Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Անագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
50Ինդիում

ԱնագԾարիր

β-անագ
Արծաթափայլ փափուկ, պլաստիկ մետաղ կամ մոխրագույն փոշի (α-անագ)
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԱնագ/ Stannum (Sn),Sn, 50
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
118, 710(7)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Kr] 4d10 5s2 5p2
Ատոմի շառավիղ162պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ141 պմ
Իոնի շառավիղ(+4e) 71 (+2) 93 պմ
Էլեկտրաբացասականություն1, 96 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ-0, 136
Օքսիդացման աստիճաններ+4, +2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 708, 2 (7, 34) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան231, 9 °C
Եռման ջերմաստիճան2873Կ
Մոլյար ջերմունակություն27, 11[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ16, 3 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքտետրագոնալ
Բյուրեղացանցի տվյալներa=5, 831;c=3, 181
Դեբայի ջերմաստիճան170, 00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 66, 8 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
50
Անագ
118,710
4d105s25p2


Անագ (լատին․՝ Stannum), քիմիական նշանը՝Sn (կարդացվում է՝ ստաննում), տարրերիպարբերական համակարգի 4-րդ խմբիքիմիական տարր, կարգահամարը՝ 50[3], ատոմական զանգվածը՝ 118, 69։ Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s²5p² է։ Միացություններում անագը դրսևորում է +2 և +4օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար՝ II և IV)։ Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտնվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում։ Վերջինսβ ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է՝ T1/2 = 1016•1017 տարի։ Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկմետաղ է։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կոնկրետ հայտնի չէ, թեմարդն առաջին անգամ երբ է ծանոթացել անագի հետ։ Անագը և դրա համաձուլվածքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից։ Անագի մասին հիշատակվում էՀին Կտակարանի նախնական գրքերում։ Անագի և պղնձի համաձուլվածքները, այսպես կոչված անագեբրոնզները, ենթադրվում է, որ օգտագործվել են մեր թվարկությունից առաջ ավելի քան 4000 տարի առաջ։ Իսկ հենց անագ մետաղի հետ մարդը ծանոթացել է շատ ավելի ուշ՝ մեր թվարկության 800-ականներին։ Մաքուր անագից հնում պատրաստում էին սպասք և զարդեր, լայն կիրառություն ունեին բրոնզե իրերը։

Անվան ծագում

[խմբագրել |խմբագրել կոդը]

լատին․՝ «Stannum» նախկինում նշանակել էարծաթի ևկապարի ձուլվածք։ Մի շարք սլավոնական լեզուներում արտաքնապես նման մետաղի կերպ են անվանել՝«արճիճ» (олово)։Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին,պղնձի և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը։ Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստանում էին՝ պղինձն ու անագը համատեղ ձուլելով։Բրոնզը դեղին էր, շատ ամուր և գեղեցիկ։ Դրանից ձուլում էին արձանիկներ, կռում սրեր, պատրաստում աշխատանքային գործիքներ ու ամանեղեն, հատում դրամ։ Մարդկության պատմության մի ամբողջ դարաշրջան ստացել էբրոնզի դար անունը[4]։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնության մեջ հանդիպում Է միացությունների ձևով, որոնցից կարևորը անագաքարն է (կասիտերիտ)՝ ՏոO2։Անագը քիչ տարածված մետաղ է։ Երկրակեղևում տարածվածությամբ այն զբաղեցնում է 47-րդ տեղը (հին տվյալներով այն կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−4-ից 2•10−4%)։ Անագի հիմնական հանքանյութըկասսիտերիտն է՝ SnO2, որը պարունակում է մինչև 78.8% անագ։ Ավելի հազվադեպ բնության մեջ հանդիպում էստաննինը (անագե հրաքար)՝Cu2FeSnS4 (27.5% Sn)։

Անագի պարունակությունըերկրակեղևում կազմում է 4.10-3 % (ըստ զանգվածի)։ Բնության մեջ անագը հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևորներն են անագաքարը (կասիտերիտ) և անագահրաքարը (ստանին)։ Անագը գոյություն ունի 3 բյուրեղական ձևերով։ Ամենակայունը սպիտակ կամ b-անագն է. 13, 2օC-ից ցածր ջերմաստիճաններում այն փոխակերպվում է մոխրագույնփոշու կամ I-անագի։ Որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան մեծ է այդ փոխարկման (հայտնի է «անագի ժանտախտ» անունով) արագությունը։ 161օC-ից բարձր ջերմաստիճաններում անագը փոխարկվում է փխրուն կամ g-անագի։

Բնության մեջ տարածվածությունը արտահայտվում է ստորև բերված աղյուսակում[5].

Երկրաբանական տարածումՔար. ԵրկնաքարԴունիտ և այլնԳրանիտԲազալտ և այլնԴիորիտև այլնԿավ և այլնՕվկիանոսի ջուրԿենդանի նյութ (%)ՀողումԲույսերում
Պարունակությունը, քաշ %1·10−45·10−51, 5·10−43·10−41·10−37·10−75·10−51·10−35·10−4

Հանքանյութեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Կասիտերիտ բյուրեղը

Անագի համաշխարհային պաշարները գտնվում ենՀարավային Ասիայում, հիմնականումՉինաստանում,Ինդոնեզիայում,Մալազիայում ևԹայլանդում։ Ինչպես նաև խոշոր հանքավայրեր կանՀարավային Ամերիկայում (Բոլիվիա,Պերու,Բրազիլիա) ևԱվստրալիայում։

ԽՍՀՄ-ում անագի հանքանյութերով առավել հարուստ ենՀեռավոր Արևելքի շրջանները,Անդրբայկալը,Ղազախս տանը։ ՀՍԽՀ-ում անագի երևակումներ կանՍևանի ավազանում,Հրազդանի ևՍտեփանավանի շրջաններում։

Անագի հանքանյութերը բնական միներալային ագրեգատներ՝ անագի այնպիսի պարունակությամբ, որոնցից մետաղական անագ կորզելը տնտեսապես շահավետ Է։ Աևագի հիմն,միներալը կասիտերիտն է (Տո - 78, 8%), արդյունաբերական որոշ նշանակություն ունի նաև ստանիևը։ Անագի հանքանյութերի արմատական հանքավայրերը մշակվում են այն դեպքում, երբ անագի պարունակությունը կազմում է 0, 1-0, 2%, ցրոնայինները՝ 0, 02-0, 07%։

Ծագմամբ անագի հանքանյութեր կապված են թթուգրանիտների հետ և ստորաբաժանվում են անագաբեր պեգմատիտային, քվարց-կասիտերիտային և սուլֆիդ-կասիտերիտսւյին ֆորմացիաների։ Ա. հ-ի համաշխարհային պաշարների 75% կուտակված է անագի ցրոնային հանքավայրերում։

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անագի ստացման համար հանքաքարը նախ հարստացնում են, ապա վերականգնում ածխածնով։ Կարևոր նշանակություն ունի նաև օգտագործված անագապղինձների և սպիտակ թիթեղների վերամշակումից երկրորդային անագի ստացումը։

Ներկայումս անագի արդյունահանման համար օգտագործում են հանքեր, որտեղ դրա պարունակությունը մեծ կամ հավասար է 0.1%։

  • Առաջին փուլում հանքանյութը հարստանում են (գրավիտացիոն ֆլոտացիայի կամ մագնիսական սեպարացիայի մեթոդներով)։ Այսպիսով անագի պարունակությունը հանքում կարողանում են բարձրացնել մինչև 40-70%։
SnO2 + C = Sn + CO2
  • Հետո կատարվում է ստացված խառնուրդի այրում թթվածնի պայամաններում, որպեսզի հեռացվեն ծծմբի ևմկնդեղի խառնուրդները։

Հետո ստացված օքսիդը (SnO2) վերականգնում են էլեկտրավառարաններումածխով կամալյումինով։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Անագի համաշխարհային պաշարները
(տոննա, 2011)[6]
ԵրկիրՊաշարներ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն1, 500, 000
Մալայզիա250, 000
Պերու310, 000
Ինդոնեզիա800, 000
Բրազիլիա590, 000
Բոլիվիա400, 000
Ռուսաստան350, 000
Ավստրալիա180, 000
Թաիլանդ170, 000
  Այլ180, 000
  Ընդհանուր4, 800, 000

Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ արծաթափայլմետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 231, 9 °C, եռմանը՝ 2362 °C։ Հայտնի են անագի α (խտությունը՝ 5846, 6 կգ/մ3) և β (խտությունը՝ 7298, 4 կգ/մ3)ալոտրոպային ձևափոխությունները։ 13, 2 °C-ից ցածր ջերմաստիճաններում β անագը փոխակերպվում է մոխրագույն փոշու, որը կիսահաղորդչային հատկություններ ունեցող α անագն է։

Անագը սովորական պայմաններում քիմիապես կայուն Է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով։ Քիմիական միացություններում անագը լինում է քառարժեք և երկարժեք։ Երկարժեք անագը հեշտությամբ օքսիդանում Է՝ վերածվելով քառարժեք անագի։ Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով։ Անագը հայտնի է վաղ անցյալից։ Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ։ Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում։

  • Խտությունը 20 °С պինդ վիճակում՝ 7, 3 գ/սմ³, հեղուկ վիճակում հալման ջերմաստիճանը՝ 6, 98 գ/սմ³,
  • Հալման ջերմաստիճանը՝ 231, 9 °С, եռմանը՝ 2600 °С,
  • Ջերմաստիճանային գործակիցը՝ 20-100 °С - 22, 4•10−6 К-1,
  • Ջերմունակությունը՝ հեղուկ վիճակում՝ 20°С - 226 Ջ/(կգ•К), հեղուկ վիճակում հալման ջերմաստիճանը՝ 268 Ջ/(կգ•К);
  • Ջերմահաղորդականությունը 20 °С-ում՝ 65, 8 Վտ/(մ•К);
  • Անագի մեխանիկական և տեխնիկական հատկությունները.
  • Ֆիզիկական գործակից 0°С-ում 55 ԳՊա և 100°С-ում 48 ԳՊա
  • Առանձգականություն՝ 20 ՄՊա

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հալված անագը թթվածնիմթնոլորտում այրվում Է՝ առաջացնելով երկօքսիդ՝SոՕ2, որըթթուների,հիմքերի,աղերի և վերականգնիչների ջրային նոսրլուծույթների նկատմամբ չափազանց կայուն նյութ է։

Sn+O2SnO2{\displaystyle {\mathsf {Sn+O_{2}\rightarrow SnO_{2}}}}
Sn+4HClH2[SnCl4]+H2{\displaystyle {\mathsf {Sn+4HCl\rightarrow H_{2}[SnCl_{4}]+H_{2}}}}

Շիկացնելիսածխածինը ևջրածինը վերականգնում ենSոՕ2։ Անագի երկօքսիդն օգտագործվում է արծնապակիներ և ջնարակներ ստանալու համար։ Անագի օքսիդը (SոՕ)թթուներում հեշտ լուծվող սև փոշի Է։ Արդյունաբերական կիրառություն չունի։ Անագիօքսիդները ջրում անլուծելի ամֆոտեր նյութեր են։

Անագը լուծվում է ալկալիների խիտ լուծույթներում՝ առաջացնելով անագային՝ H2SոO2 և անագական՝ H2SոO3 թթուների աղեր (ստանիաներ և ստանատներ)։

Թթվային լուծույթներում անագը գտնվում Է Տո+2 կամ Տո+4 կատիոնների ձևով։

Sn2++S2SnS{\displaystyle {\mathsf {Sn^{2+}+S^{2-}\rightarrow SnS\downarrow }}}
Sn+4HNO3 SnO2H2O+4NO2+H2O{\displaystyle {\mathsf {Sn+4HNO_{3}\rightarrow \ SnO_{2}\cdot H_{2}O+4NO_{2}+H_{2}O}}}

Անագի ևմագնեզիումիհամաձուլվածքները թթվով մշակելիս առաջանում է (չնչին քանակով) անագի հիդրիդ՝ SոS4, որը անգույն, թունավոր գազ է։

SnCl4+Li[AlH4]SnH4+LiCl+AlCl3{\displaystyle {\mathsf {SnCl_{4}+Li[AlH_{4}]\rightarrow SnH_{4}+LiCl+AlCl_{3}}}}

Անագը հեշտությամբ միանում էֆտորի ևքլորի հետ՝ առաջացնելով SոF4 և SոCl4.

Sn+2Cl2SnCl4{\displaystyle {\mathsf {Sn+2Cl_{2}\rightarrow SnCl_{4}}}}

Ծծմբի հետ տաքացնելիս անագը առաջացնում է սուլֆիդներ՝ SոS, SոS2 և Sո2S3։ SոS2-ի դեղնաոսկեգույն բյուրեղները մտնում են փայտը, գիպսը և այլ իրեր ոսկեպատող ներկերի բաղադրության մեջ (թերթոսկի)։

SnS+(NH4)2S2SnS2+(NH4)2S{\displaystyle {\mathsf {SnS+(NH_{4})_{2}S_{2}\rightarrow SnS_{2}+(NH_{4})_{2}S}}}

Ազոտին,ածխածնին ևսիլիցիումին անագը ուղղակի չի միանում։ Հայտնի է, սակայն, անագի նիտրիդը՝ SոN4, որը քայքայվում է 360 °C–ում։

SnS2+2(NH4)2S(NH4)4[SnS4]{\displaystyle {\mathsf {SnS_{2}+2(NH_{4})_{2}S\rightarrow (NH_{4})_{4}[SnS_{4}]}}}

Անագի միացություններ է առաջացնում բազմաթիվմետաղների հետ։ Հալված ամագը հեշտությամբ թրջում է մետաղները՝ մեծացնելով նրանց դիմադրությունըկոռոզիայի նկատմամբ։ Օրգանական բազմաթիվ նյութերի հետ անագը (հատկապես քառարժեք) առաջացնում է անագօրգանական միացություններ, որոնք թունավոր նյութեր են։

«Անագի ժանտախտ»

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մոխրագույն և սպիտակ անագ

«Անագի ժանտախտ»ը թանգարանային հիվանդություն է, անագե իրերի քայքայումը ցածր ջերմաստիճաններում։ Սովորական, սպիտակ անագը՝ β անագը, 13, 2 °C-ից ցածր ջերմաստիճաններում անկայուն է և դանդաղ փոխարկվում է (-33 °C–ում շատ արագ) մի այլ ալոտրոպային ձևափոխության՝ մոխրագույն կամ α անագի։ Փոխարկման հետևանքով անագիծավալը խիստ աճում է (25, 6 %) և անագե իրը դառնում է փոշի։

Մոխրագույն անագի առկայությունը «վարակիչ» է և արագացնում է «հիվանդության» ընթացքը, (այստեղից էլ «Անագի ժանտախտ» անվանումը)։ «Անագի ժանտախտ»ով ավելի հաճախ են «հիվանդանում» չտաքացվող շենքերում (եկեղեցիներ, թանգարաններ և այլն) պահվող անագե իրերը՝ հին երգեհոններ, ամանեղեն, զարդեր և այլն։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

1912 թվականին կործանվել է անգլիացի բևեռախույզ Ռ. Սկոտի անտարկտիկական արշավախումբը, որովհետև նավը մնացել էր առանց վառելանյութի[7] ։ Հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում, իսկ անագը սաստիկ ցրտերից «հիվանդացել», փոշիացել էր, և վառելիքը լցվել էրծովը։

«Անագի ժանտախտը» կոչվում է նաև «անագի թանգարանային հիվանդություն», որովհետև դրանով առավել հաճախ «հիվանդանում» են չջեռուցվող շենքերում պահվող անագե իրերը։ Տվյալ երևույթը կանխելու համար սպիտակ անագին ավելացնում են բիսմուտ,կապար ևանտիմոն, որոնք կտրուկ դանդաղեցնում են անագի այդ վտանգավոր փոխարկումը։

Իզոտոպներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնական անագը բաղկացած է112Տո (0, 95%),114Տո (0, 65%),115Sո (0, 34%),116Տո (14, 24%),117Տո (7, 57%),118Տո (24, 01%),119Տո (8, 58%),120Տո (32, 97%),122Տո (4, 71%) և124Տո (5, 98%)իզոտոպներից։ Վերջին իզոտոպը թույլ ռադիոակտիվ է (T1/2=107 տարի)։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից կարևոր են՝113Տո (T1/2=118 օր), 11*>Տո (1ւ/2=175 օր) և ւշՅՏո (7ւ/շ = 136 օր)։

Բնական անագը կազմված է ստաբիլնուկլիդներից հետևյալ ատոմային թվերով՝ 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից՝124Sn (5.94%)։

Կիրառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Անագն օգտագործվում է պահածոներիերկաթե տուփերի անագապատման,զոդանյութեր, համաձուլվածքներ պատրաստելու համար։ Այս մետաղի հակակոռոզիային հատկությամբ է պայմանավորված առարկաների, ամանեղենի, ժապավենների, մետաղալարերի պատումն անագի բարակ շերտով։ Յուրաքանչյուր ռադիոսխեմայում կարելի է տեսնել հարյուրավոր հպակներ, որոնք անագեզոդանյութի փոքրիկ սառած կաթիլներ են և իրար են միացնում մանրամասերն ու հոսանքի լավհաղորդիչներ են։
  • Հայաստանում անագի երևակումներ կանՍևանի ավազանում,Հրազդանի ևՍտեփանավանի շրջաններում։ Անագի փոշին թունավոր է և առաջացնում է ստանոզ կոչվող հիվանդությունը։
  • Նրանցից շատերը օգտագործվում են որպես պոլիվինիլքլորիդի կայունացուցիչներ,կաուչուկների հակաօքսիդներ ևկատալիզատորներ՝ պոլիուրետանների ստացման համար, ինչպես նաև թղթի արդյունաբերության և անասնաբուժության մեջ։
  • Անագը օգտագործվում է պահածոների տուփերի համար երկաթի անագապատված սպիտակ թիթեղներ (արտադրվող անագի 40%), զոդանյութեր, տպագրական և գնդառանցքակալային համաձուլվածքներ, անագապղինձ և այլն պատրաստելու համար.[8][9]։
  • α և β անագ
    α ևβ անագ
  • Անագե խորանարդ
    Անագե խորանարդ
  • Անագե հանքաքար
    Անագե հանքաքար

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —ISSN0033-4545. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 382. — 639 с. —50 000 экз. — ISBN 5—85270—039—8
  3. Таблица Менделеева на сайтеИЮПАК.
  4. Л. А. Введенская, Н. П. Колесников. Этимология: Учебное пособие // СПб.: Питер, 2004, стр. 122.
  5. Войткевич Г. В., Мирошников А. Е., Поваренных А. С. Краткий справочник по геохимии. М.: Недра, 1970
  6. Reilly, Michael (2007 թ․ մայիսի 26).«How Long Will it Last?».New Scientist.194 (2605): 38–39.Bibcode:2007NewSc.194...38R.doi:10.1016/S0262-4079(07)61508-5.ISSN 0262-4079.
  7. «Оловянная чума погубила армию Наполеона». 2 мая 2008. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «Станен стал конкурентом графена». Lenta.ru. 22 ноября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «Will 2-D Tin be the Next Super Material? Theorists Predict New Single-Layer Material Could Go Beyond Graphene, Conducting Electricity with 100 Percent Efficiency at Room Temperature». SLAC. 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին., по материалам Yong Xu et al., Physical Review Letters, 27 Sept 2013 (10.1103/PhysRevLett.111.136804)

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Անագ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX530512 ·BNF11952265h ·GND4190888-0 ·LCCNsh85135484 ·Microsoft5258499072910721390 ·NDL00571788 ·NKCph119284
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 357
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Անագի միացություններ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Անագ&oldid=10499010» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp