղոտով ծածկված երկթեք կամ վրանաձև տանիքներով։ Եվրոպացիների մուտքից հետո Ա-ում կառուցվել են պորտուգալական գավառային քաղաքների տիպի քաղաքներ՝ բարոկկոյի և վաղ կլասիցիզմի ոճի շենքերով, իսկ20-րդ դարի սկզբից՝ եվրոպական ժամանակակից շինություններ։

Կերպարվեստ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անգոլայի տարածքում պահպանվել են նախնադարյանժայռապատկերներ։ Միջին դարերում զարգացած է եղել փայտի քանդակազարդումը՝ մարդկանց և կենդանիների ոճավորված արձանիկներ, ծիսական դիմակներ։ Փայտաքանդակի բարդ կոմպոզիցիաներով են զարդարված ցեղերի շատ առաջնորդների թիկնաթոռները, տնային կահկարասին։ Շյուղերից, խոտից, ծղոտից հյուսածո իրերը՝ զամբյուղները, խսիրները, պարկերը, զարդարվում են սև, դեղին, կարմրադարչնագույն երկրաչափական նախշերով։ Խեցեղենի ներքևի մասը սովորաբար գնդաձև է, վերևը՝ գլանաձև, դանակով նախշված։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Department of Economic and Social AffairsPopulation Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (.PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված՝ 2009-03-12։
  2. 2014 population census (INE Angola)
  3. 3,03,13,23,3«Angola». International Monetary Fund. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
  4. Атлас мира. Государства и территории мира. Справочные сведения. — Роскартография, 2010. — С. 14. — ISBN 978-5-85120-295

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Անգոլա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS4008499 ·BNEXX452312 ·BNF11930899k ·GND4002050-2 ·ISNI0000000404983083 ·LCCNn80046439 ·NDL00560254 ·NKCge128667 ·PTBNP102745 ·SUDOC027219240 ·VIAF152395020 ·WorldCat VIAF152395020
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 385
Երկրներ
Ալժիր ԱլժիրԱնգոլա ԱնգոլաԲոտսվանա ԲոտսվանաԲուրկինա Ֆասո Բուրկինա ՖասոԲուրունդի ԲուրունդիԳաբոն ԳաբոնԳամբիա ԳամբիաԳանա ԳանաԳվինեա ԳվինեաԳվինեա Բիսաու Գվինեա ԲիսաուԵգիպտոս Եգիպտոս1Եթովպիա ԵթովպիաԶամբիա ԶամբիաԶիմբաբվե ԶիմբաբվեԷրիթրեա ԷրիթրեաԹունիս ԹունիսԼեսոթո ԼեսոթոԼիբիա ԼիբիաԿաբո ՎերդեԿամերուն ԿամերունԿենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան ՀանրապետությունԿոմորյան Կղզիներ Կոմորյան ԿղզիներԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի ՀանրապետությունԿոտ դ'Իվուար Կոտ դ'ԻվուարՀասարակածային Գվինեա Հասարակածային ԳվինեաՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀարավային Սուդան Հարավային ՍուդանՄադագասկար ՄադագասկարՄալավի ՄալավիՄալի ՄալիՄավրիկիոս ՄավրիկիոսՄավրիտանիա ՄավրիտանիաՄարոկկո ՄարոկկոՄոզամբիկ ՄոզամբիկՆամիբիա ՆամիբիաՆիգեր ՆիգերՆիգերիա ՆիգերիաՉադ ՉադՋիբութի ՋիբութիՌուանդա ՌուանդաՍան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և ՊրինսիպիՍեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներՍենեգալ ՍենեգալՍիերա Լեոնե Սիերա ԼեոնեՍոմալի ՍոմալիՍուդան ՍուդանԷսվատինի ԷսվատինիՏանզանիա ՏանզանիաՏոգո ՏոգոՈւգանդա ՈւգանդաՔենիա Քենիա
Աֆրիկայի քարտեզը
Չճանաչված և
մասամբ ճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ
1 Գտնվում է նաևԱսիայում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Անգոլա&oldid=10313751» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp