Շրջաններ, որտեղ անգլերենը մայրենի լեզու է մեծամասնության համար Շրջաններ, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու է կամ լայնորեն տարածված է, սակայն հիմնական բնակչության առաջնային լեզուն չէ։
Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում։ Լեզուն վաղ շրջաններում կոչվել էհին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն[100], երբանգլո-ֆրանսիական բարբառները Մեծ Բրիտանիա են բերվելԱնգլո-Սաքսոնական բնակիչների կողմից 5-րդ դարում։ Միջին անգլերենի սկիզբը համարվում է 11-րդ դարը, երբ նորմանդացիները զավթեցին Անգլիան[101]։ Վաղ ժամանակակից անգլերենի սկիզբը 15-րդ դարն է, որը հիշվել է տպագրական ներդրումներ բերելովԼոնդոն,Քինգ Ջեյմսի Աստվածաշնչի տարբերակով, ինչպես նաև ձայնավորների լայն փոփոխություններով[102]։Բրիտանական կայսրության աշխարհահռչակ ազդեցության միջոցով ժամանակակից անգլերենը համաշխարհային տարածում գտավ 17-20-րդ դարերի կեսերին։ Անգլերենը դարձավ միջազգային ճառերի առաջատար լեզու, հաղորդակցման հիմնական լեզու է մի շարք տարածաշրջաններում և մասնագիտական ոլորտներում, ինչպիսին էգիտությունը և այդ ամենը թերթերի,գրքերի,հեռագրի,հեռախոսի, ձայնագրիչների,ռադիոյի, արբանյակայինհեռուստատեսության ուհամացանցի միջոցով, ինչպես նաև նպաստեց Միացյալ Նահանգների առաջացմանը՝ որպես համաշխարհային գերտերություն[103]։
Ժամանակակից անգլերենի մեջ կան քիչ ձևաբանական խոնարհումներ, իսկ շարահյուսությունը ընդհանուր առմամբ անջատ է դիտվում։ Անգլերենի հիմքումօժանդակ բայերն են, բարդ ժամանակաձևերի, բայի հիմքերի ու եղանակի ճիշտ շարադասությունը, ինչպես նաևկրավորական կառուցվածքը,հարցականի ու ժխտականի ձևերը։ Չնայած տարբեր շրջաններում խոսակցական անգլերենի նկատելի փոփոխություններին՝ ցանկացած անգլախոս աշխարհի տարբեր տեղերից ընդունակ է ազատ հաղորդակցման։ Շեշտերի տարբերությունները նկատվում են միայն անգլախոսների հնչյունային և հնչյունաբանական տարբերությունների մեջ, մինչդեռ բարբառները ևս արտացոլում են քերականական և բառային տարբերություններ։
Անգլերենը ծագել էՀյուսիսային ծովիգերմաներենի այն բարբառի հիման վրա, որը տարածվել էԲրիտանիայում գերմանացի նորաբնակների շնորհիվ, ովքեր եկել էին ներկայիս Նիդերլանդների, հյուսիսարևմտյան Գերմանիայի և Դանիայի տարածքից։ Ենթադրվում է, որ մինչ այդՀռոմեական կայսրության հպատակ Բրիտանիայում բնիկ բնակչությունը խոսել է ընդհանուր բրիտոնական լեզվով՝կելտական լեզուների ընտանիքից, միաժամանակ ունենալով լատիներենի ազդեցությունը՝ շնորհիվ 400 տարվա Բրիտանիայում Հռոմեական կայսրության տիրապետությանը։
Այստեղ եկող գերմանական ցեղերից մեկնանգլներն էին, որոնք, Բիդի կարծիքով, ամբողջովին տեղափոխել էին Բրիտանիա։ «Անգլիա» անունը (Engla land՝ անգլերի երկիր) և անգլերենը (Englisc՝ հին անգլերենով) գոյացել են այս ցեղի անունից։ Բայց սաքսոնները, ջութերը և գերմանական այլ ցեղերը՝ Ֆրիսիայի առափնյա տարածքներից, ցածրադիրՍաքսոնիայից, Ջութլանդիայից և հարավայինՇվեդիայից այս դարաշրջանում նույնպես տեղափոխվեցին Բրիտանիա։
Սկզբում հին անգլերենը միմյանցից խիստ տարբերվող բարբառների խումբ էր, որով խոսում էին Անգլիայում բնակվող և տարբեր ծագում ունեցողանգլոսաքսեր, բայց արևմտյանՍաքսոնիայի բարբառը վերջիվերջո գերիշխող ազդեցություն ունեցավ և հենց նրանով էլ գրվեց "Բեովուլֆ" էպիկական պոեմը։
Հին անգլերենը ավելի ուշ վերափոխվեց երկու ներխուժուման ալիքների պատճառով։ Առաջին ներխուժուման ալիքը հյուսիսային գերմաներեն լեզվով խոսողներն էին, երբ Հաֆդան Ռագնարսսոնը և Իվար ԱնոսկորըVIII ևIX դարերում սկսեցին նվաճել և գաղութացնելԲրիտանական կղզիների հյուսիասյին մասը։ Երկրորդը՝ Անգլիայի նվաճման ժամանակXI դարում ռոմանական լեզվով խոսող հին նորմաններն էին։ Նորմանների լեզուն զարգացավ դառնալով անգլոնորմաներեն, հետո անգլոՖրանսերեն և ներմուծեց հատկապես դատական և պարլամենտական բառերի շերտ։ Հարստացնելով բառապաշարը սկանդինավյան և նորմանական բառերով, այս երկու իրադարձությունները պարզեցրեցին քերականությունը և վերափոխեցին անգլերենըփոխառություններ ունեցող լեզվի, որն զարմանալիորեն պատրաստ էր փոխառելու բառեր տարբեր լեզուններից։
Նորմանական արշավանքից հետո գոյացած անգլերենում լեզվաբանական փոփոխությունները հանգեցրեցին ներկայումս կոչվողմիջին անգլերենի, որով գրված ամենահայտնի աշխատանքն էՋեֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմվածքները»։ Այս ժամանակաշրջանի ընթացքումլատիներենը որոշ ձևով եվրոպական ինտելեկտուալ կյանքիլինգվա ֆրանկա, կամ միջէթնիկական շփման լեզու էր. նախ քրիստոնեական եկեղեցու միջին լատիներենը և, ավելի ուշ,Վերածննդի լատիներենը։ Նրանք, ովքեր գրում էին կամ արտագրում լատինական տեքստեր, սովորաբար ստեղծում էին նոր տերմիններ այդ լեզվով՝ անվանելով իրերը կամ հասկացությունները, որոնք չունեին անգլերենում համարժեք բառեր։
Ժամանակակից անգլերենը, որը ներառում էՎիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները և Ջեյմս արքայիԱստվածաշնչի տարբերակը, սովորաբար թվագրվում է մոտ1550 թվականից ի վեր։ ԱյնուհետևՄիացյալ Թագավորությունը դառնալով գաղութային իշխանություն ՝ Բրիտանական կայսրության գաղութների համար անգլերենը ծառայեց որպեսլինգվա ֆրանկա։ Հետգաղութային ժամանակաշրջանում որոշ նորաստեղծ պետություններ, որոնք ունեին բազմաթիվ տեղական լեզուներ, նախընտրեցին շարունակել օգտագործել անգլերենը որպես միջէթնիկական շփման լեզու, կանխելով հնարավոր քաղաքական դժվարությունները, որոնք կառաջանային, եթե նախընտրվեր մեկ տեղական լեզուն մյուսներից։ Բրիտանական կայսրության զարգացման արդյունքում անգլերենը ընդունվեց Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում և շատ այլ տարածքներում։ Այդ տենդենցը ավելի ակնառու դարձավXX դարի կեսերինԱմերիկայի Միացյալ Նահանգների որպես գերպերության հայտնվելու հետ։
Անգլերենը տարածվել էՀյուսիսային ծովիգերմանական այն շրջաններում, այնՄեծ Բրիտանիա են տարածել գերմանականքոչվորները՝ տարբերաշխարհագրական տեղամասերից, որոնց տեղերում են այժմյանՆիդերլանդները, հյուսիսարևմտյանԳերմանիան ևԴանիան։ Դրա հետ կապված Ռոմանական Բրիտանիայումբնիկժողովուրդը, ինչպես ենթադրվում է, խոսում էր Հիմնային Բրիտոնիկ (Common Brittonic)՝կելտական լեզվով, որի մեջ մեծ ազդեցություն ուներլատիներենի աքրոլեկտալությունը (acrolectal)՝ սկսած Ռոմանական Բրիտանիայի 400-տարեկանից։Գերմանական այդպիսիցեղերից էինանգլերը, որոնց Բեյդը (Bede) հավատացել էր ամբողջական տարածումը դեպի Մեծ Բրիտանիա։«Անգլիա» ('England') ավանումը, որը ծագում է «Անգլերի երկիր» (Engla land "Land of the Angles") և Անգլերեն (Old English Englisc) այդ ցեղի անվանումից են ստացվել։ ՍակայնՍաքսերը, Յուտերը և Ֆրիզիայի շրջակայքի գերմանական ժողովուրդները, ՍտորինՍաքսոնիան, Յուտլանդիան և ՀարավայինՇվեդիան՝ այս ժամանակաշրջանում նույնպես միաձուլվել են Բրիտանիայի հետ։
Հին անգլերենով գրվածԲեովուլֆ պոեմի նախաբան, ձեռագիր։ Հին անգլերեն՝ "Hƿæt ƿē Gārde/na ingēar dagum þēod cyninga / þrym ge frunon..." Ժամանակակից անգլերեն՝ "Listen! We of the Spear-Danes from days of yore have heard of the glory of the folk-kings..."
Սկզբնապես Հին Անգլերենը դիալեկտների ամբողջություն էր, վառ արտացոլելով Անգլո-Սաքսոնական ծագումը, սակայն Արևմտյան Սքասոնականդիալեկտը ավելիդոմինանտում էր և դրանով էլ հենց գրված է Բեովուլֆիբանաստեղծությունները։
Ավելի ուշ Հին Անգլերենը տեղակալվեց երկու ալիքների գալիքներով։ Առաջինը՝ Հյուսիսային գերմանացիների լեզվական տարբերիչներն էին, երբ Հալֆդան Ռանգնարսոնը և Ինվար Բոնլեսը 8-րդ և 9-րդ դարում սկսեցին Բրիտանականկղզիների գրավումը և հյուսիսային շրջանների հավաքագրումը։
Երկրորդը՝ Հին Ռոմանական խոսել իմացողներն էին՝ ռոմանական լեզվի միաձուլումը՝11-րդ դարի Անգլիայի դեմ նորմանների դեմ պայքարում։ Նորմաներենը վերածվեց անգլո-նորմաներեն և հետագայում անգլո-ֆրանսերենի և իրենից ներկայացնում է բառեր, որոնք ներգրավվել ենդատարանի ևկառավարության դեմ պայքարից հետո։Ինչպես նաև սկանդինավիական և նորմանդականբառարանի տարածումը, այս երկու դեպքերը վերափոխեցին անգլերեն լեզվիքերականությունը ավելի դյուրին լեզվի և ազատ նորանորբառերի համար՝ այլ լեզուներից փոխ վերցնելու։Լեզվական փոփոխությունները Անգլերենի դեպի նորմանական այժմ հայտնի՝ Միջին Անգլերեն, Ջեֆրի Չոսերի (Geoffrey Chaucer)՝ Կանտերբերգյան հեքիաթները ամենահայտնի ստեղծագործություններն են։ Այս ժամանակաշրջանի ընթացքումլատիներենը որոշ առումներով եղել է ֆրանկա-եվրապական կյանքի լեզուն։ Սկզբում՝քրիստոնեականեկեղեցու՝ Միջնադարյան լատինը, հետո արդեն վերածնդի ժամանակաշրջանի լատիներենը։ Նրանք, ովքեր լատիներենը փոխադրում էին, հիմնականում նոր տերմինների թարգմանիչներն էին, որպեսզի գոյականների լինեին այն բառերի համար, որոնք անգլերեն համարժեքը չունեին։
Ժամանականաից անգլերենը, որը ներառում է՝Ուիլիամ Շեքսպիրի և Արքա Ջեյմս Վերսիոնի Աստվածաշնչյան (King James Version of the Bible) տարբերակը, հիմնականում ստացվել է1550 թվականներին։ Դրանից հետո Անգլիական Թագավորությունը դարձավգաղութային թագավորություն, և անգլերենը ծառայում էր որպեսֆրանկական գաղութների լեզու։ Փոստ-գաղությանին շրջանում՝ նոր ստեղծված ժողովուրդներից որոշները, որոնք ունեին բազմաթիվ բնիկ լեզուներ, որոշեցին օգտագործել անգլերենը որպես ֆրանկական լեզու։ Դրա պատճառն այն էր, որ նրանք փորձում էին խուսափել քաղաքական դժվարություններից, որը կարող էր ծագել որևէ բնիկ լեզվի գերակայությունից մյուսների նկատմամբ։Բրիտանական թագավորության մեծացման արդյունքում անգլերենը հարմարեցվեցՀյուսիսային Ամերիկայում,Աֆրիկայում,Ավստրալիայում և այլ շրջաններում։ Այստեղ առաջացավ տենդենցիա, որը ամրապնդվեցԱմերիկայի Միացյալ Նահանգներում20-րդ դարի կեսերին։
Ժամանակակից անգլերենը, որը երբեմն բնութագրվում է ինչպես առաջին համաշխարհային տարածվածություն գտած լեզու[104][105], գերիշխող կամ այլ պարագաներում նույնիսկ պահանջված լեզու է հաղորդակցության, գիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների,բիզնեսի, նավագնացության[106], ավիացիայի[107], հեռուստատեսության, ռադիոյի և միջազգային հարաբերությունների համար[108]։ Նրա տարածումը Բրիտանական կղզիներով պայմանավորված էր Բրիտանական Կայսրության հզորացումով, և 19-րդ դարի վերջին այն իսկապես հասավ համաշխարհային տարածման[109]։ 16-19-րդ դարերում՝ բրիտանական գաղութացմանը զուգընթաց, այն դարձավ ԱՄՆ-ի,Կանադայի,Ավստրալիայի ևՆոր Զելանդիայի հիմնական լեզուն։ԱՄՆ- ի բարգավաճող տնտեսությունը և նրա մշակութային ազդեցությունը, ինչպես նաև նրա կարգավիճակը որպես հզոր ուժ սկսածԵրկրորդ Համաշխարհային Պատերազմից նշանակալից չափով արագացրեց լեզվի տարածումն ամբողջ մոլորակով մեկ[105]։Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անգլերենը փոխարինեց գերմաներենին որպես գերիշխող լեզու Նոբելյան մրցանակակիրների համար[110]։ Անգլերենը հավասարվեց և հնարավոր է գերազանցեցֆրանսերենին որպես գերակա լեզու միջազգային հարաբերություններում 19-րդ դարի վերջին կեսին։
Անգլերենի աշխատանքային իմացությունը դարձավ պարտադիր պայման մի շարք բնագավառներում և մասնագիտություններում, ինչպիսիք են բժշկությունը և համակարգչային աշխատանքները՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ միլիարդ մարդ խոսում է անգլերենով։ Այն նաևՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների շարքում է[111]։
Անգլերենի զարգանալուն համընթաց անկում նկատվեց մայրենի լեզվի զանազանության մեջ աշխարհի տարբեր ծայրերում։ Նրա ազդեցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ լեզվի օգտագործման բնագավառում[112]։ Հակառակ դրան, անգլերենի ներքին բազմազանությունը՝ ներառյալկրեոլները ևպիջինները, պոտենցիալ ունեն ստեղծելու տարբեր լեզուներ անգլերենից ժամանակի ընթացքում[113]։ Վերջիններս անգլերենիբարբառներ են, որոնք հիմնականում օգտագործվում ենԿարիբյան ծովի ավազանում։
Aitken, A. J.; McArthur, Tom, eds. (1979).Languages of Scotland. Occasional paper – Association for Scottish Literary Studies; no. 4. Edinburgh: Chambers.ISBN978-0-550-20261-1.
Algeo, John (1999). «Chapter 2:Vocabulary». In Romaine, Suzanne (ed.).Cambridge History of the English Language. Vol. IV: 1776–1997. Cambridge University Press. էջեր 57–91.doi:10.1017/CHOL9780521264778.003.ISBN978-0-521-26477-8.
Ammon, Ulrich (2006 թ․ նոյեմբեր). «Language Conflicts in the European Union: On finding a politically acceptable and practicable solution for EU institutions that satisfies diverging interests».International Journal of Applied Linguistics.16 (3): 319–338.doi:10.1111/j.1473-4192.2006.00121.x.
Ammon, Ulrich (2008).«Pluricentric and Divided Languages». In Ammon, Ulrich N.; Dittmar, Norbert; Mattheier, Klaus J.; և այլք: (eds.).Sociolinguistics: An International Handbook of the Science of Language and Society / Soziolinguistik Ein internationales Handbuch zur Wissenschaft vov Sprache and Gesellschaft. Handbooks of Linguistics and Communication Science / Handbücher zur Sprach- und Kommunikationswissenschaft 3/2. Vol. 2 (2nd completely revised and extended ed.). de Gruyter.ISBN978-3-11-019425-8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին – viaDe Gruyter.{{cite book}}:Invalid|url-access=yes (օգնություն)
Bailey, G. (1997). «When did southern American English begin». In Edgar W. Schneider (ed.).Englishes around the world. էջեր 255–275.
Bammesberger, Alfred (1992). «Chapter 2: The Place of English in Germanic and Indo-European». In Hogg, Richard M. (ed.).The Cambridge History of the English Language. Vol. 1: The Beginnings to 1066. Cambridge University Press. էջեր 26–66.ISBN978-0-521-26474-7.
Barry, Michael V. (1982). «English in Ireland». In Bailey, Richard W.; Görlach, Manfred (eds.).English as a World Language. University of Michigan Press. էջեր 84–134.ISBN978-3-12-533872-2.
Bauer, Laurie; Huddleston, Rodney (2002 թ․ ապրիլի 15).«Chapter 19: Lexical Word-Formation». In Huddleston, Rodney; Pullum, Geoffrey K. (eds.).The Cambridge Grammar of the English Language. Cambridge: Cambridge University Press. էջեր 1621–1721.ISBN978-0-521-43146-0. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
Boberg, Charles (2010).The English language in Canada: Status, history and comparative analysis. Studies in English Language. Cambridge University Press.ISBN978-1-139-49144-0.
Левицкий А. Э., Славова Л. Л. Сравнительная типология русского и английского языков: Учебное пособие. — Житомир: Изд-во ЖДУ, 2005. — 204 с .
Левицкий А. Э.,Славова Л. Л. Сравнительная типология русского и английского языков: Учебное пособие для студ. высш. учеб. заведений / Мин-во образования и науки Украины, Житомирский гос. ун-т им. И. Франко. — 2-е изд., исправ. и доп. — Киев: Освіта України, 2007. — 272 с. — 300 экз. —
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 380)։