Անգլիացիներ (ինքնանվանում Englishmen, English people), ազգ,Մեծ Բրիտանիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաևԻռլանդիայում, անգլիական նախկին դոմինիոններում ու գաղութներում և այլ երկրներում։ Լեզունանգլերենն է։
Հավատացյալ անգլիացիների մեծամասնությունը պատկանում էանգլիկան ևկաթոլիկ եկեղեցիներին։ Կան նաև բողոքական տարբերաղանդների հետևորդներ։ VII-X դարերում կազմավորվեց անգլո-սաքսոնական ժողովուրդը՝ 5-6-րդ դարերումԲրիտանական կղզիներ ներխուժած գերմանական ցեղերի՝անգլերի,սաքսերի,յուտերի,ֆրիզների և բնիկների՝գեյլերի,պիկտերի,բրիտների ձուլմամբ։ Անգլիացիների էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբնորմանները գրավեցինԱնգլիան (1066 թ.) և մոտ երկու դար պաշտոնական լեզունֆրանսերենն էր։ XIII-XIV դարերում անգլո-սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։
16-րդ դարում ստեղծվեց համաանգլիական խոսակցական և գրական լեզուն։XVII դարում Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակով հիմնականում ավարտվեց անգլիական ազգի ձևավորումը։ XVII-XIX դարերի գաղութային նվաճումների հետևանքով շատ անգլիացիներ տեղափոխվեցին նոր գրավված երկրները (Հյուսիսային Ամերիկա,Ավստրալիա,Նոր Զելանդիա,Հարավային Աֆրիկա) և խառնվելով բնիկների ու այլ երկրներից եկած վտարանդիների հետ, ստեղծեցին անգլերեն խոսող նոր ազգեր՝ամերիկացիներ,ավստրալիացիներ,նորզելանդացիներ և այլն։
Անգլիացիների կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ։ Բնակարանները երկհարկ են՝ միմյանց հետ ներքին աստիճանասանդուխքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ։ Տարածված է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ և այլն։ Անգլիան մարզական շատ խաղերի (ֆուտբոլ,բասկետբոլ,թենիս և այլն) հայրենիքն է։ Հարուստ է նաև անգլիացիներիբանահյուսությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 382)։ |